12:54 21.01.2019
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը, այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: Այդ միջոցառումների շրջանակում 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ (70 493 863 դրամի չափով), ներկայացվել է միջնորդություն դատական գործերը կարճելու մասին: Անվավեր է ճանաչվել նաև 16 չգրանցված աշխատողի ստուգման ակտ (60 […]
12:53 21.01.2019
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները հիշեցրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որ աղմկոտ պարգևատրումներին զուհահեռ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում քննարկվում է մարզպետարանների օպտիմալացման հարցը, և նախարարությունում կարծիք կա, որ հաստիքացուցակներն ուռճացված են: Հարց է հնչել, որ երբ արդարացնում եք այդ պարգևատրումները և հղում ենք անում օրենքին, չե՞ք կարծում, որ տարօրինակ է […]
12:46 21.01.2019
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախագահությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ստացվել է վարչապետի ողջույնի խոսքը: «Տեղեկացնում ենք, որ 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքների 5-րդ օրը, անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը»,- նշված է տարածված հայտարարության մեջ:
12:42 21.01.2019
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին լրագրողները հիշեցրել են այն մասին, որ Հայաստանում ունեցել ենք վատ նախադեպ, երբ վարչապետը ԱԱԾ տնօրենին տվել է հանձնարարական կոնկրետ քրեական գործի շրջանակում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ԱԱԾ-ի՝ վարչապետին ենթարկվելն ի չարս է օգտագործվել. հնչել է հարցը՝ հավելումով, որ որևէ նշանակություն չունի, թե ինչ […]
12:39 21.01.2019
Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսպես մեկնաբանեց լրագրողներից մեկի՝ մարզպետների և մարզպետարանների աշխատակիցների պարգևատրմանն առնչվող հարցը: «Նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները, գործել են այնպես, ինչպես թույլ է տալիս օրենքը: Եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա պետք է նշենք, որ դրանք տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, եղել է հենց […]
12:23 21.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ գրությամբ դիմել է վարչապետին՝ առաջարկելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել Աշխատանքի պետական տեսչություն. «Քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին է անհրաժեշտ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։ Խնդիրն այն է, […]
12:20 21.01.2019
Քաղաքագետ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարզպետների ու մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարներին: «Մարզպետների կողմից մարզպետարանի աշխտակիցների պարգևատրման փաստը քննադատելիս պետք է հաշվի առնել, որ 13-րդ աշխատավարձի վճարումը կայացած պրակտիկա է և նորույթ չէ Հայաստանի պետական կառավարման համակարգում: Մարզպետն ինքը հանդիսանում է մարզպետարանի աշխատող, որը կազմակերպում, ղեկավարում և համակարգում է մարզպետարանի աշխատանքները և […]
12:16 21.01.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ, խոսել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին աշխատանքային շաբաթվա մասին: «Պատգամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց դիրքորոշումներին, պատկերացումներին, ինչպես նաև հանրությանը ներկայացնել այն տեսլականը, որ իրենք ունեն: Պատգամավորներն ունեն օրակարգ, խմբակցություններն էլ իրենց հերթին ունեն իրենց քաղաքական օրակարգը: Այդ առումով անհրաժեշտություն էր առաջանում պարզել, թե հանձնաժողովի այս […]
12:14 21.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս առիթներ է ունեցել ասելու, որ պետական ապարատն ուռճացված է, բայց ցանկացած հարց ունի երկրորդ կողմ, այս դեպքում՝ սոցիալական բնույթի: Խորհրդարանում՝ ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանն այս դիրքորոշումը հայտնեց՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին: «Գրեթե 100 հազար մարդ դառնալու է գործազուրկ: Մենք այստեղ կարևորում ենք այն հանագամանքը, որ կառուցվածքի փոփոխությունները ներկայացնելիս […]
12:13 21.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների մտադրություններ, և մենք մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն ունենալու սկզբունքով կանցնենք նոր պարտականությունների կատարմանը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Լիահույս են, որ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը, ունենալով բացարձակ մեծամասնություն, ականջալուր կլինի ընդդիմադիր կուսակցությունների կողմից բարձրացվող հարցերին, խնդիրներն Աժ-ում կլուծվեն փոխադարձ […]
12:00 21.01.2019
Խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին: «Քանի որ նախագիծը ներկայացված չէ Ազգային ժողով, ԲՀԿ խմբակցության ներսում քննարկում չի եղել: Ստիպված եմ անձնական կարծիք հնչեցնել: Եթե խոսքը վերաբերում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների լուծարմանը, իմ անձնական կարծիքն այն է, որ այդ լուծարումը նպատակահարմար չէ և […]
11:56 21.01.2019
ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմավել են հետևյալ նոր պահանջները․ «Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով և […]
11:53 21.01.2019
Ինչպե՞ս է վերաբերվում «Բարգավաճ Հայաստան»-ն այն հանգամանքին, որ 6-7 ամիս աշխատած մարզպետարանի աշխատակիցները մեծ պարգևավճարներ են ստանում: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց ԱԺ ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանին: «Գուցե պետք է ճշգրտել այս ասուլիսի ինֆորմացիոն շրջանակը: Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում գուցե դուք պահանջեք մեզանից, որ անդրադառնանք, թե Հայաստանի այսինչ մարզում այսինչ գյուղապետը հեծանվի […]
11:48 21.01.2019
Ռուսաստանի Սիբայ քաղաքի բնակիչ, 15-ամյա Արսլան Կաիպկուլովը տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի մասին: «Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել այս գաղտնի օբյեկտում, որտեղ ընդամենը մեկ նկարահանող խումբ է եղել: Առաջին տպավորությունն այն է, որ դու ոչ թե ինքնաթիռում ես, այլ շատ մեծ բնակարանում: Այստեղ շատ երկար միջանցք ու տարբեր սենյակներ կան: Մեկը հենց նախագահի […]
11:38 21.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը: Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի […]
11:24 21.01.2019
Դատարանի կողմից Մանվել Գրիգորյանի կալանքի, ապա կալանքից ազատման հարցը կարող էր հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն ինքը` Գրիգորյանը, հրաժարվել է դիմել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։ Ըստ նրա` Գրիգորյանին չէին կարող կալանավորել միայն քննիչների ենթադրության հիմքով, թե նա կարող էր հանցագործություն կատարել։ Հենց այդ խախտման հիմքի վրա, ըստ պաշտպանի, […]
11:19 21.01.2019
Հայաստանի դատական իշխանությունն անկայուն վիճակում է, իսկ որոշ չափով էլ կախված է փողոցային արդարադատությունից։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը Գրիգորյանի դեմ դատարանի առաջ իրականացված ցույցերի օրինակով։ Բաղդասարյանը հիշեցնում է, որ երբ բժիշկները բարձրաձայնեցին Գրիգորյանի առողջական խնդրի մասին, նշանակվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը եզրակացրեց, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Ընդ որում, […]
11:15 21.01.2019
ԱԺ-ից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Նախատեսվում […]
22:15 20.01.2019
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Խորհրդարանի որակի մասին կխոսենք, երբ այն սկսի գործել: Առաջին 2 օրը անփորձ մարդկանց համար տարբեր առումներով խնդրահարույց էր: Հնչեցվեցին բովանդակային տեքստեր, որոնք վտանգավոր են հատկապես այն պատգամավորների կողմից, ովքեր ներկայացնում են խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժը: Իշխանությունները կարող են փոխվել, բայց պետության ազգային […]
20:47 20.01.2019
Ֆրանսիայում հունվարի 19-ին «դեղին բաճկոնների» ցույցերի ժամանակ մոտ 300 մարդ է ձերբակալվել։ Այս մասին այսօր BFM TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունիեսը։ Նրա խոսքով՝ իրավապահները բախվել են «չտեսնված բռնության», այդ իսկ պատճառով ռետինե փամփուշտների օգտագործումն արդարացված է։ «Եթե ոստիկանությունը դրանք չկիրառի, չի կարողանա պայքարել բռնության այդ ալիքի դեմ»,-պատասխանել է պետքարտուղարը։ Հունվարի 19-ին […]
19:08 20.01.2019
Վայոց ձորի երիտասարդ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խորհրդականին, գլխավոր քարտուղարին, վարչությունների մի շարք պետերին, քարտուղարության պետին, ներքին աուդիտի բաժնի պետին, գլխավոր մասնագետներին դրամական պարգևներ է տվել։ Գումարի ընդհանուր չափը կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Տրդատ Սարգսյանը կարգադրությունը ստորագրել է դեկտեմբերի 26-ին, որում, մասնավորապես, ասվում է․ «Ղեկավարվելով «Պետական […]
18:50 20.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հակոբ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իր դիմումի համաձայն՝ դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը: «Հարգելի հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից: Հարգանքով՝ Հակոբ Նազարյան»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/hakob.nazaryan/posts/2660484604025029
17:54 20.01.2019
Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան օգտահաշիվների մուտքային տվյալներ, ներառյալ հեռախոսային լոգիններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբառերը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ […]
14:47 20.01.2019
Առաջիկայում Երևանի ավագանու հանձնաժողովները կքննարկեն նախագիծ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի փողոցն իրավապաշտպան, լրագրող, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքի անվամբ անվանակոչելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը․ «Անցած գումարման ավագանիում նույն փողոցի անվանափոխման նախագիծ բերել էր նաև Ելք խմբակցությունը, սակայն այն ժամանակ առաջարկվում էր անվանակոչել […]
11:30 20.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առթիվ ուղերձ է հղել․ «Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։ Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած […]
11:26 20.01.2019
23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ֆեյսբուքյան ֆեյք էջերից սպառնալիքներով լի նամակներ է ստանում, ինչի կապակցությամբ պատրաստավում է դիմել Ոստիկանություն: «Հարգելի հայրենակիցներ, Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ սպառնալիքներով լի նամակներ ՖԲ-ով ֆեյք էջերից: Ուզում եմ հասկանալ ինչպիսին է […]
00:15 20.01.2019
Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը՝ ազգությամբ հայ ռուսաստանցիների մուտքն Ադրբեջան արգելելու մասին։ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը շատ նորմալ է: Փորձագետի կարծիքով՝ աշխարհում ոչ մի երկիր, այդ թվում Ադրբեջանն իրավունք չունի ցուցումներ տա Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն ազգության հետ: «Եթե դա չվերաբերեր հայկական կողմին, գուցե […]
23:59 19.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ Երևանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից: Որոշումների համաձայն՝ Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երևանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել […]
23:44 19.01.2019
Ամերիկացի դերասանուհի և հումորիստ Ռոզաննա Բարրը քննադատել է դերասանուհի Նատալի Փորթմանին՝ Իսրայելի հարցում ունեցած անձնական մոտեցման համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Աղբյուրը մասնավորապես հայտնում է, որ Փորթմանը հրաժարվել է մասնակցել 2018 թվականի ապրիլին անցկացվող The Genesis Prize մրցանակաբաշխությանը՝ դա բացատրելով նրանով, որ իր այցը կարող է ընկալվել որպես սատարում՝ այդ երկրի վարչապետ […]
23:15 19.01.2019
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է հարկման համակարգում փոփոխությունների և խնդիրների մասին. «Օրինակ` վերցնենք վարորդներին. Հայաստանում մոտ 200 հազար տաքսու վարորդ կա, ովքեր կարող են օգտագործել այն գործիքակազմը, որն օգտագործվել էր ամիսներ առաջ՝ ճանապարհներ փակել և այլն: Այդ գործիքակազմը 2 ծայրով սուր է, և կարող է վտանգավոր լինել իշխանության համար: Ցավալին այն […]