TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալյուրը թանկացավ. թանկանալու է նաև հացամթերքը. «Ժամանակ»

09:53 12.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է և թանկանում է վայրկենական: Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառվում է դոլարով, խոսքը մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է հիմա: Ալյուրի թանկացման հետևանքով թանկանալու են […]

̰
ՊԵԿ նոր ղեկավարին բերելու են ՊՆ-ից․ «Ժամանակ»

08:36 12.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնանկությունից հետո հերթը, կարծես թե, ՊԵԿ նախագահինն է: Մեր տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը մտադիր է ՊԵԿ նոր նախագահ նշանակել ոչ թե համակարգից ինչ-որ մեկին, ով կաշկանդված կլինի տարբեր ազդեցություններով ու պարտավորություններով, այլ ՊՆ համակարգից: Թե ով է լինելու ՊԵԿ-ի նոր ղեկավարը՝ հայտնի կլինի առաջիկա օրերին»:

̰
Փաշինյանն ամռանը հայտարարեց, որ Արցախի անունից հանդես գալ չի կարող, իսկ դա բանակցային գործընթացում էապես իրավիճակ է փոխում . Արման Մելիքյան

01:00 12.02.2019

Արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցությունների ու հայ-ադրբեջանական կողմերի հանդիպումների միջև եղած տարբերությունների մասին: Իր խոսքերով՝ եթե նախկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ երրորդ նախագահի հետ հանդիպում էր բացառապես «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում, ապա այժմ այդ առումով էական ու շրջադարձային փոփոխություն […]

̰
Պետք է մշակել այնպիսի ռազմավարություն, որն Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը դուրս կբերի ներկա փակուղուց. Արման Մելիքյան

00:37 12.02.2019

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը խոսել է Արցախյան հիմնահարցի լուծման հարցի վերաբերյալ ադրբեջանական տարբերակի ու դրա ֆոնին հայկական կողմի հակակշիռ փաստարկների ու գործելաոճի մասին: Խոսելով մասնավորապես Արցախի՝ Ադրբեջանի կազմ մտնելու ու հնարավոր ինքնորոշում ստանալու մասին այդ երկրի իշխանությունների պնդումներից՝ նա հայտարարել է, որ Ադրբեջանի տեսանկյունն այս դեպքում այնքան էլ առավելապաշտական չէ, որքան կարող […]

̰
Վրաստանի խորհրդարանում ձևավորվում է էթիկայի խորհուրդ

23:45 11.02.2019

Վրաստանի խորհրդարանում ձևավորվում է էթիկայի խորհուրդ: Մեծամասնության անդամ Իրինե Փրուիձեի նախաձեռնած նախագիծը կներկայացվի այսօրվա բյուրոյի նիստին: Էթիկայի խորհրդի ստեղծումը նախատեսում է նոր օրակարգը: Որոշման նախագծով սահմանված է, որ էթիկայի խորհուրդը կազմված է լինելու 16 անդամից: «Խորհրդարանի անդամի կողմից էթիկայի նորմերի պաշտպանությունը լավ կառավարման հիմնական բաղկացուցիչ մասնիկն է և ծառայում է հասարակության առջև պատգամավորի հաշվեպարտավորության աճին: […]

̰
Լիտվան Բելառուսին համարել է իր անվտանգությանը սպառնացող երկիր

23:06 11.02.2019

Լիտվան Բելառուսին համարել է իր անվտանգությանը սպառնացող երկիր: Վիլնյուսում հիմա այն կարծիքին են, որ Մինսկը դարձել է Ռուսաստանի կարևորագույն դաշնակիցը և այս երկրի ու Չինաստանի հետ ռեալ վտանգ է ներկայացնում: Լիտվայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Բելառուսը համագործակցում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում: Սերտ համագործակցություն է հաստատվել նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև: Նշվում է նաև, որ […]

̰
Ավտոապահովագրության համակարգում վարորդների անձնական տվյալների արտահոսքի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել

22:26 11.02.2019

Ավտոապահովագրության համակարգում վարորդների անձնական տվյալների արտահոսքի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: SHANTNEWS.am-ը սեփական ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու՝ ինչպե՞ս է տեղի ունեցել արտահոսքը, ովքե՞ր են տուժել ու արդյո՞ք արտահոսքի պատճառ դարձած անձինք պատասխանատվության ենթարկվել են, թե՞ ոչ : Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ուժի մեջ է մտնում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցության նոր համաձայնագիրը

20:53 11.02.2019

Թուրքիայի նախագահը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև դեռևս նախորդ տարվա ապրիլին ստորագրված ռազմական համաձայնագիրը, որով նախատեսվում է նոր մակարդակում համագործակցություն հաստատել հետևյալ ոլորտներում․ ռազմակրթական, ռազմատեխնիկական, ռազմական-տեղեկատվական։ Ընդ որում՝ փաստաթուղթը ստորագրվել է ոչ միայն երկու երկրների պաշտպանության նախարարությունների, այլև Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից, որն այդ երկրում իր զինվածությամբ ու համալրվածությամբ չի զիջում բանակին։ Razm.info մասնագիտացած […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:47 11.02.2019

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել […]

̰
Հայաստանը, փաստացի,  գազը ստանում է զեղչված գնով․ ՌԴ ԱԳ փոխնախարար

20:33 11.02.2019

Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքը իրականացվում է արտոնյալ պայմաններով, և 2018 թվականին, նախորդ համաձայնության ժամկետի սպառման հետ կապված, ռուսական «Գազպրոմ»-ն իր հայկական մասնաճյուղի հետ նոր պայմանագիր է ստորագրել, որով գազը մատակարարում է 165 դոլարով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ պնդելով, որ դա նույնպես ավելի ցածր գին է, […]

̰
Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

20:06 11.02.2019

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի […]

̰
Որո՞նք են հայերենի ամենաշատ գործածվող տառերը

20:04 11.02.2019

Վերը՝ նկարում, ամենաշատ գործածվողները ներկված են մուգ գույներով, ամենաքիչ գործածվողները՝ բաց գույներով։ Ինչպես և սպասելի էր, ամենագործածվողը «Ա» տառն է։ Սա է ցույց տալիս SHANTNEWS.am-ի փորձը՝ կառավարության ծրագրի տեքստի վերլուծության հիման վրա։ Կառավարության ծրագիրը, ըստ էության, հանրային գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող, ներառական տեքստ է, և եթե մի կողմ թողնենք նրա պաշտոնական ոճը, կարելի է պնդել, […]

̰
ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձը նշվել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում

19:55 11.02.2019

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (Տամպա, Ֆլորիդա նահանգ) անցկացվել են մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Հունվարի 30-ին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա, ավագ ազգային ներկայացուցիչ, փոխգնդապետ Արմեն Զաքարյանի կողմից ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար կազմին և միջազգային կոալիցիայի անդամ շուրջ 50 երկրների զինված […]

̰
Շարունակվում են ծանր զենքի դասակների հրամանատարների հավաքները. ՊՆ

19:47 11.02.2019

Դասակների հրամանատարների գործնական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ծանր զենքի հրաձգությունից զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում փետրվարի 11-ին շարունակվել են ծանր զենքի դասակների հրամանատարների հավաքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Հավաքների ղեկավարն է զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ռ. Վարդանյանը: Հավաքների 2-րդ փուլն անցկացվում է […]

̰
Մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի. Սուրեն Պապիկյան

19:45 11.02.2019

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ավարտից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է նաև մարզպետարանների աշխատակազմի օպտիմալացման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին: «Այս գործընթացը ես նախաձեռնել եմ դեռևս հոկտեմբեր ամսից, մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, ֆինանսավորումը կատարում է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, մենք մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն են կատարել: […]

̰
Քաղաքաշինության նախկին նախարարը դարձավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

19:43 11.02.2019

Այսօր խորհրդարանում կայացել են մի քանի մշտական հանձնաժողովների առաջին նիստերը: Օրակարգային հիմնական հարցերից մեկը եղել է հանձնաժողովների փոխնախագահների ընտրությունը: Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է փոխնախագահի թեկնածուին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում. Վարդան Վարդանյան՝ քաղաքաշինության նախկին նախարար: «Պարոն Վարդանյանի փորձն օրենսդրական դաշտում և պառլամենտական վերահսկողության առումով, անպայման օգտակար կլինի մեզ»,- ասաց հանձնաժողովի […]

̰
Փակ քննարկում աշխատանքային օրվա ավարտին. պարզաբանում է Լիլիթ Մակունցը

19:35 11.02.2019

Աշխատանքային օրվա ավարտին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները փակ խորհրդակցություն են անցկացրել, որը տևել է մեկ ժամից քիչ ավելի: Խմբակցության ղեկավար Լիլիթ  Մակունցը քննարկումից հետո լրագրողներին ասել է, որ օրակարգում երկու հարց է եղել ՝ քաղաքական վերլուծական խումբը ներկայացրել է աշխատանքային խմբի արդյունքները և որոշ դիտարկումներ կառավարության ծրագրի վերաբերյալ: «Հանձնաժողովներում կան հարցեր այդ ծրագրի […]

̰
Իրանի դեմ քաղաքական բացասական գործընթացները կարող են ազդել նաև մեզ վրա. Արման Մելիքյան

19:30 11.02.2019

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը պետք է դիտարկել առավել ընդգրկուն միջազգային զարգացումների համատեքստում ու գուցե նույնականացվի միջազգային նոր զարգացումների գործընթացին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մենք տեսնում ենք, որ աստիճանաբար Սիրիայից շեշտը տեղափոխվում է Իրանի վրա: Ես նկատի ունեմ Միացյալ նահանգների քաղաքականության, Իսրայելն է այս ուղղությամբ շատ […]

̰
ՔՊ-ն խնդիր է դրել ընտրություններին որևէ թեկնածուի չպաշտպանել. Սուրեն Պապիկյան

19:25 11.02.2019

«Ես հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր առաջ խնդիր է դրել գոնե այս ընտրություններին որևէ թեկնածուի չպաշտպանել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Խոսքը համայնքապետերի ընտրության մասին է: Ըստ Պապիկյանի՝ իրենք չեն պաշտպանելու անգամ ՔՊ անդամ թեկնածուի շահերը: «Մենք պաշտոնապես ոչ մի թեկնածու չենք […]

̰
Փոստային առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է 63,89 գրամ քաշով «մարիխուանա». ՊԵԿ

19:09 11.02.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս բերման էին ենթարկել ՀՀ քաղաքացի Կ. Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանին: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ. Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր […]

̰
Մենք չենք փորձում քաղաքացուն ստիպել կամ ունեզրկել. նախարարը՝ հարկերի հավաքագրման մասին

18:53 11.02.2019

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է համայնքների կողմից պետությանը չվճարված գումարներին՝ նշելով, որ ամեն տարի ևս 3 մլրդ բեռ է կուտակվում: «2008 թվականից մինչև այսօր մենք ունենք կուտակված 42 մլրդ ապառք: Սրանք պարտքեր են, որոնք հաճախ չեն հավաքագրվել նաև սխալ վարչարարության արդյունքում: […]

̰
ԱԺ հանձնաժողովը նախատեսում է ՊՆ-ի հետ քննարկել զինծառայությանը անհամատեղելի առողջական խնդիրների ցանկը

18:45 11.02.2019

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախատեսում է պաշտպանության նախարարության հետ քննարկել զինծառայությանը անհամատեղելի առողջական խնդիրների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ես այն տեսակետին եմ, որ հայկական բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջ զորակոչիկները, ուրիշ բան, որ ամբողջ […]

̰
Չպարզված հանգամանքներում ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել

18:43 11.02.2019

Այսօր Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը՝ ծնված 18.10.1985թ.: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2123214934380770

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ

18:41 11.02.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Մեր […]

̰
Մենք պետք է մտածենք մեր քաղաքացիների մասին. Հրաչյա Հակոբյանը՝ բուքմեյքերական ընկերությունների գովազդների սահմանափակման մասին

18:22 11.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ իր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը՝ կապված բուքմեյքերական ընկերությունների գովազդների սահմանափակման հետ, միտում չունի լրատվամիջոցներին զրկել գովազդատուներից ու այդկերպ ազդել նաև լրատվամիջոցի անկախության վրա: «Մենք պետք է մտածենք նաև մեր քաղաքացիների մասին: Ի՞նչ ենք մենք գովազդում ու ի՞նչ ենք մենք պրոպագանդում՝ խաղամոլությո՞ւն: Արդյո՞ք մեզ […]

̰
ԵԿՄ ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Սասուն Միքայելյանը

18:20 11.02.2019

Այսօր՝ փետրվարի 11-ին, ԵԿՄ վարչությունում տեղի ունեցավ հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաև Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարների, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:  ԵԿՄ մամուլի ծառայությունից հայտնում են` ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, ասաց, որ […]

̰
Զուտ որպես տնտեսագետ՝ սխալ եմ համարում գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների միացումը․ Թունյան

17:53 11.02.2019

«Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ես, զուտ որպես տնտեսագետ՝ սխալ եմ համարում գյուղատնտեսության նախարարությունն էկոնոմիկայի նախարարությանը միացնելը։ Բայց ինչպիսի կառուցվածք էլ քննարկվի, ես համոզված եմ, որ միշտ էլ կլինեն տարաձայնություններ, որովհետև իդեալական օպտիմալ որոշում չկա, որին բոլորը համաձայն կլինեն»,- լրագրողների՝ կառավարության կառուցվածքին վերաբերող հարցին պատասխանելիս այսօր ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ […]

̰
Այն, որ ասում են՝ Փաշինյանն ուզում է հանձնել Ղարաբաղը, դա պարզապես քաղաքական հիստերիա է. Արման Նավասարդյան

17:52 11.02.2019

Այսօր ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ պարտադիր չէ, որ կառավարության ծրագիրը շատ դետալային լինի, պետք է ներկայացնի հիմնական ռազմավարությունը: Իսկ ինչպիսի՞ ռազմավարության վրա է հիմնված իշխանության արտաքին քաղաքականությունը: Հիմնական ուղղությունները նույնն են, իսկ թե ի՞նչ է փոխվել ու ի՞նչ պետք է սպասել, այս մասին […]

̰
ՊՆ-ն աճուրդով վաճառելու է զորքերից դուրս բերված «Սադկո», «Ուրալ» և «ՈՒԱԶ» մեքենաները

17:43 11.02.2019

Պաշտպանության նախարարությունը շահագործումից հանված ու դուրս գրված 116 մեքենա է ներկայացնում աճուրդային վաճառքի։ Դրանց թվում են հայտնի «Սադկոները», հրամանատարական ու բժշկական «ՈւԱԶ»-ները, այլ մեքենաներ ու դրանց մասեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ Աճուրդը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում (Երևան, Բաբայան 4, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ) 2019 թվականի փետրվարի 28-ին` ժամը […]

̰
Շոյգուն ժամանել է Անկարա սիրիական հարցում համաձայնությունների ձեռքբերման նպատակով

17:39 11.02.2019

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Անկարա, որտեղ ցանկանում է համաձայնեցնել Սիրիայի հարցում երկու երկրների գործողությունները, հայտնում է РИА Новости-ին: Նա շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը ջերմ ընդունելության համար: «Կարծում եմ, որ ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ փետրվարի 14-ին Սոչիում տեղի ունենալիք հանդիպումից առաջ մենք կարող ենք համաձայնեցնել մեր գործողությունները»,- ասել է Շոյգուն: Նա […]

̰
BACK_TO_TOP