TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մակեդոնիան կանդամակցի ՆԱՏՕ-ին

16:02 02.02.2019

ՆԱՏՕ-ն փետրվարի 6-ին արձանագրություն կստորագրի Մակեդոնիայի անդամակցության մասին: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը: «Փետրվարի 6-ին մենք պատմություն կգրենք. ՆԱՏՕ-ի անդամները Մակեդոնիայի ԱԳՆ-ի հետ կստորագրեն անդամակցության արձանագրությունը»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում: On 6 February we will write history: #NATO Allies will sign the accession protocol with the future Republic of […]

̰
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների վրա հայտնվել են բելառուսական սարքավորումներ

15:43 02.02.2019

Բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («Оборонные инициативы») ընկերության կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ այդ ընկերության «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրները տեղադրվել են ադրբեջանական «ՄիԳ-29» և «Սու-25» ռազմական ինքնաթիռների վրա։ Այս մասին տեղեկությունները սկսել են տարածել հենց ադրբեջանցիները, փոխանցում է Razm.info մասնագիտացված կայքը։ «Թալիսման» համակարգը նախատեսված է ինքնաթիռի վրա հարձակումների մասին ահազանգելու, դրա ուղղությամբ թռչող հրթիռների մասինն օդաչուին […]

̰
«Իմ քայլը» խմբակցության նիստն ավարտվել է. այն տևել է 4 ժամ

15:11 02.02.2019

Խորհրդարանում քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում այսօր տեղի ունեցող նիստին մասնակցում է նաև վարչապետը: Նա հանդիպել է ոչ միայն խմբակցության անդամների, այլև մարզպետների հետ: Նախապես հայտարարվել էր, որ փակ նիստում քննարկվելու է «Կառավարության կառուցվածքում փոփոխություններ» կատարելու հարցը: Հանդիպման ավարտից հետո ԱԺ-ից դուրս եկող պատգամավորները սակավախոս են, […]

̰
Յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար վճարեն նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը. Գևորգ Գորգիսյան

14:42 02.02.2019

ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հեղինակել է «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: SHANTNEWS-ի  եթերում պատգամավորը ներկայացրել է նախագծի էությունը և մանրամասնել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են նախատեսում: «Օրենքը հնարավորություն է տալիս զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, որոնք չեն գտնվել երկրում ու գտնվում են հիմա քրեական […]

̰
Որոշումը կվնասի գիտությանը. ԵՊՀ գիտական խորհուրդը՝ կառավարության որոշման մասին

14:36 02.02.2019

ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքից: Դիրքորոշման մեջ մասնավորապես ներկայացվում են այն խնդիրները, որոնք, ըստ գիտխորհրդի անդամների, կառաջանան  կառավարության որոշումից հետո: Գիտխորհրդի […]

̰
Նորմալ է, որ տեղումներն սկսելուց երեք ժամ անց քաղաքում դեռ ձյուն կա. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

14:30 02.02.2019

Ձյան տեղումների և ձնամաքրման հետ կապված մտահոգությունը ընդհանուր առմամբ նորմալ է, բայց դրա ներկայացման «ուրույն» եղանակը տեղ-տեղ զվարճացնում է, տեղ-տեղ էլ՝ արդեն հոգնեցնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Սիրելի գործընկերներիցս մեկը զանգել է ժամը 12-ն անց ու հարցնում է «Երևանում ձնամաքրման աշխատանքների հետ կապված աճող դժգոհության մասին։ Էն դեպքում, […]

̰
Հանգի՛ստ նստեք տեղներդ. Նաիրա Զոհրաբյանի կոչը «նորակոչիկ» խաղաղասերներին

14:29 02.02.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Ինձ զայրացնում է կեղծ խաղաղասերների բթամտությունը» վերտառությամբ գրառում է կատարել: «Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լեզեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք […]

̰
Մինչ Երևան գալը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ

14:10 02.02.2019

Հայաստանում ԱՄՆ նոր արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Լինն Թրեյսին մինչև Երևան ժամանելը Նահանգներում հանդիպում է ունեցել հայկական կազմակերպություններից Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Այս մասին նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ դեսպանի հետ կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և կազմակերպությունում անհամբերությամբ սպասում են դեսպանի ու նրա թիմի հետ […]

̰
Ռուսաստանը նույնպես հրաժարվում է հրթիռների պայմանագրից․ Պուտինը դիմում է հայելային միջոցների

14:00 02.02.2019

Եթե Միացյալ Նահանգների ղեկավարությունը որոշել է երկիրը դուրս բերել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից, ապա Ռուսաստանը նույնպես դուրս է գալիս դրանից՝ որպես հայելային միջոց։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը երկրի պաշտպանության նախարարությանը հրահանգել է այլևս չնախաձեռնել նոր բանակցություններ այս թեմայով։ Պուտինի խոսքով՝ այս պայմանագրից հրաժարվելու փոխարեն այն […]

̰
«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել. վերականգնել է պետությանը պատճառված վնասից 5 մլն 750 հազար դրամը

13:33 02.02.2019

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2018թ. նոյեմբերի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, առ այն,որթանգարանի  տնօրենը 2006-2018թթ. ընթացքում նույն կազմակերպությունում […]

̰
Փաշինյանի այցի շեմին գերմանական կառավարությունն ընդունել է իր երկրում հայկական մաֆիայի գոյությունը

13:10 02.02.2019

Գերմանիայի դաշնային կառավարությունը, Ձախերի կուսակցության հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ երկրի տարածքում գործում է կազմակերպված հանցավոր կազմակերպություն, որի հիմքը ազգությամբ հայեր են, ինչի արդյունքում ընդունված է այդ համակարգն անվանել հայկական մաֆիա։ Այս մասին գերմանական լրատվամիջոցներից մեկի՝ Tagesspiegel-ի, հրապարակումը փոխանցում է «RusArminfo»-ն։ Կառավարությունից տեղեկացրել են, որ դաշնային քրեական ոստիկանությունն ու երկրամասերի ոստիկանական վարչությունները 14 տարբեր հետաքննություն […]

̰
Bari galust․ Մերկելը լատինատառ է ողջունել Փաշինյանին

12:52 02.02.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա այցի ժամանակ հյուրընկալող երկրի ղեկավար, կանցլեր Անգելա Մերկելը իր ինստագրամյան էջում ողջույնի խոսքեր է գրել Հայաստանի ղեկավարին։ «Bari galust», – լատինատառ հայերեն գրել է Մերկելն ու շարունակել գերմաներենով ու անգլերենով։ Գրառման մեջ կանցլերը նշել է, որ Հայաստանում լավատեսական մթնոլորտ է, ու երկու կողմերը մտադիր են զարգացնել հարաբերությունները ու միասին աշխատել […]

̰
Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել․ կան տուժածներ

12:02 02.02.2019

Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ ավելի քան 30 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Իսրայելա-պաղեստինայան սահմանին ակցիաներ են անցկացվում անցյալ տարվա մարտից: Այսպես կոչված «Վերադարձ»-ի մեծ երթով պաղեստինցիները շարունակում են պահանջել, որ իսրայելական կողմը […]

̰
«Իմ քայլը» նիստ է անում. Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է

11:53 02.02.2019

Խորհրդարանում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության նիստը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, խմբակցության անդամներից բացի, նիստին մասնակցում են նաև մարզպետները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ներկա է այս հանդիպմանը: «Իմ քայլը» խմբակցության նիստի օրակարգում է նաև Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել էր՝ նշված նախագիծը կհրապարակվի փետրվարին:

̰
«Մենք նախատեսում ենք տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները». վարչապետը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համայնքի ներկայացուցիչներին

11:28 02.02.2019

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում և նշել. «Շնորհավորում ենք Ձեզ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի և հստակ մանդատի կապակցությամբ, […]

̰
Սրանից օգտվում են նրանք, ովքեր բարձր եկամուտ ունեն. Բոստանջյանը խոսել է եկամտահարկի համահարթեցումից

10:48 02.02.2019

Եկամտահարկի համահարթեցում և իջեցում. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս թեմային անդրադարձավ Արամ Աբրահամյանի զրուցակիցը՝ տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը: «Սա մակերեսային, ոչ համակողմանի հիմնավորում ունեցած երևույթ է: Ենթադրենք` մենք ուզում ենք եկամտահարկի կտրվածքով անցնենք միասնական դրույքաչափի: Սա նշանակում է պրոգրեսիվությունը վերացնել: Ինքս, որպես երկար ժամանակ բարձր եկամուտ ունեցող անձնավորություն, կարող եմ սուբյեկտիվ ձևով մտածել՝ շատ […]

̰
Անգելա Մերկելը կջնջի ֆեյսբուքյան իր էջը

09:59 02.02.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պատրաստվում է ջնջել ֆեյսբուքյան իր էջը, չնայած այն բանի, որ շուրջ 2.5 մլն բաժանորդ ունի։ Նրա խոսքերով՝ էջը վարում էր որպես Քրիստոնեա-Դեմոկրատական Միության ղեկավար, այժմ այդ պաշտոնը չի զբաղեցնում, ուստի ֆեյսբուքյան էջը կջնջի։ Բաժանորդները կարող են հետևել կանցլերի Instagram-ի էջին, կամ հետևել Գերմանիայի դաշնային կառավարության գործունեությանը Facebook-ում։  

̰
ԱԺ նիստը հետաձգվում է. Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը չի՞ դրվելու քննարկման. «Ժամանակ»

09:22 02.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: Այս նստաշրջանը սկսվել էր դեռևս հունվարի 14-ին և դրա օրակարգում ընդգրկված երկու հարցեր՝ Կառավարության ծրագրին հավանություն տալը և Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, այդպես էլ չքննարկվեցին, և նիստը հետաձգվեց: Փետրվարի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Կառավարության ծրագրին […]

̰
Էլոյանը մինչ նշանակվելը մրցակից է ունեցել, սպասել են «բացթողումների»․ «Ժողովուրդ»

08:54 02.02.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ավետիք Էլոյանի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից անակնկալ ազատումը նոր քննարկումների առիթ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ Էլոյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը քննարկվել է մեկ այլ թեկնածուի անուն, որը եղել է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից: Պարզվում է` թեկնածուն երկար ժամանակ չի հանձնվել և ամեն կերպ փորձել է Էլոյանի […]

̰
Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի «Իմ քայլ»-ի պատգամավորներին․ «Ժողովուրդ»

08:27 02.02.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր` 11:00-ին, կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Հանդիպումը տեղի է ունենալու վարչապետի նախաձեռնությամբ, սակայն թե ինչ է քննարկվելու հանդիպման ժամանակ, պարզ չէ: Նշենք, որ պատգամավորները նույնպես տեղյակ չեն հանդիպման օրակարգից: Ենթադրվում է՝ հիմնականում խոսքը գնալու է կառավարության ծրագրի մասին, […]

̰
Ադրբեջանը թանկացնում է Վրաստանին մատակարարվող գազը. փաստեր և վերլուծություն

22:58 01.02.2019

Վրաստանի գազաբաշխիչ համակարգի սեփականատեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը 2019 թ. մարտի 1-ից թանկացնում է Վրաստանին մատակարարվող գազի գինը: Փորձագետների գնահատմամբ՝ այդ որոշումը կարող է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բնույթի հետևանքներ ունենալ: Մասնավորապես՝ վրացական կողմը քննարկում է որպես ադրբեջանական մենաշնորհին այլընտրանք, օգտվել իրանական կամ ռուսական գազից:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին

22:08 01.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի հետևողական խորացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են

21:42 01.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են: Այս մասին տեղեկացրին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով: […]

̰
Գերմանիայի նախագահն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

21:23 01.02.2019

Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԳԴՀ կանցլերի և Բունդեսթագի նախագահի հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԳԴՀ նախագահական նստավայրում` Բելվյու ամրոցում, ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը: Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա, որը Հայաստանի և Գերմանիայի միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու լավ […]

̰
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

21:08 01.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Ապարանի, Սպիտակի, Արագածի, Ախուրյանի, Թալինի, Վայքի, Ջերմուկի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ […]

̰
Բանակում չծառայածներին վերաբերող օրենքն առաջարկում են փոփոխել 10-րդ անգամ

20:43 01.02.2019

Ի՞նչ կապ ունի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Տարիներ առաջ խորհրդարանում, երբ բանակային ծառայությունից խուսափածներին վերաբերող օրենքն էր քննարկվում, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մի այսպիսի բան պատմեց. «Վազգեն Սպարապետին դեռևս 1990-ականներին գրություն էի գրել այս թեմայով: Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերա­բերյալ: Այս հանձնաժողովը եղել […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

20:27 01.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Օրակարգում 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային օրակարգին: […]

̰
Փաշինյանն ու Մերկելը քննարկել են հայ-գերմանական համագործակցության օրակարգը

20:05 01.02.2019

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ և ԵՄ դրոշները, և կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել Պատվո պահակախմբի զինվորները և Զինվորական […]

̰
Մհեր Ենոքյանի կինը ստացել է ներման խնդրագիրը, ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգա

19:38 01.02.2019

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն հանգամանքը, որ ստացել է ամուսնու ներման խնդրագրի պատասխանը: Մեջլումյանն ասաց, որ ինքը մի քանի ժամ նախարարության աշխատակիցներից պահանջել է իրեն տրամադրել ներման խնդրագրի պատասխանը: Պատասխանը ստանալուց հետո հեռացել է: Զարուհի Մեջլումյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավելեց, որ այս պահին չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել: […]

̰
Վարչապետը և Բունդեսթագի նախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի սերտացման հարցեր

19:25 01.02.2019

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեին: Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն նշել է, որ մեծ պատիվ է Գերմանիայում հյուրընկալել Հայաստանի վարչապետին և քննարկել երկու երկրների միջև համագործակցության հարցերը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները` ընդգծելով, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած […]

̰
BACK_TO_TOP