15:45 18.01.2019
Խորհրդարանում հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց 7-րդ գումարման ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի 11-րդ արձանագրությունը: Նա հայտնեց, թե քվեարկության արդյունքում ով է ընտրվել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն արձանագրում է՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել էր Մխիթար […]
15:44 18.01.2019
Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Փոխենք միասին» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ԿԸՀ-ն նախաձեռնությունը գրանցել է դեկտեմբերի 28-ին և այդ օրվանից սկսած 45-օրյա ժամկետ է սահմանել 200 հազար ստորագրություն հավաքելու համար: Սա այն պահանջն է, որը ներկայացվում է սահմանադրական փոփոխությունների […]
15:31 18.01.2019
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում ներկայացրել է 7-րդ գումարման ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի 9-րդ արձանագրությունը: Նա հայտնեց, թե քվեարկության արդյունքում ով է ընտրվել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն արձանագրում է՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել […]
15:27 18.01.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ավարտվել են Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները. «Ավարտվեցին Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները: Քննարկումները տևեցին 5 օր: Մեծագույն ոգևորությամբ եմ նշում նաև ինձ համար, որ հարց-պատասխանների ու ելույթների ընթացքում բացահայտվեց հարցերի լայն սպեկտր, […]
15:24 18.01.2019
Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հարազատներն ու ընկերները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց պաստառների վրա գրված էր «Արդար դատավճիռ Արմեն Տեր-Սահակյանին»: Լրագրողների հետ զրույցում հարազատները նշեցին, որ իրենք ընդամենը ուզում են, որ դատապարտյալին հնարավորություն տրվի իր թոռների հետ ծերությունը վայելել: «Մենք չենք ուզում, որ վարչապետը դատարանին զանգի կամ միջնորդի: Մենք զուտ […]
15:16 18.01.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել է բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը: «Հիմքերի վերաբերյալ տեղեկություն չունեմ, որովհետև նոր եմ ստացել որոշումը: Օրենքով նախատեսված է 2 ամիս ժամկետով»,- ասաց Հակոբյանը: Պաշտպանը հիշեցրեց, որ […]
14:57 18.01.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանում քննարկման առարկա դարձած խնդրին, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՊԵԿ-ը պիտի նախարարություններ դառնան, լինեն նաև խորհրդարանի վերահսկողության տակ: Միրզոյանը հարցադրումը երեք բաղադրիչների բաժանեց: Նա նշեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ իսկապես թափանցիկ է գործում ու հրապարակային, ու երբ ասում են, որ հարցը քննարկումների […]
14:48 18.01.2019
Որևէ կերպ չենք ուղղորդելու քաղաքացիներին ընդդիմություն ընտրելու հարցում: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա ասել է, որ իրենք չեն որոշում՝ ով է ընդդիմություն, ով՝ ոչ: «Մենք չենք որոշում ընդդիմության սահմանները և չափանիշները, և հետևապես, որտեղ կձևավորվի ընդդիմությունը կամ որտեղ է այն, ես չեմ կարող ասել»,- ասել է Նազարյանը: […]
14:34 18.01.2019
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: […]
14:23 18.01.2019
Ինչպես հայտնի է, խորհրդարանն այսօր կեսօրին սկսել է քվեարկություն՝ ընտրելու ՀՀ մշտական հանձնաժողովների նախագահների: Ընտրության համար հատկացվել է 11։30-13։30 ժամանակահատվածը: Պատգամավորներին տրվել է 11 քվեաթերթիկ, այսինքն՝ ամեն հանձնաժողովի նախագահի համար առանձին քվեաթերթիկ է հատկացված: Որոշվել է, որ նիստը կվերսկսվի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները սրանք են՝ Առողջապահության և սոցիալական հարցերի […]
14:22 18.01.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ նոր իշխանություններին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տված գնահատականները ոչ իրատեսական է համարում: Հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում Միրզոյանը նշեց` ՀՀ քաղաքացիները կորոշեն, թե որ քաղաքական ուժը կլինի հաջորդ իշխանությունը: «Չի բացառվում, որ դա լինենք նորից մենք, չի բացառվում նաև, որ դա չլինենք մենք, բայց վաղաժամ է նման գնահատականներ տալը»,- […]
14:06 18.01.2019
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է բնապահպանության նախկին նախարար, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Նիստից հետո դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ որոշում հրապարակեց: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված […]
13:43 18.01.2019
Շարունակում է Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄԷ: Քիչ առաջ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ նախագահը կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պինգ պոնգ է խաղում: https://www.facebook.com/Armpresident/videos/2272055069742518/?__xts__[0]=68.ARBue8c5xHzrsicvaROoCjJG22iN_N9AbEc7QYqOuQDDL9Qt3wni2KJTtRLOlr9GlgswF94nkrD_wWd1Nl89OFbCfKFy7WgWqTphkftnC1xL04piaxcRXaO0eP6Cj8UTx3S4WBgi6t_GFzXKXoPLH9Vxir4z6A9cxGk4zJHoR0q3WncQTv3RzI3UjitQssJr9_sMXY9mEmwI-UIemPO-LE4doG9gd70GtZSBCc7T6SI2M3M3EmY1Eu4a7joCgOnPXySHoKfuqG9s5fC6XgPWTOgx10okRZp7rCkCP5DZsUCykDSIJG1QCMbkVuX5XHp–Ufmoe2uim3ic7KiiRSkk2FersRpTLwsuQoaQd5h_7PLwcppulOHle9oLXePb9tC7g&__tn__=-R
13:40 18.01.2019
ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանին հարց է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Մոտ մեկուկես, երկու ամիս առաջ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեցի աշխարհում հումքային արժույթների անկման տենդենցի մասին իմ մտահոգությունները, հայկական դրամի վրա դրա ազդեցության մասին: Երկուստեք համաձայնություն է եղել, որ մտահոգությունը տեղին է և […]
13:39 18.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը մերժել է դատավոր Արսեն Նիկողոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն որևէ մեկնաբանություն չտվեց: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանում Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Նրա պաշտպանները լրագրողներին տեղեկացրել են, որ երկրորդ անգամ […]
13:21 18.01.2019
«Մենք ժողովրդի ձայնն ենք լինելու, մենք ոչ թե ցեխ ենք շպրտելու, այլ հետևողականորեն աջակցելու ենք, որ պրն. Փաշինյանը ժողովրդին ներկայացրած իր ծրագիրն իրականություն դարձնի: Եթե ինչ-որ տեղ ի վնաս կլինի երկրին, ժողովրդին, տնտեսությանը, իհարկե, մենք դեմ ենք լինելու: Մենք ներկայացնելու ենք մեր ծրագիրը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն տեսակետներին, թե […]
13:10 18.01.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական կայքերից մեկի` իրեն ուղղված սպառնալիքի մասին: «Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում բառացիորեն գրված է. «… Եթե Լապշինը չդադարի սիրել Հայաստանը, մեր համբերությունը կսպառվի»: Կարծես թե ադրբեջանցիների համար քիչ էր այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ստրասբուրգը պատասխանատվության էր ենթարկել նրանց իմ նկատմամբ սպանության փորձի համար: Շուտով նաև […]
13:04 18.01.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել […]
12:51 18.01.2019
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ Իտալիայից ներդրողներ են եկել Հայաստան: Ծառուկյանի խոսքով՝ գործարարները ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես կերամիկայի արտադրություն հիմնել: «Իտալիայից դելեգացիա էր եկել. նրանք ուզում են ներդրում անել Հայաստանում կամ Վրաստանում: Սա շատ կարևոր հարց է, քանի որ մենք խոսում ենք տնտեսական […]
12:47 18.01.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի։ Նրանք ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում […]
12:36 18.01.2019
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն ունի մոտավորապես 7 մլդ դոլար արտաքին պարտք, որի սպասարկման համար 2019-2020 թվականներին բյուջեով մեծ գումարներ են նախատեսվել: «Դրա հետ մեկտեղ, ՀՆԱ-ն մոտավորապես 10 մլրդ դոլար է: Սա քաղաքացիների հարցն է` […]
12:30 18.01.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով մարզպետարանում այս պահին ձևավորվել է աշխատանքային խումբ՝ միջհամայնքային և ներմարզային երթուղիները ուսումնասիրելու, երթուղիների քարտեզը պատրաստելու, հնարավոր փոփոխություններն ու ակնկալվող նոր իրավիճակն առավել տեսանելի ձևով քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Մատնանշելով քաղաքացիներից ստացված բազմաթիվ դժգոհությունները՝ մարզպետն ընդգծել է, որ տեղային ու ժամանակավոր […]
12:08 18.01.2019
Միացյալ Նահանգների Սենատում անցկացված քվեարկության ժամանակ 57 կողմ-42 դեմ ձայներով հաջողվել է հասնել նրան, որ ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից հանվեն ամերիկյան պատժամիջոցները։ Թեև դեմկրատները փորձել են խոչընդոտել սրան ու նույնիսկ նրանց են միացել նաև մի քանի հանրապետականներ, բայց պատժամիջոցները պահելու նրանց փորձը ձախողվել է։ Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի […]
12:06 18.01.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և ձեռքբերված համաձայնությունները։ Անտոնիու Գուտերեշի այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության բանակցային ու խաղաղ լուծում որոնելու հարցում ու մասնավորապես ողջունում է նախարարների համաձայնությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու […]
12:04 18.01.2019
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ցանկացել է զրուցել քաղաքացիների հետ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին, սակայն տեխնիկական խնդրի պատճառով նա ստիպված է եղել ընդհատել ուղիղ եթերը. «Ներողություն եմ խնդրում ուղիղ եթերի տեխնիկական թերության համար: Մի ուղիղ եթեր պարտք եմ՝ կառավարության կառուցվածքի մասին: Լավ եղեք»,- գրել է ՀՀ վարչապետը:
12:03 18.01.2019
«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն դիմում է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի հարցում իր մտահոգությունները: «Դիմում ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ Մեծարգո պարոն վարչապետ, «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն (ստեղծվել է 1996թ.), Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը երկարաժամկետ դիտարկման ենթարկելով, փաստում է. բանակցությունները կառուցողական հունով տանելու, խաղաղ գործընթաց ամրագրելու […]
11:29 18.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զարուհի Բաթոյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- գրված է վարչապետի որոշման մեջ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Զարուհի Բաթոյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
11:27 18.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը դիմել է Մանե Թանդիլյանին, թե ինչու են ԼՀԿ խմբակցության անդամները պարբերաբար դժգոհում, որ խորհրդարանը չունի վերահսկողական լծակներ ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ: Հիմա Ֆինանսավարկային հանձնաժողովն ինչպե՞ս պիտի փորձի վերահսկելի դարձնել այդ կառույցները: Մանե Թանդիլյանն ասել է, որ ուժային կառույցների ղեկավարները եթե համագործակցում են ԱԺ-ի հետ, ապա միայն բարի կամքից ելնելով, […]
11:10 18.01.2019
ԱԺ-ում քննարկվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծման հարցը, որի նախագահի թեկնածու է առաջադրվել ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Ելույթում պատգամավորն ասել է, որ պետք է շատ ուշադրություն դարձնել ֆինանսական ենթակառուցվածքների վրա՝ ավելի վերահսկելի դարձնելու: Միաժամանակ, Մանե Թանդիլյանի խոսքով, բյուջետային գրասենյակի առկայությունը ԱԺ-ում իրապես ավելացրել է պատգամավորների հնարավորությունը՝ տիրապետելու տեղեկատվության: Հասկանում ենք, որ […]
10:40 18.01.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ համաձայն չէ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի այն հայտարարության հետ, որ հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն կատարել: «Մենք ունենք պլանային տնտեսություն, որից պետք է անցում կատարեինք շուկայական ազատ տնտեսության, սակայն այդպես էլ չենք կատարել, բայց միաժամանակ լիարժեք պլանային […]