12:20 22.01.2019
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և ժողովրդավարական ընտրություններին: «2018 թվականի դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցան ժողովրդավարական՝ միջազգային նորմերին համապատասխան: Այդ ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի ունեցան 2018թ. ապրիլյան […]
12:10 22.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ ծրագրից: Միակ տարբերությունն այն է, որ կվերանա Մեծ Բրիտանիայում մնալ ցանկացող Եվրամիության քաղաքացիներից պահանջվող 65 ֆունտ սթեռլինգ գումարը: Մեյն ասել է, որ բանակցություններ է վարում պատգամավորների հետ՝ լուծելու Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրները: Հենց այս խնդրի պատճառով […]
12:03 22.01.2019
ԵԽԽՎ-ում երեկ մեկնարկած ձմեռային նստաշրջանում քննարկվել է ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների հարցը: Թեմայի շուրջ ելույթ են ունեցել նաև ադրբեջանցի պատգամավորները: Նրանք նշել են, թե ընտրությունները անցել են խախտումներով և չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: Ադրբեջանցիների ելույթներին պատասխանել է ՀՀ պատվիրակության անդամ էդմոն Մարուքյանը: «Հենց հիմա Ադրբեջանում բողոքի ակցիաներ են ընթանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Եվ […]
11:52 22.01.2019
Այսօր Դավոսում մեկնարկում է ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը: Շվեյցարական հանգստյան գոտին այս տարի կընդունի շուրջ 3000 պետական մարմինների, միջպետական կառույցների ներկայացուցիչների, հասարակական գործիչների, խոշոր ընկերությունների և բանկերի ղեկավարների: Ֆորումի այս տարվա թեման հետևյալն է՝ «Գլոբալիզացիա. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»: Մի քանի երկրների առաջնորդներ այս տարի չեն մասնակցի ֆորումին: Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
11:48 22.01.2019
Ադրբեջանի նախագահի հրամանից հետո երկրի դատախազությունները քննչական մարմնին հրահանգել են վերանայել արդեն երկու տարի բանտում անցկացնող բլոգեր, ոստիկանության նկատմամբ զրպարտություն տարածելու կեղծ մեղադրանքով դատապարտված Մեհմեն Հուսեյնովի գործը։ Քննչական մարմինն էլ որոշել է կարճել նրա նկատմամբ հարուցված նոր գործը։ Այս մասին այսօր հայտնում է ադրբեջանական մամուլը։ Հուսեյնովի երկամյա ազատազրկումն ավարտվում է գարնանը, սակայն նրան նոր՝ կեղծ […]
11:43 22.01.2019
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է բալիստիկ հրթիռների գաղտնի բազա: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կողմից ֆինանսավորվող Beyond Parallel կայքի զեկույցին: Զեկույցում ասվում է, որ վերոնշյալ օբյեկտը համարվում է Հյուսիսայի Կորեայի կառավարության կողմից չհայտագրված 20 բազաներից մեկը: Նշվում է, որ բազան ծառայում է որպես Nodong ռազմավարական ուժերի հրթիռային բրիգադի […]
11:29 22.01.2019
Հայաստանում Սփյուռքի ու Մշակույթի նախարարությունների լուծարման որոշումը կանխատեսելի չէր: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: «Կանխատեսելի չէր, մեր կարգավիճակում էլի ազգեր կան, բայց էս աստիճանի ցրված երևի հրեաներն են, գնչուները, մի ազգ, որի մեկ քառորդն է մի տան մեջ ապրում, սփյուռքի … անունը կարևոր չէ, նախարարություն թող լինի, դրա կենսական […]
11:10 22.01.2019
Այսօր Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործումը կարգավորելու հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը։ Միջոցառմանը մասնակցում է 100-ից ավելի մասնագետ ԱՊՀ անդամ-պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության միջազգային միությունից, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից: Նիստի ընթացքում քննարկվելու են ռադիոհաճախականությունների չափորոշիչների վերաբերյալ մի […]
10:50 22.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` առաջարկելով կրճատել փոխմարզպետների քանակը: Այս մասին Մարուքյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և, առհասարակ, այդ հաստիքի գոյության հետ։ Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թիվը պետք է ավելացվի: Այժմ մեկի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում […]
10:48 22.01.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մարզպետների պարգևավճարների ու դրանց առնչությամբ «Իմ քայլը» դաշինքի մեկնաբանության վերաբերյալ: «Եվ հետայսու թող «Իմ քայլի» բոլոր պաշտոնյաները, ղեկավարությունը և ներկայացուցիչները, երբ որևէ բան՝ պարգևավճար, թե ինչ, մեկնաբանեն «օրենքով արգելված չէ» եզրույթով, միշտ հիշեն, որ իրենց ցանկացած քայլ պետք է համապատասխանի նաև դաշինքի հռչակած կարգախոսի տրամաբանությանը՝ «Երջանիկ անհատ, […]
10:28 22.01.2019
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում բավական խառն են: Այստեղ ընդհանուր առմամբ դժգոհություն կա նախարարից, կա նաև անորոշություն մի շարք կարևորագույն խնդիրների շուրջ, որոնց դեռ հարկ կլինի անդրադառնալ: Առկա խնդիրներից մեկը ներկայումս վերաբերում է դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային: Մեր աղբյուրների պնդմամբ՝ դեռևս չեն կարողանում հստակ կողմնորոշվել՝ ինչպես վարվել. մի կողմից՝ առկա է ոչ […]
10:14 22.01.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի քանի մարզպետների՝ իրենք իրենց և աշխատակիցներին պարգևատրելու փաստին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Համատարած պարգևատրումների և 13-րդ աշխատավարձի մասին խոսել եմ դեռևս մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է։ Սա արատավոր պրակտիկա […]
08:43 22.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ոստիկանապետ կնշանակվի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների ընթացքից»:
08:27 22.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռևս չի նշանակվել։ Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է, սակայն նոր կառավարության անդամ չնշանակվեց։ Չնայած կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էներգետիկայի նախարարությունը նախատեսվում է միավորել տարածքային կառավարման կամ բնապահպանության նախարարության հետ, սակայն նախարար, փաստորեն, այլ անձ նշանակվեց։ Իսկ Վանեցյանի […]
01:00 22.01.2019
«Վրաստանի բարեկամներ» խմբի նոր համանախագահներ Ժողովրդավարական կոնգրեսական Ջերալդ Կոննին և Հանրապետական կոնգրեսական Ադամ Քիզինգը հերթական անգամ Վրաստանին աջակցող ակտ են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր Կոնգրեսին: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: «Այս փաստը չափազանց կարևոր է: Շատ կարևոր է, որ ԱՄՆ-ի նոր կազմով երկու պալատներում Վրաստանի հարցը դասվի առաջնահերթությունների ցանկում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր […]
00:29 22.01.2019
Բրիտանական Trailfinders ընկերության փորձագետները պարզել են, թե որոնք են ամենահեռանկարային զբոսաշրջային ուղղությունները 2019 թվականին: Այս մասին հաղորդում է Express պարբերականը: Փորձագետների կանխատեսումներով՝ Նեպալը 2019 թվականին ամենապահանջվաղ ուղղությունն է լինելու: Դրան հաջորդում է Արգենտինան , երրորդ տեղում՝ Հարավային Աֆրիկան: Այս երկրների նախընտրությունը պայմանավորված է համեմատաբար մատչելի գներով: Օրինակ՝ Հարավային Աֆրիկայում մեքենաների վարձույթն ամենամատչելին է, բացի դրանից՝ […]
23:43 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև «Սանիթեք» ընկերության գործունեությանը. ««Սանիթեք»ը լավ չի աշխատում, ես ամեն օր այդ ամենի մասին խոսում եմ: Ցավոք սրտի, կապում է պայմանագիրը, ենթադրենք խզեցինք, մոտակա ընկերությունը, որը կգա Հայաստան՝ 6 ամիս է: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե 4-5 օր Երևան քաղաքում […]
22:13 21.01.2019
«Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ զարմանում են, քանի որ 2011 թ.-ից ավագանու այդ որոշումը գործում է. շատ վատ է, որ մի որոշում կա և ի կատար չի ածվում: Հիմա էլ չի հարկվում, բայց ես առաջին օրվանից մեծ աշխատանքներ եմ կատարում հենց այս ուղղությամբ: Ամանորին նվեր են ստանում և ապա շներին դուրս են գցում, մենք […]
22:12 21.01.2019
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, մասնավորապես ասել է․ «Հարգելի գործընկերներ, Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես ևս մեկ […]
21:33 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Խոսելով Երևան քաղաքի տոնածառի մասին՝ քաղաքապետը նշել է. «Հավատացնում եմ Ձեզ, որ այդ տոնածառը ընդհանրապես թանկ չէ, այն կարող է ծառայել տասնյակ տարիներ, սա հանրային պահանջ էր, այն իր գնից բավականին էժան էր»: Հայկ Մարությանը նաև անդրադարձել է Օպերայի տարածքի կանաչապատման խնդրին, […]
20:49 21.01.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա՝ այդ […]
20:36 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: «Մենք խոսում ենք, որ Երևան քաղաքում խնդիր է դարձել տեղաշարժվելը: Ես ինֆորմացիա ունեմ, որ պատվիրվել են տասնյակ մեքենաներ, որոնցում սուրճ է վաճառվելու: Տեսել են, որ կարգավորում չկա, հիմա էլ ամբողջ քաղաքը լինելու է կոֆե վաճառող մեքենաներ: Կլինեն կարգավորումներ այս հարցում ևս»: Հայկ […]
20:23 21.01.2019
Հունվարի 21-ին Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրեց երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։ Այնուհետև, Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ ԵԱՏՄ […]
20:00 21.01.2019
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան Ղազախստան է ժամանել 320 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռով և ներդրումային ծրագրեր է ակնկալում Աֆրիկայի ամենաաղքատ երկրի համար, գրում է News.tut.by կայքը: Այդ ինքնաթիռը բիզնես-ջեթ կոչվող տեսակի բացառիկ օդանավ է՝ ստեղծված Boeing 787−8 Dreamliner-ի հիմքի վրա: Այդ ինքնաթիռի վարձակալության մեկ ժամն արժե 77 հազար դոլար: Մեկ շաբաթ այս բացառիկ օդանավով թռչելու համար վարձակալը […]
19:48 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև պարգևավճարների հրապարակման ցանկերին. «Մենք դեռ չենք ստացել արդարադատության նախարարությունից նամակի պատասխանը: Ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու: Քաղաքապետի պաշտոնում գտնվելը սկզբունքային հարց է և կապված չէ գումարների հետ: Մենք խնդիր չունենք հրապարակելու հետ, հանրությունը գիտի թիվը. […]
19:44 21.01.2019
ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։ Անթիվ փաստաթղթերից ու անգնահատելի վկայություններից կազմված այդ արխիվը հայր Գերգերյանը հավաքել է 1930-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը՝ 1988 թվականը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական t24.com.tr կայքին: Փաստաթղթերը վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, […]
19:37 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նա նշել է, որ այս ամառ այլևս աղբավայրերը գարշահոտությամբ չեն բուրելու: «Ինչ ես քաղաքապետ եմ, թե՛ շաբաթ, թե՛ կիրակի օրերն անձամբ անցկացնում եմ աղբավայրերում, ինքս ստուգումներ եմ անում շենքերում: Բնակչությունը պետք է իմանա, որ շենքից ներս քաղաքապետարանը իրավասություն չունի […]
19:32 21.01.2019
Հունվարի 21-ին տեղի է ունեցել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծել են երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է […]
19:08 21.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. […]
19:00 21.01.2019
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է այս թեմայով ելույթի: Նրա ելույթի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան, և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես ևս […]