18:55 12.02.2019
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին: Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ): Լուսանկարները և […]
18:54 12.02.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է Արամի 23-ի հարցը: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին պատկանող շինության պատը փլուզվել էր։ «Պիտի նշեմ, որ ի սկզբանե Արամի 23-ի պատի վերականգման աշխատանքներում Երևանի քաղաքապետարանն իրավական պարտավորություն, որպես այդպիսին, չի ունեցել: Քաղաքապետը մի քանի անգամ իր […]
18:47 12.02.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի խոսքը հարուստ էր վարչապետի ներկայացրած կառավարության ծրագրի գովասանքով, իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Շնորհակալություն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին պարզերես անելու համար»: Նրա հարցը վերաբերում էր ՏՏ ոլորտը գերակա ուղղություն հայտարարելու կառավարության տեսլականին: Նրա համոզմամբ՝ ոլորտը յուրահատուկ բանալի է բազմաթիվ կենսական խնդիրների լուծման համար, որոնք նշված են կառավարության ծրագրում՝ արտահանման ավելացում, […]
18:45 12.02.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, միջազգային փորձագետ, Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն […]
18:35 12.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը 53 պատգամավորներից մեկն էր, որ հարց ուներ ՀՀ վարչապետին: Այն վերաբերում էր քաղաքաշինության ոլորտում բացթողումներին: Մի շարք ենթակառուցվածքներ, որոնք գործում են գերատեսչության ենթակայության տակ, ստեղծում են արհեստական քաշքշուկներ կառուցապատողի համար: «Նախքան շինթույլտվություն ստանալը կառուցապատող կամ պատվիրատու ՀՀ քաղաքացու բեռը անհամեմատ ծանր է՝ կապված փաստաթղթերի ձեռքբերման, նախագծային թույլտվություն ստանալու հետ, […]
18:29 12.02.2019
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրաձայնեց խնդրի մասին, որ երբ ԵԱՏՄ մաքսային կանոնակարգերի համաձայն` Հայաստանի սահմանին ևս մաքսազերծում չպահանջող բեռի առավելագույն քաշը սահմանվեց 50 կգ փոխարեն 25 կգ, շատ ջավախքցի ուսանողներ կանգնեցին խնդրի առաջ, որովհետև երբ գալիս են Երևան ուսանելու, նրանց ընտանիքները ուսանողների հետ ուղարկում են պարկով կարտոֆիլ […]
18:20 12.02.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը այսօրվա՝ փետրվարի 13-ի ավագանու նիստում հարց բարձրացրեց Կարմիր բլրի տարածքում կուտակված աղբի մասին: «Ես տեղյակ եմ, որ կա քաղաքացիական նախաձեռնություն, որ կոչվում է «Ազատենք Կարմիր բլուրը շինարարական աղբից» և հարց՝ քաղաքապետարանը ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ առաջնային խնդիրներ կան այնտեղ լուծելու»,- հարցրեց Լևոն Զաքարյանը: Հարցին պատասխանեց փոխքաղաքապետ […]
18:03 12.02.2019
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ իր կողմից հնչեցրած արտահայտությանը՝ չբացառելով որ առաջիկայում իր այդ արտահայտությունը կարող է շահարկման թեմա դառնալ: «Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասացի՝ այ մարդ, այս խորհրդարանը հակահեղափոխական է, ոնց կարելի է 53 հարց տալ՝ կառավարությանն օրերով կտրելով մեր գործից։ […]
17:58 12.02.2019
Այսօր վարչապետին հարց ուղղվեց նաև առողջապահության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը ձգտում է նրան, որ գնա առողջապահության պարտադիր ապահովագրման ճանապարհով: «Եթե այո, ապա ի՞նչ հաշվարկներ կան, ինչքա՞ն պիտի մարդ վճարի, որպեսզի հիվանդանոց գնալն այլևս չդառնա անխուսափելի հեռանկար` պարտքի տակ ընկնելու առումով, եթե ոչ, ապա արդյո՞ք շարունակելու […]
17:53 12.02.2019
«Մենք այսօր, նախնական տվյալներով, 12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բայց ստանում են։ Այսինքն` ի՞նչ ահազանգ է, ի՞նչ ինդիկատորից ենք հասկանում դա։ Մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում, օրինակ` հիպոթեքային վարկ ունի, այսինքն` բնակարան է գնել մարդը, և, հետևաբար, այդ մարդը […]
17:49 12.02.2019
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վարչապետին ուղղված իր հարցի ընթացքում նշեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերները մի շարք շուկաներում դեմպինգային քաղաքականություն են վարում, իսկ քանի որ Հայաստանում գազի գինը բարձր է, ապա արտահանման տեսանկյունից ոչ մրցակցային իրավիճակ է ստեղծվել։ Գորգիսյանը հարցրեց՝ ի՞նչ է արվում, մասնավորապես, գազի գնի հարցում։ «Գազի հետ […]
17:41 12.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը կառավարության ծրագրի վերաբերյալ քննարկման ժամանակ հարց ուղղեց վարչապետին գյուղատնտեսության զարգացման կառավարության տեսլականի մասին, մասնավորապես, տվյալ բաժնում նշված է, որ մի կողմից կառավարությունն անթույլատրելի է համարում գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ի անմշակ մնալը, մյուս կողմից՝ կառավարությունը խնդիր է դրել նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը: «Գյուղատնտեսության ընդլայնման ուղղությամբ բավական […]
17:29 12.02.2019
Շիրակի մարզպետի օգնական Էմմա Պալյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատման դիմում է գրել: «Սիրելի ընկերներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնից: Շնորհակալ եմ մարզպետարանի ողջ անձնակազմին, ու բոլորին՝ մարզպետի գլխավորությամբ, ցանկանում եմ բարի երթ և բեղմնավոր աշխատանք»,- գրել է նա:
17:27 12.02.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «Հայկական Փի ԱՐ ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից անցկացվող ամենամյա ՓԻ ԱՐ մրցանակաբաշխության ժամանակ ինքը հայտնվել է «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգի եռյակում: Թեև մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբեր ամսին, սակայն Նաիրա Զոհրաբյանը նոր է տեղեկացել իրեն շնորհված անվանակարգի մասին: «Այսօր ինձ […]
17:23 12.02.2019
Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ գյուղացիական գործունեությունը դառնա շահութաբեր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը վերաբերում էր նրան, որ կառավարությունը ձեռնամուխ է լինելու, օրինակ, գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմանը: «… Որովհետև, եթե պատկերացնենք, որ Հայաստանից արտահանում չկա, և արտահանման ծավալները չեն մեծանում, ասենք, գյուղացին 10 անգամ ավելի ծիրան […]
17:20 12.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Զաքարյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման նախագծում:
17:19 12.02.2019
Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նշված հարցերի շուրջ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:
17:12 12.02.2019
«Գործազրկության հետ կապված խնդիրը մենք պատկերացնում ենք հետևյալ կերպ: Սկզբնական փուլում կլինի ուղղակի մեխանիկական միավորում, ու այդ ընթացքում մենք կստեղծենք աշխատանքի շուկայի առաջարկին համապատասխան մասնագիտական որոշակի որակավորման փուլ անցնելու միավորում: Մենք պետք է հասկանանք գործազրկությունը և աշխատանքի առաջարկն ի՞նչ հարաբերություններ ունեն իրար հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Պետական աշխատողների կրճատումների հետ կապված վարչապետը շեշտեց, որ […]
17:04 12.02.2019
«Եթե հիշում եք, մենք Հարկային օրենսգրքում որոշակի փոփոխություններ արեցինք, որի արդյունքում ժամկետանց վարկերի վերակառուցման ընդարձակ հնարավորություններ ստեղծեցինք, և դրա արդյունքում արդեն մոտ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և այս մարդկանց մեծ մասը գյուղացիական վարկեր վերցնող մեր հայրենակիցներն են»,- այս մասին ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանից բացի՝ Փաշինյանը հիշեցրեց, որ […]
17:02 12.02.2019
Երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Վարդենիսում: Քաղաքապետի թեկնածուներից Գևորգ Սիմոնյանն իր աջակիցների հետ փակել էր ավտոճանապարհը՝ մարզպետի հրաժարականի պահանջով: Նրանք մարզպետին մեղադրում են նրանում, որ վերջինս սատարում է մեկ այլ թեկնածուի՝ քաղաքապետի ԺՊ Արամ Մելքոնյանին: Իսկ պատճառը եղել է այն, որ քարոզչության նպատակով նրանք փորձել են մտնել հիվանդանոց, ինչն արգելվել է, այնինչ, մինչ այդ հիվանդանոցում […]
16:57 12.02.2019
«2018 թվականին զբոսաշրջիկների թիվը Հայաստանի Հանրապետությունում արդեն 10,5 տոկոսով աճել է, ընդ որում՝ վերջին եռամսյակում աճի տեմպը նաև ավելացել է»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ Նրա խոսքերով՝ աղքատության հաղթահարման, միկրոբիզնեսի ու միջին բիզնեսի համար այս ոլորտը կարևոր նշանակություն ունի։ Փաշինյանը տեղեկացրեց, որ նաև դրամաշնորհներ են տրամադրվում անտառամերձ բնակավայրերի բնակիչներին […]
16:50 12.02.2019
Ազգային ժողովի կառավարության ծրագրի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև Իրան կատարելիք իր այցի մասին հարցին ու ասաց, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է բաժանել երկու մասի․ Հայաստան-Իրան քաղաքական և տնտեսական հարաբերություններ, ԵԱՏՄ-Իրան հարաբերություններ։ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը ներկայում վավերացման փուլում է, և դրա մեխանիզմի գործարկումն էական փոփոխություններ կմտցնի նաև հայ-իրանական […]
16:40 12.02.2019
«Ամբողջ խնդիրն այն է, որ անհատ գյուղատնտեսի թողարկած արտադրանքը որևէ կերպ չի հաշվառվում, և սա իր հերթին բերում է ստվերային տնտեսության խնդիր: Օրինակ, երբ որ ռեստորանները սուպերմարկետներից վերցնում են գյուղմթերք, ապա այդ գյուղմթերքի հանձնման-ընդունման գործընթացը չի հաշվառվում, հետևաբար, հետագայում հարկային հաշվետվություններ տալու առումով որոշակի բարդություններ են առաջ գալիս»,- գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքային տարիները «ստաժ» հաշվելու մասին […]
16:33 12.02.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 12-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, քաղաքական խորհրդականներ Աթանաս Բալտովի և Կարին Մարմզոլերի հետ: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, անդրադարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք տարբերվում են նախորդներից ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ և […]
16:18 12.02.2019
Գյումրիի օդանավակայանում ներկայում կոնցեսիոները ներդրումային ծրագիր է իրականացնում, բայց քանի որ շենքը պատմամշակութային արժեք ունի, հակասություններ կան, թե նախագծի որ տարբերակը պետք է իրականացվի: Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ հավաստիացումներ է ստացել՝ խնդիրը կարգավորման փուլում է, կոնցեսիոները պայմանավորվել է, որ առաջիկայում օդանավակայանը լրջորեն […]
16:16 12.02.2019
ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեցին ցմահ դատապարտված Արամ Հարությունի Խաչիկյանի՝ հացադուլ հայտարարելու մասին տեղեկությունը: ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասաց, որ դատապարտյալը պահանջում է իր դեմ հարուցված քրեական գործի ու դատավճռի վերանայում: Այդ նպատակով նաև դիմում է գրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով, որ նախարարն այցելի իրեն: Արամ […]
16:15 12.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց օտարերկրյա ներդրումների ուղղությամբ իրականացվող քաղաքականության հարցով: Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ են նշանակում «մեկ կանգառի ծառայություններ»-ը, բացի դրանից, օտարերկրյա ներդրողները որտեղի՞ց պիտի իմանան դրանց մասին: Փաշինյանը հայտնեց, որ այժմ աշխատում են «Հայկական ներդրումային հիմնադրամ» ստեղծելու ուղղությամբ, որը պետք […]
16:00 12.02.2019
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատգամավորի հարցին ի պատասխան` բացատրեց բազմիցս քննարկված «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» արտահայտությունը և շեշտեց, որ այս արտահայտության մեջ պետք է ուշադրություն դարձնել հոգնակի թվին: «Չի ասվում ժողովրդին նախապատրաստել խաղաղության, այլ ասվում է ժողովուրդներին: Հետևաբար, եթե մի երկրում կառավարությունն իր ժողովրդին չի նախապատրաստում խաղաղության, հակամարտության կամ բանակցային կողմ հանդիսացող մյուս երկրում կառավարությունը չի կարող […]
15:57 12.02.2019
Հայաստանի հումանիտար առաքելությունը մեկնում է Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքի հիման վրա, և ամեն ինչ արվում է օրենքի տառին համապատասխան։ Այս մասին այսօր Կիպրոսի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ավելին, նա չբացառեց, որ հայկական կողմը կարող է որոշ հանգամանքներում ներգրավվել ռազմական գործողություններում։ «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե […]