20:04 11.02.2019
Վերը՝ նկարում, ամենաշատ գործածվողները ներկված են մուգ գույներով, ամենաքիչ գործածվողները՝ բաց գույներով։ Ինչպես և սպասելի էր, ամենագործածվողը «Ա» տառն է։ Սա է ցույց տալիս SHANTNEWS.am-ի փորձը՝ կառավարության ծրագրի տեքստի վերլուծության հիման վրա։
Կառավարության ծրագիրը, ըստ էության, հանրային գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող, ներառական տեքստ է, և եթե մի կողմ թողնենք նրա պաշտոնական ոճը, կարելի է պնդել, որ այն հարմար է նման վերլուծության համար, քանի որ ունի ամենաշատ հանդիպող բառերը։
Այդ տեքստի 105 հազար 9 տառերի մեջ 19,45 տոկոսը «Ա» տառն է, և այն չունի մոտակա մրցակից։ Երկրորդ ու երրորդ տեղերում «Ն» և «Ր» տառերն են՝ համապատասխանաբար 10,97 տոկոս և 8,22 տոկոս ցուցանիշներով։ Նրանցից ավելի ցածր հորիզոնականները սկսում են ընդամենը 4-5 տոկոս մակարդակներում։
Ամենահազվադետ հանդիպողը «Ֆ» տառն է՝ 70 էջանոց տեքստում ընդամենը 70 հատ, ինչով էլ ընդամենը 0,07 տոկոս է հավաքել, և պատահական չէ, որ Մաշտոցի ստեղծած այբուբենում այն չի էլ եղել։ Նույն կերպ չի եղել նաև «Օ» տառը, որն էլ նախավերջին տեղում է՝ 0,16 տոկոս ցուցանիշով։
Մյուս տառերի տոկոսային ցուցանիշները կարելի է տեսնել ստորև՝ ինֆոգրաֆիկայում․
Հետգրություն․ հրապարակումը գիտական ուսումնասիրություն համարվելու հավակնություն չունի։
11:30 31.05.2025
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Անչելոտիի և Բրազիլիայի հավաքականի միջև կնքված պայմանագրի վերաբերյալՖԻՖԱ-ն տեղեկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF)՝ Կառլո Անչելոտիի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հետ կապված ֆուտբոլային գործակալների կանոնակարգի հնարավոր խախտման հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Ge.Globo-ն։ ՖԻՖԱ-ի գործադիր տնօրենը կասկածներ ունի Դիեգո Ֆերնանդեսի դերի վերաբերյալ, որը վերջին օրերին անընդհատ ուղեկցել էր Անչելոտիին մինչև նրա Բրազիլիա ժամանումը՝ CBF-ին պաշտոնական ներկայացման համար։ ՖԻՖԱ-ն […] ...
11:20 31.05.2025
Ռուսաստան-Չինաստան հարաբերություններն արտաքին ազդեցության ենթակա չեն. ԼավրովՌուս-չինական հարաբերությունները մեծ տերությունների հարաբերությունների մոդել են և ենթակա չեն արտաքին ազդեցության։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «Ռուսաստան և Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» 10-րդ միջազգային համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։ «Ռուս-չինական հարաբերությունները դարձել են մեծ տերությունների հարաբերությունների իսկական մոդել բազմաբևեռ աշխարհում: Նրանք ինքնաբավ են, չեն ենթարկվում միջազգային հանգամանքներին և […] ...
11:05 31.05.2025
ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ ՀեգսեթՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ, բայց պատրաստ է «կռվել և հաղթել», եթե զսպման ջանքերը ձախողվեն։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Մենք չենք ձգտում հակամարտության կոմունիստական Չինաստանի հետ», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները […] ...
10:49 31.05.2025
«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […] ...
10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...
10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...