«Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծը կառավարությունում հավանաբար կքննարկվի մեկ ամսից. ԱՆ խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

«Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծը կառավարությունում հավանաբար կքննարկվի մեկ ամսից. ԱՆ խոսնակ

19:15 05.02.2019

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը:

Այս պահին ընթանում են նախագծի շուրջ քննարկումներ, որոնց մասնակցում են տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նախագծի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որը ևս մասնակցում է քննարկումներին:

«Գոյություն ունի ձևի և բովանդակության համադրություն, աշխատանքի պրոֆեսիոնալության և արդյունավետության ներդաշնակության ապահովում: Եթե մենք թողնում ենք նախագծի վերնագիրը, ապա այն լավն է՝ ծխելու դեմ պայքար, գաղափարն էլ է լավը, բայց պետք է հասկանանք, որ  ամեն ինչ պետք է անել այնպես, որ օրենսդրությունը գործի և իրական արդյունքներ տա: Այս նախագծում խիստ օրենք է թարգմանված, գործիքները չկան, թե ինչպես է կիրառվելու: Այս նախագծով հաշվի առնված չէ որևէ ազգային, տեղային առանձնահատկություն»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ ծխելու դեմ պայքարի նման խիստ մեթոդները գործում են Ռուսաստանում և Սկանդինավյան երկրներում: Նա նշեց, որ հաշվի առնված չէ օրենքի ազդեցությունը, հաշվի առնված չէ, թե իրականում այս օրենքով մենք չծխողներին պաշտպանո՞ւմ ենք, թե՞ ավելի վատ վիճակի մեջ ենք դնում:

«Հայաստանը ռեստորանների քանակի տեսանկյունից բացառիկ երկիր է, որտեղ ընկերներով հավաքվում, հաց են ուտում: Տեսեք, թե աշխարհի քանի երկրում այս մշակույթը կա: Ժամանակին հավաքվում էին ինչ-որ մեկի բնակարանում, իսկ հիմա իրենք իրենց տեղափոխել են հանրային սննդի վայրեր: Հիմա, երբ ասում ես` այստեղ մի´ ծխիր, դու այդ տղամարդուն հետ ես ուղարկում իր տուն. ստացվում է` մինչև հիմա երեխան ծխից պաշտպանված էր, իսկ հիմա դառնում է անպաշտպան»:

Մեր այն հարցին, թե որքանով է իրատեսական համարում նախագծի կիրառումը, Բաբկեն Պիպոյանը նշեց.

«Ենթադրել, որ նախագիծը այս տեսքով կընդունվի, նույնն է, թե ենթադրել, որ Ազգային ժողովում ևս ոչ ոք ոչ մի բանից չի հասկանում: Այս նախագիծն այս ձևաչափով ավելի շատ վնասում է առողջությանը, քան օգնում: Խնդիրները գալիս են նրանից, որ պաշտոնյաները ալարում են աշխատել, վերցնել, մշակել, ինքնուրույն ինչ-որ նոր դետալներ գրել»:

Բաբկեն Պիպոյանը չի կարծում, թե նախագիծն այս տեսքով կընդունվի: Նա կարծում է, որ ծխախոտի վաճառքը չի նվազի կամ գրեթե չի նվազի:

«Այս նախագիծը գրելու համար բացառապես անհրաժեշտ էր թարգմանիչ: Եթե դուք այն կարծիքին եք, որ թարգմանիչը օրենք գրող է, ապա ես բան չունեմ ավելացնելու»:

SHANTNEWS.am-ը նաև զրուցել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, որը տեղեկացրեց, որ նախագիծն ուղարկված է կառավարություն.

«Նախագիծն արդեն կառավարությունում է, դրա շուրջ քննարկումները հավանաբար կսկսվեն մեկ ամսից»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 18.08.2025

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։  Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

11:18 18.08.2025

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

11:00 18.08.2025

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

10:55 18.08.2025

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ անհույս իրավիճակում կհայտնվի, քանի որ եթե նա մերժի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գործարքը, ռիսկի է դիմում մեղմել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրույթը, գրում է Bloomberg գործակալությունը։ Զելենսկու՝ փետրվարին Սպիտակ տուն կատարած վերջին այցն ավարտվեց իր և Թրամփի միջև վեճով, որը հանգեցրեց ռազմական աջակցության կարճատև դադարեցմանը։ Նշվում […] ...

Al Hadath. ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ Եգիպտոսից և Կատարից

10:50 18.08.2025

Al Hadath. ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ Եգիպտոսից և Կատարից

Գազայի հատվածում անուղղակի հրադադարի բանակցությունների միջնորդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը փոխանցել են խորհրդակցությունները վերսկսելու ևս մեկ առաջարկ, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախաձեռնությունը արմատականներին փոխանցվել է Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների կողմից՝ որոշ պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ։ Վերջիններս, նշում է հեռուստաալիքը, պահանջել են, որ ՀԱՄԱՍ-ը «առաջիկա ժամերին» պատրաստի առաջարկին պատասխան։ Երկուշաբթի օրը Եգիպտոսի […] ...

BACK_TO_TOP