15:21 12.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետին՝ նշելով, որ ժողովրդի ցասումը նախորդ համակարգի նկատմամբ պայմանավորված էր ցանկությամբ, որ վատը, բացասականը կորչի, լավ կյանքը գա: Նա ասաց, որ տարբեր քաղաքացիներ նույն հարցով դիմում են իրեն: «Միկրոբիզնեսին հարկերից ազատելու նախաձեռնությունը հիանալի է, սակայն կան մանկավարժներ, ուսուցիչներ, դասախոսներ, […]
15:11 12.02.2019
Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստան այցի արդյունքում երկու կողմերի պաշտպանական համագործակցության օրակարգի 13 միջոցառումներին գումարվել է ևս 2-ը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մեկը` տեղեկատվության փոխանակման, այսինքն` ռազմական հետախուզության տվյալների, ռազմական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ»,- ասաց Տոնոյանը։ Նախարարը հայտնեց, որ իր կիպրոսցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է […]
15:08 12.02.2019
ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Անկեղծ չեմ լինի, եթե չասեմ, որ ծրագրում նկատելի է դրական տեղաշարժ արձանագրելու կառավարության մտադրությունը, բայց իրավական որոշակիության պակաս կա, որը որոշակի անհանգստության տեղիք է տալիս: Կառավարության ծրագրում ոչ թե կառավարության պարտականություններն են, դրանում 35 դեպքում «խթանելու […]
14:46 12.02.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Միքայել Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները […]
14:30 12.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 12-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ հետաքրքրվելով դատական իշխանությանը վերաբերող մի խնդրի մասին: Նա նշեց՝ դատական համակարգը պետք է լինի արդար, անաչառ, թափանցիկ ու արհեստավարժ, սակայն խնդիրներ կան թե՛ ժողովրդի վստահության տեսանկյունից, թե՛ ՄԻԵԴ-ի գործերի առումով: Իգիթյանը հիշեցրեց՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ գործերի քանակն է հրապարակվել, որը ևս […]
14:28 12.02.2019
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ կետում կառավարության ծրագրում գրված է, որ Հայաստանի կառավարության առաջին խնդիրը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Ստեփանակերտում հայտարարել է, որ որպես Հայաստանի վարչապետ կարող է բանակցություններին մասնակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ոչ Արցախի անունից։ Այս […]
14:25 12.02.2019
ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ կառավարության ծրագրում թվերի պակասն արդարացված է, այնտեղ կան հիմնական շեշտադրումներ: «Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է լինի քաղաքացու վարքագծի փոփոխությունը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ կառավարությունն ունի կարգավորող անելիքներ, սակայն տնտեսական զարգացման հիմնական բեռը լինելու է մասնավոր հատվածի վրա: Ըստ նախարարի՝ վերջին […]
14:24 12.02.2019
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը: «Այս օրերին չափազանց օգտակար քննարկումներ ունեցանք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ձգտելու ենք ոչ միայն պահել նախկինում խորհրդարանների միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը, այլև հնարավորություններ ստեղծել նոր գաղափարների ու առաջարկների համար: […]
14:21 12.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը փետրվարի 12-ին խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետին ասաց, որ նրա հետ հանդիպման կազմակերպումը մեկ-երկու ժամ տևեց, մինչդեռ այլ պաշտոնյաների հետ հանդիպումների կազմակերպման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: «Ձեզանից շատ ավելի ցածր պաշտոնյաների հետ մեր հանդիպումները խնդրահարույց են: Ես չեմ ակնկալում, որ Դուք Ձեր կողմից […]
14:20 12.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ Հայաստանում ավիատոմսերի բարձր արժեքին: «Դավոսում մենք շատ լավ հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ, որը ղեկավարում է այն ընկերությունը, որ կառավարում է «Զվարթնոց»-ը և Գյումրիի օդանավակայանը: Ես թափանցիկության տրամաբանությամբ փոխանցում եմ մեր խոսակցության նյութը: Նա ինձ ասաց, որ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գնի […]
14:17 12.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ ապահովագրության հնարավորություն պետք է ընձեռվի ծիրանի, խաղողի, կարկտահարության, ցրտահարության ու հրդեհների համար: Նա նշեց՝ այդ առաջին փուլի գործարկման արդյունքներով իրենք այդ ծրագրի հետագա ճակատագիրը կորոշեն, բայց եթե, օրինակ, Արարատի և Արմավիրի մարզերում սկսեն աշխատել, գործնական առումով դրանք ամենախոշոր մարզերն են, ուստի դա կնշանակի […]
14:11 12.02.2019
Հայաստանի կառավարության համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ պայքարն այս կառավարության կարևոր հաջողություններից մեկն է։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ըստ էության, համակարգային կոռուպցիայի ողնաշարը Հայաստանի Հանրապետությունում ջարդված է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն քաղաքականությունն ունեն որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք։ Եվ ես կարծում եմ, որ […]
14:11 12.02.2019
«Իմ ղեկավարած նախորդ կառավարության ծրագիրը չի դադարել մեր ծրագիրը լինելուց»,- փետրվարի 12-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ նախկին ծրագրի բոլոր այն դրույթները, որ կիրառելի են, շարունակում ենք համարել իրենց ծրագրի մաս, սակայն դեպքեր կան, երբ դրույթի մասին չեն շեշտում, քանի որ օրակարգային չեն այլևս: Փաշինյանն […]
14:04 12.02.2019
Խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց Հայաստանի բնակիչների անվտանգությանը վերաբերող հարցով: «Այս հարցը ես բարձրացրել եմ Լենինի, Ստալինի ժամանակ»,- ասաց նա: Փաշինյանն արձագանքեց. «Շատ լավ տեսք ունեք, ասեմ ձեզ»: Գրիգորյանն ասաց, որ իրեն հուզում է շենքերի սեյսմիկ անվտանգությանը, մասնավորապես՝ Սիսիանում վթարային շենքերում ապրող բնակիչների […]
14:04 12.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խնդրելով պարզաբանել իր խոսքերն այն մասին, որ ծրագրում տնտեսական ցուցանիշներ չկան, և որ «տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու իրենց կոչին»: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ եթե տնտեսությունում […]
13:55 12.02.2019
Հայաստանի կառավարությունը 10 ամսվա ընթացքում դատական իշխանության անկախության ապահովման հարցում հասել է աննախադեպ հաջողությունների այն տեսանկյունից, որ որդեգրել և պահում է իր քաղաքական պարտավորությունը՝ չմիջամտել դատական համակարգի գործերին։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իհարկե, այս իրավիճակը նաև որոշակի խնդիրներ է առաջացնում հանրային ընկալման շրջանում։ Բայց ես ուզում եմ ասել, […]
13:48 12.02.2019
Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 12-ի նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը բարձրացրեց «Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումի խնդրի մասին` նշելով որ այնտեղ բնակվում են տուն չունեցող անձինք: «Բնակիչներից ահազանգեր կան, որ այդ անտուն մարդիկ հարձակվում են դպրոցից եկող երեխաների և մարդկանց վրա, սանիտարահիգիենիկ պայմանները չհաշված: Քաղաքացիները դիմել են թաղապետարան, նրանց ուղղորդել են քաղաքապետարան»,- ասաց Անի […]
13:37 12.02.2019
ԱԺ-ում լրագրողներն այսօր զրուցել են «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի հետ: Նրա թեկնածությունն առաջադրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում, ինչին Միքայելյանը համաձայնել է: Պատգամավորն ասել է, որ ինքը նախատեսում է արմատական փոփոխություններ անել ԵԿՄ-ում, որպեսզի այն դառնա իր նպատակներին ավելի մոտ կանգնած կառույց: «ԵԿՄ-ն փաստացի լուծարված է»,- ասել է Սասուն Միքայելյանը:
13:32 12.02.2019
Շատ է խոսվում և արդարացի է խոսվում ՊԵԿ պարգևավճարների մասին, և արդեն հայտարարվել է, որ պարգևատրումների չափը 2019 թվականին 50 տոկոսով նվազելու է։ Այս մասին կառավարության ծրագրի քննարկմանը նվիրված ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խնդրում եմ հաշվի առեք, որ միշտ էս թեմաների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ պետական կառավարման համակարգում […]
13:27 12.02.2019
Եթե որևէ գործառույթ իրականացնում է մեկից ավելի գերատեսչություն կամ կառույց, ապա կարելի է համար, որ այդ գործառույթը փաստացի չի կատարվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդհանուր առմամբ դրդապատճառներից մեկը, որ մենք որոշեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է չունենա Սփյուռքի նախարարություն, հենց սա էր, որովհետև Սփյուռքի նախարարությունում, ըստ էության, իրականացվում […]
13:23 12.02.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու փետրվարի 12-ի նիստում հանդես եկավ հայտարարությամբ և ահազանգեց, որ նոր իշխանությունների օրոք ընտրակեղծարարը շարունակում է աշխատել: Իր խոսքում Դավիթ Խաժակյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալներից միայն մեկի կենսագրականը, իսկ Սամվել Ղումաշյանի վերաբերյալ ոչինչ չկա, կենսագրականը բացակայում է: Դավիթ Խաժակյանը […]
13:13 12.02.2019
ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և կրկնել, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել կառավարությանը տնտեսական հաջողություններ արձանագրելու համար, սակայն այն ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետը, իրատեսական չէ թվերի ու կոնկրետ գործողությունների բացակայության պատճառով: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ թեև հավատում է Նիկոլ Փաշինյանին, բայց կենսունակ չի համարում […]
13:10 12.02.2019
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Գյումրիում դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Հիշեցնենք, փաստաբաններ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը նախաքննական մարմնին 2018թ. դեկտեմբերին միջնորդություն էին ներկայացրել ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու մասին, որը քննչական մարմինը մերժել էր: Մերժման որոշումը փաստաբանները դատարանում բողոքարկել են: Այսօր մինչդատավարական վարույթի […]
13:09 12.02.2019
Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման համար անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացում, իմիջի բարելավում, այլև հարկային միջավայրի կատարելագործում և ներդրումային նախաձեռնությունների ուղեկցում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք մտադիր ենք առաջիկայում ՀՀ-ում ստեղծել «Ներդրումային հայկական ֆոնդ», որի նպատակը կլինի յուրաքանչյուր ներդրումային ծրագիր իր մեկնարկի պահից մինչև ի […]
13:07 12.02.2019
Մինչ ԱԺ-ում կառավարության ծրագիրն են քննարկում, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Պարույր Սևակի «Անկեղծ ասած…» բանաստեղծությամբ: «Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ […]
13:03 12.02.2019
Կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքի փոփոխություններին։ Նա հատուկ հիշատակեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, ինչի նպատակն է լինելու փոփոխել տնտեսության կառուցվածքն ու հարաբերակցությունը։ «Ըստ էության, մենք սրանով ուղերձ ենք հղում, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը հետաքրքրված է այս ոլորտի զարգացմամբ, և մենք նաև պատրաստվում ենք քայլեր […]
12:57 12.02.2019
Հայաստանի Հանրապետությունում գերկենտրոնացված համակարգից անցում է լինում դեպի ապակենտրոնացված համակարգ: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա, ըստ վարչապետի, ճիշտ ռազմավարություն է, չնայած հարակից էֆեկտների հավանականությանը: Նա նշեց, որ կարևոր է ոչ անհրաժեշտ կարգավորումներից հրաժարվելը, ընդգծեց՝ նկատի ունի նաև ստվերային կարգավորումները: Վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է իշխանության և տնտեսական […]
12:51 12.02.2019
ՀՀ կառավարությունը լրջագույն միջոցներ է ձեռնարկելու Հայաստանի Հանրապետությունում կապիտալի շուկան զարգացնելու առումով, պետք է մասնավոր և պետական արժեթղթեր դրվեն շրջանառության մեջ, բորսայական գործարքների միջոցով հնարավոր պիտի լինի այդ արժեթղթերում մասնավոր, իրավաբանական և ֆիզիկական հատվածի կողմից ներդրումներ իրականացնելը: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ […]
12:46 12.02.2019
Ագզային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց իր պատկերացրած քայլերը՝ տնտեսական հեղափոխության հասնելու համար․ ստեղծել հնարավորություններ, ապահովել կապիտալի և սեփականության անվտանգությունը, հասանելի դարձնել ֆինանսական միջոցները, ներդրումային միջոցները, ապահովել հարկային բալանսավորված քաղաքականություն, անապահով խավերին աշխատանքի քաջալերել, այդ թվում՝ հարկային արտոնյալ միջավայր ձևավորելու միջոցով, մարդկանց գիտակցության մեջ առաջինը հարուցել տնտեսական հեղափոխություն, որի առանցքային նպատակն […]
12:44 12.02.2019
«Եվ եթե ուզում եք իմանալ … երբ որ մեր կառավարությանը, շատ դեպքերում նաև քննադատում են նման դեպքերի համար … կառավարությունը, այո, շատ դեպքերում նույնիսկ ստիպված է եղել ինչ-որ առումով փրկագին վճարել, որպեսզի էս դրսևորումները կարողանա և հնարավորություն ունենա կառավարել», – Ազգային ժողովում այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Փաշինյանը։ Խոսքն այն մասին է, որ ըստ վարչապետին […]