TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.66 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանավորման որոշման դեմ

19:24 18.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարությունից: «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, բավարարել […]

̰
Թերացման մասին խոսք լինել չի կարող. Նիկոլայ Բաղդասարյանը՝ Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին

19:08 18.01.2019

«Եվրոպական դատարանը ևս խնդիրը բարձրացրել է, որ անձը կարիք ունի բուժման: Դիմել են միջանկյալ որոշման ստանալու համար: Եվրոպական դատարանն էլ հավանաբար ասել է, թե ապահովեք մարդու բուժման հնարավորությունը, ինչը կարծում եմ, որ մեր պետությունը անպայման կանի, քանի որ դա մարդու սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է»,- Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշմանն անդրադառնալով՝ ասել է «Իմ քայլը» […]

̰
Վարչապետը Շվեյցարիայում կմասնակցի Համաշխարհային քաղաքացիական ֆորումին

18:42 18.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Ֆորումի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին: Շվեյցարիայի Ցյուրիխ […]

̰
Ո՞վ ամենաշատ քվե ստացավ ԱԺ նախագահ, փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ ընտրվելիս

18:32 18.01.2019

Հայաստանի Ազգային ժողովում վերջապես ավարտվեցին հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրվածների թեկնածությունների քվեարկությունները, իսկ մինչ այդ անցկացվել էին նաև ԱԺ նախագահության ընտրությունները։ Քվեարկությունները, սակայն, ցույց տվեցին որոշ նրբություններ շնորհիվ գաղտնիության․ եղավ կուսակցական գծից շեղվելու առնվազն մեկ դեպք։ Այսպիսով, իր պաշտոնում ընտրվելու համար ամենաշատ քվեն ստացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ 131 կողմ, 1 անվավեր։ Ազգային ժողովի այդ նիստին […]

̰
Մեղադրանք առաջադրելու պարագայում նույնպես անձը իրավունք ունի երկրից դուրս գալ. Բաղդասարյանը՝ Արամ Հարությունյանի մասին

18:16 18.01.2019

«Լրատվամիջոցներում հաճախ են ասում, թե ինչի չկանխվեց այս կամ այն անձի փախուստը Հայաստանից, ինչի միանգամից մեղադրանք չի առաջադրվել: Ես ձեզ կարճ ներկայացնեմ, որ եթե այսօր ինձ օրինակ՝ մեղադրանք առաջադրեն, ապա ես ազատ եմ վաղը ինչ-որ այլ պետություն մեկնել: Քրեական դատավարության օրենսգրքով որևէ պետությունում որևէ պաշտոնատար ոչինչ չի կարող անել, միայն կարող է պատասխանել լրագրողին, որ […]

̰
ՀՀԿ-ն երկար ընդմիջումից հետո առաջին անգամ նիստ է անում

18:12 18.01.2019

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր նիստ է անցկացնում, որին, ըստ որոշ տեղեկությունների, ներկա կլինի նաև ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ երկար ընդմիջումից հետո ՀՀԿ-ն առաջին անգամ է Գործադիր մարմնի նիստ անցկացնում: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ՀՀԿ ԳՄ նիստի մասնակիցները շենք են մուտք գործել հետնամուտքով:

̰

17:50 18.01.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր օգտին քվեարկելու համար. «Անկեղծ շնորհակալ եմ և անչափ տպավորված եմ խորհրդարանից ՝ վստահության նման բարձր քվե ստանալու համար։ Ես երկար խոսել չեմ սիրում. ընդամենն ասեմ, որ աշխատելու եմ նվիրումով և սիրով: […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է

17:46 18.01.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց դատախազ Վահագն Մուրադյանը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայությունը: Պաշպանական կողմն էլ միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու […]

̰
Գարեգին Բաղրամյանը ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

17:41 18.01.2019

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հունվարի 18-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում Ջովաննի Ռուբինին ներկայացրել է Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն` գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Նա նշել […]

̰
Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին

17:20 18.01.2019

2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հարցեր

17:15 18.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: «Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը […]

̰
Ինչ-որ նախարարությունում ինչ-որ մարդիկ պիտի գան, սուրճ խմեն, գործ չանե՞ն, սա՞ է ճանապարհը. Միրզոյանը` կրճատումների մասին

17:03 18.01.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` օրակարգում պետական գերատեսչությունների աշխատակիցների կրճատման հարց դրված չէ: «Ուզում եմ սա մեկընդմիշտ ֆիքսենք, դրված է կառավարման համակարգն ավելի արդյունավետ, էֆեկտիվ, օպտիմալ դարձնելու հարցը: Կլինի կառույց, որ նոր պիտի ստեղծվի, կառույց, որը կարող է` պետք է ավելացնել աշխատակիցների քանակը, կլինի կառույց, որտեղ պետք է կտրուկ նվազեցնել: […]

̰
Ավարտվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն ԱՄԷ

16:54 18.01.2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։ Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։ Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ […]

̰
Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը գտնվում են ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում. պարզաբանում

16:52 18.01.2019

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ կապված գործարար Սամվել Մայրապետյանի գործին առնչվող «ապատեղեկատվության» հետ: Ստորև ներկայացնենք դատախազության պարզաբանումն ամբողջությամբ․ «Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, առանձին շրջանակների կողմից բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների […]

̰
Դավոս այցին ընդառաջ վարչապետ Փաշինյանը հոդված է հրապարակել ֆորումի կայքում

16:48 18.01.2019

«Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի»,- ֆեյսբուքյան այս գրառումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ մեկնելու է Դավոս՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին (ֆորումին) մասնակցելու։ Գրառմանը կից Նիկոլ Փաշինյանը զետեղել է իր հոդվածը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2237656979888018 «Փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում անցած տարի, իրոք պատմական էին իրենց բնույթով ու ծավալով։ Մեր երկրում […]

̰
Մարդու կալանքի շարունակականության համար հիմքեր են պետք, որոնք չկան. Մանվել Գրիգորյանի պաշտպան

16:48 18.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննության որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի հունվարի 22-ին։ «Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13։30-ին»,- ասաց գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ […]

̰
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Բախտաձեն. Վերջինս հանդիպումն անվանել է «բարեկամական»

16:36 18.01.2019

Այսօր Վրաստանում հարցուպատասխանի ռեժիմով կայացած հերթական հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը վարչապետ Մամուկա Բախտաձեից հետաքրքրվել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ թեմաների շուրջ են զրուցել վերջերս Բոլնիսիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Վերջին շրջանում հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվում է Լարսի այլընտրանքային ճանապարհով հայկական բեռների փոխադրման հարցը: Այլընտրանքային ճանապարհ ասելով՝ ենթադրվո՞ւմ է արդյոք հայկական բեռների փոխադրում […]

̰
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

16:30 18.01.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Որոշումը կհրապարակվի ժամը 13։30-ին»,- լրագրողներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ գլխավոր դատախազությունը միջնորդել է դատարանին Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Ավելի վաղ հայտնել […]

̰
ՀԽ անդամներն անհասկանալի են համարել մշակույթի ոլորտի միացումը գիտության և կրթության ոլորտներին

16:12 18.01.2019

Հունվարի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ: Այն վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները նախ քննարկել են Հանրային խորհրդի կանոնադրությանը, գործունեությանը, Հանրային խորհրդի անդամների լիազորություններին ու գործառույթներին առնչվող հարցեր։ Բարձրացվել է Հանրային խորհրդի նպատակների, ռազմավարության, տեսլականի հստակեցման և ամրագրման կարևորությունը կառույցի հետագա գործունեության արդյունավետության ապահովման […]

̰
Հայտնի է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը

16:12 18.01.2019

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի անցկացման հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ երկուշաբթի օրը Ստրասբուրգում պետք է մեկնարկի ԵԽԽՎ նստաշրջանը: Այդ իսկ պատճառով հաստատվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը: Այսպիսով, 8 պատգամավոր է ներգրավված հայկական պատվիրակության կազմում․ 4-ը՝ հիմնական, 4-ը՝ փոխարինողներ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Իմ […]

̰
Հասարակությունը մեզ օժտել է ռեֆորմներ անելու անհրաժեշտ լեգիտիմությամբ

16:08 18.01.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով` հասարակությունը քվեարկությամբ իրենց քաղաքական ուժին օժտել է անհրաժեշտ լեգիտիմությամբ` անելու բոլոր անհրաժեշտ ռեֆորմները: «Մենք պիտի կարողանանք անել ռեֆորմներ, որոնք գուցե ինչ-որ փուլում լինեն ոչ պոպուլյար, և այստեղ մենք անելիք ունենք նախ հանրային քննարկումներն ապահովելու, որովհետև դա էլ մեր սկզբունքներից է, ամեն ինչ պիտի հանրային լուրջ քննարկում անցնի»,- ասաց նա: Երկրորդ […]

̰
Հովհաննես Մարգարյանը` Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին

16:02 18.01.2019

ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նախաձեռնել է ստորագրահավաք սահմանադրական փոփոխությունների համար: Մի շարք հոդվածներ է առաջարկում փոփոխել, այդ թվում Երևանում, Գյումրիում և Վանաձորում քաղաքապետի ուղիղ ընտրություններ կազմակերպել: Այսինքն` Սահմանադրության փոփոխությունից բխելու է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հիշեցնենք, Գյումրիում և Վանաձորում վերջին ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին Երևանի օրինակով: Անցկացվեցին ոչ թե քաղաքապետի, այլ ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետ դարձավ […]

̰
Խորհրդարանն ընտրեց հանձնաժողովների նախագահներին

15:56 18.01.2019

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում հայտարարեց մշտական հանձնաժողովների նախագահների անունները: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անդրանիկ Քոչարյանը: Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 3, կողմ՝ 122, դեմ 4 պատգամավոր: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը: Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 1, կողմ՝ 122, դեմ՝ 6: […]

̰
Հայտնի է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի անունը

15:48 18.01.2019

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում ներկայացրել է 7-րդ գումարման ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի 12-րդ արձանագրությունը: Նա հայտնեց  քվեարկության արդյունքում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված պատգամավորի անունը: «Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն արձանագրում է՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Արման Եղոյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի […]

̰
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը

15:47 18.01.2019

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում ներկայացրեց 7-րդ գումարման ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի 10-րդ արձանագրությունը: Նա հայտնեց, թե քվեարկության արդյունքում ով է ընտրվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 129-ը: Հաշվիչ […]

̰
Մխիթար Հայրապետյանն ընտրվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ

15:45 18.01.2019

Խորհրդարանում հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց 7-րդ գումարման ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի 11-րդ արձանագրությունը: Նա հայտնեց, թե քվեարկության արդյունքում ով է ընտրվել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն արձանագրում է՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել էր Մխիթար […]

̰
Սահմանադրական փոփոխությունների համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից

15:44 18.01.2019

Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Փոխենք միասին» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ԿԸՀ-ն նախաձեռնությունը գրանցել է դեկտեմբերի 28-ին և այդ օրվանից սկսած 45-օրյա ժամկետ է սահմանել 200 հազար ստորագրություն հավաքելու համար: Սա այն պահանջն է, որը ներկայացվում է սահմանադրական փոփոխությունների […]

̰
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Նարեկ Զեյնալյանը

15:31 18.01.2019

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում ներկայացրել է 7-րդ գումարման ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի 9-րդ արձանագրությունը: Նա հայտնեց, թե քվեարկության արդյունքում ով է ընտրվել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն արձանագրում է՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել […]

̰
Ավարտվեցին ԱԺ 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները. Լենա Նազարյան

15:27 18.01.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ավարտվել են Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները. «Ավարտվեցին Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները: Քննարկումները տևեցին 5 օր: Մեծագույն ոգևորությամբ եմ նշում նաև ինձ համար, որ հարց-պատասխանների ու ելույթների ընթացքում բացահայտվեց հարցերի լայն սպեկտր, […]

̰
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հարազատները ցույց են արել կառավարության շենքի դիմաց

15:24 18.01.2019

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հարազատներն ու ընկերները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց պաստառների վրա գրված էր «Արդար դատավճիռ Արմեն Տեր-Սահակյանին»: Լրագրողների հետ զրույցում հարազատները նշեցին, որ իրենք ընդամենը ուզում են, որ դատապարտյալին հնարավորություն տրվի իր թոռների հետ ծերությունը վայելել: «Մենք չենք ուզում, որ վարչապետը դատարանին զանգի կամ միջնորդի: Մենք զուտ […]

̰
BACK_TO_TOP