16:59 17.01.2019
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ունեցել է զուտ ֆինանսական օգտակարություն, որի մասին այսօր հպանցիկ խոսեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Միքայել Մելքումյանը։ Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նա հիշատակեց, թե որքան են ավելացել մաքսատուրքերից Հայաստանի բյուջե մտնող գումարները։ «Մենք մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը հավաքում էինք 45 միլիարդ դրամ մաքսատուրք, ընդամենը։ Եվրասիականին […]
16:55 17.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի […]
16:51 17.01.2019
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Լյուքսեմբուրգի Մեծ դքսության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, հույս ունեմ, որ մեր երկրների կառավարությունները […]
16:46 17.01.2019
Ինչպես արդեն հայտնել ենք Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել էր Աբու Դաբիի Լուվր թանգարան: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ՀՀ նախագահը թանգարանի հուշամատյանում գրառում է կատարել. «With love»․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի գրառումն […]
16:44 17.01.2019
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արձագանքել է մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների: Ֆեյսբուքյան իր էջում նա հետևյալ գրառումն է արել. «Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից» , այնուհետև aravot.am կայքում հրապարակված «Սեյրան Օհանյանը բացատրել է 0038 հրամանի էությունը…» հոդվածները, ըստ որոնց «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ […]
16:40 17.01.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանին հետ կանչել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է […]
16:34 17.01.2019
«Էս փուլում ես դեմ եմ, որ մենք անցնենք միասնական արժույթի, որովհետև միասնական արժույթի անցնելն իր հերթին բերում է որոշակի խնդիրներ: Երբ էմիսիա իրականացնողը դու չես, էմիսիոն խնդիր կա»,- Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ շուկայում միասնական դրամական միավորի ներդրման հարցին։ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված ԲՀԿ-ական […]
16:18 17.01.2019
«Սպասել խորհրդարանից աշխատանքի իրական արդյունք, որը չունի քաղաքական օրակարգ և որտեղ դեռևս չեն հստակեցվել, թե ով է իշխանություն, ով ընդդիմություն, և որտեղ 132 պատգամավոր ներկայացնում են, փաստացի, ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխության պրոդուկտները, սպասել որևէ քաղաքական խնդրի իրական լուծման, իմ կարծիքով, իրատեսական չէ» ,- այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ԵՊՀ եվրոպական […]
16:15 17.01.2019
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում Միքայել Մելքումյանի նշանակման հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը Մելքումյանին հարց ուղղեց ԵԱՏՄ շուկայում գործող մասնավոր ընկերությունների և պետական գնումներին նրանց մասնակցության մասին։ Մանուկյանը նշեց, որ երբ Հայաստանը որևէ ընկերության ներառում է իր «սև ցուցակում», այդ մասին կարող են տեղեկանալ նաև ԵԱՏՄ […]
16:14 17.01.2019
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է անձին հաշվառումից հանելու առանձնահատկությունները. «1) Անձին հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, որպեսզի բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հանվի հաշվառումից: – Իսկ սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառման դեպքում եթե սեփականատերերը մի քանիսն են, բոլորը պարտադիր տալիս են գրավոր համաձայնություն: […]
16:08 17.01.2019
ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է Գոռ Գևորգյանի բարձրացրած հարցին՝ կապված զինվորների միջև ու զինվոր-սպա փոխհարաբերությունների հետ: Քոչարյանը կարևորել է այդ հարցը և նշել, որ կան երկրներ, որտեղ, եթե միջանձնային վատ հարաբերությունների պատճառով զինվոր է զոհվում, ապա այդ զորամասը լուծարում են՝ համարելով, որ այդ զորամասում արդեն […]
16:03 17.01.2019
Ազգային ժողովում նոր ստեղծվող Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ն իր քվոտայով առաջարկել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը։ ԼՀԿ խմբակցությունից Անի Սամսոնյանն այսօր նրան հարց տալիս հիշեցրեց, որ իրենք ԲՀԿ-ից առաջ էին նման հանձնաժողով ստեղծելու առաջարկ արել։ Թեկնածուն չհամաձայնեց՝ ասելով, որ իրենք դեռ երկար ժամանակ առաջ էին խոսում նման ինտեգրացիոն հանձնաժողովի մասին։ Մելքումյանը մատնանշեց […]
15:57 17.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Միքայել Մելքումյանին հարց ուղղեց ԵԱՏՄ-ԵՄ կամրջի ստեղծման հնարավորությունների մասին: Նա հարցրեց` իբրև հանձնաժողովի ղեկավարի թեկնածու` Մելքումյանն ինչպե՞ս է գնահատում այդ կամրջի ստեղծումը, քանի որ սա ունի ոչ միայն տնտեսական նշանակություն: Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ ներկայումս 1000 ապրանքատեսակ ենք կարողանում […]
15:44 17.01.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին և պատասխաններ տվել: «6-րդ գումարման Ազգային ժողովի պարոն Մարուքյանից մի քիչ տարբերվում է այս գումարման պարոն Մարուքյանը: Պարո՛ն Մարուքյան, ի՞նչ է կատարվում, այսինքն՝ ինչ-որ խնդիր կա, իշխանությունը դրանով չի՞ զբաղվում, մարդու իրավունքներից եք խոսում: Հիմա նայեք, թե ում եք «մեղադրում» […]
15:41 17.01.2019
Խորհրդարանում շարունակվում է մշտական հանձնաժողովների ձևավորումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին «Բարգավաճ Հայաստան»-ն առաջադրում է Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Նա ներկայացրեց վերջինիս կենսագրությունը: Մելքումյանը նշեց, որ սա ուշացած հանձնաժողով է, պետք է ավելի շուտ ստեղծվեր, այսինքն՝ ոչ թե «պրոբլեմները շալակելուց» հետո, այլ նախապես՝ նախապատրաստելու […]
15:40 17.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքի առնչությամբ Ալեն Սիմոնյանի ելույթին: Մարուքյանը կրկնել է նախորդ ելույթում ասածը՝ Եվրոպական դատարանը գործ է կոմունիկացնում Հայաստանի դեմ, որը, ըստ պատգամավորի, խնդիր է: «Սա ինդիկատոր է: Լույսը վառվում է արդեն ինդիկատորի: Եվ այս առումով մենք այստեղ ենք՝ մեր առաքելությունն իրականացնելու, պարոն […]
15:36 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը հունվարի 17-ին խորհրդարանում անդրադարձավ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներին: Նա խոսեց արդեն իսկ արված մշակումների մասին, որոնց խոստացել էր ելույթով անդրադառնալ: «Մշակումների մի մասն արդեն սպառազինության մեջ է, ոլորտում կուտակված լրջագույն պոտենցիալ կա, օրենսդրական դաշտում այս տարիներին ընդունել ենք օրենքներ, որոնք խրախուսել են դրսից մատակարարումները, այստեղ լուրջ բացթողում ունենք: Հուսով […]
15:35 17.01.2019
«Բանակում առկա միջանձնային հարաբերությունները հասարակության հայելային պատկերն են: Որքան որ առողջ եղավ մեր հասարակությունը, այդքան առողջ կլինի բանակը ներսից»,- այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը: Գոռ Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ բանակում զինվորների միջև, ինչպես նաև զինվոր-սպա փոխհարաբերություններին: Պատգամավորը նշեց, որ իրապես փոփոխություններ են եղել հասարակության, ոստիկանի ու բանակի […]
15:29 17.01.2019
Հայաստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք հեղափոխությունից հետո էլ կարողացել են պահպանել իրենց չեզոքությունը: Այս մասին «ՇԱՆԹ» ՀԸ-ի «Հեռանկար» ծրագրի եթերում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Տրամաբանական ինչ-որ փոփոխություն կա: Տեսեք, նախկինում մենք իշխանությունների հետ ևս համագործակցում էինք այն տեղերում, որտեղ մեր և իշխանությունների պատկերացումները համընկնում էին, բայց այդ տեղերը […]
15:24 17.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկի ժամանակ ասել է, որ կառավարության 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի. «Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և մենք զուգահեռ նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Գիտեմ, որ հարցը շատ հետաքրքրում է, ուզում եմ ասել հետևյալը՝ օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների […]
15:22 17.01.2019
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» հարցը: «Առաջարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Արտոնությունը, փաստացի, կգործի 2.5 տարի»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Իրինա […]
15:00 17.01.2019
ԱԺ «Իմ քայլը» Նիկոլայ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից արձագանքեց նախորդ ելույթներից մի քանիսին: Նա դիմեց մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Մայրապետյանի գործով, որ ասում էր` ձեզ դատի են տվել, պետք է այդ գործը մարսեք, ասաց, որ դա նախաքննական մարմինների փնթիության արդյունքն էր, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է: Ես որպես իրավաբան պարզաբանեմ, թե իրականում ինչի մասին […]
14:50 17.01.2019
Այն, ինչ վերջին 7 ամիսներին անում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, դա փորձ է կողմերին բերել Վիեննայի համաձայնությունների իրականացման շրջանակ: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ այսօր խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք, որ հունվարի վերջին նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների […]
14:35 17.01.2019
ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավարի հարցը խորհրդարանական խմբակցությունների կողմից առայժմ չի քննարկվել՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, պարզաբանել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում խոսակցություններ են շրջանառվում, որ Հովհաննես Իգիթյանին վստահվելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոխնախագահի պաշտոնը, իսկ պատվիրակությունը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության […]
14:31 17.01.2019
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներից Նարեկ Մալյանի նկատմամբ «ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձին»: Նշենք, որ նա ներկայումս Նարեկ Մալյանի փաստաբանն է: Փաստաբանը տեղեկացնում է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից իրենց տեղեկացրել են, որ Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր […]
14:10 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը հունվարի 17-ին խորհրդարանի նիստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմեց հարց-առաջարկով: Կարապետյանն ասաց` ուրախ է, որ այս ոլորտում հեղափոխություն է սկսվում, նշեց, որ իրենց դիրքորոշումը ևս հեղափոխական է լինելու: Պատգամավորի հարց-առաջարկը հետևյալն էր` ոլորտային ձեռնարկությունները, որ լուրջ փորձ են կուտակել ու տեղյակ են խնդիրներին, կցանկանային […]
14:05 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց ռուսական սպառազինությունից 100 տոկոսով կախվածությանն այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ վարկային բնույթի տարբերակներ փնտրելու վերաբերյալ: Բաբաջանյանը նաև հիշեցրեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին էր խոսվում, ապա հետաքրքրվեց` Քոչարյանն այս […]
14:00 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարց է ուղղել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, թե ինչ անել, որպեսզի Ազատամարտի դերը չնսեմացվի. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է Ազատամարտի դերը նսեմացնել: Ազատամարտն էր այն հենքը, որ ստեղծեց հայոց բանակը: Եռաբլուրը պետք է լինի այն սրբավայրը, որ թույլ չտա […]
13:56 17.01.2019
ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված խոստումները կյանքի չեն կոչվում. «Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Այստեղ նույնիսկ նրա կախարդական փայտիկն անզոր գտնվեց։ Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։ . ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։ . […]
13:54 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ողջունել է ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության առաջադրումն ու հարց է ուղղել Քոչարյանին ազգային անվտանգության հայեցակարգ ունենալու մասին: «Կարծում եմ՝ իրադրության փոփոխություն ունենք, և դա պետք է հայեցակարգի փոփոխության հիմք հանդիսանա: Դուք տեսնո՞ւմ եք այդ անհրաժեշտությունը, որ մենք ազգային անվտանգության նոր ու կիրառելի […]