Առանց հարկային համակարգում փոփոխությունների անհնար է տնտեսական հեղափոխություն իրականացնել. Արտակ Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Առանց հարկային համակարգում փոփոխությունների անհնար է տնտեսական հեղափոխություն իրականացնել. Արտակ Մանուկյան

17:50 26.01.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կանխատեսել, որ Հարկային օրենսգրքով առաջարկով փոփոխությունները Ազգային ժողովում թեժ քննարկումների առիթ կդառնան:

«Դեռ չեմ ուզում խորանալ հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունների բովանդակային կողմի մեջ․․․կարծում եմ մեզ թեժ քննարկումներ են սպասվում ԱԺ-ում, ինքս էլ փորձում եմ տարատեսակ անալիզներ անել՝ ավելի որակյալ քննարկումների ու լուծումների համար։

Այնուհանդերձ, իմ մոտեցումները նման անկյունաքարային փոփոխությունների մասով հետևյալն են․․․
Տարանջատել այն փոփոխությունները, որոնք թեթևացնում են բիզնեսի (հատկապես ՓՄՁ-ի) կյանքը և հրատապ են ընդունման առումով (այսինքն չունեն վատթարացնող որևէ տարր), որոնցից են օրինակ ներկայումս արդեն իսկ տարեկան շրջանառության հարկի նվազած շեմի վերանայումը․․․(2019թ-ի հունվարի 1-ից 115 մլն դրամ տարեկան շրջանառության շեմը դառնում է 58․35 մլն դրամ՝ ու նույնիսկ նախագծով էլ է առաջարկվում շեմը թողնել անփոփոխ)։

Հետո ավելի հանգիստ պայմաններում քննարկել երկարաժամկետ ու ավելի մասնակցային փոփոխությունները, ինչպիսիք են, օրինակ համահարթ դրույքաչափ և այլ հարցադրումներ։ Սա կօգնի նաև զտել ելակետային տվյալների որակը․․․

Վերահաստատում եմ իմ ասածը․․․առանց հարկային համակարգում փոփոխությունների անհնար է տնտեսական հեղափոխություն իրականացնել»,- գրել է Արտակ Մանուկյանը։

https://www.facebook.com/amanukyan1/posts/2966522746706904

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP