19:57 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի համոզմամբ` խնդիրներ կան բոլոր ոլորտներում, ոչ միայն քննչական մարմիններում, որովհետև իրենք մարդկանց մենք որևէ ձևով չեն տարանջատել, չեն ազատել, չեն ներգործել: «Մարդիկ պետք է ընտրություն ունենան և ունեցել են, գիտեն, որ չի կարելի նախկին տրամաբանությամբ շարունակել, բնական է, որ բոլոր ոլորտներում կարող ենք նման խնդիրներ ունենալ, մարդիկ […]
19:53 17.01.2019
Հայաստանը պետք է դառնա կրթական, առողջապահական ծառայություններ արտահանող երկիր։ Կրթության ոլորտում այդ հնարավորությունն ու նաև փորձը կա։ Հայաստանը պետք է գնահատի իր կարողությունները, որովհետև ունի ավելի շատ քաղցրահամ ջուր, քան բոլոր հարևանները միասին, իսկ ջուրը գնալով թանկանալու է աշխարհում։ Իր տեսլականի մասին հարցին ԱԺ ամբիոնից խոսելիս այսպես ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության […]
19:46 17.01.2019
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարազդատ Կարապետյանի նշանակման հարցի քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Կարապետյանին հիշեցրեց, որ նա կառավարության անդամ է եղել համայնքների խոշորացման գործընթացի ժամանակ ու պատասխանատու է այդ ժամանակ ծագած խնդիրների համար։ Սամսոնյանը հարցրեց Կարապետյանի դիրքորոշումը այս համատեքստում։ Կարապետյանը հարց ուղղեց պատգամավորին ու […]
19:44 17.01.2019
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հունվարի 17-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել […]
19:41 17.01.2019
ԱԺ տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովն ամենածանրաբեռնված ու ամենակարևոր հանձնաժողովներից մեկն է: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Ամենևին չեն ուզում նսեմացնել մյուս հանձնաժողովների դերը, բայց, եթե նայում ենք զուտ վիճակագրությամբ, օրինագծերի մեծ մասն անցնում է հենց այս հանձնաժողովով»,- ասել է նա: Պատգամավորը, այնուամենայնիվ, որոշակի տարանջատում […]
19:39 17.01.2019
«Այս խորհրդարանին և այս կառավարությանն ընտրել է ժողովուրդը»,- արձագանքելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատությանը` այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը: Իշխանության «անորակ կադրեր» ունենալու մասին Մարգարյանի գնահատականին ի պատասխան` Զոլյանն ասաց, որ ի վերջո, եթե համեմատեն նախորդ իշխանական խմբակցության հետ, որի հետ ՀՅԴ-ն տարիներով համագործակցում էր, ակնհայտ է դրական տարբերությունը. յուրաքանչյուրն […]
19:35 17.01.2019
Ազգային ժողովում իր ելույթը տարբերվող կերպով այսօր սկսեց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանը։ Նա խոսեց այս ընթացքում խորհրդարանի անարդյունավետ աշխատանքի մասին։ «Ես ճիշտն ասած ուզում էի խոսել այս հանձնաժողովի գործառույթների մասին, ենթադրենք՝ համայնքների միավորումների մասին, դրա կարևորության, մարզպետարանի դերի, դրա անկարևորության, բնապահպանական տարբեր […]
19:32 17.01.2019
Հայաստանի Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանն այսօր ԱԺ պատգամավորներին հարց ուղղեց՝ ի՞նչ տարբերություն, թե ինքը ինչ կարծիք ունի իր հանձնաժողովին վերաբերող որևէ խնդրի վերաբերյալ․ միևնույն է, հանձնաժողովի ղեկավարը ունի միայն կանոնակարգելու, համակարգելու լիազորություններ, ոչ ավելին։ Կարապետյանի բարձրացրած խնդիրը վերաբերում էր նրան, որ այս գումարման […]
19:25 17.01.2019
Քաղաքական այս նոր փուլում կառավարության առջև դրված նշաձողը շատ ավելի մեծ է, կարելի է ասել՝ այդ սպասելիքները գերչափազանցված են: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Մարդիկ սպասում են արագ փոփոխությունների, լուրջ փոփոխությունների, միևնույն ժամանակ, որը շատ դժվար է համատեղել, այսինքն՝ լուրջ փոփոխությունները շատ […]
19:22 17.01.2019
Ազգային ժողովում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարազդատ Կարապետյանի նշանակման հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը նրան հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է անել, որ գյուղացիներին ստաժ հաշվարկվի, չէ՞ որ նրանք նույնպես աշխատում են։ Կարապետյանը բացատրեց, որ վիճակագրություն կազմելիս հաշվետվությունների ներկայացման առաջնային օղակը գյուղապետարանն է, և գյուղացիները առանձին […]
19:20 17.01.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի […]
19:13 17.01.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ նիստում ելույթի ընթացքում խոսել է վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարության կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ հասարակական ընկալումների մասին: Նա հայտարարել է, որ կառավարությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը, այն է՝ զերծ պահել երկիրը հետհեղափոխական տնտեսական […]
19:07 17.01.2019
Ազգային ժողովում քննարկման ժամանակ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանը հայտարարեց, որ ճիշտ չէ գնահատականներ տալ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, քննարկել միությունների կազմակերպվածություն և այլն։ Ըստ նրա՝ ավելի տեղին է գտնել հնարավորություններ՝ այդ կենտրոնների ու միությունների հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու համար։ Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Միքայել Մելքումյանը համաձայնեց նրա հետ, […]
19:06 17.01.2019
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքը առաջադրեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց նրա թեկնածությունն ու կարճ կենսագրությունը, ըստ որի՝ Կարապետյանը եղել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար ու հրաժարական է տվել հեղափոխության օրերին, ավելի ուշ նշանակվել է վարչապետ […]
18:50 17.01.2019
Գործադիրում այսօր՝ նիստի ժամանակ, քննարկվել է նաև «ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը. «Որոշումը, որի մեջ առաջարկվում է փոփոխություն կատարել, կարգավորում է ավելացված արժեքի մասին զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ կապված փոխհատուցումների, պարզեցված ընթացակարգի հարաբերությունները: Այն կարգավորումները, որ ընդունվել էին 2017 թվականին, ըստ որի՝ սահմանվել էին հարկ […]
18:45 17.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։ Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության […]
18:38 17.01.2019
Հունվարի 17-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ և համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի […]
18:34 17.01.2019
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ: Նախագահ Սարգսյանը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը քննարկել են տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես գործարար կապերի ընդլայնմանն ու ֆինանսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել զբոսաշրջության […]
18:24 17.01.2019
«Մենք իսկապես ունենք շատ մեծ պոտենցիալ՝ դառնալու ԵԱՏՄ «սիլիկոնային հովիտ»։ Հավատացե՛ք, ընկերնե՛ր, Սերգեյ Մերգելյան, Վիկտոր Համբարձումյան և այլ գիտնականներ տվող ազգը պարզապես իրավունք չունի չլինելու այս տարածաշրջանային «սիլիկոնային հովիտը»։ Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական մեր գործոնները հաշվի առնելով՝ մենք միգուցե այլընտրանք էլ չունենք»,- այս մասին այսօր Ազգային ժողովում տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց […]
18:12 17.01.2019
Ազգային ժողովում նոր ստեղծվող տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի առաջադրմանն աջակցելու համար ելույթ ունենալիս նույն կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր լրագրողական գործունեության ընթացքում ինքը չէր սիրում տնտեսագետ պատգամավորների հետ խոսել, քանի որ նրանք հետաքրքիր չէին լրագրողական տեսանկյունից։ Բայց Մելքումյանը, ըստ նրա, այդպիսին չէ։ «Միքայել Մելքումյանը բացառություն է, իսկապես […]
18:07 17.01.2019
Վերաքննիչ դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը մանրամասներ չի ներկայացրել, միայն տեղեկացրել է, որ երկրորդ անգամ ինքնաբացարկ է ներկայացվել դատավորին։ Նիստի ավարտից հետո ցուցարարներից երկուսը մոտեցել են պաշտպանին և ներողություն խնդրել նախորդ անգամ իրենց պահվածքի համար։ Ի պատասխան` Արսեն Մկրտչյանն ասել է, որ մեքենայով չի եկել […]
18:06 17.01.2019
Եվրոպական խորհրդարանում քննարկումներ են կայացել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեմայով: Քննարկման հիմնական թեման եղել է բլոգեր Նեհման Հուսեինովի ձերբակալությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը: Հաղորդվում է, որ քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի անդամները սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին: «Պետք է վերջ տալ այն սպեկուլյացիաներին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Եվրոպային գազ տրամադրելով՝ ազատում է նրանց […]
18:02 17.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցության և կարեկցանքի խոսքերն է հղել նախագահ Զուրաբիշվիլիին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
17:57 17.01.2019
Իրանը Հայաստանի սահմանի մոտ գտնվող տարածքում հսկայական մայրուղի է կառուցում, իսկ սահմանի այս կողմում՝ Մեղրիում, որևէ բան չկա, ժամանցի վայր չկա, նորմալ ճանապարհ չկա։ Զբոսաշրջիկը պետք է հասնի Կապան, բայց դա հեռու է, չի ուզում գնալ։ Այսպիսի մտահոգություն հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ մյուս պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ «Ինչ վերաբերում […]
17:43 17.01.2019
«Մինչև սեպտեմբեր ամիսը Փաշինյան-Վլադիմիր Պուտին ամեն հանդիպումից առաջ ես անձամբ վարչապետին խնդրել եմ, որ այդ հարցը բարձրաձայնվի, և ինձ հավաստիացվել է, որ բարձրաձայնվել է։ Բայց հիմա մենք ունենք այն, ինչ ունենք»,- Հայաստանի վարորդական իրավունքով Ռուսաստանում տաքսի վարելու սահմանափակումների մասին այսօր Ազգային ժողովում ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում այդ արգելքը, […]
17:28 17.01.2019
Հայաստանի քաղաքացիներն այսօրվանից չեն կարողանալու իրենց հայկական վարորդական իրավունքներով տաքսի վարել Ռուսաստանում։ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Միքայել Մելքումյանի նշանակման հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա Մելքումյանին հարցրեց, թե ինչ է անելու այս և նմանատիպ հարցերի լուծման համար։ Մելքումյանը համաձայնեց, որ սա խնդիր է, ու խնդիր է […]
17:27 17.01.2019
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ջերմ վերաբերմունքն ու ընդգծված ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի վառ արտահայտությունն են նրա անմիջական աջակցությամբ ու նվիրատվությամբ իրականացված ծրագրերը։ Հանրապետության նախագահը […]
17:25 17.01.2019
Թեև ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, բայց դրա անդամներն իրենց քաղաքական շահերն ունեն․ այդ պետություններից ամեն մեկը հիմնվում է իր քաղաքական առաջնահերթությունների վրա։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա հիշեցրեց, որ երբ այդ պետություններից մեկը զենք է վաճառում […]
17:10 17.01.2019
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունն այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում ավարտվեց: Նախաքննական մարմինը ներկայացրեց իր հիմնավորումները, թե ինչու պիտի Արմեն Գևորգյանը կալանավորվի: Պաշտպանական կողմն էլ ներկայացրեց իր առարկություննեը: Մոտ երեքուկես ժամ տևած նիստից հետո Արմեն Գևորգյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի ժամանակ ներկայացրել է իր կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում […]
17:06 17.01.2019
Հունվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի պատասխանատուների: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Գոհունակությամբ արձանագրվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի արդյունավետ համագործակցությունը Մայր Աթոռի կառույցների, թեմերի և Կլոր Սեղան հիմնադրամի հետ: Զրույցի […]