13:17 05.02.2019
Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և ունի իր մասնակցությունը հակամարտության կարգավորման հարցում․ Հայաստանի գերակա առաջնահերթություններն այս հարցում Արցախի անվտանգությունն ու կարգավիճակի ճանաչումն են։ Այս մասին ԱԳՆ խոսնակը հիշեցրեց այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նաղդալյանը հիշեցրեց, որ բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, որի տարրերից են վստահության և անվտանգության մեխանիզմների ձևավորման միջոցով, որն իր […]
13:17 05.02.2019
Իսրայելական Aeronautics ընկերությունը, որի մասնագետները Ադրբեջանի կողմից մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն, նորից կկարողանա մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանել է ընկերության վրա դրված սահմանափակումները։ Այս մասին հայտնում է տեղական լրատվական կայքերից մեկը։ Միևնույն ժամանակ, սակայն, ուժի մեջ են մնում ընկերության կոնկրետ երեք աշխատակիցների՝ տնօրեն Ամոս Մաթանի, փոխտնօրեն […]
12:59 05.02.2019
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին: Համաեվրոպական ղեկավարը և Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները հանրապետությունում և տարածաշրջանի մարտահրավերները: Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաև մասնակցել ու ելույթով է հանդես եկել ԵԺԿ քաղաքական վեհաժողովում:
12:48 05.02.2019
Իրանագետ Վարդան Ոսկանյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում ՀՀ նոր իշխանությունն ունի մեծ առավելություն` ժողովորդավարական ճանապարհով ընտրված լինելը: Այդ առումով, ըստ Ոսկանյանի, ՀՀ իշխանությունը, ունենալով միջազգային հանրության աջակցությունը, կարող է պարբերաբար ուղիղ կերպով խոսել Ադրբեջանի հանրության հետ, ցույց տալ այդ երկրի իշխանության հակաժողովրդավարական քայլերը և կառավարելի դարձնել Ադրբեջանի հանրությանը` հօգուտ Հայաստանի: Ոսկանյանի խոսքով, […]
12:35 05.02.2019
Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ի սկզբանե ստեղծվել է որպես հակաիրանական գոյացություն, սակայն նույնիսկ այդ պայմաններում Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե զերծ է մնում միանալու հակաիրանական պատժամիջոցներին, մինչդեռ Հայաստանը այդ առումով որևէ հայտարարություն չի արել, չի նշել, որ շարունակում է Իրանի հետ համագործակցությունը: «Առանց Արցախ-Իրան սահմանի, Իրանի հյուսիսը ենթակա է […]
12:31 05.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին: «Վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից է Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը: Արտգործնախարարի հետ հանդիպում ենք նախաձեռնել: Այն փակ էր, չեմ կարող տեղեկություն հաղորդել հանդիպումից: Բավականին անկեղծ և արդյունավետ զրույց ենք ունեցել, մտքեր ենք փոխանակել»,- […]
12:24 05.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիշա Թամրազյանը նշանակվել է Կրթության ու գիտության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
12:03 05.02.2019
Freedom House-ը հրապարակել է տարեկան իր զեկույցը աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին: Կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթն այս առիթով իր մեկնաբանություններն է տրամադրել «Ամերիկայի ձայնին»: Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը, ուր տեղ են գտել նաև Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի, Հայաստանը մի շարք […]
11:40 05.02.2019
Այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Բանն այն է, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետին ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան […]
11:30 05.02.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կտրականապես դեմ է Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին. «Սիրելի՛ ընկերներ, Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը […]
11:12 05.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահական պալատում կայացել է ժողով: Վերջինիս մասնակցել են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են եղել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և ուրիշներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ժողովում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու […]
10:34 05.02.2019
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում քաղաքական ակտիվ գործունեությունից հեռացած Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3» հեռուստաընկերությունը վաճառվել է. այն գնել է մի ռուսական ընկերություն, և առաջիկայում երթերում կհայտնվի «ABC» տարբերանշանով: Հավաստի տեղեկություններով՝ ռուսները նախագծում լուրջ գումարներ են ներդրել, նախատեսված է, որ հեռուստաընկերության քաղաքական սրությունն ավելի է ուժեղանալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:40 05.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Կրճատումների ալիքը հասել է մարզպետարաններ: Որոշում է կայացվել կրճատել ոչ միայն միջին օղակի աշխատակիցներին, այլև պակասեցնել փոխմարզպետների թիվը: Ներկայիս երեքի փոխարեն՝ յուրաքանչյուր մարզպետ կունենա մեկ տեղակալ: Մարզպետների տեղակալների թիվը կտրուկ ավելացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, երբ կոալիցիոն գործընկերներ ՕԵԿ-ին կամ ՀՅԴ-ին պետք էր ապահովել փոխմարզպետի պաշտոնով: Իրականում մարզպետարանները կարելի է ընդհանրապես […]
09:24 05.02.2019
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլև «սև կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» և կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր […]
09:19 05.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար: ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտարարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, և այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին: Ոլորտին մոտ կանգնած մեր […]
09:05 05.02.2019
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաև Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձևավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, […]
09:01 05.02.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ թույլտվություն չի հայցել ամերիկացի զինվորականների՝ Իրաքում մնալու վերաբերյալ, և պաշտոնական Բաղդադը Վաշինգտոնից բացատրություններ է ակնկալում Թրամփի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները: Խոսքը ամերիկյան առաջնորդի այն խոսքերի մասին է, ըստ որոնց՝ ԱՄՆ զինված ուժերի զինվորականները Իրաքում են մնալու՝ Իրանն «աչքի տակ» […]
08:59 05.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ Ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով: Մեր տեղեկություններով՝ այդ գումարը տասնյակ անգամ գերազանցող վնաս է մեղսագրվում նաև Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին: Դրանք ևս աշխատել են՝ հարկերը թաքցնելով, իսկ թաքցված […]
08:43 05.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի և ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել: Նիստին մասնակցել են նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատի և Կոտայքի մարզպետները։ «Կիքս թույլ տված պաշտոնյաներն էին եկել, պարգևավճարների մասով խոսվեց։ Սպասում էինք, բայց անդրադարձ չեղավ Արայիկի` քահանայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին»,- ասաց «Իմ քայլ»-ականը: Հանդիպումը […]
08:29 05.02.2019
«Իրատես» թերթը գրում է. «Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում։ Մեկ քաղաքական ուժով իշխանությունն ամբողջովին վերցրած Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, դժվար թե կարողանա միակ «ասողի» տիտղոսը երկար պահել։ Նրա շուրջը փոքրիկ օջախներ են ստեղծվում, որոնք մեկը մյուսին «շարքից հանելով» են փորձում իրենց ճանապարհը հարթել։ Կառավարության յուրաքանչյուր կղզյակ իր պատգամավորներն ունի ԱԺ-ում, որոնք, ներսի աղբյուրի […]
08:23 05.02.2019
«Հրապարակ» թերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքը շուտով բացատրություններ տալու համար Ազգային ժողով է կանչելու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Թերթը գրում է. «ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր»՝ բացատրություններ պահանջելու։ Խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեզ ասաց, որ Ջանջուղազյանին հրավիրել են՝ պարզաբանումներ […]
08:15 05.02.2019
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շուտով պաշտոն է ստանալու: Այդ մասին, ըստ թերթի հրապարակման, ակնարկ է եղել նաև նախկնի փոխոստիկանապետի՝ մարզպետ նշանակման ժամանակ: Թերթը գրում է. «Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի ու դրա լուծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ահագնացել են: Քաղաքական դիրքորոշումը հստակ է. Նիկոլ Փաշինյանը […]
07:48 05.02.2019
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, քրդական ընդդիմադիր կուսակցության նախկին համանախագահ և թուրքական իշխանությունների կողմից բանտարկված Սելահեթթին Դեմիրթաշին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Թեկնածուի առաջադրումն իրականացրել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը, ով էլ բացահայտել է այդ մասին տեղեկությունը, քանի որ Նոբելյան հանձնաժողովներն իրավունք չունեն ինքնուրույն բացահայտել առաջադրված թեկնածուներին: Առաջադրման հիմնավորման մեջ նշվում է, որ Դեմիրթաշը վերջին 12 […]
22:40 04.02.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին` ժամը 22:05-ին, Մարիաննա Իսահակյանին հայտնաբերել են Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասում:
21:52 04.02.2019
Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի Հանրապետության օրհներգը, զինանշանն ու դրոշը փոխելու հարցը։ Այս հարցերը օրակարգ էին բերվել իշխանության կողմից՝ առանց որևէ կոնկրետ հիմնավորման կամ բացատրության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով այս հարցերի կեղծ և արհեստական օրակարգային բնույթը՝ տպավորություն է […]
20:11 04.02.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընթանում են քննարկումներ՝ ՌԴ-ում արգելափակված հայկական կայքէջերի առնչությամբ. «Տեղեկացնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը դիմել են մի քանի հայաստանյան լրատվամիջոցներ՝ ՌԴ տարածքում իրենց կայքէջերի արգելափակման հարցի առնչությամբ։ Նամակ-դիմումներ են ստացվել նաև որոշ մասնագիտացված կառույցներից։ Հայտնում ենք, որ նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է։ Այս առնչությամբ դեսպանությունը դիմել […]
19:23 04.02.2019
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը, փոխանցում է Ermenihaber-ը: Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի կողմից կազմված զեկույցում Եվրամիությանը կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։ Այս զեկույցն արդեն իսկ հասցրել է խիստ քննադատության արժանանալ Անկարայի կողմից։ Բայց ուշագրավ է, որ զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ստացվել են 319 […]
19:20 04.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդգծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահը, կարևորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձևավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը կունենա […]
18:52 04.02.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Վերաքննիչ քրեական դատարանից հաղորդում է, որ դատարանն ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ին: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը […]