14:05 03.02.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է վերադառնալ Բրյուսել ու փորձ կատարել նորից քննարկելու Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի նախապայմանները: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը: «Երբ վերադառնալ Բրյուսել, ես շարունակել եմ իմ պայքարը Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի համար: Ես զինված կլինեմ նոր մանդատով, նոր ծրագրերով ու օպտիմալ որոշումներ կայացնելու մեծ վճռականությամբ՝ […]
12:47 03.02.2019
Խորհրդային Միության կողմից Տարտուի համաձայնագիրը խախտելու և Էստոնիայի տարածքը օկուպացնելու դիմաց պետք է հատուցում տրվի Էստոնիային: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն: Նա խոսել է այն մասին, որ Մոսկվան խախտել է Էստոնիայի հետ խաղաղության պայմանագիրը, փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»: Խոսքը այն մասին է, որ 1920 թվականին՝ խորհրդայնացումից որոշ ժամանակ անց, Ռուսաստանը […]
12:08 03.02.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նոր գրառում է արել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության թեմայով ու իր կարծիքը ներկայացրել առաջարկվող տարբերակների մասին: Գրառման վերջում Սիմոնյանը նոր ինտրիգային հարց է բարձրացրել: Գրառումը՝ ստորև. «Հետաքրքիր քննարկում ստացվեց օրհներգի վերաբերյալ: Ամեն բան տեսա` գովեցին քննադատեցին, սպառնացին, օգնեցին, նույնիսկ իմ հաշվին ոմանք փորձեցին ինքնահաստատվել: Եզրակացություններս այս ամենից հետևյալն են. միանշանակ […]
11:20 03.02.2019
Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են սկսել Սիրիայի կառավարական բանակի այն դիրքերի վրա, որոնք գիշերը ավիահարվածների են ենթարկվել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից: Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը: Խոսքը Սիրիայի և Իրաքի սահմանի մոտ գտնվող աս-Սումարիայի բնակավայրի մոտ գտնվող սիրիական բանակի դիրքերի մասին է: […]
09:40 03.02.2019
Սիրիայի և Իրաքի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի համար ստեղծված ու Միացյալ Նահանգների կողմից գլխավորված կոալիցիայի օդուժն այս գիշեր հարվածել է Սիրիայի կառավարական բանակի հրետանային միջոցներից մեկին. երկու զինծառայող վիրավորվել է: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է սիրիական բանակի աղբյուրը: Հարվածները հասցվել են գիշերը՝ տեղական ժամանակով 23:30-ի սահմաններում: Միջադեպը եղել է Սիրիայի և […]
09:13 03.02.2019
Վենեսուելայում երկիշխանության պայմաններում երկրի երկարամյա նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկում է անցկացնել երկրի խորհրդարանի արտահերթ ընտրություններ՝ օրենսդիր մարմնի լեգիտիմությունը հաստատելու համար: Այս մասին առաջարկը նա բարձրաձայնել է այսօր՝ իր աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ, փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»: «Ազգային հիմնադիր ժողովի օրակարգում է այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոչին գնահատական տալը: Որպեսզի երկրում լեգիտիմացվի […]
22:22 02.02.2019
Ռուսաստանի ամենաշքեղ հյուրանոցը գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Դա «Թալիոն Իմպերիալ» հյուրանոցն է, եզրակացրել են Aviasales ընկերության փորձագետները՝ ուսումնասիրելով ձմեռային արձակուրդների ընթացքում ամենահաճախ պատվիրվող հյուրանոցների գները: Հյուրաանոցն ունի տարբեր արժեքի սենյակներ: «Լյուքս» դասի սենյակն, օրինակ, արժե 700 000 ռուբլի՝ մեկ գիշերվա համար: Հյուրանոցը գտնվում է 18-րդ դարի պալատի մեջ: «Լյուքս» դասի սենյակը կահավորված է հնաոճ, թանկարժեք կահույքով: Ամենաթանկ […]
20:00 02.02.2019
Փետրվարի 17-ին Շիրակի մարզի 2՝ Աշոցք և Հառիճ համայնքներում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայքներում մրցակցություն կա, ինչը նախորդ ընտրությունների ժամանակ չի եղել: Օրինակը Հառիճն է: Գործող գյուղապետը 2001 թվականից մրցակիցներ չի ունեցել՝ 5 անգամ ընտրվել ու վերընտրվել է: Այս ընտրություններում գյուղապետի պաշտոնին հավակնող ևս մեկ թեկնածու կա: Մրցապայքարը թեկնածուների միջև դուրս է եկել գյուղերում […]
19:30 02.02.2019
Գյումրիում երթուղային նոր ցանց է լինելու: Ուսումնասիրություններն ու նախագծման աշխատանքներն արդեն սկսված են։ Մեկ տարի առաջ էր մեկնարկելու փոփոխությունների նախագիծը, որը հետաձգվեց փողոցաշինական ծրագրերի ուշ մեկնարկի ու անավարտ մնալու պատճառով: Քաղաքում երթուղիների սպասարկումը անհամաչափ է կազմակերպված՝ որոշ թաղամասերում տրանսպորտ աշխատում է, մյուսներում երթուղայինների թիվն է քիչ, իսկ երեկոյան ժամերին տրանսպորտը հատկապես ծայրամասային թաղամասերում չի գործում: […]
19:12 02.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը մեծ կլինի, եթե դեմոկրատների հետ բանակցությունները, կապված Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման հետ, մտնեն փակուղի: «Ես կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ ստիպված ենք լինելու անել դա»,- ասել է Թրամփը: Նշենք, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Թրամփը կստանա պաշտոնեական լիազորություններ՝ պաշտպանության […]
19:02 02.02.2019
Դուրս գալով «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից՝ Միացյալ Նահանգները վտանգում է միջազգային անվտանգության կազմակերպումը, ինչը պատերազմների սպառնալիք է ստեղծում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո Ռուսաստանը նույնպես հայտարարել է պայմանագիրը խզելու մասին։ Դրանից առաջ և հետո այդ երկրների պաշտոնյաները մեկը մյուսին մեղադրում են […]
18:57 02.02.2019
Այսօր իր անդրանիկ նիստն է անցկացրել Լիբանանի նոր ձևավորված կառավարությունը, որի ձևավորման շուրջ վերջնական համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարի 31-ի երեկոյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը: «2018 թ․մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո՝ 251 օր տևած ծանր բանակցությունների արդյունքում միայն վարչապետ Սաադ ալ-Հարիրիին հաջողվեց ձևավորել ուռճացված կազմով կառավարության տարբերակը՝ […]
18:54 02.02.2019
Չինաստանը դեմ է հանդես գալիս Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների կողմից «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների քանակի կրճատման մասին» պայմանագրի կասեցմանը: Պաշտոնական Պեկինը կողմերին կոչ է արել երկխոսության միջոցով վերացնել հակասությունները։ Այս մասին նշվում է երկրի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգների՝ պայմանագրից միակողմանի դուրս գալը կարող է իր հետ բերել մի շարք բացասական հետևանքներ։ Չինաստանը […]
18:44 02.02.2019
ՕՐՀՆԵՐԳ. այս բառն արդեն իսկ վկայում է, որ երգի այս տեսակը համարվում է օրհնության երգ: Եկեղեցականներն օրհներգ նաև Փառաբանության երգ են անվանում: Իսկ ՀԻՄՆ բառը հունարենից թարգմանաբար աղոթք է նշանակում։ Հենց այդ երգ-աղոթքով էին հույները դիմում իրենց աստվածներին, իսկ աղոթքը միշտ խնդրանքով էր ավարտվում։ Տարիներ անց հիմնը քաղաքացիական խնդրանք-աղոթք դարձավ՝ անփոփոխ պահելով մեկ բան՝ պետք է սրտից […]
18:23 02.02.2019
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացողներն ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանք կստանան: «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցից հետո հայտարարել է, թե այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների […]
18:16 02.02.2019
Թեև Ռուսաստանում չեն սիրում հեղափոխություններ, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, սակայն այնտեղ հանգիստ են վերաբերվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այդ ամենի մեջ չի եղել աշխարհաքաղաքական համատեքստ։ Գերմանական DW-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը բացառել է Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը։ «Մեր հեղափոխությունը չի ունեցել որևէ աշխարհաքաղաքական համատեքստ, և չի եղել որևէ արտասահմանյան […]
18:10 02.02.2019
Հայաստանը չի փորձում միաժամանակ նստել երկու աթոռների վրա Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և Եվրասիական տնտեսական միության անդամակցության ընթացքում։ Այս մասին գերմանական DW լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվրոպական միությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին ու մեր առջև խնդիր չի դնում ընտրություն կատարել ԵԱՏՄ ու Եվրամիության միջև»,- ասել է Փաշինյանը։ Նա բացատրել […]
18:04 02.02.2019
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր: Նա օրվ ա ընթացքում շատ շնորհավորանքներ է ստացել և այսօր իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար: «Սիրելի՜ հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ […]
18:02 02.02.2019
Ռուսաստանում սկսում են նոր, գերձայնային, միջին հեռահարության, ցամաքային բազավորման հրթիռի մշակման աշխատանքները։ Սրա վերաբերյալ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին այն բանից հետո, երբ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից դուրս գալու մասին է հայտարարել Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ «Նրանք հայտարարել են, որ զբաղվում են գիտահետազոտական, գիտահետազոտական-փորձակոնստրուկտորական և փորձակոնստրուկտորական աշխատանքներով։ […]
17:50 02.02.2019
Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը, կարևորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում: Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ […]
17:36 02.02.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 6-ի նիստի օրակարգում ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» նախագիծն է: Դրանում նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Հանձնաժողովը Որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի […]
17:30 02.02.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2017 թվականի համեմատ նախորդ տարի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 13.3 %-ով: 2018-ին ՀՀ-ում անշարք գույքի առքի ու վաճառքի մոտ 163 հազար գործարք է եղել, ինչը նախորդ տարվա համեմատ 13,3 %-ով ավելին է: Անշարժ գույքի կասաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ քաղաքական […]
17:30 02.02.2019
ՀՀ վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանը Գերմանիայում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած երկօրյա այցը, ասել է, որ Գերմանիայում տնտեսական առումով բավական դրական քննարկումներ են ունեցել։ Բոլոր հանդիպումներն էլ անցել են շատ ջերմ մթնոլորտում: «Նրանք դրական արտահայտվեցին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Սիմենս» ընկերության կողմից Հայաստանում, լավ դաշտ են ստեղծում […]
17:28 02.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների, կառավարության ներկայացուցիչների ու մարզպետների հետ այսօրվա դռնփակ քննարկումից հետո պատգամավորներից շատերը խուսափում էին ԱԺ անցագրային կետում 4 ժամ սպասող լրագրողներին տեղեկություն տրամադրել, թե ինչ քննարկում էր այսօր՝ ովքե՞ր էին մասնակցում և ինչո՞ւ է հանդիպումն անցկացվում հենց շաբաթ օրը: Նշենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մուտքն այսօր արգելվեց ԱԺ այն հիմնավորմամբ, որ […]
17:22 02.02.2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 6-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու հարցը: Որոշման նախագծում ասվում է, որ հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի № 378Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ և 19-րդ կետերը խախտելու համար` ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» […]
17:11 02.02.2019
«Միայն Պետեկամուտների կոմիտեի հետ չէ, որ լինելու է հանդիպում: Եթե մենք ուզում ենք որոշումներով ու լուծումներով հանդես գալ, իսկ մենք ուզում ենք դա, ապա չենք կարող միայն մի գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման արդյունքում ներկայացնել լուծում կամ առաջարկ: Խնդիրը համապարփակ կուսումնասիրենք: Այս պահին լուծում չկա: Եվս մի գերատեսչություն կուսումնասիրենք, կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնությունների կարիք կա, […]
17:03 02.02.2019
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզի դատախազություն՝ տեղում ամփոփելու 2018թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այդ նպատակով անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնակատարը և ՀՀ բնապահպանության և ընդերքի […]
16:55 02.02.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը եղել են Արզումանյան 10 շենքում: Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է շենքի վթարային վիճակը: «Շենքի այս մուտքը ԱԻՆ-ի կողմից հռչակվել է որպես 4 րդ կարգի վթարային: Այս շենքը փլուզման լուրջ վտանգի տակ է, հիմքն է սողում, ճաքերը տարածվում են բնակարանով մեկ: Շենքը սկսում է դեֆորմացվել»,- […]
16:47 02.02.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև. «Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ եւ վերջինիս կորուստը մեծ ցավ է նաեւ եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար: Խորին ցավակցությունս եմ […]
16:41 02.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված դժգոհություններին է անդրադարձել և առաջարկով դիմել Պետական եկամուտների կոմիտեին: «Վերջին շրջանում մեծ թվով փոքր տնտեսվարողներ են դիմում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված հարցով, նշում են, որ գինը բավականին բարձր է, և իրենց համար չափազանց դժվար է ՀԴՄ-ի համար միանվագ վճարել […]