TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով և մեկ անգամ խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին. պարզաբանում

18:33 21.01.2019

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել` լրատվամիջոցներից մեկում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի՝ ինքն իրեն պարգևատրելու մասին հրապարակման կապակցությամբ: «2019թ. հունվարի 20-ին www.asparez.am կայքում տեղ գտած և այնուհետև այլ կայքերում տարածված ու տարբեր մեկնաբանությունների տեղիք տված «Սյունիքի մարզպետը մեկ օրում երկու անգամ դրամական պարգևատրմամբ ինքն իրեն խրախուսել է» հրապարակման կապակցությամբ՝ սենսացիոն վերնագրերի սիրահարներին հայտնում ենք հետևյալը: Սյունիքի […]

̰
Քաղաքապետարանը ձնամաքրիչ նոր մեքենաներ է ձեռք բերել

18:10 21.01.2019

Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նոր գույքի հնարավորություններին անձամբ է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, դրանք […]

̰
Հայաստանի խորհրդարանը դեկորատիվ է լինելու, ամբողջ իշխանությունը կառավարության ձեռքում է․ Լեպեխին

18:02 21.01.2019

Հայաստանում անցկացված ընտրությունները ժողովրդավարական էին ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Իսկ նորընտիր խորհրդարանը հիմնականում դեկորատիվ գործառույթ է կատարում, որովհետև այնտեղ փաստացի մեկ ուժ է ներկայացված՝ ամբողջ խորհրդարանը աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին Rusarminfo-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ռուս վերլուծաբան, ԵԱՏՄ ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լեպեխինը։ Նրա խոսքերով՝ այս պահին ամբողջ իշխանությունը […]

̰
ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները հերթագրվել են ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ելույթների համար. Նաիրա Զոհրաբյան

17:58 21.01.2019

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումների արդյունքները: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: «Հայաստանի մասով ներկայացվեց, որ ընտրություններն անցել են ազատ և ժողովրդավարական սկզբունքներով: Իհարկե, որոշ մտահոգություններ […]

̰
ԵԽԽՎ-ի քաղաքական խմբերի ներկայացուցիչները շատ դրական գնահատեցին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները. Ռուբեն Ռուբինյան

17:39 21.01.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել նիստի այսօրվա օրակարգից: «ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները։ Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պաչիերը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ […]

̰
Անհասկանալի է, թե ինչ չարաշահումների մասին է հայտարարում ՊԵԿ-ը. «Նաիրի ինշուրանս»-ի պատասխանը

17:30 21.01.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ: […]

̰
Դոնալդ Թրամփը հավակնում է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին

17:21 21.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին՝ «Վատագույն դերասան» անվանակարգում: Նա այդ անվանակարգում առաջադրվել է փաստավավերագրական «Ազգի մահը» և «Ֆարենհայթ 11/9» ֆիլմերում ինքն իրեն մարմնավորելու համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Թրամփի հետ այդ անվանակարգում «կմրցեն» նաև Ջոննի Դեպը, Ուիլ Ֆարելը, Ջոն Տրավոլտան և Բրյուս Ուիլիսը: ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն էլ իր […]

̰
Բանավեճի մեջ ներքաշվելը համարում ենք մեր ժամանակի ու ուժերի անիմաստ վատնում. Աննա Նաղդալյանը՝ դիվանագիտական ծառայության հասցեին հնչող քննադատության մասին

17:08 21.01.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ կապված դեսպանների վերաբերյալ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը: Լրատվամիջոցի հարցին, թե ԱԳՆ-ում չե՞ն կարծում արդյոք, որ ՀՀ դիվանագիտական կորպուսն ուժեղացման կարիք ունի և ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, Նաղդալյանը հետևյալ պարզաբանումն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Արձագանքելով վերջին շրջանում Հայաստանի դիվանագիտական ծառայության արհեստավարժությունը կասկածի տակ […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Եվրոպա

16:54 21.01.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել, հաղորդում է «Ալիք Մեդիան»՝ վկայակոչելով Վրաստանի Առաջին ալիքին: Բելգիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նատալի Սաբանաձեի խոսքերով՝ Վրաստանի նախագահի առաջին օտարերկրյա այցի մեկնարկը Բրյուսելից քաղաքական մեծ իրադարձություն է: Դեսպանի հավաստմամբ՝ նախագահի հանդիպումներից մեծ ակնկալիքներ կան: «Վրաստանի նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի և Եվրամիության մեր գործընկերներին: Նախատեսված […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

16:46 21.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն, համբերություն և ոգու […]

̰

16:45 21.01.2019

ՀՀ կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-ԵՄ համաձայնագրից: «Համաձայնագիրն ընդգրկում է 8 հիմնական ոլորտներ՝ – նոր աշխատատեղերի ստեղծում, – բիզնեսի նոր հեռանկարներ, – ավելի արդար կարգավորումներ, – միջոցների արդյունավետության բարձրացում, – անվտանգության մակարդակի բարձրացում, – ավելի մաքուր շրջակա միջավայր, – կրթության կատարելագործում և գիտահետազոտական հնարավորությունների ընդլայնում, – ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդում: Մինչ օրս Համաձայնագիրը վավերացվել […]

̰
ԵԽԽՎ ղեկավարը ԵՄ անդամներին կոչ է արել կատարել ֆինանսական պարտավորություններրը

16:38 21.01.2019

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը, հայտարարել է, որ Եվրամիության բոլոր անդամ-երկրները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները: «Եվրամիությունը չի կարող լինել սպառնալիքի առարկա»,- ասել է Պասկիեն: Նշենք, որ 2014 թվականի ապրիլին ՌԴ-ն զրկվել էր ձայնի իրավունքից և այլ լիազորություններից՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետևանքով: 2015 թվականին ԵԽԽՎ-ն երկու անգամ դիտարկել է Ռուսաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Արթուր Գրիգորյանին

16:35 21.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից` համաձայն «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի (Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: […]

̰
Ձերբակալվել է երեխաների սնունդը յուրացրած «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը. ՔԿ-ն հաստատում է

16:14 21.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015թ. մայիսից մինչև 2018թ. հունիս […]

̰
ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ և խաղաղ մթնոլորտում. դիտորդական առաքելության ամփոփումը ԵԽԽՎ-ում

16:02 21.01.2019

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: Այն կանցկացվի հունվարի 21-25-ը։ ԵԽԽՎ-ում ՀՀ-ն ներկայացել է նոր պատվիրակությամբ, որը ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Որպես հիմնական անդամներ՝ պատվիրակության կազմում են նաև Հովհաննես Իգիթյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին […]

̰
#10YearChallenge․ ինչո՞վ էին զբաղված ՀՀ կառավարության անդամները 2009-ին, ի՞նչ պաշտոն ունեն հիմա

15:46 21.01.2019

Համացանցում թափ է հավաքել #10YearChallenge շարժումը, որի մասնակիցները տեղադրում են իրենց 2009 թվականի ու 2019 թվականների լուսանկարները՝ ցույց տալու համար իրենց արտաքինի փոփոխությունները 10 տարվա ընթացքում։ Զուգահեռ, նույն շարժման համատեքստում ընթանում են նաև 10 տարվա փոփոխությունների այլ տարբերակներ՝ ռելիեֆի նկարներ, բնապահպանական վիճակի փոփոխություններ, երկրների ղեկավարների կարիերայի փոփոխություններ և այլն։ SHANTNEWS.am-ն ուսումնասիրել է Հայաստանի կառավարության կազմի՝ վարչապետի, […]

̰
Մեր դիվանագիտական առաքելությունները պետք է ակտիվացնեն աշխատանքը. Էդմոն Մարուքյան

15:40 21.01.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի կողմից ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացմանը: «Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մեր դիվանագիտական առաքելությունները պետք է ակտիվացնեն աշխատանքները, որ ԵՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները նույնպես վավերացնեն համաձայնագիրը»,- նշել է նա:

̰
Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակավ հերքել զրպարտությունը

15:07 21.01.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի  21-ին, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾտնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն […]

̰
Մեծ Բրիտանիան վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը․ քանի՞ երկիր մնաց

15:02 21.01.2019

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը տեղեկացնում է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, որտեղից գրառումը տարածել է նաև դեսպանության էջը։ Միացյալ Թագավորության դեսպան Ֆարնուորթ․ «Ուրախ եմ հաստատել, որ ՄԹ-ը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը․ https://t.co/hEbfsLMWcg»։ https://t.co/RlnHpc7z0S […]

̰
Արցախի ժողովուրդն իր խնդիրը լուծելու իրավունք չի տվել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին. Ալեքսանդր Մանասյան

14:47 21.01.2019

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով` Արցախի խնդրի վերաբերյալ Հայաստանի առաջին դեմքերի կողմից հնչեցվող բանաձևերը չեն փոխվել: Մանասյանը փոքրիկ վրիպում է համարում Հայաստանի վարչապետի այն խոսքերը, թե Հայաստանն Արցախի փոխարեն չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, սակայն գտնում է, որ այդ վրիպումը կարելի է շտկել: Քաղաքագետը փորձել է բացատրել Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպման ժամանակ գրանցված հիմնական արդյունքը: Խոսքը «հասարակություններին […]

̰
#10YearChallenge. որտե՞ղ էին Հայաստանի և հետխորհրդային մյուս ղեկավարները 2009թ. և որտե՞ղ են հիմա

14:26 21.01.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 տարի առաջ՝ 2009 թվականին, բանտարկվեց որպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ։ Նա տևական ժամանակ թաքնվում էր իշխանություններից, 2009 թվականին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ու վաղաժամկետ ազատվեց բանտից։ Հիմա՝ 10 տարի անց, նա Հայաստանի վարչապետն է։ Ցանցում տարածվող #10YearChallenge շարժման շրջանակներում ռուսալեզու Current Time TV ալիքը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կարիերայի […]

̰
Խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Միխայիլ Աղաջանովը դիմել է Նիկոլ Փաշինյանին

14:16 21.01.2019

ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, 22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրելով իրեն ընդունել՝ որպես «սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ»: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պարոն Նիկոլ Փաշինյանին Հարգելի […]

̰
Պետք է ստեղծենք ինստիտուտներ, որպեսզի երբևէ ՀՀ քաղաքացիները չմնան իշխանության բարի կամքի հույսին. Սամսոնյան

13:53 21.01.2019

Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից, թե արդյո՞ք կողմ են կառավարության կառուցվածքի վերաբերյալ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներին: «Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դրանք տարավ կառավարության կառուցվածք՝ ունենալով երկու նպատակ՝ վարչապետի վերահսկողությունից հանելու և միայն իր ենթակայության տակ թողնելու, երկրորդ՝ կոալիցիաներ կազմելիս ուժայինները […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 3 նախագիծ

13:34 21.01.2019

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել է, որ իրենք արդեն  3 օրենսդրական նախագիծ են դրել շրջանառության մեջ։ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները սահմանված ժամկետում կարող են մուծել սահմանված վճարը և վերադառնալ հայրենիք՝ խուսափելով […]

̰
Մարուքյանը վարչապետին առաջարկում է ստեղծել աշխատանքի պետական տեսչություն  

13:28 21.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ անհրաժեշտ է քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին: «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։  Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, […]

̰
Պետական բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարներն անթույլատրելի են. Սամսոնյան

13:27 21.01.2019

Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում լրագրողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին խնդրեցին մեկնաբանել տարածված լուրը, թե մարզպետներն իրենք իրենց ու նաև աշխատակիցներին պարգևատրել են մի քանի ամսվա աշխատանքի դիմաց: «Այն կարգադրությունները, որոնք ընդունել են մարզպետները, կարծում եմ, անընդունելի է, որովհետև մի քանի ամիս աշխատած ծառայողները չէին կարող ստանալ այդքան բարձր դրույքաչափերով պարգևավճարներ: Սա է խոսում նաև […]

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

13:18 21.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը կառավարության կառուցվածքի հարցը չի քննարկել. Լիլիթ Մակունց

13:11 21.01.2019

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե արդյո՞ք կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցում պատգամավորներն ազատ քվեարկության հնարավորություն են ունենալու։ «Խմբակցությունում նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մեկ պարզ պատճառով՝ այն դեռևս մեզ մոտ չէ: Մենք դեռ չգտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպես է լինելու: Այդ պարագայում քննարկումներ սկսել […]

̰
Հայաստանը Բելառուսի համար «եղել և մնում է» հուսալի գործընկեր. Լուկաշենկո

13:06 21.01.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է տասնյակ երկրների դեսպանների հավատարմագրերը: Նրանց թվում է նաև Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Ինչպես տեղեկացնում է «Беларусь сегодня»-ն, Հայաստանի նորանշանակ դեսպանի ընդունելության ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ու Բելառուսի երկկողմ հարաբերությունների թեմային: «Մենք նպատակ ունենք ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ ենք մասնակցել Հայաստանի մեր եղբայրներին ու բարեկամներին […]

̰
Խայտառակություն էր ԱԺ փոխնախագահի ընտրությունը. Գորգիսյան

13:05 21.01.2019

«Լուսավոր Հայաստան»-ը շարունակում է դժգոհ մնալ: Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այսպես խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի ընտրությանը: «Մենք համարում ենք, որ խայտառակություն էր այդ ընտրությունը, որը տեղի ունեցավ: Մեծամասնությունն ընտրեց Վահե Էնֆիաջյանին՝ փաստացի որևէ փաստարկ չբերելով, թե ինչու է ընտրում նրան: Խոսնակը, բացի նրանից, որ պետք է լինի որևէ […]

̰
BACK_TO_TOP