TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանակում ներդրման նպատակով փորձարկվել են նոր սերնդի զինատեսակներ․ ՊՆ

15:26 04.02.2019

Պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները և կոնկրետ ծրագրերի իրականացմանը ընթացքը։ «Ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ»,- նշվում է հրապարակման մեջ։ Խոսքը, ենթադրաբար, նաև Սու-30ՍՄ կործանիչների ու ԱԿ-12 ավտոմատների մասին […]

̰
Էջմիածինը հատուկ բանագնացներ է ուղարկել Անկարա. նրանց ընդունել է Չաուշօղլուն

15:24 04.02.2019

Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Մևլյութ Չաուշօղլուն այսօր  Անկարայում ընդունել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանին: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթից: Հանդիպմանը  ներկա են եղել նաև Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ  Արամ արք. Աթեշյանն ու Էջմիածնի  Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով. Արտակ Զեյնալյան

15:15 04.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. «Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլևս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետևանքով առաջացած գարշահոտությունից: Խնդիրը լուծված է. […]

̰
Նաիրա Զոհրաբյանը ռեժիսոր Հովհաննես Գալստյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը

15:04 04.02.2019

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը: «Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը և նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռևս գոյություն ունեցող նախարարության և կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ […]

̰
Նախագահ Սարգսյանը օգնական է նշանակել

14:48 04.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն իր օգնականի պաշտոնում է նշանակել Սաթենիկ Աբգարյանին, ինչի մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Սաթենիկ Աբգարյանին 2019 թվականի փետրվարի 1-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- […]

̰
Ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա. Լիլիթ Մակունց

14:45 04.02.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս շաբաթ արդեն իրենք կքննարկեն կառավարության ծրագիրը: «Ես ենթադրում եմ, միայն կարող եմ ենթադրել, բայց կարծում եմ` բոլոր նախադրյալներն արդեն կան, որ մենք կարողանանք քննարկել: Հստակ ամսաթվեր նշել չեմ կարող»,- ասաց նա: SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե կառավարությունն արդեն տնտեսական հեղափոխության մասին է խոսում, […]

̰
Նախագահը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մասին

14:41 04.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի՝ նախագահի քվոտայով նշանակվող դատավորի ընտրությունը կազմակերպելու համար։ Կարգադրությամբ կազմվելու է աշխատանքային խումբ, որի կազմը ներկայացված է կարգադրության կից հավելվածում։ Իսկ բուն կարգադրության մեջ ասվում է․ «1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 1) մինչև ս. թ. փետրվարի 7-ը Հանրապետության […]

̰
Հրթիռային համաձայնագրի կասեցումը «Սառը պատերազմի» վերսկսման չի հանգեցնի․ Լավրով

14:06 04.02.2019

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին» համաձայնագրից դուրս գալը չի հանգեցնի նոր «Սառը պատերազմի» վիճակի։ Այս մասին այսօր կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Չեմ կարծում, թե մենք խոսում ենք «Սառը պատերազմի» զարգացումների մասին․ եկել է նոր ժամանակաշրջան, որը բնութագրվում է նրանով, որ ԱՄՆ-ն շարժվում է սպառազինությունների […]

̰
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Վարազդատ Կարապետյանը

14:00 04.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել Վարազդատ Կարապետյանը. «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վարազդատ Կարապետյանը»:

̰
Պուտինն ու Էրդողանը փետրվարի 14-ին Սոչիում կհանդիպեն

13:37 04.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 14-ին Սոչի քաղաքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Anadolu-ն: Նրանք կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման հարցը: «Փետրվարի 14-ին մենք պարոն Պուտինի հետ Սոչիում հանդիպում կունենանք»,- ասել է Էրդողանը: Հանդիպմանը ներկա կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Երեք նախագահները սիրիական հակամարտության կարգավորման […]

̰
Չկա օրակարգ` կապված օրհներգը կամ որևէ խորհրդանիշ փոխելու հետ. Լիլիթ Մակունց

13:32 04.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ փետրվարի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, դռնփակ էր, առանց լրագրողների մասնակցության: Մակունցը շեշտեց` տեղի չի ունեցել հանդիպում կուսակցության ու գործադիր մարմնի միջև, տեղի է ունեցել հանդիպում օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների միջև: «Խմբակցությունն իր գործառույթների […]

̰
Քաղաքապետարանից ինձ ասում են՝ կա՛մ գնա շուկա, կա՛մ ինչ ուզում ես արա. բողոքի ակցիա կառավարության դիմաց

13:26 04.02.2019

Փողոցային առևտրով զբաղվողներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում:  Նրանք բողոքում են փողոցում առևտուր անելու արգելքից: Բողոքի ակցիաների մասնակիցները ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա տա բոլոր խնդիրների լուծումները: Նրանց հետ հանդիպել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պայմանավորվել ակցիայի մասնակիցներից մեկի հետ, որ այսօր երեկոյանը իրեն զանգահարեն և փորձեն […]

̰
Վրաստանի խորհրդարանը վերադարձավ Թբիլիսի

13:06 04.02.2019

Վրաստանի խորհրդարանը 2012 թվականից ի վերջ առաջին անգամ իր նիստը վաղը կանցկացնի Թբիլիսիում։ Սրանով խորհրդարանը կազդարարի իր վերջնական տեղափոխությունը մայրաքաղաք։ Այս մասին հայտնում են տեղական կայքերը։ Սա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Վրաստանում ուժի մեջ է մտել Սահմանադրության նոր խմբագրված տարբերակը, որում արդեն սահմանված չէ, թե որտեղ պետք է գտնվի երկրի խորհրդարանը, ի […]

̰
ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Աբխազիայով և Հրվ. Օսիայով անցնող ճանապարհները բացելու հարցում

13:00 04.02.2019

Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2011 թվականին ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու և դրա հիման վրա Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու և տարանցման հնարավորություն ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Խոսքը շվեյցարական ընկերության միջոցով այդ վիճելի տարածքներում մաքսային անցում ապահովելու մասին է, ինչի բացակայության պայմաններում այդ ճանապարհները պարզապես փակ […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին կտարհանվի, եթե Brexit-ից հետո անկարգություններ լինեն

12:46 04.02.2019

Մեծ Բրիտանիային 2 ամսից քիչ ժամանակ է մնացել Եվրոպական միության կազմից դուրս գալու համար:

̰
Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԼՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման. Մարուքյան

12:37 04.02.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝  տեղեկացնելով, որ ՀՀ ԱԳ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը այսօր հրավիրվել է ԱԺ: «Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» […]

̰
Պետական վերահսկողական ծառայությունում 2018թ. խրախուսումների գումարը կազմել է 46.038.7 հազ. դրամ

11:22 04.02.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տվյալներ է հրապարակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին: Ըստ այդմ` ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են. Ծառայության ղեկավար – 565.450 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի տեղակալ – 398.777 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի խորհրդական – 224.845 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի […]

̰
Նախագահին պետք է վերադարձնել օրենսդրական վետոյի իրավունքը, ինչպես նաև դիտարկել ԶՈւ-ի Գերագույն հրամանատարությունը վերադարձնելու հարցը․ Ավետիք Չալաբյան

11:18 04.02.2019

Այսօր, երբ Կառավարության կազմը, Սահմանադրության պահանջին հակառակ, միայն մասամբ է հաստատված, և նորից սրվել են քննարկումները, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ ուժային կառույցները, ցանկանում եմ օգտվել առիթից, և ավելի ընդարձակ անդրադառնալ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: «Նախկինում մի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել է նորակառույց առաջնորդարանի բացումը

10:58 04.02.2019

Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը: Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվեց դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ […]

̰
Էրդողանը Թրամփին կոչ է անում պահել խոստումը

08:27 04.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուսով է՝ Միացյալ Նահանգների իր գործընկերը կպահի իր խոստումն ու առաջիկայում դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայի՝ Թուրքիային սահմանամերձ տարածքներից: Այս մասին Էրդողանը հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: «Պարոն Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատից արևելք ընկած տարածքներից: Հուսով ենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներս: Մենք […]

̰
Թրամփը գրեթե 4000 զինծառայող է ուղարկում՝ Մեքսիկայի սահմանի պահպանությունն ամրացնելու

07:52 04.02.2019

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զինվորական անձնակազմ՝ 3750 զինծառայող է ուղարկելու Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատված՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակելու համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Պենտագոնում: «Սրա արդյունքում՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակող զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 4350-ի… լրացուցիչ ստորաբաժանումները այնտեղ են տեղակայվելու 90 օրով»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: Մինչ այդ երկրի պաշտպանության նախարարությունը […]

̰
Թրամփի խոսքերից հետո Իրաքը կարող է խզել ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքը ու դուրս հրավիրել ամերիկյան զորքը

07:18 04.02.2019

Իրաքի խորհրդարանը փաստաթուղթ է նախապատրաստում, որով կարող է խզել Անվտանգության մասին ամերիկյան կողմի հետ ունեցած համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Հասան ալ-Կաաբին: Սա եղել է ԱՄՆ նախագահի այն հայտարարության պատասխանը, թե ամերիկյան կողմը շարունակելու է զորք պահել Իրաքում Իրանն «աչքի տակ» պահելու համար: Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ իրաքյան կողմին այս հայտարարությունը դուր չի […]

̰
Ռուսաստանի Դաշնային խորհրդից պատասխանել են Էստոնիայի՝ հատուցման պահանջի մասին հայտարարություններին

22:05 03.02.2019

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներից Օլեգ Մորոզովը պատասխանել է Էստոնիայի արդարադատության նախարարի այն հայտարարությունը, որտեղ ակնարկ էր արվում, որ Ռուսաստանը պետք է հատուցում վճարի Էստոնիային՝ ԽՍՀՄ կողմից էստոնական տարածքը «զավթելու» դիմաց: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Նա ափսոսանք է հայտնել, որ Էստոնիան մինչև հիմա «փող է խնդրում» Ռուսաստանից: Պատգամավորի խոսքով՝ դա բացարձակ […]

̰
Քարոզարշավի մեկնարկից 1 ամիս անց Պորոշենկոն նախագահի թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել

21:36 03.02.2019

Ուկրաինայում նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ամբողջ մեկ ամիս անց, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր իր փաստաթղթերն է ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու լուսանկարներ է հրապարակել նախագահի օգնականներից մեկը: https://www.facebook.com/yuri.biriukov/posts/2262927813976023 Անկախ սրանից, սակայն, Պորոշենկոյի շանսերը փոքր են ու գնալով ավելի […]

̰
Թրամփը դիտարկում է նաև Վենեսուելա զորք մտցնելու տարբերակը

20:28 03.02.2019

Վենեսուելա զորք ուղարկելը նույնպես տարբերակ է: Այդ երկրում ստեղծված ճգնաժամի լուծումները քննարկելիս այսօրվա հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաև հայտնել է, որ մինչ այս Նիկոլաս Մադուրոն, որին Միացյալ Նահանգներն այլևս չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ, դիմել է Թրամփի հետ հանդիպում ունենալու համար, սակայն ամերիկյան վարչակազմը մերժել է այդ հայտը: Այս […]

̰
Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից

18:54 03.02.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ու լրագրողներից ներողություն է խնդրել այն բանի համար, որ երեկ նրանց ներս չեն թողել Ազգային ժողովի տարածք: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից […]

̰
Օրհներգը պետք է պատմություն ունենա, այն առաջին հերթին խորհրդանիշ է. Արամ Սաթյան

18:18 03.02.2019

Երկրի օրհներգն առաջին հերթին խորհրդանիշ է, և այն պետք է պատմություն ունենա: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում այս մասին ասել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Մտավորականը հիշեցրել է Ռուսաստանի օրհներգի պատմությունը. Խորհրդային Միության փլուզումից հետո այն կորցրեց օրհներգի կարգավիճակը, բայց որոշ ժամանակ անց վերականգնվեց որպես անկախ Ռուսաստանի օրհներգ: Ի տարբերություն շատ այլ երկրների […]

̰
Հրթիռների մասին պայմանագրի խզման ամբողջ պատասխաատվությունը կկրի Ռուսաստանը. Պոմպեո

16:38 03.02.2019

ԱՄՆ պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի կողմից Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից դուրս գալու մասին կայացրած որոշումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կառույցից հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն դուրս գալու որոշումից հետո 6 ամիսների ընթացքում հնարավորություն ունի բեկանելու այդ որոշումն ու վերադառնալու՝ այն դեպքում, եթե […]

̰
Հայտնի է ԱՄՆ և Չինաստանի ղեկավարների հանդիպման մոտավոր ամսաթիվը

16:20 03.02.2019

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, նախնական տեղեկությունների համաձայն, կարող են հանդիպել փետրվարի 27-28-ին՝ Չինաստանի Դանանգում: Այս մասին հայտնում է չինական South Chine Morning Post կայքը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն առաջիկա հանդիպման մասին խոսել է դեռևս անցած շաբաթ, երբ տնտեսական համագործակցության հարցերի քննարկման նպատակով ԱՄՆ-ում էր գտնվում Չինաստանից ժամանած հատուկ պատվիրակությունը: […]

̰
Մակրոնը Ֆրանսիայի ճգնաժամը հաղթահարելու ճանապարհ է գտել

14:41 03.02.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հանրաքվե անցկացնել՝ Ֆրանսիայում գլուխ բարձրացրած ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է Journal du Dimanche պարբերականը: Թե կոնկրետ ինչ հարցի շուրջ կամ ինչ թեմայով է նախատեսվում անցկացնել հանրաքվեն՝ աղբյուրը չի մանրամասնում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մակրոնը մտադիր է հանրաքվեն անցկացնել Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման օրը՝ մայիսի 26-ին: Աղբյուրը հայտնում է, որ […]

̰
BACK_TO_TOP