Առնվազն 5 տոկոս տնտեսական աճը տարեկան 17-18 հազար մարդու աշխատանքի հնարավորություն կտա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+19.09 oC

Առնվազն 5 տոկոս տնտեսական աճը տարեկան 17-18 հազար մարդու աշխատանքի հնարավորություն կտա

16:06 08.02.2019

Կառավարության ծրագիրը Հանրապետությունում աշխատատեղերի ավելացման ինչպիսի՞ հնարավորություններ է տալիս: Այս հարցին այսօր պատասխանեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով այսպիսի իրավիճակ.

«Զբաղվածները մասնավոր հատվածում մոտ 350 հազար են, և եթե մենք խոսում ենք այն մասին, որ առնվազն 5 տոկոս տնտեսական աճ է լինելու, դա նշանակում է, եթե արտադրողականությունը տնտեսության մեջ չավելանա, ապա տարեկան այսպիսի աճը թույլ կտա աշխատանք ունենալ 17-18 հազար մարդու: Կարող ենք ասել՝ քիչ է, կարող ենք ասել` դա է առկա հնարավորությունը, ձգտելու ենք անել ամեն ինչ, որ ավելի շատ ունենան»,-ասաց նախարարը:

Իսկ նախարարությունների և ենթակառուցվածքների օպտիմալացման արդյունքում բազմաթիվ մարդիկ մնալու են առանց աշխատանքի: Ի՞նչ ռիսկեր է տեսնում ու ի՞նչ հնարավորություններ սահմանում նրանց համար կառավարությունը:

«Այն մարդիկ, ովքեր օպտիմալացման արդյունքում կամ պետական կառույցների վերամիավորման արդյունքում կմնան առանց աշխատանքի, կարծում եմ, որ մասնավոր հատվածում իրենց կդրսևորեն: Եթե օպտիմիզացիա տեղի ունենա, ապա խնայված միջոցները, որպես աշխատավարձային բարձրացում, տրվելու են այն մարդկանց, ովքեր պահպանելու են աշխատատեղը, կառավարությունը կորոշի իր առաջիկա ծրագրերում, այն դեպքում, երբ միջոցներն օգտագործվեն պետության և հասարակության կարիքներով պահանջվող ծառայությունների գնման համար, ապա կգնա այն մասնավոր սուբյեկտներին և աշխատակիցներին, ովքեր էլ կունենան ավելացված եկամուտ: Տնտեսված միջոցները չեն մնում հաշիվների վրա, այլ ուղղվելու են ծախսմանը»,- նշեց Խաչատրյանը:

2019թ-ի բյուջեն նախատեսում է, որ տնտեսության մեջ ծախսերը նախորդ տարվա համեմատ ոչ թե կրճատվելու, այլ ավելանալու են:

«Այսօր մենք ունենք միջինը 5 տոկոս աճ, ինչը նշանակում է, որ 5 տարվա համագումարով 30 տոկոսով ավելի բարձր էր ՀՆԱ-ի ցուցանիշից, քան եղել է 2018-ին, և քանի որ ասում ենք, որ աճը լինելու է ներառական, ապա շարքային քաղաքացին 5 տարի հետ մոտ 30 տոկոսով ավելի բարձր եկամուտներ է ունենալու, քան այսօր»,- հավելեց նա:

Նախարարին հարց ուղղվեց նաև մասնագետների վերաորակավորման մասին, մասնավորապես` ինչպե՞ս է վերաբերում հանգամանքին, երբ ապահովագրական ընկերությունը պատրաստակամություն է հայտնում վերապատրաստելու ՊԵԿ մասնագետին:

«Եթե պետությունը որևէ մեկին վերաորակավորի, որ ապահովագրական ընկերությունում հետագայում ունենա աշխատանք, այդ որակավորումը չի կատարվի այնքան լավ, որքան կանի մասնավոր հատվածը: Մասնավոր հատվածում աշխատուժի ու աշխատանքի պայմանները թելադրում է մասնավոր հատվածը, և որակավորման պահանջներն է թելադրում, որովհետև տեխնոլոգիաները զարգանում են յուրահատուկ ձևով, ու կազմակերպությունն ինքն է որոշում, թե տեխնոլոգիական ինչ զինվածությամբ է գործելու եկող տարվա ընթացքում,- նշեց նախարարը:

Ըստ նրա՝ պետության գործառույթն էլ այս հարցում խրախուսելն է, որպեսզի մասնավոր կազմակերպությունները վերազինվեն, շարունակ հետևեն տեխնոլոգիական առաջընթացին, հրավիրեն աշխատանքի այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր տեխնոլոգիաներով աշխատել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանը

23:59 28.05.2025

Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։ «Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։ Ավելի վաղ […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 28.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

23:50 28.05.2025

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

23:43 28.05.2025

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

Ուկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

23:35 28.05.2025

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

BACK_TO_TOP