TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ հիմնավորմամբ է Ալեն Սիմոնյանը Հայաստանի օրհներգը փոխելու առաջարկություն արել

17:21 05.02.2019

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ իր աղմկահարույց տեսակետին: Նրա խոսքերով՝ օրհներգը փոխելու նախագիծ օրակարգում չունեն, դրա մասին խոսվել է միայն հանրային քննարկում սկսելու համար: Ըստ նրա՝ հանրային քննարկումը ստացվել է, արդյունքում՝ ինքը և հանրությունը հետևություններ արել են:  «Գործող օրհներգը, այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության մեծ մասի սրտով […]

̰
Կատարում կստեղծվի ՀՀ դեսպանություն

17:16 05.02.2019

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին: Նիստի օրակարգում այս պահի դրությամբ ներառված է 12 հարց, որից միայն 3-ն է զեկուցվող: Կառավարությունը վաղը կքննարկի հարցերի լայն շրջանակ` դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու հարցից, պարտադիր զինծառայությունից տարկետում տալուց մինչև ՀՀ դեսպանության ստեղծում ու ՏԻՄ ընտրություններ: ՀՀ կառավարության որոշմամբ` Կատարի պետությունում կստեղծվի […]

̰
Ադրբեջանցի գերին պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել, հայկական կողմը նույնպիսի քայլ չի ակնկալում Ադրբեջանից

17:12 05.02.2019

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Նա Հայաստանում գտնվող ադրբեջանցի երեք գերեվարվածներից մեկն էր: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ը զրուցել է ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: «Այդ ադրբեջանցի անձնավորությանն այն […]

̰
Եթե որևէ կուսակցություն կունենա դահլիճի խնդիր, ապա ԱԺ դահլիճը նրանց կարող է տրամադրվել. Ալեն Սիմոնյան

17:01 05.02.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցությանն ուղղված այն քննադատություններին, որ խորհրդարանի դահլիճում ներկուսակցական հարցերի համար քննարկում են կազմակերպելու, ասաց, որ Ազգային ժողովի դահլիճը միայն խորհրդարանում հայտնված կուսակցություններինը չէ: Նման քննադատություններ նաև ՀՀԿ-ի կողմից էին հնչել: Ինչին ի պատասխան` ԱԺ փոխնախագահն ասաց. «Կարծում եմ` եթե մի օր Հանրապետական կուսակցությունն ուզի այստեղ քննարկում անցկացնել, […]

̰

16:49 05.02.2019

Արման Թաթոյանը կարևոր է համարում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: «Տիկին Զոհրաբյանի հետ արդեն իսկ քննարկեցինք մի քանի կարևոր հարց՝ կապված քրեակատարողական հիմնարկ նրա այսօրվա այցի հետ: Երեկ իմ հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները նույնպես այց էին իրականացրել «Արմավիր» ՔԿՀ և տեսակցել ինչպես հացադուլ […]

̰
Ձկնաբույծները խնդրում են, որ իրենց անունները չկապեն օլիգարխների հետ

16:43 05.02.2019

Ձկնաբույծները համաձայն չեն, որ իրենց պատճառով է Արարատյան դաշտավայրը հայտնվել անապատացման վտանգի առջև: Այսօր տեղի ունեցած բնապահպանական դատավարության ժամանակ «Ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը հակադարձեց բնապահպան Լևոն Գալստյանի այն փաստարկներին, թե արտեզյան ջրերի գերշահագործման պատճառը ձկնաբուծարաններն են: Նա իր խոսքը հիմնավորեց հետևյալ կերպ. «Հիմա բնապահպանության նախարարությունը հաստատեց, և կառավարությունը ընդունեց, որը կտանի կործանման ձկնաբուծարանները: […]

̰
Հայաստանի և Ճապոնիայի միջև պատգամավորների բարեկամական խումբ կձևավորվի

16:28 05.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Արարատ Միրզոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կայուն և դինամիկ զարգանում են: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով` 2010 թ. Տոկիոյում և 2015 […]

̰
Հայաստանը կարողացավ ճեղքում արձանագրել. Արտակ Զեյնալյանի անդրադարձը Freedom House-ի զեկույցին

16:20 05.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել Freedom House միջազգային  կազմակերպության 2019թ. զեկույցին: Նրա խոսքերով` զեկույցում արձանագրվել է, որ չնայած ժողովրդավարության  մակարդակի ընդհանուր անկմանը, անակնկալ բարեփոխումներ են տեղի ունեցել 5 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում՝ շեշտադրելով, որ ժողովրդավարությունը ղեկավար անձանց հաշվետու դարձնելու և ավելի լավ կյանքի համար պայմաններ ստեղծելու լավագույն միջոցն […]

̰
ՀՀ դրոշը գուցե ամենալավը չէ, բայց ինձ համար բավարար է. Ալեն Սիմոնյան

16:11 05.02.2019

Հայաստանի պետական դրոշի վրա խաչ ավելացնելու վերաբերյալ վերջերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն արձագանք է ստացել: Այսօր լրագրողները ճշտել են, թե արդյո՞ք դա հումոր է եղել: «Դա հումոր չէր»,- պատասխանեց Սիմոնյանը: «Գրվում է մի հոդված կամ ստատուս, և բոլոր լրատվամիջոցները վերցնում են հոդվածի հետգրությունը սմայլիկներով և դնում են որպես վերնագիր, մեր համաքաղաքացիները հիմնականում […]

̰
Կուտակվել են մի շարք խնդիրներ հայ-իրանական հարաբերություններում. Վարդան Ոսկանյան

15:58 05.02.2019

Այսօրվա ասուլիսի ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ հայ-իրանական հարաբերություններում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը օրակարգային է: Մասնավորապես, բանախոսը ուշադրություն է հրավիրել հատկապես Պարսից ծոց-Սև ծով կապի ստեղծման համար Հայաստանը որպես տարածաշրջանային միջանցք ունենալու հարցը, որը տարիներ շարունակ դժվարությամբ է իրականություն դառնում: «Մենք պետք է կենտրոնանանք մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի […]

̰
Անգարայի հանդիպման մասին Պոլսոյ Պատրիարքարանը զեկոյց հրապարակած է

15:45 05.02.2019

Երէկ Անգարայի մէջ տեղի ունեցած հանդիպման մասին Պոլսոյ Պատրիարքարանը յատուկ զեկոյց մը հրապարակած է։ Այս մասին SHANTNEWS.am տեղեկութիւն ստացաւ Պոլիսէն։ Ստորեւ մեր ընթերցողներու ուշադրութեաn կը յանձնենք հրապարակուած  զեկոյցը. «Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերշ. Տ. Խաժակ Արքեպս. Պարսամեան, 4 փետրուար 2019, երկուշաբթի, այցելեց մայրաքաղաք Անգարա։ Նորին Սրբազնութիւնը, որուն կ՚ընկերանար Մայր Աթոռոյ միաբաններէն Գերպտ. Տ. Շահէ Ծ. […]

̰
Ի՞նչ հարցեր է բարձրացրել հայկական պատվիրակությունը «Եվրանեսթ»-ում

15:34 05.02.2019

Ազգային ժողովում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովին մասնակցած ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատվիրակության կազմում են Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը և Մխիթար Հայրապետյանը, վերջինս հայկական պատվիրակության ղեկավարն է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատվիրակության կազմում են Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը, […]

̰
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Վենեսուելայի գործերին միջամտելու համար

15:30 05.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է […]

̰
Եթե չենք ձևավորում մեր երկրի համար տեսլական, որի մի մասը կապված է Իրանի հետ, չենք կարող զարգանալ. իրանագետ

15:06 05.02.2019

Իրանագետ Վարդան Ոսկանյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ իշխանությունը կոնկրետ գործնական քայլեր չի ձեռնարկում` միանալու ամերիկյան պատժամիջոցները շրջանցող եվրոպական ծրագրերին` Իրանի հետ համագործակցելու առումով: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ-ում արեց հստակ հակաիրանական հայտարարություն, ինչն, ըստ Ոսկանյանի, կարող է բացասական հետևանքներ ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա: Այդ առումով […]

̰
Հանրությանը խաղաղության նախապատրաստելը ամրագրված է դեռ 2006-ից. ԱԳՆ խոսնակ

15:00 05.02.2019

Վերջին շրջանում Արցախյան հակամարտության կարգավորման ծիրում ամենաշահարկված դրույթը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին դրույթն է, որը, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում ամրագրված է դեռևս 2006 թվականից։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչ խաղաղության նախապատրաստման մասին են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ «Այդ դրույթի մասին բազմիցս հայտարարել է […]

̰
Հռոմի պապը ԱՄԷ-ում ավելի քան 135 հազար հավատացյալի համար պատարագ է մատուցել

14:57 05.02.2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի մարզադաշտերից մեկում ավելի քան 135 հազար հավատացյալի համար պատարագ է մատուցել: Հռոմի պապը նաև մասնակցել է միջդավանական համաժողովին: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը նաև այցելել էր Սուրբ Ջոզեֆի տաճար: Հռոմի պապը աղոթել և օրհնել է 300 ընտրված ծխական ներկայացուցիչների, ներառյալ ընտանիքների, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ:

̰
Ի՞նչ է ձեռնարկելու ՀՀ ԱԳՆ-ն Իսրայելի կողմից Ադրբեջանին կամիկաձե ԱԹՍ-ների վաճառքի արգելքը հանելուց հետո

14:51 05.02.2019

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանել է տեղական Aeronautics ընկերության վրա սահմանված պատժամիջոցը, որով այդ ընկերությանը արգելվել էր ռազմական մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքեր արտահանել Ադրբեջան։ ՀՀ ԱԳՆ խոսնակի ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրին՝ ի՞նչ է ձեռնարկելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը այս հարցում։ «Պետք է այստեղ ընդհանուր դրույթը ընդգծեմ, որ տարածաշրջանում […]

̰
Արայիկ Հարությունյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթությանն առնչվող հարցեր

14:42 05.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության խորացման հեռանկարները։ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն Ամանորի կապակցությամբ շնորհավորել է չինացիներին

14:41 05.02.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ամանորի կապակցությամբ Twitter-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել  չինացիներին: «Շնորհավո՜ր չինական Ամանորը: Մաղթում ենք լավագույնը՝ հաջողություն և առողջություն 2019 թվականի ընթացքում՝ ձեզ և ձեր ընտանիքներին»,- ասված է գրառման մեջ: 祝大家2019新的一年一帆风顺,万事如意,家庭幸福安康爱。猪年快乐! Happy #ChineseNewYear! We wish the best of #luck 🍀 and well being 🧧in 2019 to you and your families. pic.twitter.com/m0jU0SYAHv — […]

̰
Նախկին իշխանությունները գերշահագործել են արտեզյան ջրային պաշարները. էկոլոգ-իրավաբան

14:30 05.02.2019

Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.am-ը, այսօր տեղի է ունեցել առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման […]

̰
Կալանավորներն իմ հորդորով դադարեցրին հացադուլը. Նաիրա Զոհրաբյան

14:18 05.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ դատապարտյալներ Վաղարշակ Ավետիսյանը և Անդրանիկ Գևորգյանը, իր հորդորով դադարեցրել են հացադուլը: «Այսօր իմ գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելեցի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տարիներով չլուծված խնդիրների բեռը բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ` պարբերաբար ստանալով ընդամենը կոսմետիկ լուծումներ։ Այս պահին շատ փակագծեր չեմ […]

̰
Հայաստանը չի հրաժարվել ու չի կարող հրաժարվել Արցախի շուրջ ռիսկերի նվազեցման որևէ գործառույթից․ ԱԳՆ

14:17 05.02.2019

«Մեզ համար այս գործընթացում առաջնայինը ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի անվանումն է, այլ դրա իրագործումը։ Մենք դա ավելի լայն իմաստով ենք դիտարկում՝ ռիսկերի իրական նվազեցմանն ուղղված գործողություններ և դրանց միջոցառումների ամրապնդումն այն իմաստով, որ դրանում մեզ համար ավելի կարևոր է, թե ինչն է աշխատում, ինչը չի աշխատում՝ անկախ նրանց, թե դուք ինչ կկոչեք այն՝ […]

̰
Մհեր Գրիգորյանը ՎԶԵԲ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները

14:13 05.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի նման գործընկերոջ հետ համագործակցության զարգացումն և ողջունել Բանկի կողմից հատկապես մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը: Մատտեո Պատրոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի բարի խոսքերի համար, ներկայացրել է […]

̰
Երբ մեր հասարակության մոտ քննադատության ալիք բարձրացնելու միտում կա, դրա կանխելը դժվար է պատկերացնել․ ԱԳՆ խոսնակ

14:11 05.02.2019

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է այն մասին, որ իր համար Արցախյան հակամարտության կարգավորման գերակա առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունը և կարգավիճակի ճանաչումը։ Այսօրվա ասուլիսին այս խոսքերը երկրորդ անգամ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը այն ժամանակ, երբ հարց եղավ ադրբեջանցիների կողմից քարոզչական դաշտ նետված «խաղաղություն տարածքների դիմաց» պնդմանը հակազդելու մասին։ «Երբ մեր հասարակության մոտ քննադատության ալիք բարձրացնելու տենդենց կա, […]

̰
ՀՀ ԱԳՆ ղեկավարը մասնակցություն ունեցե՞լ է Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպմանը

13:46 05.02.2019

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Դավոսում տեղի ունեցած հանդիպումը եղել է ոչ պաշտոնական, անցկացվել է բաց օրակարգով առանձնազրույցի ձևով ու կրել է ճանաչողական բնույթ։ Այսպես ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց այն հարցին, թե արդյոք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կամ անձամբ նախարարը մասնակցել են այդ հանդիպման կազմակերպմանը։ «Գիտեք, պետք է ուղղակի հստակ արձանագրենք, որ այս […]

̰
Վարչապետն Իրանում խոսելու է բոլոր բարիդրացիական հարցերի մասին․ ԱԳՆ

13:40 05.02.2019

«Իրան այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ հարաբերությունների, երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի այցի մասին այսօրվա ասուլիսի հնչած հարցին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա հրաժարվեց մեկնաբանել այցի մանրամասները՝ խոստանալով, որ այցի մոտ ժամանակներում այդ մասին տեղեկություններ կտրամադրվեն։ Ինչ վերաբերում է […]

̰
Մադուրոն հարցազրույց է տվել Russia Today-ին

13:37 05.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հարցազրույց է տվել Russia Toaday-ին: «Ինձ համար մեկ է, թե ինչպես կմտնեմ պատմության մեջ: Ես չեմ լինի դավաճան, թուլամորթ, ով երես է թեքում ժողովրդի առջև իր պարտականություններից»,- ասել է Մադուրոն: https://twitter.com/RT_russian/status/1092704746295779328

̰
1.8 մլրդ խմ ջուր է վերցվել արտեզյան ավազանից. հանրային դատավարություն

13:31 05.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: «Դատավարությունում», այսպես ասած, մեղադրող կողմը բնապահպան Լևոն Գալստյանն է, որն ասել է, որ ջրառը ավազանից երկու հազարականների սկզբից սկսած եղել է նորմայից ավելի, ինչի հետևանքով ջրային ավազանի դրական ջրերի մակարդակը իջել է 15 անգամ: «Դատավարությունում« […]

̰
Օպտիմալացման շրջանակներում կմիացվեն Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանությունները

13:24 05.02.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նույնպես մեկնարկել են օպտիմալացման աշխատանքները, և դրանով է պայմանավորված այն, որ Դանիայում Հայաստանի դեսպանությունը միացվելու է Շվեդիայում Հայաստանի դեսպանությանը։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հենց այդ միացյալ դեսպանությունից էլ, ըստ Նաղդալյանի, իրականացվելու է տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ապահովումը։ Իսկ նույն օպտիմալացման շրջանակներում լինելու են նաև քայլեր, […]

̰
ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը հանվում է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ

13:18 05.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  տեղեկացրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված որոշ հարցեր: «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն […]

̰
BACK_TO_TOP