TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչական պաշտոնում մի փոքր ավելի անկողմնակալություն ու անաչառություն է պահանջվում. ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Արթուր Գրիգորյանը

22:54 28.01.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատմանը: Լրագրողների դիտարկմանը, թե Գրիգորյանին աշխատանքից ազատելու պատճառների մեջ շրջանառվում է նաև իր անունը, կա նաև հիմնավորում, թե դա Ամուլսարի հետ է կապված, նա արձագանքեց. «Տեսչական մարմինները ենթակա են կառավարությանը, ուղղակի անձամբ իմ ենթակայության տակ […]

̰
Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին. ՀՔԾ պետը՝ Վիտալի Բալասանյանի վերաբերյալ

22:41 28.01.2019

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի արած արտահայտությանը: Լրագրողը նշել էր, որ Վիտալի Բալասանյանն ամոթանք է ուղղել Խաչատրյանին «Մարտի 1»-ի գործով նախկին հրամկազմին առաջադրված մեղադրանքերի մասով, ինչին ի պատասխան, ՀՔԾ պետն ասել է. «Եկեք այս տոնական օրով ես Վիտալի Բալասանյանի խոսքերին չանդրադառնամ»: Լրագրողի դիտարկմանը, թե Վիտալի Բալասանյանը […]

̰
Այսօր բանակում սննդի սիստեմատիկ խնդիրներ չկան. Արծրուն Հովհաննիսյան

21:57 28.01.2019

ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: ՊՆ մամուլի խոսնակը անդրադարձել է պաշտպանության բանակի ավտոպարկը նորացնելու հարցին. «Զինված ուժերը ունեն չափազանց մեծ քանակի ավտոտեխնիկա և այն մինչև վերջին հատիկը նորացնելու հնարավորություն մենք, ցավոք, չունենք: Մենք տարեկան ստանում ենք մոտ 1000-1200 նոր մեքենա, արդեն 3-4 տարի է` […]

̰
Ես այս ծրագիրը ողջունում եմ, քանի որ այս ծրագրի դեպքում զինակոչիկը ընտրության հնարավորություն ունի. Արծրուն Հովհաննիսյանը` «Ես եմ» ծրագրի մասին

21:28 28.01.2019

ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Անդրադառնալով քառօրյա պատերազմերի մասնակիցների գրքույկներում նշում կատարելու հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ՊԲ-ն արդեն այդ հարցը լուծել է և ինքն է որոշել, թե ում գրքույկում ինչ կարգավիճակով գրանցել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաև խոսել է «Ես եմ» […]

̰
Պետք է անկեղծ լինենք` հստակ արձանագրելով, որ մասնավոր սեկտորի համեմատ պետական համակարգն անմրցունակ է. Տիգրան Ավինյան

21:14 28.01.2019

Կառավարությունում նույնպես գործել է որոշակի պարգևավճարների համակարգ: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մեր գրասենյակի աշխատակիցները նույնպես տարեվերջին ստացել են որոշակի պարգևավճարներ, ես` նույնպես»,- ասաց նա` նշելով, որ պարգևավճարի չափը չի հիշում: Ավինյանն ասաց, որ պարգևավճարը եղել է մոտավորապես 13-րդ աշխատավարձի չափով: Նա ընդգծեց` եթե ուզում ենք ունենալ մրցունակ […]

̰
Պարգևավճարը չի եղել պարտադիր լավ կամ վատ ծառայողների համար. Արծրուն Հովհաննիսյան

20:47 28.01.2019

«Պարգևավճարը չի եղել պարտադիր լավ կամ վատ ծառայողների համար, շեշտադրումը եղել է առաջնագծի ծառայողներին, առաջին հերթին սպաներին: Շեշտադրումը եղել է որպես խրախուսանքի միջոց, շեշտադրումը եղել է, որ պարգևատրումը չգերազանցի մեկ աշխատավարձը»,- այս մասին ասել է ՀՀ ՊԲ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձել է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների […]

̰
«Օկեան Էլզի»-ի մենակատարը հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի նախագահի ընտրություններին

20:06 28.01.2019

Ուկրաինական հայտնի «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է, որ չի մասնակցի նախագահի ընտրություններին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Իշխանությունը, որպես այդպիսին, նախագահի պաշտոնն ինձ չեն հետաքրքրում: Ինձ ավելի շատ հետաքրքրում են երկրում իրական փոփոխությունները: Որպեսզի բոլոր հարցերի պատասխանները տրված լինեն, պաշտոնապես հայտարարում եմ՝ ես Սվյատոսլավ Վակարչուկն եմ, չեմ մասնակցելու 2019 թվականի նախագահի […]

̰
Մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի. վարչապետի շնորհավորական ուղերձը

20:02 28.01.2019

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծագո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար, Զինված […]

̰
Նախագահը ներկա է գտնվել Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

19:59 28.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:  

̰
Անլուրջ է, երբ 10 դեպքով ստվերում ես հազարավոր օրինական գործընթացներ. Արծրուն Հովհաննիսյան

19:47 28.01.2019

ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է բանակում անպատժելիության մթնոլորտի մասին. «Եթե մի մարդն ասում է անպատժելիության մթնոլորտ, ես արդեն լուրջ չեմ վերաբերվում այդ խոսակցությանը: Անլուրջ է, երբ 10 դեպքով ստվերում ես հազարավոր օրինական գործընթացները: Եթե ասվեր բանակում շարունակում են տեղի ունենալ որոշ […]

̰
Բանակը պիտի հասկանա, թե հանուն ինչի պետք է արդարացված լինի իր գոյությունը. Ռուբեն Բաբայան

19:30 28.01.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ և վերջինս իր մաղթանքն է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Նրա խոսքերով՝ մաղթելու շատ բան կա, ամենակարևորն այն է, որ Հայոց բանակը իր մեջ զգա այն ամենակարևոր զգացմունքը, որ ունեցել է ստեղծման օրվանից, որ այն այս ժողովրդի, այս հողի ամենակարևոր մասն է, չանջատի իրեն մեր ժողովրդից: «Ցանկանում եմ, որ […]

̰
Քրգործերով ճնշող մեծամասնության դեպքում սկզբնական և ավարտական փուլում մեղադրանքները միշտ տարբերվում են․ Արթուր Դավթյանը՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին

19:29 28.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը: Լրագրողների հետ զրույցում նա նաև անդրադարձավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին: «Գաղտնիք չէր մեր կողմից բողոք ներկայացնելը, դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս: Բնականաբար, իր ունեցած հիմքերով փաստերով ներկայացրել է բողոք, և այդտեղ […]

̰
Վարչապետի այցը Դավոս ընդհանուր առմամբ կարելի է դրական գնահատել. Տիգրան Ավինյան

19:18 28.01.2019

ՀՀ Զինված ուժերի առջև այսօր ծառացած է արդիականացման խնդիրը: Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց՝ տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ պետք է զարգանա զինվորական տեխնիկան, այն պետք է համապատասխանեցվի մերօրյա պահանջներին, մեծ դեր է ունենալու նոր` բարձր տեխնոլոգիաներով զբաղվող նախարարությունը, որը այդ արտադրանքը, առհասարակ այդ շուկան պետք է ստեղծի […]

̰
Ունենք բանակ, որն արդեն իսկ պատմականորեն հաստատված փաստերով բազմում սխրանքներ է գործել. Արթուր Դավթյան

19:16 28.01.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բանակի օրվան, ասաց, որ մենք այսօր ունենք բանակ, որը բազմաթիվ սխրագործություններ է գործել: «Ես վստահ կարող եմ ասել, որ մենք ունենք բանակ, որն արդեն իսկ պատմականորեն հաստատված փաստերով բազմում սխրանքներ է գործել, հաղթանակ է ապահովել և այսօր երաշխավորն […]

̰
Ինձ համար օրինակելի են Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը. Արմեն Գրիգորյան

19:05 28.01.2019

2019 թվականի հունվարի 28-ին, ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է N զորամաս` անձնակազմին շնորհավորելու և պարգևատրելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ լրատվական ծառայությունից: Զորամասում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ պարոն գնդապետ, պարոնա՛յք սպաներ, սիրելի՛ զինվորներ Բոլորիդ շնորհավորում […]

̰
Վրաստանի բնակչության 80%-ը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը. հարցում

19:02 28.01.2019

Վրաստանի բնակչության 80%-ը համաձայն է անդամակցել Եվրամիությանը, իսկ 78%-ը համաձայն է ՆԱՏՕ-ին ինտեգրմանը: Հարցումներն իրականացրել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) ու CRRC-Վրաստանը: Հարցումներն իրականացվել են 2018թ. նոյեմբերի 6-ից սկսած: Հարցումներին մասնակցել է 2200 մարդ: Վրաստանում NDI-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը հայտարարել է, որ նման բարձր ցուցանիշ 2013-ից ի վեր դեռ չի եղել: «Ընդ որում՝ այս ցուցանիշներն աճել […]

̰
Ադրբեջանցիների խնդրանքով Արցախի դիրքերին ԱԹՍ-ով հարվածներ հասցրած իսրայելական ընկերությունը զրկվել է արտահանման թույլտվությունից

18:40 28.01.2019

Իսրայելական Aeronautics ընկերությունը հայ-ադրբեջանական շփման գծում 2017-ին իրականացված գործողություններին մասնակցության հետ կապված սկանդալի հետևանքով երեկ զրկվել է սպառազինություն արտահանելու թույլտվությունից, ինչը նշանակում է, որ նրա արտոնագրով Ադրբեջանում նույն ԱԹՍ-ների արտադրությունը նույնպես պետք է դադարեցվի։ Իսրայելական նույն ընկերությունն էր, որ նախորդ տարվա ամռանը միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում […]

̰
Էդուարդ Լիմոնովը զուգահեռներ է տարել Վենեսուելայի և երևանյան իրադարձությունների միջև

18:24 28.01.2019

Ռուս գրող, հրապարակախոս Էդուարդ Լիմոնովն իր հոդվածում անդրադարձել է Վենեսուելայում կատարվող իրադարձություններին: Նրա մեկնաբանմամբ՝ «Կարակասում տեղի ունեցածը շատ նման է երևանյան իրադարձություններին»: Այս ամենը նա գրել է «Свободная пресса»-ի սյունակում: «Երկու իրադարձությունների հիմքում ԱՄՆ-ն է, մասնավորապես փոխնախագահ Մայք Փենսը, ով ընդդիմադիր Խուան Գուայդոյին խորհուրդ է տվել հռչակել իրեն երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի օրինակով: Ի՞նչ կապ […]

̰
Ես չեմ կարծում, որ մեծ տերությունները խնդիր են դրել, որ Հայաստանը կյանքում նոր տեխնոլոգիա չարտադրի. ՀՀ նախագահ

18:17 28.01.2019

Արդյո՞ք գերտերությունները խոչընդոտ չեն հանդիսանա, երբ Հայաստանը սկսի զենքի սեփական արտադրությամբ զբաղվել. այսօր հարցրել են լրագրողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, երբ նա խոսել է սեփականն ունենալու անհրաժեշտության մասին։ «Մենք պետք է գիտակցենք, որ մեր բանակը վաղը, մյուս օրը կարիք է ունենալու ամենաժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ, հաճախ անհասանելի, բայց մենք հնարավորություն ունենք դրա […]

̰
Սաակաշվիլին պատմել է 72 ժամում իշխանափոխություն անելու իր ծրագրի մասին

18:07 28.01.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Վրաստան և իշխանափոխություն անել: Այս մասին նա հայտարարել է Rustavi 2 հեռուստաալիքի եթերում: «Հենց ես վստահ լինեմ, որ Վրաստանի ակտիվ մասը և ընդդիմությունը պատրաստ են ինձ համար 72 ժամյա ազատ տեղաշարժի պայմաններ ապահովել, ես կհայտնվեմ Վրաստանում: Այդ ժամանակ էլ կկարողանամ խաղաղ իշխանափոխության սցենարն իրագործել»,- […]

̰
Ես կողմնակից չեմ հիվանդներին զորակոչել բանակ. Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինծառայող Յուրիկ Բրոյանին վերաբերող հարցին

18:01 28.01.2019

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղվել զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որին, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ծեծել է հրամանատարը։ «Մենք ունենք սկզբունքային մոտեցում նշված զինծառայողի նկատմամբ: Հուսով եմ, որ մենք սխալվում ենք, բայց նախաքննություն է իրականացվում մի քանի քրեական գործով: Ինչ որոշում կկայացվեն նախաքննության և դատաքննության մարմինների կողմից, այդպես էլ կշարունակենք: Մենք հասկանում […]

̰
ԵՄ-ն հավանություն է տվել Վենեսուելայում նոր ընտրություններ նշանակելու մասին անդամ երկրների կոչերին

17:50 28.01.2019

ԵՄ-ն աջակցում է անդամ երկրների տեսակետը, որ մոտ օրերս Վենեսուելայում պետք է նշանակվեն նոր ընտրություններ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, գրում է РИА Новости-ն: Երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ էր արել ԵՄ երկրներին չեղարկել Վենեսուելայում 8 օրում կազմակերպելիք ընտրությունների մասին հայտարարությունը: «Մեր տեսակետից մոտ օրերին պետք է […]

̰
Ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք. Յուրի Խաչատուրովը` հայ զինվորներին

17:30 28.01.2019

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը: Հայոց բանակին, հայ զինվորներին տոնական այս օրվա առթիվ շնորհավորելով` Խաչատուրովը նշեց, որ մաղթում է միայն առողջություն, հաղթանակ: «Ու ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք»,- ասաց նա: Իր նկատմամբ հարուցված քրեական գործի ու այլ թեմաների Խաչատուրովը չցանկացավ անդրադառնալ:

̰
Հայության մեջ պետք է սկզբունք որդեգրենք, որ նույնիսկ մեկ մահն ազգային հսկայական ողբերգություն է. Արմեն Սարգսյան

17:22 28.01.2019

Իրավապաշտպանները բավականին մտահոգիչ են համարում այն, որ 2018 թվականին՝ մեկ տարվա ընթացքում մահվան 63 դեպք է գրանցվել հայկական բանակում. այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունից հետո լրագրողներն այս մասին հիշեցրել են ՀՀ նախագահին՝ հավելելով, դեպքերը վերջին տարիներին գնալով ավելացել են. «Տեղյակ եմ, և երբ որ հանդիպում եմ պաշտպանության նախարարի հետ, քննարկում եմ, ավելի ճշգրիտ թվեր […]

̰
Ճիշտն ասած` տեղյակ էլ չէի պարգևատրումների մասին. Արթուր Վանեցյանը վստահեցրել է, որ ԱԱԾ-ում պարգևներ չեն հանձնվել

17:18 28.01.2019

Այսօր՝ նախագահական նստավայրում կայացած հյուրընկալության ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից, թե արդյո՞ք պարգևատրումներ կատարվել են ԱԱԾ համակարգում։ «Պարգևատրումներ չենք տվել, ես, ճիշտն ասած, տեղյակ էլ չէի տենց պարգևատրումների մասին: Մամուլից եմ տեղեկացել, որևէ մեկնաբանություն անել չեմ կարող»,- ասել է Վանեցյանը:  

̰
Հիմա լավ է, էն ժամանակ ում ձեռքն ինչ ընկնում, դրանով պայքարում էր. ազատամարտիկի հիշողությունները

16:51 28.01.2019

«Փառք Աստծո, հիմա ինձ թվում է լավ է՝ համեմատած մեր ժամանակվա, էն ժամանակ բանակ էլ չկար, ում ձեռքն ինչ ընկնում, դրանով պայքարում էին»,- այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացած պարգևատրման ժամանակ հիշողություններով է կիսվել ազատամարտիկ Անդրանիկ Մանուկյանը, որը ևս պարգևատրվողների շարքում էր: Ազատամարտիկն ասել է, որ հիմա զինվորներն ավելի «ժիր ու դուխով են», իր որդին էլ […]

̰
ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է զինծառայողներ Մհեր Հովսեփյանին, Արամ Ճաղարյանին և սերժանտ Հայկ Քարամյանին

16:41 28.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Բանակի օրվա առթիվ հանրապետության նախագահի հրամանագրերով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խի­զա­խու­թյան և նվիրման համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը և սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար

16:20 28.01.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար. «Հայտարարություն. Վերին Լարսը հունվարի 28-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ. Տեղեկացնում ենք, որ ձնամաքրման աշխատանքներից հետո, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար»:

̰
Արարատի մարզպետը դիմել է կենսաբան-կոկորդիլոսագետներին

16:16 28.01.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նախօրեին իր հնչեցրած որոշ արտահայտություններից հետո «Ֆեյսբուքում» սկիզբ առած թեժ քննարկումներին: Նշենք, որ կոկորդիլոսաբուծության ծրագրին անդրադառնալով` Սարգսյանը, ի թիվս այլ խնդիրների, նշել էր նաև այն, որ ՊԵԿ-ում չէին կարողանում բնորոշում գտնել՝ կոկորդիլոսի ձուն թռչնի՞, թե՞ կենդանու ձու է: «Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան – կոկորդիլոսագետների համար […]

̰
Ես չեմ կառավարելու այդ ծրագիրը, ես ոգեշնչում եմ մարդկանց. ՀՀ նախագահը՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին

15:55 28.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողության ժամանակ, ասել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը ծրագիր է առաջարկում հաշմանդամ զինծառայողներին աշխատանքով ապահովելու համար: Նախագահականը ծրագրի շրջանակներում աշխատելու է ՀՀ կառավարության, ՀԿ-ների, բարեգործական կառույցների ու բիզնես ոլորտի հետ: Ծրագիրը կոչվելու է «Հայրենիքի պաշտպան»: Արմեն Սարգսյանը նաև ասել է, որ ծրագրի առաջին […]

̰
BACK_TO_TOP