TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգելա Մերկելն իր աջակցությունն է հայտնել Brexit-ի գործընթացի իրագործմանը

19:12 19.01.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը-խմբ.) գործընթացի բնականոն իրականացման հարցն իր համար շարունակում է առաջնային լինել, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոեխանցմամբ՝ այս մասին Մերկելը խոսել է Ռոսթոքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ: «Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ի գործընթացն իրականացվի […]

̰
Վրաստանը և «Գազպրոմը» երկու շաբաթում կպայմանավորվեն Հայաստան գազի տարանցման շուրջ

19:06 19.01.2019

Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ ռուսական գազը Հայաստան տարանցման պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ կավարտվեն մոտակա երկու շաբաթում։ Այս մասին այսօր լրագրողների հետմ զրույցում տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և  կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, հայտնում է TASS-ը: «Ներկայումս «Գազպրոմի» հետ ընթանում է ռուսական գազը Հայաստան տարանցման նոր համաձայնագրի պայմանների քննարկում: Մինչ այդ բանակցությունների ավարտը նախորդ պայմանագրի […]

̰
Ռուս հայտնի պրանկերները խոստովանել են, որ Պուտինին զանգել հնարավոր չէ

18:20 19.01.2019

Հայտնի պրանկերներ Վովանն ու Լեկսուսը ուկրաինական «Страна» հանդեսին պատմել են, որ ոչ մի կերպ չեն կարողացել զանգահարել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Լեկսուսի խոսքով՝ ՌԴ նախագահին զանգահարելը շատ դժվար է, քանի որ վերջինս չունի հեռախոս և օգտվում է հսկված համակարգով հեռախոսներից. «Տեսականորեն, եթե անգամ մենք ուզեինք զանգահարել Պուտինին, ապա չէինք էլ կարողանա նրա հետ խոսել»,- խոստովանել է […]

̰
«Վրացական երազանք»-ը կարող է տուգանվել 199 հազար լարիով

18:14 19.01.2019

«Վրացական երազանք» կուսակցությունը կարող է տուգանվել 199.170 լարիով: Պատճառը Facebook սոցիալական ցանցում կատարված քարոզչական գրառումներն են, որոնք արվել էին անկախ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Կուսակցության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու միջնորդությամբ դատարան էր դիմել Պետական ​​աուդիտի ծառայությունը: Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա այն կրկնակի ավելի է, քան իշխող կուսակցության քարոզարշավի նպատակով […]

̰
Կառավարության կազմն արդեն ուրվագծվում է. նախարարների կենսագրությունները

18:00 19.01.2019

Կառավարության կազմն արդեն ուրվագծվում է: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակման հրամանագրերը: Նրանց մեծ մասը վերանշանակվել է, նախարարի պաշտոնում միայն մեկ անուն է նոր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է նշանակված նախարարների կենսագրությունները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի նախագահի հրամանագրերով այսօր նշանակվեց 12 նախարար։ Նորություն կարծես չկար, […]

̰
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նոր մեղադրանք է առաջադրել Թրամփին, ՌԴ-ին, Wikileaks-ին և Ալիևի նախկին փեսային

17:55 19.01.2019

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը դիմել է դատարան նոր մեղադրանքով, որը կցվելու է ԱՄՆ նախագահին, Ռուսաստանի զինված ուժերին ու այլոց վերագրվող մեղքերին։ Այս անգամ նրանք մեղադրվում են 2018 թվականի նոյեմբերին Դեմոկրատական կուսակցության անդամների էլեկտրոնային հասցեներն ու կուսակցության ազգային կոմիտեի սերվերը կոտրելու փորձի մեջ։ Մինչ այս կուսակցությունը նրանց մեղադրում էր 2015 և 2016 թվականներին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու […]

̰
Մերկելի կուսակցությունը նոր ղեկավար է ընտրել

17:48 19.01.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը արդեն երկրորդ առաջնորդին է ընտրում Մերկելի լիազորությունների դադարեցումից հետո։ Այս անգամ Քրիստոնյա-սոցիալիստական կուսակցության նախագահ է ընտրվել Բավարիա երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերը։ Նոր նախագահը կուսակցության համագումարի ժամանակ ստացել է ձայների 87,4 տոկոսը։ Սակայն նշվում է, որ ինտրիգը ոչ թե նրա ընտրվելն էր, այլ հավաքելիք տոկոսները, քանի որ լուրջ մրցակից Զյոդերը չուներ։ […]

̰
Բաքվում ցույց են անում քաղբանտարկյալներին ազատելու պահանջով

17:34 19.01.2019

Ադրբեջանի ընդդիմադիր մի քանի կազմակերպություն և կուսակցություն ցույց են կազմակերպել երկրի մայրաքաղաքում՝ վերջերս հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովին ու 100-ից ավելի մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջով։ Ցույցը, որ անցկացվում է Բաքվի տեղական իշխանությունների թույլտվությամբ, տեղի է ունենում քաղաքի մարզադաշտերից մեկում։ Տեղական լրատվամիջոցներից մեկը նշում է, որ ցուցարարները ավելի շատ են, քան սովորաբար լինում են մյուս ընդդիմադիր […]

̰
«Հանրապետություն» կուսակցությունը աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը. հայտարարություն

17:20 19.01.2019

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ նորընտիր իշխանություններին: «2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ: Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում՝ հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության […]

̰
Մարդկանց կասենք՝ գործ չունեք վարչարարության հետ, միայն սկսեք ձեր գործը. Կարապետյանը՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին

17:00 19.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին հարցրել է, թե ինչ են ենթադրում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները: «Հարկային օրենսգրքի փոփոխությունը երկու հիմնական ուղղություններ կունենա: Առաջինը միկրոբիզնեսին վերաբերող հատվածն է, որտեղ մենք կհայտարարենք, որ մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառությամբ ձեռնարկություններն ազատվում են հարկերից: Սա արվում է այն բանի […]

̰
ԵԽԽՎ-ում կդիտարկեն Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

16:47 19.01.2019

Երկուշաբթի Ստրասբուրգում կմեկնարկնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Այն կանցկացվի հունվարի 21-25-ը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Էդմոն Մարուքյանը: Հատկանշական է, որ նիստի հենց առաջին օրը անդրադարձ կկատարվի նաև Հայաստանում […]

̰
Ոչ թե խոսում ենք մարդկանց կրճատումների, այլ կառավարման արդյունավետության մասին. Վարազդատ Կարապետյան

16:00 19.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին հարցրել է՝ արդյո՞ք բյուրոկրատիայի կրճատումը կարող է տնտեսական էֆեկտ տալ: «Կախված է տնտեսության ճյուղերից: Եթե մենք խոսում են փոքր, միջին կամ առավելապես մեծ բիզնեսի զարգացման մասին, այս դեպքում առաջնային գործոնները կարող են լինել ուղղակի […]

̰
Ոստիկանությունում պարգևատրվել են քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ

15:52 19.01.2019

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունեցել  հանդիսավոր նիստ, որին ոստիկանության պետի տեղակալներից, կոլեգիայի անդամներից բացի ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։ «Ուրախ եմ տեսնելու ձեզ։ Այսօր իմ հրամանով ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես […]

̰
Պետք է եկամուտների որոշակի վերահսկողություն անել, որ մարդիկ չփորձեն թաքնվել 24 միլիոն դրամի հետևում. Վարազդատ Կարապետյան

15:35 19.01.2019

«Փոքրիկ կրպակ ունեցող գյուղի վարսավիրն ինչո՞ւ պետք է ունենա 160 հազար դրամանոց նոր սերնդի ՀԴՄ-ներ»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցը տվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին: «Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, մենք այդ հարցը կքննարկենք նաև Ազգային ժողովում, երբ կառավարությունը բերի օրենսդրական փաթեթը: ՀԴՄ-ների […]

̰
Կարծես երկու զուգահեռ հանրություններ ունենանք. Վարազդատ Կարապետյանը` խնդիրների արագ լուծում պահանջողների մասին

15:00 19.01.2019

«Մարդիկ կան, որ ասում են՝ Փաշինյանն էլ ոչ մի հարց չլուծեց, ի՞նչ պետք է լուծեր Փաշինյանն այս 9 ամսվա ընթացքում»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին: «Մենք կարծես երկու տեսակի զուգահեռ հանրություններ ունենանք: Մեկ տեսակն իրական կյանքում ապրող […]

̰
Ով նշանակվեց, ով՝ ոչ. ի՞նչ է դա նշանակում․ կառավարության նոր կազմը հայտնի է

14:54 19.01.2019

Հայաստանի նախագահի հրամանագրերով այսօր նշանակվեց 12 նախարար։ Նորություն կարծես չկար, քանի որ նշանակվածները բոլորն էլ մինչ այս նախարարի պաշտոնակատար էին։ Բացառություն կարելի է համարել միայն Զարուհի Բաթոյանին, ով նախարարի տեղակալ էր, և ընդամենը մի քանի օր է, ինչ կատարում էր նախարարի պարտականությունները։ Բայց ինչո՞ւ չնշանակվեցին մյուսները։   Վերադառնանք։ Նշանակվեցին ոչ բոլոր նախարարությունների ղեկավարներ։ Եվ պատճառը […]

̰
Ես մի փոքր լավատես չեմ խորհրդարանում լրագրողների շատ առկայության մասին. Բորիս Նավասարդյան

14:49 19.01.2019

«Ես մի փոքր լավատես չեմ խորհրդարանում լրագրողների շատ առկայության մասին: Նախորդ դեպքերը ցույց են տվել, որ լրագրողները դառնում են տվյալ քաղաքական ուժի անդամ և պաշտպանում իրենց նախկին մասնագիտական մոտեցումները այլ տվյալ քաղաքական ուժի դիրքորոշումները»,- այս մասին ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ուղիղ եթերներին, որտեղ նա […]

̰
Երբ կան քաղաքական շահեր, սովորական 13-րդ աշխատավարձը դառնում է շահարկման նյութ. Ռոմանոս Պետրոսյան

14:47 19.01.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքում արձագանքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե իր թիմակիցներին դրամական խոշոր պարգև է տվել: «Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ և ԶԼՄ ներկայացուցիչնե՛ր, թեև ես ինձ համար որպես սկզբունք եմ որդեգրել՝ չանդրադառնալ ամեն տեսակի բամբասանքի, սակայն պետք է ցավով նշեմ, որ այս անգամ աղմուկը հատեց այն սահմանը, որից հետո լռելը պարզապես անթույլատրելի է։ […]

̰
Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին

14:40 19.01.2019

Հունվարի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների և մեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչների։ Ինչպեստեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրանք իրենց հուզող հարցերն են ներկայացրել ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների կայանատեղիներին, մեքենաների ներմուծմանն ու մաքսազերծմանը, օնլայն տաքսի ընկերություններին, տաքսիների ապահովագրությանը։ […]

̰
Մենք պետք է ուրախանանք, որ ԱԺ-ում բազմաթիվ պատգամավորներ նախկին լրագրողներ են. Աշոտ Մելիքյան

14:38 19.01.2019

«Մենք պետք է ուրախանանք, որ ԱԺ-ում շատ պատգամավորներ նախկին լրագրողներ են: ԱԺ-ում նրանց առկայությունը կարող է նպաստել շատ օրենսդրական նախաձեռնությունների հարցում»,- 7-րդ գումարման ԱԺ-ում լրագրող պատգամավորների թվաքանակին անդրադառնալով՝ ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաշի մասին գրառմանը և «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այստեղ ԶԼՄ-ի կողմից լուրջ խախտում […]

̰
Մարդիկ չեն սպասելու, որ ժամերով թեմաներ քննարկենք, արագ լուծումներ են ակնկալում. Կարապետյան

14:30 19.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին հիշեցրել է նրա ելույթից մի հատված, որ ժողովուրդը խորհրդարանից ակնկալում է արագ լուծումներ և արդյունքներ: Աբրահամյանը հարցրել է՝ ի՞նչ արդյունքներ են սպասում և որքա՞ն արագ: «Ես ապրում եմ Սևանում, Չկալովկան մեր գյուղն է: Ամեն օր […]

̰
Բոլոր պատգամավորները հավասար են օրինաստեղծ գործունեության մեջ. Կարապետյանը՝ հանձնաժողովների աշխատանքի մասին

14:22 19.01.2019

Արդյո՞ք հանձնաժողովի նախագահի կամքից կախված է, թե ինչ օրինագիծ է ընդունվելու: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանն այս հարցն է տվել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին: «Հիմնականում ոչ: Մենք ունենք ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր ղեկավարում են հանձնաժողովներ, բայց դա չի նշանակում, որ այդ հանձնաժողովները կընդունեն ընդդիմադիր պատգամավորների […]

̰
Դավիթ Տոնոյանը և «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները քննարկել են ԶՈՒ նախագծերին օժանդակող հարցեր

14:14 19.01.2019

Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պն լրատվական բաժնից: Զրուցակիցները քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ներկայացված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում տարվող աշխատանքների շարունակականության, զինված ուժերում առաջիկա նախագծերին օժանդակող հարցեր։ Հանդիպման […]

̰
Հայտնում եմ խորհրդարանի բոլոր պատգամավորների հետ համատեղ աշխատանքի իմ լիարժեք պատրաստակամությունը. ՄԻՊ

14:07 19.01.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին և մշտական հանձնաժողովների նախագահներին իրենց պատասխանատու պաշտոններում ընտրության, հանձնաժողովների ձևավորման և երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքում բոլոր պատգամավորների կողմից իրենց կարևորագույն դերակատարությունը լիարժեք ստանձնելու կապակցությամբ: Խորհրդարանական հանձնաժողովները հասարակական-քաղաքական կյանքի […]

̰
Դատախազությունը մարդու կյանքին սպառնացող իրավիճակը լուծելու փոխարեն ժամանակ է վատնում իրականությունը խեղաթյուրող հայտարարությունների վրա. Մայրապետյանի փաստաբանական խումբ

14:00 19.01.2019

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով ՀՀ գլխավոր դատախազության՝ երեկ տարածած հաղորդագրությանը:  Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որի հիմնական բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ երկու նախադասությամբ՝ Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել: Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը, ինչպես նախքան ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ […]

̰
Էական չէ՝ մարդը որ կուսակցությանն է պատկանում, որ խմբակցությանը, բոլորս մեկ թիմ ենք. Վարազդատ Կարապետյան

13:46 19.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ: Անդրադարձ է կատարվել ԱԺ առաջին նիստին: Արամ Աբրահամյանը նախ՝ նշել է, որ հարցերը երկար էին տրվում, դրանք պարունակում էին նաև պատասխաններ, հետո հարցրել է՝ դա անփորձությունի՞ց է, թե՞ միշտ է այդպես լինելու: […]

̰
Քաղաքապետն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին

13:26 19.01.2019

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի համաձայն, Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses («Դայմլեր բասիս») ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Daimler Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան: Քաղաքային […]

̰
Հողերի հանձնում, իհարկե, չկա. Արման Նավասարդյան

13:06 19.01.2019

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արտակարգ և լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը խոսել է Արցախյան խնդրի մասին. «Հողերի հանձնում, իհարկե, չկա, գոնե մեր հասարակության և իշխանության համար, ես միանշանակ կարող եմ ասել: Ադրբեջանի հռետորաբանությունը և քաղաքականությունը խիստ տարբերվում են իրարից. դրանք 2 տարբեր բևեռներ են: Նրանք խոսում […]

̰
ՄԱԿ-ն ակնկալում է սերտորեն համագործակցել Ձեզ և Ձեր կառավարության հետ. Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետին

12:51 19.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձերդ գերազանցություն, Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:  Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարեւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հաստատվեց ԱԳ նախարարի պաշտոնում

12:22 19.01.2019

Հայաստանի նախագահի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը քիչ առաջ հրապարակվեց նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ Մնացականյանին նշանակել արտաքին գործերի նախարար», – ասվում է հրամանագրում։

̰
BACK_TO_TOP