18:50 04.02.2019
Ռուսաստանը պատրաստ է Ղրղըզստանի հետ քննարկել անվտանգության ոլորտի բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանի այն խոսքերը, թե չի բացառվում, որ ռուսական կողմը նոր ռազմաբազա բացի իրենց երկրի հարավում։ «Դա մեր նախաձեռնությունը չէ։ Մեր առաջին անգամ լսեցինք դրա մասին ու պատրաստ կլինենք մեր ղրղըզ ընկերների հետ քննարկել այն […]
18:35 04.02.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա մասին. «Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր: Չարորակ նորագոյացությունները ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունների շարքին են դասվում՝ զիջելով միայն սիրտանոթային հիվանդություններին: Ուստի՝ հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից […]
18:31 04.02.2019
450 դասախոս միայն ԵՊՀ-ից, նաև բազմաթիվ դասախոսներ մյուս բուհերից, աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ դասախոս Վահրամ Մկրտչյանը, որը ևս, նշված 450 դասախոսների պես, ծանուցում է ստացել, որ մարտի 31-ից ազատված է աշխատանքից: Պատճառը ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումն է, որով նախատեսվում է, որ դրամաշնորհներ պիտի […]
18:20 04.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ռեստորանային […]
18:13 04.02.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի ավագանու հաստատմանը: Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «թեժ գծին» թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ պատրաստ է թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը, այն կներկայացվի առաջիկա ավագանու նիստին: Մանրամասները` տեսանյութում:
18:00 04.02.2019
Իտալիայի իշխանություններն արգելափակել են Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար ճանաչելու մասին հայտարարությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով դիվանագիտական իր աղբյուրին: «Իտալիան ԵՄ կազմի մեջ մտնող երկրների արտաքին գործերի նախարարների միջև հունվարի 31-փետրվարի 1-ն անցկացվող հանդիպման ընթացքում արգելք է դրել ԵՄ հայտարարության վրա, որը պետք է հրապարակեր ԵԽ-ի արտաքին գործերի և քաղաքական […]
17:57 04.02.2019
2019 թվականի փետրվարի 4-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, քննել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «ՀՀ Դատական օրենսգիրք» […]
17:55 04.02.2019
Հայաստանում Գերմանիայի դեսպանության լրատվական ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 31-ի և փետրվարի 1-ի՝ Գերմանիա պաշտոնական այցի մասին. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին և փետրվարի 1-ին պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում: Դաշնային կանցլեր Մերկելն այս հրավերն արել էր իր հայաստանյան այցի ժամանակ՝ 2018թ. օգոստոսին: Հայաստանի վարչապետն իր այցի առաջին օրը […]
17:49 04.02.2019
Ռուսական կողմը պատրաստ է լուրջ տեխնիկական և նյութատեխնիկական աշխատանքներ իրականացնել «Մաքսային վարչարարության մեխանիզմների և ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» վրաց-ռուսական համաձայնագրի իրականացման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում: Խոսքը վերաբերում է միջանցքներին, որոնք ըստ 2011 թ. վրաց-ռուսական պայմանագրի` պետք է անցնեն Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող […]
17:18 04.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրանքով, որ նա դյուրացնի ընդդիմության հետ երկխոսությունը: Այս մասին հայտնում է Sky News-ը: Նշվում է, որ Հռոմի պապին ուղղված նամակում Մադուրոն հայտարարել է, որ «ծառայում է Քրիստոսին», նաև հույս է հայտնել, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը դրական կարձագանքի իր խնդրանքին: «Ես խնդրել եմ Հռոմի պապին, որ նա իշխանության […]
17:15 04.02.2019
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը հանդիպել է Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին՝ քննարկելու Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության հետագա զարգացման ուղիները: Քննարկվել են նաև ԱՄՆ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի միջև հնարավոր համագործակցության ոլորտները: Ներկայումս ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ Ազգային ժողովին ԱՄՆ ՄԶԳ-ի 8 միլիոն դոլար արժողությամբ քառամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային […]
17:11 04.02.2019
«Կառավարության կառուցվածք չկա, գոյություն չունի այդպիսի բան, և ես կարծում եմ՝ սա մեծ բացթողում է»,- փետրվարի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը: Նա նշել է, որ կառավարությունը պետք է ներկայացներ կառուցվածքը խորհրդարանին, ինչը չի արել, և կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության այն սկզբունքով, որ եթե նախարարների երկու […]
17:07 04.02.2019
Երեկ մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Պապին ընդունել է Աբու Դաբիի իշխան Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյան: Այս այցը պատմական և կարևոր է համարվում մի քանի տեսակետից: Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ Հռոմի Սրբազան քահանայապետի առաջին այցը […]
17:05 04.02.2019
ՀՀ խորհրդարանի պաշտոնապես շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի մեջ է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծն առաջարկում է գործող օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, այն է` «վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների […]
16:58 04.02.2019
Այսօր շարունակվել են բողոքի ակցիաները Արմավիրի մարզի Արշալույս համայնքում: Մի քանի օր է՝ գյուղացիներն այստեղ ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Վերջինս Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Գյուղացիներն իրենց պահանջներում պնդում են, որ գյուղապետը ընտրողական վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ: Նրանք, որոնք մասնակցել են գյուղապետի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին, ենթարկվում են ճնշումների, […]
16:52 04.02.2019
Նախորդ հինգշաբթի օրը` կառավարության նիստից առաջ, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ վստահեցնելով, որ իրենց խոստացել էին հարցը օրակարգում ներառել, բայց ներառված չէ: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 2-ին կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից։ «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ […]
16:47 04.02.2019
Ի պատասխան iLur.am-ի հարցի, թե ինչպես է վերաբերվում ՀՀ օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով․ «Ըդտեղ տառասխալմը կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»: Տեր-Պետրոսյանը նաև ավելացրել […]
16:47 04.02.2019
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտածում են Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդում է Reuters-ը: «Մադուրոյի ռեժիմը պետք է դադարի գոյություն ունենալ»,- հաղորդել է աղբյուրը: Նա նաև նշել է, որ ներկայումս Մեծ Բրիտանիայի իշխանությունները տարբերակներ են մշակում Վենեսուելայում խաղաղության հաստատման համար: Դիտարկվում է նաև պատժամիջոցների տարբերակը:
16:36 04.02.2019
«ՀԱՊԿ-ը արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Դա մենք ասում էինք մինչև այնտեղ մեր նախագահությունը կորցնելը, իսկ դրանից հետո դա կնշանակի իշխանության վարած սխալ քաղաքականություն: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»,- ԱԺ-ում, խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի դերակատարման և նախագահությունը կորցնելու մասին, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա […]
16:35 04.02.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ ցանկանում է մի քանի բան տեղեկացնել. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ տեղեկացնում եմ հետևյալը: Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության […]
16:32 04.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում կերամիկայից սպասքի լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառումն անելով. «Այս սիրունությունը շուտով արտադրվելու Է Հայաստանում՝ իտալական դիզայն, հայկական արտադրանք… Հուլիսին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել […]
16:29 04.02.2019
Մի քանի լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով փետրվարի 2-ին Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին շենք մտնել չթողնելուն: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի շենք, որտեղ տեղի էր ունենում «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ ԶԼՄ-ների […]
16:18 04.02.2019
ՀՀ ազգային ժողովում փետրվարի 4-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության` արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է` նախարարին կանչել էին, որ մտահոգությունները փարատվեն և նոր մտահոգություններ չունենան զուտ տեղեկատվական արտահոսքերի ու ընդհանրապես տեղեկատվություն չունենալու հետ կապված: «Այ, օրինակ, Բեռլինի կամ Դավոսի հանդիպումներից հետո բազմաթիվ լրագրողներ էին ինձ զանգում, հարցնում՝ կմեկնաբանե՞ք: Երբ […]
16:00 04.02.2019
Վարչական դատարանում այսօր քննվում էր Ջերմուկի և Գնդեվազի մի խումբ բնակիչների հայցն ընդդեմ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի: Նրանք դիմել են, որ դատարանն ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և Բնապահպանության նախարարի հաստատումը: Հայցվոր կողմի փաստաբան Նազելի Վարդանյանը լրագրողներին ասել է, որ նոր երևան եկած հանգամանքներ են ներկայացրել, […]
15:54 04.02.2019
Հայաստանում տարեկան մոտ 500 սպա հնարավորություն կունենա արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկով բնակարան գնել։ Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հրապարակման մեջ, որում ամփոփվել են նախարարության՝ 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները։ Նշվում է, որ մշակվել և շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ […]
15:46 04.02.2019
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ՝ 2018 թվականին հատուցում է վճարվել նաև 2015-2016թթ. ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ հրապարակման մեջ, որում ամփոփվել են նախարարության՝ 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները։ Նշվում է, որ հատուցման գումարներն այդ շահառուներին տրվել են […]
15:42 04.02.2019
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամփոփել է 2018 թվականի աշխատանքներն ու ներկայացրել նախարարության գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները, որոնց թվում է այն, որ ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը։ Նախարարության կայքի հրապարակման համաձայն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների հետ։ Իսկ 3 տարի ժամկետով […]
15:41 04.02.2019
Այսօր ԱԺ-ում քննարկում է տեղի ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև: Հանդիպումից հետո նախարարը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ հակիրճ պարզաբանելով հանդիպման նպատակը: Նախարարը հայտարարեց. «Շատ լավ առիթ էր, որպեսզի մենք միասին քննարկենք հարց, որը վերաբերում է մեզ բոլորիս՝ հայությանը, ներառյալ ԼՂ մասին, մենք խոսեցինք տարբեր հարցերի շուրջ: Ինձ համար կարևոր […]
15:34 04.02.2019
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2018 թվականին կատարած աշխատանքների արդյունքները՝ հրապարակելով տարվա գերակա խնդրի ու դրանից բխող միջոցառումների կատարողականը, որից հայտնի են դառնում որոշ մանրամասներ։ Այդ թվում է այն, որ հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները։ «Առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում իրականացվել […]
15:27 04.02.2019
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Զոհրաբ Մնացականյանի՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան« խմբակցության անդամների հետ հանդիպման վերաբերյալ. «Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով»: