09:58 06.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում կոռուպցիոն հերթական գործարքի բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում գրեց: Բայց պարզվում է՝ այս պաշտոնում նրան փոխարինողն այնքան էլ չի փայլում իր լավ անցյալով: Բագրատաշենի մաքսայինի պետ է նշանակվել Արման Ցոլակյանը, որը նախկինում աշխատել […]
08:40 06.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ Հայկ Մարությանը «մոռանում» է տուն գնալ՝ աշխատում է մինչև գիշերվա ժամը 2-3-ը։ Մնում է այնքան, մինչև կինը՝ Իվան, գալիս է նրան տուն տանելու։ Քաղաքապետարանի պահակային ծառայությունը զարմանում է, թե ինչ իմաստ ունի այդքան աշխատելը․ «Նիկոլ Փաշինյանը ժամը 9-ին-10-ին տուն է գնում, քաղաքապետը քիչ է մնում […]
01:03 06.02.2019
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ եթե Սահակաշվիլին ժամանի Վրաստան, նրան կհանդիպի բարեփոխված քրեակատարողական համակարգը: Այս մասին նա ասել է լրագրողներին՝ գնահատելով ընդդիմության կողմից գարնանը բողոքի ակցիաներ վերսկսելու հնարավորությունը: «Եթե Սաակաշվիլին ժամանի՝ նրան կդիմավորի բարեփոխված քրեակատարողական համակարգը, որը 2012 թվականից ի վեր արմատապես փոխվել է», – ասել է Կոբախիձեն:
00:52 06.02.2019
«Ես իսկապես կարծում եմ, որ Վրաստանը գտնվում է այս երկու մարդու՝ Սաակաշվիլիի և Իվանիշվիլիի թակարդում, և դա խանգարում է քաղաքականությանը ՝ ավելի կայուն և նորմալ ուղով զարգանալուն»,- ասել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Եվրոպական և Եվրասիական ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենթը: «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում Բեհրենթն ասել է, որ խնդիրն այն չէ, թե Բիձինա Իվանիշվիլին […]
23:50 05.02.2019
Զինվորական դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեությունն ամփոփելու նպատակով ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է Լոռու, Սևանի, Շիրակի, ինչպես նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 կայազորային դատախազություններ: Անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2018թ. զինված ուժերում հանցավորության վիճակին, ԶՈւ-ում հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը, հանցագործության դեպքերով իրականացվող մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության […]
23:46 05.02.2019
Չինական Նոր տարին կամ Չուն ցզեն՝ գարնան տոնը, սկսվել է այսօր՝ փետրվարի 5 ին: Արևելյան օրացույցով այժմ 4717 թվականն է: Չինաստանում և բազմաթիվ արևելյան երկրներում այս տոնը ամենաերկարատևն ու ամենագլխավորն է: Ի տարբերություն արևմտյան Նոր տարվա՝ Արևելքում այն շարժական տոն է, սկսվում է ձմեռային գիշերահավասարից հետո՝ դեկտեմբերի 22-ին հաջորդող երկրորդ լիալուսնի ժամանակ: Այս տարի այն […]
23:09 05.02.2019
ԱՄՆ հանրապետկան կոնգրեսական Դունկան Հանթերը հայտարարել է, որ Վաշինգտոնում ցանկանում են տեսնել ուժեղ Վրաստան, որը կկարողանա զսպել Ռուսաստանին: «Վաշինգտոնը ցանկանում է ուժեղ Վրաստան, որը կկարողանա զսպել Ռուսաստանին և կներկայացնի ազատության և ժողովրդավարական արժեքներ՝ համադրելով դրանք մեր արժեքներին: Մենք հավատում ենք միևնույն արժեքներին, և դա մեզ միավորում է… Վրաստանը ճիշտ ուղղու վրա է: Այժմ Ամերիկայի հերթն է, […]
21:09 05.02.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։ Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային միջգերատեսչական կարգավորման ոլորտում գտնվող հարցերի քննարկմանը՝ նախարարՍուրեն Պապիկյանը գոհունակությամբ արձանագրել է, որ […]
20:35 05.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկումը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և ներկայացրել ՀՀ մարզպետների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բոլոր մարզերում ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների արդյունքները: […]
20:22 05.02.2019
Մամուլի ազգային ակումբի ղեկավար, լրագրող Նարինե Մկրտչյանը նոր քաղաքական պլատֆորմ է ստեղծում, որը կրելու է «Քաղաքական լիգա» անվանումը: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարևոր են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական համակարգի ապամոնտաժումը և […]
20:10 05.02.2019
«Հրամանով սահմանված էր 160 հազար դրամ, և մենք առիթ ենք ունեցել ասել, որ այդ վաճառքի գինը ինքնարժեքին խիստ մոտարկված է: 2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդնի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր էր փոքր ու միջին հարկ վճարողների համար, այստեղ սոցիալական որոշակի խնդիրների բախվեցինք և անհրաժեշտություն եղավ որոշում կայացնելու, թե արդյո՞ք կառավարությունը ի զորու է այդ 158 հազար […]
20:08 05.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է Արցախյան հիմնախնդրի և բանակցային գործընթացի մասին: «Եթե նրանք վերցնում են բարձր չափանիշ, միանշանակ է, որ մենք էլ պետք է նման չափանիշով առաջ գնանք: Մեր ընկալումը հետևյալն է` պետք է սկզբունքները պահպանվեն, խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, անպայման պետք է ընդունելի […]
19:44 05.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Դեսպան Չեպլակն իր հերթին խոսել է մեր երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության […]
19:39 05.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է պարգևավճարների մասին և հայտնել, որ պրոֆեսիոնալ աշխատողների «չկորցնելու» համար ցանկացած որոշում ընդունելիս պետք է զգույշ լինել. «Մենք հիմա հետևում ենք պրոցեսին՝ հասկանալու համար՝ ինչ չափանիշներ են ներդրվելու ապագայի համար: Վարչապետն ասաց՝ պետք է կրճատվեն: Շատ պետական հիմնարկներում «պրեմիա» կոչվածն աշխատավարձի […]
19:35 05.02.2019
Այսօր տեղի ունեցած հանրային բնապահպանական դատավարության ընթացքում «Հայկական բնապահպանական ճակատ» ՀԿ ղեկավար, բնապահպան Լևոն Գալստյանը ներկայացրել է այն պատճառները, որոնց արդյունքում ստորգետնյա արտեզյան ջրային ավազանը հայտնվել է ջրային պաշարների սպառման վտանգի առջև, խոսել է նաև պետական պաշտոնյաների կողմից այդ գործում ունեցած դերի մասին: «ՀՀ պետական որոշ կառույցներ և պետական պաշտոնյաներ թույլ են տվել այնպիսի խախտումներ, […]
19:28 05.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա և համոզմունք հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ […]
19:20 05.02.2019
«ԱԺ կանոնակարգ օրենքով» ԱԱԾ-ն և ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության չեն ենթարկվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Երկար տարիներ Հայաստանում եղել է լոբբինգ, որ այս մարմինները վերադառնան կառավարության կառուցվածք, նաև Պետեկամուտների կոմիտեն: 3 գերատեսչություն եմ ձեզ ասում, որոնք մի քանի գործող նախարարություն արժեն՝ իրենց անձնակազմերով, իրականացրած […]
19:17 05.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է այն փաստարկներին, որ պետք չէ քաղաքականացնել ոստիկանությունն ու ԱԱԾ-ն և անհրաժեշտ է այն թողնել խորհրդարանական վերահսկողությունից դուրս: «Ես կարող եմ պնդել, որ այս պահի դրությամբ այդ նույն մարմինները քաղաքական թիմի անդամ են: Ոչ թե կուսակցական անդամատոմսով է դա երևում, այլ նրանով, որ […]
19:15 05.02.2019
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը: Այս պահին ընթանում են նախագծի շուրջ քննարկումներ, որոնց մասնակցում են տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նախագծի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որը ևս մասնակցում է քննարկումներին: «Գոյություն ունի ձևի […]
19:08 05.02.2019
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել կառավարության այսօրվա կառուցվածքի սահմանադրականության հարցին. Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։ Կարծում եմ, որ տեղի է […]
18:57 05.02.2019
«Չկա այդպիսի բան դա, չի համապատասխանում իրականությանը, շարունակում եմ իմ աշխատանքը Պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնում»,- հերքելով մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ազատվել է աշխատանքից, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, փաստաբան Զարուհի Մեջլումյանը: «Ես պետական ծառայող եմ, ես բարձրաստիճան պաշտոնյա չեմ, ես քաղծառայող եմ: Եթե մարդկանց հաճելի […]
18:39 05.02.2019
Ադրբեջանցի լրագրող, «Թուրան» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը գտնվում է Հայաստանում: Նա հայտ էր ներկայացրել ՀՀ ԱԳՆ` հավատարմագրվելու և լրագրողական գործունեություն ծավալելու համար: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքերով` այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն էր ուղղված, և նախարարության կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվել լրագրողների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ: Ադրբեջանցի լրագրողը մի քանի օր տևած այցի շրջանակներում […]
18:34 05.02.2019
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի մասին ու կից հրապարակել լուսանկար հետևյալ գրությամբ. «Պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը»: https://www.facebook.com/photo.php?fbid=2084226221690448&set=a.427530480693372&type=3&theater
18:26 05.02.2019
ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրամադրվի: 4 քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի մինչև 2019 թվականի ամառային զորակոչը, իսկ մեկ քաղաքացու, որը ուսումնական ծրագիրը ավարտելու է 2020 թվականի հունիս ամսին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է նախատեսվում տրամադրել մինչև 2020 թվականի ամառային […]
18:20 05.02.2019
2019 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի: Այս հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Գարուշ Դունամալյանը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին մահացել […]
18:04 05.02.2019
Ադրբեջանցի գերու՝ երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի ազատ արձակումը, ըստ էության, քիչ է հետաքրքրում Ադրբեջանին, նա այնքան էլ հետաքրքրված չէ այս անձնավորությամբ, որքան մյուս երկու գերիներով, որոնք Հայաստանում լուրջ հանցագործություն են կատարել ու դատապարտվել, կարծում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել տեղի ունեցածին: «Որպես […]
17:53 05.02.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել, մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման […]
17:41 05.02.2019
Փարիզում այս երեկո կկայանա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքը, որին կմասնակցեն քաղաքական գործիչներ, մշակույթի ոլորտի գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է Armenews.com-ը, ընթրիքին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսաբնակ հայերի և նրանց բարեկամների համար կարևորագույն իրադարձություն համարվող այս հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնի հետ կքննարկվեն մի շարք քաղաքական հարցեր, որոնք առնչվում են […]
17:34 05.02.2019
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել: Այս մասին Բաբայանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Քաղաքական ուժերը, Հայաստանի ղեկավարության գլխավորությամբ, պետք է նստեն, ընդհանուր մի փաստաթուղթ մշակեն, որով առաջնորդվելու է ոչ միայն Փաշինյանը»,- ասել է Բաբայանը: Նա նշել է, որ այդ փաստաթղթի […]
17:24 05.02.2019
ՀՀ կառավարության` փետրվարի 6-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու հարցն է: Կառավարության որոշմամբ` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Էդիկի Ուռուտյանի ընտրության արդյունքները հաստատվում են: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն […]