17:52 11.02.2019
Այսօր ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ պարտադիր չէ, որ կառավարության ծրագիրը շատ դետալային լինի, պետք է ներկայացնի հիմնական ռազմավարությունը: Իսկ ինչպիսի՞ ռազմավարության վրա է հիմնված իշխանության արտաքին քաղաքականությունը:
Հիմնական ուղղությունները նույնն են, իսկ թե ի՞նչ է փոխվել ու ի՞նչ պետք է սպասել, այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Արտաքին քաղաքական վեկտորները, որոնք կային մինչ այդ, հիմնականում մնացել են ուժի մեջ, ինչպես նաև ներքաղաքական, պարզապես որոշ ձևաչափեր, մեթոդներն են փոխվել, եթե խոսենք առաջնայնության առումով, ունենք առաջին հերթին ԼՂՀ հարցը, որը, կարծում եմ, կզարգանա այնպես, ինչպես որ հայտարարվել է»,-նշեց նա:
Իսկ հայտարարվել է մի քանի կարևոր դրույթ. այն, որ Հայաստանը կողմ է հարցի՝ Մինսկի խմբի շրջանակներում լուծմանը և ԼՂ -ը ևս պետք է դառնա բանակցային կողմ: Խոսելով վերջինիս մասին՝ Նավասարդյանն ասաց.
«Սա 98-ին ընդհատված գործընթաց էր, և մինչև 98 թ-ը ԼՂՀ-ն բանակցային կողմ էր: Շատ ճիշտ շեշտադրում է այդ մոտեցումը, որովհետև միջազգային և բոլոր տեսակի իրավունքների առումով տարօրինակ է, որ երրորդ երկրի համար երկու երկիր բանակցում է, և այդ երրորդ երկիրը չի մասնակցում, սա նոնսենս է, սա առաջացրել է դիմադրություն Ալիևի ու մյուսների կողմից, ժամանակի ընթացքում կարծում եմ, որ կգտնի իր տեղը»:
Ինչ վերաբերում է ձևաչափին, ապա, բացի Մինսկի խմբի համանախագահների շրջանակում կարգավորումից, այլ մեխանիզմ չի կարող գործել, կարծում է դիվանագետը:
«Ամենակարևորն այն է, որ Փաշինյանը հայտարարել է այն մասին, որ խնդիրը միայն կլուծվի ժողովրդի կամարտահայտության միջոցով: Այն ամբողջ հակահեղափոխական պրոպագանդան, որ հիմա կատարվում է, և ասում են, որ Փաշինյանն ուզում է հանձնել Ղարաբաղը, դա պարզապես քաղաքական հիստերիա է և դեզինֆորմացիա, նման բան չի կարող տեղի ունենալ: Տարածքների հանձնման վերաբերյալ խոսք լինել չի կարող, դա հակացուցված է մեր արտաքին քաղաքականության գործընթացին, պետական և ազգային շահերին»:
Նա որևէ վտանգ չի տեսնում այս հայտարարություններում, իսկ կառավարության ծրագրում կարևորում է նաև այլ երկրների հետ հարաբերությունները, շեշտադրում հատկապես բոլոր ուղղություններով քաղաքականության ներառման կարևորությունը: Սրանց արդյունքում է, որ Հայաստանը դառնում է կապող օղակ Արևմուտքի ու Արևելքի միջև, և, ըստ էության, միջնորդի դեր ստանձնում:
«Հայաստանը մնում է ՌԴ դաշնակիցը և բոլոր միջազգային կազմակերպություններում նրա ալյանսը, միաժամանակ պետք է զարգացնի Ամերիկայի հետ, Ռուսաստանի հետ…, Մերկելի հետ հաջող բանակցություններ եղան, և առջևում այդպիսի կարևոր այցելություն է լինելու, ինչպիսին Իրանն է: Շատ եմ կարևորում որպես փոքր պետության միջնորդային գործողությունների դերը, և որպես փրկօղակ՝ սպասելիքներ ունեն մեզնից և՛ իրանցիները, և՛ ռուսները, և՛ անգամ եվրոպական երկրները»,-ընդգծեց դեսպանը:
Ըստ Նավասարդյանի՝ ԵվրԱզԷՍ և ՀԱՊԿ անդամ լինելը, ԵՄ, ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրեր ունենալը մեծ դեր է խաղում Հայաստանի բազմակողմ քաղաքականության մեջ, ինչպես ինքն է բնորոշում, «բազմակողմ քաղաքականության հորիզոններ են բացվում»:
11:05 31.05.2025
ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ ՀեգսեթՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ, բայց պատրաստ է «կռվել և հաղթել», եթե զսպման ջանքերը ձախողվեն։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Մենք չենք ձգտում հակամարտության կոմունիստական Չինաստանի հետ», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները […] ...
10:49 31.05.2025
«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […] ...
10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...
10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...
10:15 31.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...
10:00 31.05.2025
«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...