Զուտ որպես տնտեսագետ՝ սխալ եմ համարում գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների միացումը․ Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+24.09 oC

Զուտ որպես տնտեսագետ՝ սխալ եմ համարում գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների միացումը․ Թունյան

17:53 11.02.2019

«Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ես, զուտ որպես տնտեսագետ՝ սխալ եմ համարում գյուղատնտեսության նախարարությունն էկոնոմիկայի նախարարությանը միացնելը։ Բայց ինչպիսի կառուցվածք էլ քննարկվի, ես համոզված եմ, որ միշտ էլ կլինեն տարաձայնություններ, որովհետև իդեալական օպտիմալ որոշում չկա, որին բոլորը համաձայն կլինեն»,- լրագրողների՝ կառավարության կառուցվածքին վերաբերող հարցին պատասխանելիս այսօր ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Իսկ թե ինչու է կառավարությունը հենց այդ կերպ բաշխել ոլորտները, Թունյանը չգիտի։ Խորհրդարանի միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս նա նշել է, որ սպասում է կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծին, որպեսզի ծանոթանա կառավարության հիմնավորումներին։

«Ոչ թե ոլորտը կտուժի, այլ իրենք իրենց գաղափարախոսությամբ, իմաստով տարբեր բաներ են։ Գյուղատնտեսությունը պետք է էկոնոմիկայի նախարարության հետ չընկներ։ Իմ համոզմունքն է սա։ Գուցե շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց գտնում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է մնար հենց մաքուր, անգամ ոչ թե տնտեսական զարգացման և ներդրումների, այլ հենց էկոնոմիկայի նախարարություն»,- ասել է Թունյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Անչելոտիի և Բրազիլիայի հավաքականի միջև կնքված պայմանագրի վերաբերյալ

11:30 31.05.2025

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Անչելոտիի և Բրազիլիայի հավաքականի միջև կնքված պայմանագրի վերաբերյալ

ՖԻՖԱ-ն տեղեկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF)՝ Կառլո Անչելոտիի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հետ կապված ֆուտբոլային գործակալների կանոնակարգի հնարավոր խախտման հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Ge.Globo-ն։ ՖԻՖԱ-ի գործադիր տնօրենը կասկածներ ունի Դիեգո Ֆերնանդեսի դերի վերաբերյալ, որը վերջին օրերին անընդհատ ուղեկցել էր Անչելոտիին մինչև նրա Բրազիլիա ժամանումը՝ CBF-ին պաշտոնական ներկայացման համար։ ՖԻՖԱ-ն […] ...

Ռուսաստան-Չինաստան հարաբերություններն արտաքին ազդեցության ենթակա չեն. Լավրով

11:20 31.05.2025

Ռուսաստան-Չինաստան հարաբերություններն արտաքին ազդեցության ենթակա չեն. Լավրով

Ռուս-չինական հարաբերությունները մեծ տերությունների հարաբերությունների մոդել են և ենթակա չեն արտաքին ազդեցության։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «Ռուսաստան և Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» 10-րդ միջազգային համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։ «Ռուս-չինական հարաբերությունները դարձել են մեծ տերությունների հարաբերությունների իսկական մոդել բազմաբևեռ աշխարհում: Նրանք ինքնաբավ են, չեն ենթարկվում միջազգային հանգամանքներին և […] ...

ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ Հեգսեթ

11:05 31.05.2025

ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ Հեգսեթ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ, բայց պատրաստ է «կռվել և հաղթել», եթե զսպման ջանքերը ձախողվեն։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Մենք չենք ձգտում հակամարտության կոմունիստական ​​Չինաստանի հետ», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները […] ...

«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը

10:49 31.05.2025

«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը

«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […] ...

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

10:33 31.05.2025

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

10:19 31.05.2025

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...

BACK_TO_TOP