16:02 22.01.2019
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՀ նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից: «Հարգարժա´ն պարոն վարչապետ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն իրականացնելիս: Լեհաստանը ողջունում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ես […]
16:01 22.01.2019
Հայաստանի կառավարությունը համաձայնության է եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հայկական դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ, ինչի արդյունքում Հայաստանի սպառողների համար գազի գինը 2019 թվականին կմնա նույնը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում անցկացվող համաժողովի կուլուարներում ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստիին»։ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը գազը գնում է ոչ թե ռուսական ընկերությունից, այլ դրա հայկական մասնաճյուղից, […]
15:59 22.01.2019
Ռուսաստանի զինված ուժերի Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչներից մեկն ավիավթարի է ենթարկվել Մուրմանսկում վայրէջքի ժամանակ։ Անձնակազմի 4 անդամներից 2-ը, նախնական տվյալներով, զոհվել են։ Ողջ են մնացել ինքնաթիռի հրամանատարն ու ղեկապետը: https://www.facebook.com/ntvofficial/photos/a.240009849391863/2241915882534573/?type=3&theater
15:56 22.01.2019
Հայաստանի կառավարությունը փաստացի ձևավորված է, կառավարության կառուցվածքն այժմ քննարկվում է: Այս մասին Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունը կլինի մեկ ամսվա ընթացքում: «Փաստացի, մեր կառավարությունն արդեն ձևավորվել է: Մենք նախատեսում ենք կառավարության կառուցվածքը փոխել, այժմ այդ հարցի շուրջ քննարկումներ են, որից […]
15:54 22.01.2019
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Դրա շուրջ ելույթների համար հերթագրված Ադրբեջանի պատվիրակության անդամները քննադատել են ՀՀ նախկին իշխանություններին և անդրադարձել ԼՂ հակամարտության թեմային: SHANTNEWS.am-ը զրուցել է Էդմոն Մարուքյանի հետ, ով կոշտ արձագանք է տվել ադրբեջանցիների գնահատականներին: «Ասացի, որ, հաշվի առնելով […]
15:52 22.01.2019
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ […]
15:37 22.01.2019
Չնայած Նիդեռլանդներում ապաստան գտած երեխաների արտաքսման դեմ բողոքի շուրջ ծավալված քաղաքական բանավեճերին, երկուշաբթի Նիդեռլանդներից հայկական ընտանիք է արտաքսվելու, այդ թվում՝ 3 երեխա՝ 8, 5 և 3 տարեկան: Այս մասին տեղեկացնում է հոլանդական RTL Nieuws լրատվամիջոցը: RTL Nieuws-ի հետ զրույցում ընտանիքի փաստաբանն ասել է, որ ինքը մինչև վերջին րոպեն պայքարել է արտաքսման դեմ, սակայն ապարդյուն: Նշվում է, որ […]
15:31 22.01.2019
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Ելույթներ են ունեցել նաև ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք կոշտ գնահատական են տվել նախկին իշխանության գործելաոճին, խուսափել են դրական գնահատել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և կրկին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին: Հայկական պատվիրակության անդամներն արձագանքել […]
15:17 22.01.2019
Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ արտահերթ նիստը: Ստացվել են Երևանի քաղաքապետի արձանագրությունները, որոնցում նշված է, որը «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու մի քանի անդամներ հրաժարվել են մանդատներից: Մանդատից հրաժարված ավագանու անդամներն են Սաշա Կատվալյանը, Վահագն Գրիգորյանը, Արման Իսկանդարյանը: Համաձայն ԿԸՀ որոշման՝ մանդատը հանձնվել է «Իմ քայլը» դաշինքի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և […]
15:15 22.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ Էդգար Վարդանյանն ամփոփել է ՀՀ նորընտիր խորհրդարանի՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքը: Նրա խոսքերով՝ այն տեսակետը, որ խորհրդարանը միակարծիք ու անհետաքրքիր է լինելու, իրականություն չդարձավ: «Իրականում տեսանք, որ բավականին հետաքրքիր խորհրդարան է: Ի դեպ, խորհրդարանի աշխատանքներին շատ լուրջ հետաքրքրությամբ հետևում էին հասարակության տարբեր շերտեր: Դա երևում էր և՛ […]
15:09 22.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Պապիկյանին ազատել վարչապետի` հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: Մեսրոպ Պապիկյանը խորհրդական էր նշանակվել հունիսին:
14:55 22.01.2019
Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Տիգրան Գալստյանի կենսագրությունը` ստորև: Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1978 թ. 22 հունվար, ք. Երևան: Կրթություն 2000թ-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում: 2002թ-ին ավարտել է ՀՀ կառավարման […]
14:44 22.01.2019
Այսօր հայտնի դարձավ, որ տևական հացադուլներից, բողոքի ցույցերից ու եվրոպական միջամտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը «մեծահոգություն է» ցուցաբերել ու քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովին նոր մեղադրանք չի առաջադրի: Մարտին նա դուրս կգա բանտից ընթացիկ ազատազրկման ժամկետը լրանալուց հետո։ Սա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ ընդդիմադիր բլոգերին առաջադրված նոր մեղադրանքից հետո նա հացադուլ սկսեց ու իր վրա հրավիրեց […]
14:32 22.01.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել նոր դրոշմապիտակներին: Դրանք առավել անվտանգ են: «Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ դրոշմապիտակների անվտանգության խնդիրը երեկ քննարկել են ՊԵԿ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարարը:
14:15 22.01.2019
Ադրբեջանի նախագահի «մեծահոգության» արդյունքում այսօր որոշել են նոր մեղադրանք չառաջադրել քաղբանտարկյալ, արդեն գրեթե երկու տարի բանտարկված Մեհման Հուսեյնովին։ Ինչպե՞ս է նա հասել սրան։ Իր վրա ուշադրություն գրավելու, հացադուլ անելու միջոցով։ Այս մասին այսօր խմբագրական հոդված է հրապարակվել ամերիկյան հեղինակավոր Washington Post պարբերականի կայքում։ Ադրբեջանը, հիշեցնում է հոդվածը, ունի 128 քաղբանտարկյալ, որոնք «պատժվում են» քաղաքական, կրոնական, […]
14:12 22.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում նախատեսված է նրա ելույթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին՝ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:56 22.01.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բնակիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատել են տարբեր տրամաչափի ընկուզենիներ: Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված […]
13:51 22.01.2019
Երեկ «Հեռանկար»-ի տաղավարում մեկնաբան Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին հիշեցրել է նախորդ շաբաթ՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև կայացած բանավեճի մասին ու հարցրել, թե արդյո՞ք արբիտրի դերում էր «Իմ քայլ»-ը խմբակցությունը՝ հաշվի առնելով, որ վիճողները երկու ընդդիմադիր խմբակցություններ էին։ «Չէի ասի, որ մենք արբիտրի դերում էինք, ԱԺ-ում բոլոր պատգամավորները […]
13:48 22.01.2019
Րոպեներ առաջ Վերաքննիչ դատարանը հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը: Դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունը, այն է՝ խափանման միջոցը փոխարինել կալանավորմամբ: Թե ինչ հիմքով է բավարարվել ՀՔԾ միջնորդությունը, դատախազ Վահագն Գրիգորյանը չի մանրամասնել: Գրիգորյանը կկալանավորվի այսօր: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ էր առաջացրել Էջմիածին քաղաքում: […]
13:46 22.01.2019
ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են արել: Այս մասին մենք տեղեկացանք կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «22.01.2019 թվականի թիվ 28-Ա հրամանով Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։ Թիվ 32-Ա հրամանի համաձայն՝ Աբովյանի […]
13:43 22.01.2019
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Վահան Թեքեյանի անվան դպրոց և տնօրենին նկատողություն է տվել: Այս մասին մենք տեղեկացանք նախարարի ֆեյսբուքյան էջից: «Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար: Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի […]
13:41 22.01.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխաներին մեքենայով կարելի է տեղափոխել միայն քարսիթով՝ երեխայի չափով պատրաստված նստատեղով, որն ամրացվում է անվտանգության գոտիներով։ Մինչև 12 տարեկանների դեպքում քարսիթի փոխարեն հնարավոր կլինի երեխային ամրացնել ամրագոտիներով։ Իսկ մեքենայի առջևի նստարանին նրանց նստելը նույնպես պարտադիր քարսիթ կպահանջի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել […]
13:39 22.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկին (նստավայրը՝ ք. Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ՝ որպես փորձառու դիվանագետ, նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Նշելով, որ Հայաստանը ձգտում […]
13:32 22.01.2019
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստան է ժամանել մեր երկրի մասին տեսանյութեր պատրաստելու և իր հետևորդներին ներկայացնելու համար: Այսօրվա ասուլիսի ժամանակ Լապշինն ասել է, որ ինքը եղել է 140 երկրներում, բայց Հայաստանն ամենագեղեցիկներից մեկն է: Լապշինի խոսքերով՝ եթե ՀՀ ՊՆ-ն թույլ տա, ինքը կայցելի հատկապես սահմանամերձ բնակավայրեր: «Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ է կատարվում […]
13:22 22.01.2019
«Հեռանակար»-ի տաղավարում ունեցած զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը խոսել է այն մասին, թե պատգամավորների նոր լինելը կարելի՞ է համարել առավելություն: «Ես, կարծում եմ, որ մենք դա կարող ենք դարձնել առավելություն: Սկզբնական փուլում կլինեն վրիպակներ՝ խոսքի ձևակերպումների հետ կապված: Առաջիկայում, շատ արագ, հնարավոր կլինի դա հղկել, և ես, կարծում եմ, մեր շատ լինելը, նաև […]
13:12 22.01.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախատեսում է հանդիպում-քննարկում կինոյի և թատերական գործիչների հետ: «Հարգելի գործընկերներ. Այս ընթացքում բազմաթիվ կինո և թատերական գործիչներ, թարգմանիչներ դիմում են ինձ` Եվրոպական միության հետ ստորագրված` Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցելու պայմանների մասին տեղեկատվություն ստանալու համար: Կցում եմ անհրաժեշտ հղումները, որտեղ կա ամբողջական տեղեկատվություն: Հավելեմ […]
13:01 22.01.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախին […]
12:46 22.01.2019
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մեքենաներ ձեռք բերելու ընթացակարգային խախտումների մասին: «Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են […]
12:41 22.01.2019
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում […]
12:35 22.01.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու է առաջադրվել Ռոման Նասիրովը, որ էթնիկ ադրբեջանցի է, ով ծնվել, մեծացել է Ուկրիանայում։ Մինչ այս, նա ղեկավարել է երկրի պետական ֆիսկալ ծառայությունը (ՀՀ ՊԵԿ-ի համարժեքը), եղել է Գերագույն ռադայի պատգամավոր։ Նախագահի թեկնածու առաջադրված Նասիրովն ինքնառաջադրվել է, թեև համարվում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմակից, քանի որ հենց նրա քաղաքական ուժի կազմում է […]