TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

13:09 13.02.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, […]

̰
Նախկին փոխոստիկանապետն առարկեց «Սասնա ծռերի» գործով համաներման դեմ

13:07 13.02.2019

ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ այսօր դատարանում ցուցմունք էր տալիս նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նրա հարցաքննությունն ավարտելուց հետո  նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց տուժողի դիրքորոշումը համաներման վերաբերյալ: Հիշեցնենք, որ, ըստ համաներման մասին օրենքի, այն տարածվում է ամբաստանյալների վրա, եթե տուժողները չեն առարկում: Նախորդ դատական նիստի ժամանակ հարցաքննված ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն առարկել էր համաներում կիրառելու […]

̰
Հայաստանից արտահանման մենաշնորհային ոլորտ կա՞, չի կարող լինել նման բան. Փաշինյանը՝ պատգամավորին

12:57 13.02.2019

«Ես ճի՞շտ հասկացա, որ դուք մտածում եք՝ կառավարությունը պետք է մեղրի վաճառքով զբաղվի և պետք է պլանավորի, թե ինչքան մեղր պետք է արտադրվի և ինչքան վաճառվի»,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի բարձրաձայնած խնդրին, թե մեղվաբուծությամբ զբաղվողները մեղրն իրացնելիս խնդիրներ են ունենում: «Հիմա 2019 թ. է, պլանային տնտեսությունը նույնիսկ […]

̰
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են երկաթգիծը. վարչապետը մանրամասներ հայտնեց

12:52 13.02.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը խորհրդարանում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրեց, որ այս պահին Ալավերդի քաղաքում պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթգիծը և պահանջում են հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Պատգամավորին նաև հայտնել էին, որ նախորդ շաբաթ 6 000 ստորագրությամբ գրություն են ներկայացրել կառավարությանը, ակնկալում են շուտափույթ պատասխան: Եղիազարյանն ասաց՝ իրեն […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցը վարչապետին առյուծի անեկդոտն է հիշեցրել

12:49 13.02.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում վարչապետին հարց է ուղղել՝ եթե կառավարությունն առանցքային մոտեցում ունի ծրագրերի նկատմամբ, ինչու՞ չափելի ցուցանիշներ չկան ծրագրում: Նա հարցրել է նաև, որ եթե որևէ նախարարություն այսպիսի ծրագիր ներկայացնի կառավարությանը, այն կընդունվի՞, թե՞ ոչ: «Ես ուզում եմ շատ կոնկրետ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ որ մենք ասում ենք 2023 թվականին […]

̰
Դատարանը վերանայեց իր որոշումը. ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը դռնբաց է քննվում

12:36 13.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանը շարունակում է նախկին փոխոստիկանապետ, քրեական գործով տուժող Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը: Հիշեցնենք` այն կիսատ  էր մնացել, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալների աջակիցները պարբերաբար խախտում էին նիստի կարգուկանոնը, և նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց  նիստերն այսուհետ անցկացնել դռնակ, արգելել աջակիցների մուտքը դահլիճ` բացառությամբ ԶԼՄ-ների: Աջակիցները հրաժարվում էին հեռանալ […]

̰
Ակնհայտ է, որ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր ցեղասպանությունների կանխարգելման ամենաարդյունավետ գործիքն է. Փաշինյան

12:35 13.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս կարևորեց անկախ դատական համակարգի առկայությունը, վեճերի այլընտրանքային կարգավորման մեխանիզմների մշակումը: Նա տեղեկացրեց, որ այժմ Կառավարությունում քննարկում են նոտարներին փոքր վեճերի կարգավորման որոշակի լիազորություններ ընձեռելու հնարավորությունը: Դատարանների նկատմամբ հրապարակային կամ ոչ հրապարակային միջամտությունների դրսևորումներին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, որ դրանք նուրբ գիծ ունեն, մի կողմից պետք է պահպանվեն ժողովրդավարությունը, […]

̰
Մենք ասել ենք, որ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվի. Փաշինյան

12:31 13.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, հարց ուղղելով վարչապետին, հիշեցրել է, որ տնտեսությունն արտացոլվում է թվերի միջոցով, իսկ  կառավարության ծրագրում թվեր չկան: Ամեն դեպքում, Թանդիլյանը մեկ թվի վերաբերյալ հարց է ուղղել՝ արտահանման 7.8 տոկոսը, որպես արտահանման աճ, զգալի՞ աճ է համարվում այս ծրագրի տեսանկյունից, թե՞ ոչ: «Արտահանման աճը, ինչքան էլ տարօրինակ թվա, հեղափոխական […]

̰
Չենք պաշտպանում Հայաստանի և ՌԴ միջև համագործակցությունը Սիրիայում. ԱՄՆ Պետքարտուղարություն

12:30 13.02.2019

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ: «Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», – ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում: «Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական […]

̰
Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն

12:18 13.02.2019

Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:  Այդ մասին գրել են Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Յորգոս Կատրունգալոսը և Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովը:  Նրանք նշել են, որ երկրի անվանափոխությունը երկու երկրների համար կդառնա նոր դարաշրջանի սկիզբ: «Տարածաշրջանում սկսվում է կայունության և խաղաղության նոր դարաշրջան` Հյուսիսային Մակեդոնիայի հետ բարեկամության և համագործակցության նոր շրջափուլ»,- գրել է Կատրունգալոսը: Դիմիտրովն էլ […]

̰
Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը. ՀՀ վարչապետ

12:14 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը փետրվարի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք անհրաժեշտություն չեն տեսնում նախկին իշխանությունների օրոք ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ռեսուրսները պետականացնելու, բաժնետոմսերից ստացված եկամուտները դեպի բնակշինություն ուղղորդելու: Փաշինյանն ասաց, որ այդ պրոցեսն այսօր արդեն տեղի է ունենում, բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ են գտնում, որ նախկինում […]

̰
Հայաստանում կա օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պրակտիկա. Փաշինյան

12:07 13.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ միգրացիայի խնդրին: Նա ասաց, որ ոլորտում կան լուրջ խնդիրներ, այդ թվում՝ օտարերկրացիներին աշխատանքի տեղավորելու հետ կապված: «Դուք գիտե՞ք, որ Հայաստանում կա պրակտիկա՝ օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու: Մարզերից մեկում օտարերկրացիներին բավական մեծ թվով ընդունել են աշխատանքի՝ շինարարության ոլորտում, գյուղական համայնքի կողքը, 300 դոլար աշխատավարձ են […]

̰
90 տոկոսանոց հին համակարգի պայմաններում վարչապետն ինչպե՞ս է պատկերացնում վստահելիության մակարդակի բարձրացումը. Սիսակ Գաբրիելյանի հարցը

11:56 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության նիստի քննարկմանն անդրադարձավ փողոցային առևտրի հարցին: Նա ասաց, որ հարցը իր և գործընկերների ուշադրության կենտրոնում է: Նրանք քաղաքապետարանից ճշտել են, որ յուրաքանչյուր վարչական շրջանում նվազագույնը երեք անվճար տեղ է հատկացվում՝ վեց ամսով, ավելին, մոտ 500 փողոցային առևտրականներից 400-ից ավելին համաձայնել է: Գաբրիելյանը, սակայն, ասաց՝ […]

̰
Մարդը գյուղվարկ է վերցնում, մեքենա է առնում, հաջորդ օրը խփում է պատին. վարչապետը` բանկային փոփոխությունների մասին

11:52 13.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Գասպարյանը վարչապետին բանկային համակարգին վերաբերող հարց է ուղղել՝ հիշեցնելով, որ ավելի քան 15 հազար քաղաքացու ներվել է մոտ 7 մլրդ դրամի չափով անհուսալի վարկերի տույժ-տուգանքները, վերանայվել է մոտ 134 հազար քաղաքացու վարկային պատմությունը, իջեցվել է հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը, կանխավճարի չափը: Ըստ Տաթևիկ Գասպարյանի՝ այս փոփոխություններն առանձնապես ազդեցություն չեն ունեցել, […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել զինծառայողի մահվան մասին

11:36 13.02.2019

2019թ. փետրվարի 12-ին` ժամը 18։00-ին, զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ֆրունզիկ Վալերիկի Թամազյանը, նախնական տվյալներով, ծայրահեղ ծանր վիճակում ընդունվել է Մարտակերտի զինվորական հոսպիտալ հետևյալ ախտորոշմամբ՝ թոքային զարկերակի տրոմբոեմբոլիա, սուր շնչառական անբավարարություն 3-րդ աստիճանի և արդիոգեն շոկ, նախասրտերի թրթռման պարոքսիզմ, լյարդային անբավարարություն, սրտի կանգ։ Հոսպիտալում ժամը 20։27-ին վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ։ Դեպքի առթիվ […]

̰
Գյուղացուն շահույթ է մնում 6 ամիս հողի հետ չարչարվելը. Սասուն Միքայելյանը հարց ուղղեց վարչապետին

11:34 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մեր երկրում խորհրդարանակա՞ն կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական: Նա բարձրաձայնեց մի խնդրի մասին՝ գյուղմթերքը գյուղացուց գնվում է չնչին գներով, իբրև օրինակ Միքայելյանը հայտնեց, որ անցյալ տարի Վարդենիսում, Մարտունիում գյուղացուց 60 դրամով կարտոֆիլ են գնել, արդյունքում ստացվում է, […]

̰
ԱՄՆ-ը հայտնել է, թե որ դեպքում կչեղարկի ՌԴ հանդեպ պատժամիջոցները

11:16 13.02.2019

ԱՄՆ-ը մտադիր է պահպանել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները այնքան ժամանակ, մինչև Դոնբասն ու Ղրիմը նորից չանցնեն Ուկրաինայի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչներից Ջոնաթան Կոենը: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները հայտարարել էին ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների անարդյունավետության մասին: Ըստ կոնգրեսականների` ՌԴ-ն նվազեցրել է կախվածությունը Արևմուտքից և հիմա ակտիվ հարաբերություններ է […]

̰
«Ներկայում դաշտ ենք ստեղծում, որ տնտեսության շարժիչ ուժը ոչ թե «ախպերները» լինեն, այլ գաղափարները». Նիկոլ Փաշինյան

11:03 13.02.2019

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում ներդրումների կարևորությանն ու այս ոլորտում ռազմավարության փոփոխության կարևորությանը: «Սովորաբար ԱԺ-ում և կառավարությունում հավաքվել են լավ տղերքը, ու երբ ներդրում են ասել, ասել են՝ ո՞նց պիտի բերենք, մենք բոլորս ախպերներ ենք, մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, կան ախպոր ախպոր ախպերներ, հիմա ո՞նց […]

̰
Ով փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի. Փաշինյան

10:59 13.02.2019

Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել: ԲՀԿ խմբակցությունից Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է վարչապետին, որ փետրվարի 10-ին ԱԺ հարակից տարածքում էին հավաքվել Թուրքիայի տարածքից ապրանք ներկրողները: Խնդիրն այն է, որ առանց մաքսազերծման ապրանքի չափը կրճատվել է՝ նախկին 50 կգ-ը փոխարինվել է 25 կիլոգրամով: Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ խնդրի հետ […]

̰
Քաղաքապետն արձագանքել է Փաստաբանների պալատի նախագահի գրությանը

10:49 13.02.2019

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.02.2019թ. դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը  խոչընդոտելու դեպքերը: Հիշեցնենք, որ քաղաքապետին դիմելու առիթ էր հանդիսացել փաստաբան Նելլի Մովսիսյանի կողմից 04.02.2019թ. ՀՀ փաստաբանների պալատին ներկայացված դիմումը, որով վերջինս տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական […]

̰
Կկրճատվեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության 1200-1500 աշխատակիցներ. «Ժամանակ»

10:30 13.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների: Նման իրավիճակ է նաև բազմաթիվ այլ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց համար հարկ վճարել, նրանք գերադասում են ազատվել նրանցից»:

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան

10:15 13.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը ևս առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարան: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ՝ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը […]

̰
ԱԺ-ն շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը

10:10 13.02.2019

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովն իր հերթական նիստում շարունակում է կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը: Կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել է փետրվարի 12-ի նիստում: Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել է 53 պատգամավոր:  

̰
Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը․ «Ժողովուրդ»

09:26 13.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա, ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել էր պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովում։ Սակայն երեկ տեղեկացանք, որ Ղուկասյանը որոշել է ընդգրկվել ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովում, որում ընդգրկված էր […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:13 13.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

̰
Նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի․ Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը ՀՅԴ-ին․ «Ժողովուրդ»

09:07 13.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին: Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն: Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի […]

̰
Փաշինյանը պաշտոնյաների ֆեյսբուքներից դժգոհ է․ «Հրապարակ»

09:00 13.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը «Ֆեյսբուք»-ն է, և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ «Ֆեյսբուք»-ի էջում սուր ստատուսներ գրեն և գնան ստուգելու որևէ […]

̰
ԱՄՆ պետպարտքն առաջին անգամ գերազանցել է 22 տրիլիոն դոլարը

07:18 13.02.2019

Վերջին 11 ամիսների ընթացքում ԱՄՆ պետական պարտքն ավելացել է 1 տրիլիոն դոլարով։ Այն հասել է պատմական ռեկորդի՝ 22 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետպարտքը Թրամփի նախագահության սկզբից աճել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով և գրեթե հասել 22 տրիլիոն դոլարի նշագծին։ 2018 թվականի […]

̰
Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին Սիրիայում բացահայտվել է գաղտնի ձայնագրություններում

00:27 13.02.2019

Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը  Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է, որ «Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գաղտնի աղբյուրներից ստացված հարյուրավոր հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական կառավարությունը թույլ տվել և նույնիսկ հեշտացրել օտարերկրյա և թուրք զինյալների տեղաշարժը Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ, հայտնի […]

̰
Դուք այլևս ապացուցելու բան չունեք, այժմ դաշինքի հերթն է Վրաստանին հրավիրել ՆԱՏՕ. գեներալ Բեն Ջոհես

00:03 13.02.2019

Եվրոպայում Ամերիկայի զինված ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Ջոհեսը համարում է, որ ՆԱՏՕ-ն առաջիկա գագաթնաժողովին Վրաստանին պետք է հրավիրի դաշինք, սակայն նշում է, որ այս կարծիքը շատերը չեն կիսում: Այս մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայնի» վրացական խմբագրությանը հարցազրույց տալիս: «Վրաստանն արել է այն ամենն, ինչ պահանջվում էր: Ապացուցելու այլ բան չի մնացել: Այժմ դաշինքի […]

̰
BACK_TO_TOP