TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկեք պայմանավորվենք, որ մեր հանդիպումների ժամանակ ըստ էության խոսենք. նախագահը լրագրողներին

15:34 28.01.2019

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում՝ բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունից հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ հարցուպատասխանը սկսելով շնորհավորանքով: Արմեն Սարգսյանն ասել է, որ նաև ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով է բոլոր հայրենակիցներին շնորհավորում Բանակի օրվա առիթով: «Բանակն ինչ-որ իմաստով մեր ազգային զինանշանն է, որովհետև մեր նման երկիրն իր այս հանգրվանում պարփակում է իր […]

̰
Մխիթար Հայրապետյանը «Եվրանեսթի» հայկական պատվիրակության անունից շնորհավորել է զինվորականներին

15:14 28.01.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է զինվորականներին  ԶՈւ կազմավորման օրվա առթիվ. «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ)՝ այս պահին Բրյուսելում գտնվող հայկական պատվիրակության անունից. Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ, փառք ու պատիվ ձեզ հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ»:

̰
Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նադեժդա Սավչենկոյի թեկնածությունը

15:11 28.01.2019

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի թեկնածությունն առաջադրել են Ուկրաինայի նախագահի պաշտոնում, գրում է Вести-ն: Նշվում է, որ Սավչենկոյի թեկնածությունն առաջադրվել է «Նադեժդա Սավչենկոյի հասարակական- քաղաքական հարթակ» կուսակցության ժողովի ընթացքում: Նադեժդա Սավչենկոն այս պահին գտնվում է մեկուսարանում, քանի որ կասկածվում է ահաբեկչություններ պատրաստելու մտադրության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա թեկնածության համար քվեարկել է երկրի տարբեր մարզերից 100 պատվիրակ: […]

̰
Նման բան Ռուսաստանում չես տեսնի. Լապշինին հիացրել է Շավարշ Քոչարյանի պարզությունը

14:48 28.01.2019

Հայտնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Հայաստանում է, Հայաստանի ձմեռային հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում, պատահաբար հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հանդիպումը տպավորել է բլոգերին, նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Շատ կիրթ և խելացի անձնավորություն է: Մեզ` ռուսներիս, անհավանական է թվում, որ նախարարներին ու նախագահներին հեշտությամբ կարելի է հանդիպել ռեստորանում կամ […]

̰
Պատահական չէ, որ նույնիսկ «բանակցություն» բառի հիմքում, արմատում «բանակ» բառն է. Դավիթ Բաբայան

14:38 28.01.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, որը շնորհավորել է Հայոց բանակի օրվա առթիվ: Նրա խոսքերով՝ մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է, որը ժողովրդական բանակ է՝ ստեղծված ժողովրդի կողմից և մակարդված ժողովրդի արյամբ: «Բնական է, որ անելիքները շատ են, անելիքները երբևիցե կանգ չեն առնում, քանի որ անընդհատ նոր խնդիրներ են առաջանում, նոր […]

̰
Հայոց բանակը շարունակում է լինել և լինելու է մեր ապահովության ու անպարտելիության երաշխավորը. Աշոտ Ահարոնյան

14:28 28.01.2019

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայոց բանակի օրը, պատմական էքսկուրս կատարել դեպի Հայոց բանակի կազմավորման ժամանակահատված: «Այսօր Բանակի տոնն է՝ խորհրդով ու արժեքով եզակի օր Հայոց տոնացույցում, քանի որ եզակի ու անզույգ է բանակի դերը Հայաստան պետության կազմավորման, զարգացման ու հարատևման մեջ: Հայոց բանակը […]

̰
Հայոց բանակը կազմավորմանը զուգընթաց կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ. ՀՅԴ

14:20 28.01.2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի վերակազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: «Բանակ, որը կազմավորմանը զուգընթաց կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ՝ ազատագրելով Արցախը: Այս տարիների ընթացքում այն դարձել է եզակի պետական ինստիտուտներից մեկը, որին անվերապահորեն վստահում և աջակցում է ամբողջ հայ ժողովուրդը: Հայոց բանակը մեր անկախության, սահմանների անվտանգության և ազատագրված տարածքների երաշխավորն […]

̰
Բանակը պետք է լինի անբիծ և անբասիր, իսկ բանակում ծառայելը ոչ միայն պարտականություն, այլև մեծ պատիվ. Արմեն Սարգսյանի ելույթը

14:14 28.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է հայկական բանակի կազմավորման օրվա առիթով կազմակերպված պարգևատրման արարողությունը: ՀՀ նախագահից պարգևներ են ստացել ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինվորականները: Որոշ զինվորականների պարգևներ են շնորհվել հետմահու: Պարգևատրվածների թվում նաև ազատամարտիկներ կան: «Հպարտության խորին զգացումով այսօր մասին նշում ենք Բանակի օրը, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այն, ինչ […]

̰
Կստացվի, եթե հավատում ես. Սենոր Հասրաթյանը շնորհավորել է Հայոց բանակի օրը

13:54 28.01.2019

ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայոց բանակի օրը և մաղթանքներ հղել: «Բոլորն ուզում են երկիրը տեսնել ազնիվ, արդար ու կատարյալ: Սակայն ուզելը մի բան է, ձգտել և հասնելը՝ մեկ այլ բան: Հենց այնպես ոչինչ չի ստացվի: Կստացվի, եթե հավատում ես քեզ, քո ընտանիքին, քո […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած ՀՀ օրենքը

13:40 28.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:

̰
ՀՀ նախագահը զոհված զինվորին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

13:33 28.01.2019

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է շարքային Մհեր Ավետիքի Հովսեփյանին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 19-րդ հոդվածը՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ պետբյուջեի մասին օրենքը

13:32 28.01.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

̰
ՀՀ նախագահականում մեկնարկել է Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունը

13:30 28.01.2019

ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է ՀՀ ԶՈւ կազմավորման օրվա առիթով կազմակերպված պարգևատրման արարողությունը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Զինված ուժերի մասնագիտական տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին: Հայաստանի զինված ուժերի կազմավորման տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին […]

̰
Տոնդ շնորհավո՛ր, ախպե՛րս. Արամ Սարգսյանի հուզիչ գրառումը Բանակի օրվա առթիվ

13:26 28.01.2019

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Բանակի օրվան: Իր գրառման մեջ նա կարևորել է բանակի դերը՝ այն բնորոշելով որպես «իրական և շոշափելի հաղթանակ: «Այն, ինչ մենք այսօր կարող ենք իրական և շոշափելի ձեռքբերում համարել, մեր բանակի շնորհիվ է … Պատերազմում զոհված, իրենց առողջությամբ հայրենիքը պաշտպանած, այսօր սահմանին կանգնած շարքային […]

̰
Դոնալդ Թրամփը չի բացառում երկրորդ «շաթդաունը»

13:11 28.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ դաշնային կառավարության աշխատանքը կարող է հերթական անգամ դադարեցվել: Հերթական «շաթդաունի» պատճառ կարող է կրկին հանդիսանալ այն, որ Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Թրամփը նշել է, որ երկրորդ «շաթդաունը» միանշանակ կդիտարկվի որպես միակ տարբերակ: ԱՄՆ նախագահը նաև խոսել […]

̰
Մհեր Եղիազարյանի հացադուլի ընթացքում արվել է հնարավոր ամենը՝ նրա կյանքին սպառնացող վտանգները նվազեցնելու ուղղությամբ. նախարար

12:44 28.01.2019

Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան փաստին: Նախարարի գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի ընկերներ, հարգելի հետևորդներ Մհեր Եղիազարյանի մահվան, հանկարծամահ լինելու մասին իմացել եմ, ինձ զեկուցել են՝ ամիջապես, 26.01.2019թ լուսաբացին. Ցավում եմ ու ափսոսում: Ցավում եմ կյանքից հեռացած […]

̰
Բանակում չարաշահումների մասին խոսողներն այսօր պաշտոններ են զբաղեցնում, թող զբաղվեն դրանով. Վիտալի Բալասանյան

12:42 28.01.2019

«Ուզում եմ շնորհակալական խոսք ասել և գլուխ խոնարհել բոլոր նահատակների առաջ, նամանավանդ՝ հետպատերազմյա տարիների, երբ 94թ.-ի մայիսին ժամանակավոր հրադադարի պայմանագիր կնքեցինք, բայց չունեցանք այն ստատուսը, որ կբերեր խաղաղության: Ուզում եմ համայն հայությանը շնորհավորել, սա բոլորիս աշխատանքն է: Տա Աստված, որ մեր ժողովուրդը կամք, կորով և ուժ ունենա՝ մեր պետականությունը պահպանելու համար», – հունվարի 28-ին լրագրողների […]

̰
Պատմության այս խորհրդավոր դրվագները պարտավորեցնում են նվիրված լինել Հայրենիքի հզորացմանը. Ռումինիայում ՀՀ դեսպանը՝ Բուխարեստում կանգնեցված Զորավար Անդրանիկի արձանի մասին

12:32 28.01.2019

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի տոնը: «Հայոց բանակի օրվա կապակցությամբ ուզում եմ անդրադառնալ եզակի մի հուշարձանի պատմության, որը գտնվում է Բուխարեստի կենտրոնում` Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ հայկական եկեղեցու բակում: Հայազգի մեծանուն Զորավարին նվիրված արձանը կանգնեցվել է 1936թ. ապրիլի 13-ին և համարվում է նրան նվիրված աշխարհում առաջին […]

̰
Հայկական բանակը ոչ միայն պետական կարևոր ինստիտուտ է, այլև համազգային արժեք. Սուրեն Պապիկյան

12:25 28.01.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ. «Շնորհավո՛ր տոնդ, հայոց հաղթանակա՛ծ բանակ Հայրենիքը պաշտպանելու մեր հայորդիների անձնազոհ նվիրումը, սերնդեսերունդ փոխանցվելով, նյութականացավ 27 տարի առաջ: Ազգային գոյապայքարի քառուղիներում կազմավորված բանակը դարձավ հայկական անկախ պետականությունների հենասյունը: Անկասկած, այն շարունակելու է մնալ մեր անվտանգ ներկայի ու ապագա խաղաղության […]

̰
Քլինթոնը չի բացառել իր մասնակցությունը 2020թ-ի նախագահական ընտրություններին

12:23 28.01.2019

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հաղորդում է CNN -ը: Նշվում է, որ Քլինթոնի խոսքերը չեն երաշխավորում, որ նա աշխատում է իր նախընտրական քարոզարշավի վրա: Հիշեցնենք, որ 2016 թ-ին կայացած նախագահական ընտրություններում Քլինթոնը պարտվել էր Դոնալդ Թրամփին: Նա ստացել էր ընտրողների կոլեգիայի 304 անդամների, իսկ Քլինթոնը՝ 227-ի ձայները: Միևնույն […]

̰
Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում մեր թիկունքն անառիկ պահող հերոսներին. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

12:18 28.01.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանըշնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ: Այսօր մեր բանակը մարտունակ է ու կայացած: Լինելով Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորը՝ այն նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչ է: Այո՛, այսօր մենք ունենք հաղթանակած […]

̰
Արմեն Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում

12:02 28.01.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԶՈՒ կազմավորման 27 ամյակի առթի այցելել է Եռաբլուր: «Այսօր ՀՀ ԶՈՒ կազմավորման 27 ամյակի առթիվ, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ այց Եռաբլուր։ Հարգանքի տուրք մատուցվեց Հայրենիքի անկախությունն ու սահմանները կյանքի գնով պաշտպանած հերոսների հիշատակին»,- գրել է Արմեն Գրիգորյանը։

̰
Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների թիվը

11:52 28.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնել է, որ երկրում ապրում է առնվազն 25․7 միլիոն անօրինական ներգաղթյալ: «Մեր երկրում կա առնվազն 25․772.342 անօրինական ներգաղթյալ, այլ ոչ թե 11.000 000, որոնց մասին հաղորդվել է տարիներ շարունակ. այնքան ծիծաղելի է»,- գրել  է նա: ԱՄՆ նախագահը չի հրապարակել տեղեկատվության իր աղբյուրը: We are not even into February […]

̰
Նախագահը, Կաթողիկոսն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր»

11:49 28.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած […]

̰
Հասել ենք նրան, որ շփման գծում և սահմանում կան նվազ ռիսկեր․ Մնացականյան

11:47 28.01.2019

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ քննարկված պայմանները՝ շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրումն ու Կասպշիկի դիտորդական առաքելության ընդլայնումը, հայկական կողմը դիտարկում է որպես ռիսկերը նվազեցնող մեխանիզմներ։ «Մենք ունենք Վիեննա, մենք ունենք Սանկտ Պետերբուրգ։ Մենք դրան անդրադառնում ենք որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ։ Դրան ավելացել է Դուշանբեն։ Այս արանքում մենք […]

̰
Հավերժ փառք իրենց կյանքը զոհած բոլոր նահատակներին. Մնացական Բիչախչյան

11:44 28.01.2019

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի տոնը: «Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր, Փառք ու պատիվ քեզ հայ զինվոր, որ ապահովում ես մեր երկրի սահմանների անառիկությունը, մեր ընտանիքների անվտանգությունը: Հավերժ փառք իրենց կյանքը զոհած բոլոր նահատակներին, եղեք մեզ պահապան երկնային թագավորությունից»,- գրել է նա:

̰
Բանակցություններին Արցախի միանալը քննարկել ենք Մամեդյարովի հետ․ Մնացականյան

11:27 28.01.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին հենց Արցախի մասնակցության հարցը։ Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս բոլոր հարցերը, բնական է՝ հնարավորությունների սահմաններում, քննարկման առարկա են։ Մյուս կողմն էլ ունի իր դիրքորոշումը։ Նայեք՝ 20 տարի ձևավորված է եղել […]

̰
Առաջնային խնդիրն Արցախի ստատուսն է և անվտանգությունը․ Զոհրաբ Մնացականյան

11:23 28.01.2019

Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆա է։ Արցախյան հակամարտությանն անդրադառնալիս իր այս խոսքերն այսօր Եռաբլուրում մեկնաբանեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը նա մեկնաբանեց այնպես, որ բանակցային կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ։ Նա զարմանք արտահայտեց այն կապակցությամբ, որ հանրության շրջանում տագնապային տրամադրություններ կան։ «Պատերազմն ի՞նչ է։ Այլընտրանքը խաղաղությանը ի՞նչ է… Եվ մենք շարունակական աշխատելու […]

̰
Փաշինյան-Ալիև հանդիպումները թույլ են տալիս ճանաչել, զգալ միմյանց, փոխանակել տեսլականներ․ Մնացականյան

11:11 28.01.2019

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արդեն 3 ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անմիջական մասնակցության։ Սա նշանակո՞ւմ է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ձևաչափում փոփոխություն կա։ Այս մասին լրագրողներն այսօր Եռաբլուրում հարցրին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ «Չէ, չէի ասի։ Գիտեք, առաջինը, որ եղել է երեք հանդիպում, որոնք եղել են այսպես անպատրաստի, […]

̰
Եթե բանակցային սեղանին նոր փաստաթուղթ լիներ, կիմանայիք․ Մնացականյանը՝ ԼՂ հարցի շուրջ բանակցությունների մասին

10:58 28.01.2019

«Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ: (Եթե նոր փաստաթուղթ լիներ-խմբ.) դուք կիմանայիք»,- Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ բացատրելով, որ Արցախյան հակամարտության բանակցային սեղանին նոր փաստաթուղթ դրված չէ, թեև բանակցային ամբողջ բովանդակությունը չեն կարող բացահայտել։ Մնացականյանը նշեց, որ չկա որևէ դրվագ, որով առաջ շարժվեն ու հասարակությանը տեղյակ չպահեն։

̰
BACK_TO_TOP