12:21 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Էրիկ Գրիգորյանին նշանակել բնապահպանության նախարար»,- ասված է հրամանագրում:
12:20 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանը կրկին նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ֆելիքս Ցոլակյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասվում է հրամանագրում։
12:19 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,- ասված է հրամանագրում:
12:19 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով Տիգրան Խաչատրյանը հաստատվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար», – ասվում է հրամանագրում։
12:17 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար»,- ասված է հրամանագրում:
12:17 19.01.2019
Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում նախագահի ստորագրած հրամանագրով այսօր նորից նշանակվեց Արսեն Թորոսյանը։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», – ասված է հրամանագրում։
12:15 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զարուհի Բաթոյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զարուհի Բաթոյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում:
12:15 19.01.2019
Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվեց Արտակ Զեյնալյանը։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արտակ Զեյնալյանին նշանակել արդարադատության նախարար», – ասվում է հրամանագրում։
12:11 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Սուրեն Պապիկյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար»,- ասված է հրամանագրում:
12:09 19.01.2019
Արայիկ Հարությունյանը վերանշանակվեց կրթության և գիտության նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը ստորգրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարար», – նշվում է հրամանագրում:
12:03 19.01.2019
«Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ինչպես նաև հունվարի 16-ին Փարիզում արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը առաջընթացի վերաբերյալ»,- այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման […]
11:47 19.01.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, […]
10:59 19.01.2019
«Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտումներ և դրանց համար ծանուցված տուգանքները չեն վճարել: Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն: Հարցի հետ կապված մեր թղթակիցը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կենտրոնական […]
10:53 19.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին: Այդ մասին հայտարարվել է Թրամփի և Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության փոխնախագահի հետ հանդիպումից հետո: Հայտնի է, որ նա նախագահ Թրամփին է հանձնել Կիմ Չեն Ինի անձնական նամակը, որի բովանդակությունը հայտնի չէ: Հայտնի չէ, նաև հնարավոր հանդիպման վայրը: […]
10:40 19.01.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով իր ընտրությանը։ «7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն ընտրեցին ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներին: Մեծ պատասխանատվությամբ ստանձնում եմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։ Քվեարկությանը մասնակցել է […]
10:14 19.01.2019
«Փաստ» թերթը գրում է. «Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետյանը կարողանալու է շարունակել բուժումն արտերկրում: […]
08:59 19.01.2019
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար է նշանակվելու նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո: Բաթոյանը մինչ այդ աշխատել է հասարակական հատվածում, եղել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՄԱԿ-ի փորձագետ»,- գրում է «Ժամանակ» թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
08:29 19.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորաթուխ փոխխոսնակ Լենա Նազարյանը լրագրողներին ասել է, որ հեռախոսով տեսագրվող հարցազրույցներ չի տալու։ Առհասարակ, կին պատգամավորները «կապրիզներ» ունեն․ «Ինձ կողքից մի նկարի, գեշ եմ դուրս գալիս», «սիրուն նկար կդնես, լա՞վ»։ Փորձը ցույց է տալիս, որ նրանց երբեմն կարելի է ընդառաջել, բայց «երես տալ»՝ ոչ, մեկ էլ ու անցնում են ուլտիմատումների՝ […]
08:15 19.01.2019
Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նշել է Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկան: Նրա հայտարարությամբ` Վրաստանը 2019-ին մտադիր է Պրահայի հանդիպումների շրջանակներում Ռուսաստանի հետ շարունակել երկխոսությունը հումանիտար և տնտեսական հարցերով: Աբաշիձեն բացատրել է, թե ինչպես պետք է կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «2019 թվականին մենք կշարունակենք հանդիպումները Պրահայում: […]
00:54 19.01.2019
Ռուսները դադարել են վստահել իշխանություններին: Ինչո՞ւ են ընկնում Պուտինի, ինչպես նաև Շոյգուի ու Լավրովի վարկանիշները: Ըստ ВЦИОМ-ի հարցման արդյունքների՝ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը նվազել է 33.4% -ով՝ հասնելով պատմական նվազագույնի: Այդ մասին հաղորդել է Дождь-ը: Չնայած կայքում տեղադրված վարկանիշային աղյուսակը 2006 թվականից է, սակայն սոցիոլոգիական ծառայության պետ Վալերի Ֆեդորովը նշում է, որ Պուտինի առաջին 15 տարվա […]
00:37 19.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր […]
00:13 19.01.2019
Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը կընդգրկվի АКРА ռուսական վարկանշային գործակալության տնօրենների խորհրդի կազմում: Նա ընդունել է գործակալության առաջարկը, այս մասին հայտնել են գործակալության մամուլի ծառայությունը: Ընդունված կարգի համաձայն՝ այժմ որոշմանը հավանություն պետք է տան վարկանշային գործակալության բաժնետերերը։ «Դա ինձ թույլ կտա իրացնել ֆինանսական համակարգում բազմամյա աշխատանքային փորձս՝ ինձ համար նոր ուղղվածության՝ վարկային վարկանիշների ոլորտում», – մեկնաբանել […]
22:53 18.01.2019
«Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ ստանձնեցի ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Արման Եղոյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սա չափազանց պարտավորեցնող, բայց և պատվաբեր պատասխանատվություն է: Ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը հանձնաժողովի աշխատանքներն առավելագույն արդյունավետ […]
22:47 18.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալուն: Միջազգային չափանիշներով ընդունված է, որ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ ղեկավար յուրաքանչյուր 9-ից 11 աշխատակցի համար, մինչդեռ Հայաստանում այդ թիվը կազմում է 3.5-ից 3.6։ «Մեր պետական կառավարման համակարգում 3.5-3.6 աշխատողին մեկ ղեկավար է հասնում: Սրա արդյունքում […]
22:10 18.01.2019
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն մասնակցում, այլև ղեկավարում էր նիստը: «Ինչպես միշտ, փոփոխություն չկա: Համագումարի հարց չի քննարկվել, հերթականը մյուս տարի է, իսկ արտահերթի վերաբերյալ որևէ քննարկում չկա»,- ասաց նա: Շարմազանովը տեղեկացրեց, որ կուսակցության ղեկավար կազմի փոփոխության մասին էլ […]
21:57 18.01.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Աբովյան ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Այն կայացել է Արդարադատության նախարարության, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն […]
21:41 18.01.2019
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով պետական կառավարման համակարգում կատարվելիք օպտիմալացումների մասին լուրերին, արձագանքեց. «Միևնույն ժամանակ, իրենց մերձավորների համար երկու ավել հանձնաժողով են ստեղծում, իրենց կուսակիցների կամ գործընկերների համար, մեծ տարբերություն չկա: Այս պառլամենտը առանց իրական ընդդիմության պառլամենտ է, սա ոչ միայն ես եմ ասում, այլև ՀՀԿ-ին դեմ գործիչներ: Ես իրական ընդդիմություն համարում եմ այն […]
21:20 18.01.2019
Facebook ընկերությունը հայտարարել է, որ փակել է մոտ 400 էջ և օգտատերերի հաշիվներ, որոնք առնչվում են ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցի հետ: Ընկերությունն իր տարածած հայտարարության մեջ ներկայացնում է երկու իրար հակասող պնդումներ, թե ինչու են արգելափակվել էջերը: Մի դեպքում՝ Facebook-ը նշում է, որ լրատվամիջոցը ցուցաբերում է ոչ սովորական վարքագիծ, մյուս դեպքում՝ լրատվամիջոցը ՆԱՏՕ-ի դեմ քարոզչություն […]