TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավոսում որևէ մեկի նախարարի կարգավիճակ չեմ առաջարկել. Նիկոլ Փաշինյան

17:23 13.02.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը փետրվարի 13-ին խորհրդարանում դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա նշանակած կադրերի հարցով: Նա հիշեցրեց՝ վարչապետը մի անգամ, խոսելով մարդկանց մասին, ովքեր հեղափոխության ամենասկզբունքային պաշտպաններ են հանդես եկել, ասել է, որ հիասթափություն ու սթրես է տարել, նաև նշեց՝ վարչապետն ասել է, որ Դավոսում անհատների հետ է հանդիպել, նրանց նախարարի աշխատանք […]

̰
Գնդեվազի որոշ բնակիչներ պատրաստ են վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները

17:17 13.02.2019

Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները, հայտնում է Ecolur-ը: Այս հայտարարությունը նրանք արել են փետրվարի 9-ին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ Գնդեվազում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների կառուցման համար, […]

̰
Արման Օհանյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

17:14 13.02.2019

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արման Օհանյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-9-Ո-36 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին […]

̰
Ի տարբերություն նախորդի՝ այս կառավարությունը ծրագրում նշում է՝ ինչու անել և ինչպես․ Վարազդատ Կարապետյան

17:11 13.02.2019

Շատերն այս կառավարության ծրագիրը համեմատում են նախորդների հետ ու ասում, որ տարբերություն չկա։ Բայց տարբերություն չի կարող լինել, եթե այս կառավարությունն էլ, նախորդներն էլ ասում են, թե ինչ պետք է անել, օրինակ, ճանապարհ կառուցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը և, այնուամենայնիվ, նշեց տարբերությունները։ «Բայց հիմնական տարբերությունն ի՞նչն է։ […]

̰
Մարդն է տնտեսական հեղափոխության հիմնական դերակատարը․ Վարազդատ Կարապետյան

17:07 13.02.2019

Մենք պետք է սահմանենք, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը։ Այս խոսքերով Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթը սկսեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նա չսպասեց մինչև բոլոր պատգամավորները հավաքվեն, որպեսզի ժամանակ խնայի։ Նա ասաց, որ սահմանումը պետք է տալ, հակառակ դեպքում կարող են տարբեր ընկալումներ լինել տնտեսական հեղափոխության վերաբերյալ։ «Ինչպես հեղափոխության ժամանակ, մարդը ամենակարևոր արժեքն […]

̰
Դա ԱԱԾ-ի խնդիր է. Սուրեն Պապիկյանը Լապշինի՝ hայ-թուրքական սահմանային գոտի մուտքի արգելքի մասին

17:02 13.02.2019

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել հայ-թուրքական սահմանից տեսնել Անին: Այս մասին բլոգերը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Հույս ունեի այցելել պատմական Անի քաղաք: Չեմ ուզում այդ մասին գրել, սակայն բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև եղած անճշտությունների պատճառով չտեսանք հնագույն հայկական մայրաքաղաքը: Հայկական կողմը թույլտվության համար ուղարկում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Արդյունքում […]

̰
Կփորձեմ ջանքերս ներդնել գիտության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար. Փաշինյանը պարգևատրել է գիտնականներին

16:51 13.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԳԱԱ մեծարգո նախագահ Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի մեծարգո հաղթողներ հարգելի գիտնականներ, հյուրեր Ահա արդեն չորորդ անգամն է, որ Հայաստանը գիտական աշխարհում իր մասին բարձրաձայնում […]

̰
Աշխատելը սոցիալական վիճակի բարելավման միակ ճանապարհն է. Ջանջուղազյանը՝ քաղաքացու սոցիալական վիճակի ու կառավարության ծրագրի մասին

16:41 13.02.2019

ԱԺ-ում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ նախկինում կառավարությունը մինչ ԱԺ ներկայացնելը ծրագիրը բերում էր խորհրդարան, սակայն այսօր այդ ավանդույթը խախտվել է, և ԱԺ պատգամավորները միայն լիագումար նիստի ընթացքում հնարավորություն ունեն դիտողություններ ու առաջարկներ անել: Նման դժգոհություն էին հայտնել ընդդիմադիր պատգամավորները: «Կառավարության ծրագիրը կառավարության ծրագիրն է, և պատասխանատուն կառավարությունն է, չի […]

̰
Շիրակ Թորոսյանը գոհ է Կառավարության ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածից

16:32 13.02.2019

Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը խոսել է արտաքին քաղաքականության խնդիրներից: Թորոսյանն ասել է, որ Կառավարության ծրագիրը պահպանել է ինստիտուցիոնալ հիշողությունը, իհարկե, նոր դրսևորումներով ու շնչով: Արցախյան հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության ճանաչում, տարածաշրջանային հարաբերություններ. Թորոսյանը խոսել է ծրագրում այս հարցերի վերաբերյալ ունեցած դրույթներից ու ասել, որ բարձր է գնահատում այն հանգամանքը, որ Իրանի […]

̰
Թվային ցուցանիշները մեր կապրիզը չեն. Նաիրա Զոհրաբյան

16:26 13.02.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում անդրադարձավ Կառավարության ծրագրում թվերի ու չափելի ցուցանիշների բացակայությանը: «Վերջերս խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից մեկը հայկական եթերներից մեկի ժամանակ խիստ վիրավորվեց, երբ իրեն իրազեկեցին, որ իրենք իշխանություն են, տիկինը հեղափոխական վճռականությամբ հայտարարեց, որ իրենք իշխանություն չեն, նոր Հայաստանում իշխանությունը բացառապես և միայն ժողովուրդն է, և խստորեն հորդորեց լրագրողին […]

̰
Մայրաքաղաքը պետք է մնացած քաղաքներին հարազատ որդու պես նայի. Վարդան Ղուկասյան

16:15 13.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը փետրվարի 13-ին խորհրդարանում խոսեց տարածքային համաչափ զարգացման ու ինքնակառավարման ոլորտների մասին: Նա ասաց, որ այդ հարցը Խորհրդային միությունից հետո 30 տարի ծառացել է բոլոր կառավարությունների առջև, խոսել են համաչափ զարգացումից, բայց «ձայն բարբառոյ յանապատի»: «Ստացվել է մեծ գլուխ և փոքր մարմին, որ չի կարող պահել մեծ գլուխը. մայրաքաղաքը […]

̰
«Բարգավաճ Հայաստան»-ը Կառավարության ծրագրի վերաբերյալ երեք առաջարկ ներկայացրեց

16:06 13.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց՝ քննարկումների որակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ծրագիրը շտկումների կարիք ունի: Նա ծրագրի մասնագիտական կողմն ու քաղաքական նպատակներն առանձնացրեց: «Քաղաքական հեղափոխության սպասումները, փոփոխությունների ակնկալիքը, սոցիալական խնդիրների լուծումը բավարարո՞ւմ են ժամանակային առումով, թե՞ կարող է այս վեկտորը բռնենք մինչև 2023թ., հետո հանկարծ պարզվի, […]

̰
Ձեր քրո՞ջն ու եղբո՞րն էլ եք ասելու` աղքատությունը նախ` գլխում հաղթահարեք. Գևորգ Պետրոսյանը` վարչապետին

16:00 13.02.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց է ուղղել վարչապետին, թե ինչպես է նա հնարավոր համարում, որ 125 հազար դրամով դպրոցի ուսուցիչն արժանապատիվ գոյություն ապահովի: «Հաջորդը, ասում եք՝ թող քաղաքացին հեղափոխություն անի, ոչ թե մենք: Քաղաքացին, ինչպես դուք էլ փաստեցիք, իր հեղափոխությունը արել է, էլ ի՞նչ անին, տնտեսական հեղափոխությունը ո՞նց անի քաղաքացին, սոված մարդը ո՞նց անի  հեղափոխություն: […]

̰
Վարչապետը՝ մեղրի արտահանման մոնոպոլիայի մասին

15:56 13.02.2019

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի մեկնաբանություններին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև մեղրի արտահանման բիզնեսի մենաշնորհին: «Անել այնպես, որ Հայաստանում մեղրի արտահանման մոնոպոլիա չլինի, ամեն ինչ լսել էին, բայց, ճիշտն ասած, մեղրի արտահանման մոնոպոլիայի մասին չէինք լսել և եթե պարզենք, որ էդպես է, մենք շատ արագ էդ հարցը կկարգավորենք»,- ասել է […]

̰
ԲՀԿ-ն կողմ կքվեարկի՞ կառավարության ծրագրին. կախված է իրենց առաջարկների նկատմամբ հետագա դիրքորոշումից

15:50 13.02.2019

ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի 3 հիմնական առաջարկներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա մասնավորապես ասել է, որ իրենք պահանջելու են, որպեսզի քննարկում լինի այդ առաջարկների վերաբերյալ: «Մենք երեք հիմնական դրույթ ենք առաջարկում՝ ձևակերպել ռիսկերն ու երաշխիքները, լրացնել համապատասխան ժամանակացույց, տարեցտարի 20 թվական, 21 թվական […]

̰
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին

15:44 13.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին։ Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ասել, որ ուրախ է հերթական անգամ լինել հանրապետության կարևորագույն հանգույցներից մեկում՝ Շիրակի մարզում։ «Մարզի մարդկային ռեսուրսների և աշխարհագրական դիրքի ներուժը նպաստում է, որպեսզի տքնաջան […]

̰
Ինչո՞ւ են կառավարության նախագծերի հիմնավորումների բաժինները թերի ներկայացվում. հարց վարչապետին

15:38 13.02.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է, որ լուրջ նախագծերի հիմնավորումների բաժիններում ընդամենը մի քանի նախադասություն է լինում, ինչը խոչընդոտում է հանրային քննարկումների իրականացմանը: «Լիարժեք համաձայն եմ ձեզ հետ և դա այն է, ինչը պայմանականորեն կարող ենք անվանել օրենսդրական աշխատանքի որակ: Դա բոլոր դեպքերում երկու մասից է բաղկացած՝ կառավարության մասը և […]

̰
Հայկական պատվիրակությունը կմասնակցի Հռոմում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կառավարման խորհրդի նիստին

15:34 13.02.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Ժիլբեր Հունգբոյի հրավերով այսօր մեկնել է Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու Հիմնադրամի կառավարման խորհրդի 42-րդ նիստին, որն անց է կացվում «Գյուղական նորարարություն և ձեռնարկատիրություն» խորագրի ներքո: Նիստի ընթացքում մասնավորապես կքննարկվեն գենդերային և սնուցման զգայուն արժեշղթայի զարգացմանը, սոցիալական ձեռնարկատիրության և նորարարության գլոբալ մարտահրավերների դիմակայմանը և […]

̰
Նոր սերնդի ՀԴՄ-ների տրամադրման գործընթացն ընթանում է բնականոն հունով. ՊԵԿ

15:30 13.02.2019

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ անհրաժեշտ է համարվում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60 000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար. ա. կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և նոտարներ, […]

̰
Սուտ է, չեմ ասել. նախկին փոխոստիկանապետի ցուցմունքը

15:30 13.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվում է:  ատարանը հարցաքննում է նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին: Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը հարց ուղղեց, թե արդյոք այցելել է փոխոստիկանապետը վիրավոր ոստիկան Գագիկ Մկրտչյանին: Տուժողը պատասխանեց` այո: Ամբաստանյալը ճշտեց` որերորդ օրն է այցելել: Տուժողն ասաց` 8-րդ: Պատմեց, որ նրան տեսել է գիտակից վիճակում: Ամբաստանյալը նշեց, որ տուժողի և ենթադրարար […]

̰
Եթե 15 հազար քաղաքացու զբաղվածությունը ապահովվեց տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ, բա ի՞նչ ենք անելու 232 հազար գործազուրկներին. Մինասյան

15:23 13.02.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը անդրադարձավ կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչներին` նշելով, որ խոսվում է բնակչության թվի կրկնապատկման մասին: «Ո՞նց կարելի է ծայրահեղ աղքատության հաղթահարումը համարել թիրախ` մտածելով, որ հինգ տոկոս տնտեսական աճն ի վիճակի չէ խնդիրը լուծել, տնտեսության վերափոխման ճանապարհային քարտեզ չկա, բացառապես մեկ դրույթի, երբ խոսում ենք տեխնոլոգիական փոփոխությունների […]

̰
Բոլոր իշխանությունների ճակատին մեխել եմ ժողովրդիս հուզող խնդիրները. Տիգրան Ուրիխանյան

15:11 13.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ելույթ ունենալով, նշեց. «Մենք քննարկում ենք մի ծրագիր, որի միակ, թերևս, տրամաբանական դրսևորումը իրադարձությունների լավագույն զարգացման արդյունքում պետք է լինի հայաստանցու, քաղաքացու, ժողովրդի կյանքի որակի բարելավումը: Ցանկացած նկարագրի պարագայում տեսանելիորեն համոզիչ բովանդակություն պիտի լինի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, որ մեզ պատվիրակել է որևէ կերպ […]

̰
Պետությունն աշխատատեղի լավագույն ստեղծողը չէ. Գևորգ Պապոյան

14:46 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց՝ ծրագրում առանձնահատուկ է այն, որ տնտեսական հեղափոխության գործում կարևոր դերակատարումը տրվում է մարդուն, քաղաքացուն, անհատին: Նրա խոսքերով՝ քաղաքացին իր վարքով պետք է ստիպի գործարարին ՀԴՄ տրամադրել, քաղաքացիները պիտի գիտակցեն՝ ամեն պակաս տրված ՀԴՄ դանդաղեցնում է կենսաթոշակների, նպաստների աճը և այլ ոլորտներում […]

̰
Ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք չեք հավատում ազատազրկված անձանց վերասոցիալականացման հնարավորությանը. Սամսոնյանը՝ Փաշինյանին

14:44 13.02.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո ելույթ ունենալով, երկու խնդիր առանձնացրեց, որոնցից առաջինը որակեց «մտահոգիչ», երկրորդը՝ «տարակուսելի»: Նա հայտնեց, որ փետրվարի 1-ին «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել էր կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու առաջարկ, այս դեպքում մեկ մարմնի ներքո էր գտնվում կոռուպցիայի դեմ պայքարի համալիր գործիքակազմը, ինչը, պատգամավորի […]

̰
Մակեդոնիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կդառնա 2020թ. գարնանը

14:40 13.02.2019

Մակեդոնիան կարող է 2020թ. գարնանը դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այս մասին օրեր առաջ հայտարարել է ռազմական դաշինքի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է առավելագույնս արագացնել անդամակցության գործընթացը: «Մենք սպասում ենք, որ անդամակցության արարողակարգային հարցերը 12 ամսում հնարավոր կլինի իրականացնել, […]

̰
Ես, լինելով ռադիոֆիզիկ, կարող եմ բոլոր նախադասություններին թվեր ավելացնել. պատգամավորը հասկացել է Կառավարության ծրագիրը

14:26 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Մովսիսյանը, փետրվարի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց՝ չլինելով տնտեսագետ, չլինելով իրավաբան, կարդալով կառավարության ծրագիրը՝ չգտավ մեկ նախադասություն, որ իր համար լիներ անհասկանալի կամ քիչ հասկանալի: «Կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, կարծում եմ՝ շատ լավ է, որ նախագիծը պարզ է գրված, որովհետև այն նախատեսված է ոչ միայն տնտեսագետ-իրավաբանների, այլև սովորական քաղաքացիների […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

14:24 13.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:

̰
Պատգամավորը չհասցրեց հարց տալ, ինչի արդյունքում դահլիճում ծիծաղ պայթեց

14:02 13.02.2019

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ասել է, որ որպես տնտեսագետ ասում է, որ ծրագրի տնտեսական մասը լրիվ բավարար է տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Կարծում է, որ տեղին չեն այն պնդումները, թե ծրագրում տեղ չեն գտել թվեր, բյուջեում ամեն դեպքում կան թվեր, որոնք ուղենիշ են, թե կառավարությունն ուր է գնում: […]

̰
Դուք պետք է բոլորից լավ գիտակցեք, որ փոքրամասնության ձայնն անտեսելը հղի է հետևանքներով. Գորգիսյանը՝ Փաշինյանին

13:36 13.02.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում նշեց, որ իր պատրաստած ելույթի տեքստն ամբողջությամբ փոխվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո: Վարչապետի ելույթը նա գնահատեց որպես էմոցիոնալ, քաղաքական, «գրեթե հանրահավաքներում ունեցած ելույթների պես», սակայն նշեց՝ էմոցիայից բացի, առարկայական ոչինչ չստացան: «Բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի նախագծին մոտ նախագիծ, որն անցյալ տարի խստագույնս քննադատում էիք, […]

̰
Նոր մանրամասներ Սպիտակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքից

13:35 13.02.2019

Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 15-ին, Սպիտակում։ Ժամը 13-ն անց […]

̰
BACK_TO_TOP