13:44 17.01.2019
Կառավարության նիստից հետո վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը խոսել է լրագրողների, ինչպես նաև կառավարության շենք մտած մի շարք ավտոներմուծողների հետ: Վերջիններս կրկին բողոքում են ավտոմեքենա ներկրելու համար սահմանված բարձր հարկերից: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Դրանցից մեկը ենթադրում է հետևյալը. երբ միևնույն հարկային տարվա ընթացքում […]
13:40 17.01.2019
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է տնտեսության զարգացման կառավարության երկարաժամկետ ծրագրի մասին: «Արվելու է ամեն ինչ, որ հնգամյա ժամանակահատվածում ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ հասնեն 23-24 տոկոսի: Ընդ որում՝ այդտեղ գերակշիռ մասը պետք է կազմեն մասնավոր ներդրումները»,- ասաց Խաչատրյանը: Նա շեշտեց, որ այսօր չկա որևէ […]
13:38 17.01.2019
Եթե նախկինում զորակոչի ենթակա երիտասարդների նախնական բուժզննումն անցկացնում էին ՊՆ կառույցները՝ զինկոմիսարիատներին կից հանձնաժողովները, ապա ներկայում այդ լիազորությունը տրված է քաղաքացիական բուժհաստատություններին՝ պոլիկլինիկաներին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը։ Նա նշեց, որ նախկինում պաշտպանության նախարարությունն էր և՛ պատվիրատուն, և՛ ախտորոշում իրականացնողը, և կարող էր տպավորություն ստեղծվել, որ […]
13:36 17.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի […]
13:34 17.01.2019
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ պարզաբանել է, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը գործադիրը կարող է առայժմ չուղարկել խորհրդարան, այլ սպասել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ավարտին, որից հետո Ազգային ժողովի նիստը կընդհատվի և կրկին կվերսկսվի նախագծի ներկայացումից հետո: Մարուքյանը հորդորել է կառավարությանը նախագիծը խորհրդարան ուղարկել […]
13:29 17.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին: Նա նշեց` հայեցակարգը, որ առաջին հայացքից դրական տպավորություն է թողնում, նշանակում է անխտիր բոլորին պետք է զենք տալ, ուղարկել առաջնագիծ կամ խրամատ փորձելու` առանց հաշվի առնելու նրա մտավոր ունակությունները և այլն հանգամանքներ: Նա […]
13:24 17.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմելով՝ հայտարարեց. «Դուք ասացիք, որ Մարտի 1-ի դեպքերը` բոլորիս համար հայտնի, առ այն, որ Զինված ուժերն օգտագործվեցին, ինչն այն ժամանակվա ավտորիտար ռեժիմի արդյունք էր նաև, բայց չնշեցիք, որ բնականաբար կիրառվել էին թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը և ամբողջ անվտանգության […]
13:23 17.01.2019
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում զննում են ոչ բոլոր նորակոչիկներին, որովհետև նախնական զննությունների արդյունքներով նրանք ճանաչվում են ծառայության համար առողջ և պիտանի։ Սակայն կարող են լինել հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս հետագայում՝ ծառայության ընթացքում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը։ Նրա խոսքերով՝ այդ է պատճառը, որ հնարավոր չէ […]
13:22 17.01.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Անդրանիկ Քոչարյանին ԼՀԿ-ից Սարգիս Ալեքսանյանը հարց ուղղեց զորակոչի կազմակերպման խնդիրների և զինկոմիսարիատների կրճատման մասին: «Ունենք տեղեկություն, որ այդ գործառույթը փոխանցվելու է տեղական ինքնակառավարման մարմիններին: Արդյո՞ք դա հավաստի տեղեկություն է, ի՞նչ դիրքորոշում ունեք դուք և ի՞նչ խնդիրներ եք այստեղ տեսնում»,- հարցրեց պատգամավորը: Այս հարցին ի պատասխան՝ […]
13:17 17.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմեց ոչ լիարժեք առողջ տղաներին զորակոչելու հարցով: Նա նշեց, որ զինվորները որոշ հիվանդություններով գնում են բանակ, ծառայության մի մասն անցկացնում հոսպիտալում, և այդ հիվանդությունները երբեմն խորանում են: Քոչարյանն ասաց, որ խնդիր իրոք կա, հիվանդությունների ցանկ գոյություն ունի, որը […]
13:05 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին զինվորականների աշխատավարձերի բարձրացման, արտահագուստի վերաբերյալ, ինչպես նաև ձնահոսքի տակ մնալու դեպքերը բացառելու ուղղությամբ հանձնաժողովի աշխատանքի մասին. «Տարիներ առաջ դուք կտեսնեիք, թե Օմար ոնց էին բարձրանում զինվորականները, դա շատ դժվար էր: Վարչապետը նշեց, որ բանակի […]
12:58 17.01.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հարց է ուղղել սպորտային վաշտի փակման մասին. «Անցած տարեվերջին ՊՆ-ն հայտարարել էր, որ վերաբացելու են սպորտային վաշտը, բայց ինչպես, ինչ պայմաններով, այդ ընթացքին ծանոթ չենք և չեն էլ հայտարարել: Ինչպե՞ս եք դուք անձամբ տրամադրված սպորտային վաշտի վերաբացմանը»,- […]
12:56 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Անդրանիկ Քոչարյանին: Վերջինս կարևորեց, որ զինված ուժերն այլևս երբեք չդառնան ներքին քաղաքականության մաս: Քոչարյանի գնահատմամբ` ԱԺ այս հանձնաժողովը Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու առաքելություն ունի՝ նաև թափանցիկ ու կանխատեսելի գործընկերոջ համբավ ստեղծելու առումով: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն ասաց, որ իրենք պատրաստ են նախկին գործընկերների հետ համագործակցել […]
12:47 17.01.2019
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից: Հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել ցուցանմուշները և արվեստի գործերը: Թանգարանի ցուցադրություններում ներկայացված […]
12:44 17.01.2019
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հարց է ուղղել ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին առաջնագծում 18 տարեկան զինվորներին պայամանագրային զինվորներով փոխարինելու մասին: «Ճիշտն ասած, այդ հարցը շատ ենք հնչեցրել, բայց 18-20 տարեկան զինվորները ծառայում են: Պաշտոնը զբաղեցնելուց հետո կա՞ արդեն որոշակի տեսլական ձեր անելիքների մասին»,- հարցրել է Արման Աբովյանը: Հարցին […]
12:44 17.01.2019
Նախագահ Արմեն Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների հրատարակչական ասոցիացիա և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռաշիդ Ալկուսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից: Նրանք խոսել են գրքի ու հրատարակչական գործին առնչվող արդի խնդիրների ու հեռանկարների մասին։ ԱՄԷ հրատարակչական […]
12:42 17.01.2019
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Վաշինգտոն կայանալիք այցից առաջ նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է CNN-ի աղբյուրը: Աղբյուրը հայտնում է, որ նամակը Թրամփին կփոխանցի է հյուսիսկորեական հեոտախուզական ծառայության նախկին ղեկավար Կիմ Յոն Չհոլը: Ըստ ամենայնի, նա նամակը կհանձնի այսօր՝ Վաշինգտոն հասնելուն պես:
12:38 17.01.2019
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մամուլում տարածված տեղեկությունների մասին, թե իբրև ԱԺ աշխատակազմը բենզինի և բյուջեի խնայողություններն իրականացրել է հեղափոխության արդյունքում, թե իբր աշխատակազմը միջոցները չի կարողացել «տակով անել». «Տեղեկությունն ամբողջությամբ անհեթեթ է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմը զգալի տնտեսումներ է ունեցել նաև 2017 թվականին, […]
12:37 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած մի քանի հարցերին ու դրանց համապատասխան արված որակումներին: «Այն, ինչ դուք ներկայացրիք մարդու իրավունքների կոնտեքստում, ապա ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության հռետորաբանությունը պետք է լինի միայն իրավունքի և օրենքի ուժի համատեքստում, օրենսդիր, գործադիր […]
12:30 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 17-ին խորհրդարանում անդրադարձավ հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներին: «Բոլորը ուրախ են ու հպարտ, որ հեղափոխություն է եղել, այդ թվում՝ ես, բայց Մարդու իրավունքների խնդիրներ ունենք, խոսողներ չկան, այն մարմինները, ինստիտուտները, որ պիտի խոսեն, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ հարձակումներից: Ուզում եմ հստակ ասել, որ երբեք չենք […]
12:19 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ այս խորհրդարանի քննարկումների որակը, տրամաբանությունն էապես տարբերվում է նախորդ խորհրդարանների քննարկումներից. «Նախորդ խորհրդարանների տխուր ավանդույթներից մեկը նաև այն էր, որ նիստը սկսվելուց ուղիղ 15-20 րոպե հետո խորհրդարանի դահլիճում ընդամենը 20 մարդ էր մնում: Նախորդ խորհրդարանը քառօրյայի փոխարեն աշխատում էր 1 կամ 1,5 օր, […]
12:13 17.01.2019
Կառավարությունն այօրվա նիստում քննարկել է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր հաստատելու հարցը: «Հայացեկարգի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի՝ Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թթ կառավարման պլանին և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին 338 N որոշումից», – ասել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը՝ հավելելով, որ […]
12:10 17.01.2019
Նախորդ տարի հարկային և մաքսային մարմինների կողմից հավաքագրված զուտ եկամուտները 14.5%-ով կամ 165 մլրդ դրամով գերազանցել են 2017թ. ցուցանիշները: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից:
12:05 17.01.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ լավ լուր ունեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության եվրոպացի գործընկերներից: Հրապարակել է հայերեն թարգմանությունը: «Հարգելի՛ պարոն Մարուքյան, Թույլ տվեք շնորհավորել Ձեզ ԱԺ ընտրություններում գրանցած հաջողությունների առիթով: Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) Բյուրոն անցած շաբաթ, հունվարի 9-ին, քննարկեց […]
12:02 17.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հայտնեց, որ իրեն դիմել են «Ստեղծագործ Եվրոպա» կինոգործիչների միավորման անդամները, որոնց հետ նախկինում համագործակցել է Զոհրաբյանը: Նրանք հետաքրքրվել են իրենց միավորման ճակատագրի մասին: «Այո՛, նաև մեր համառ ջանքերով, և մշակույթի նախարարությունը օպերատիվ արձագանքեց, մենք հասցրինք նախորդ խորհրդարանի […]
12:02 17.01.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում խոսեց արհեստակցական միությունների մասին. «Պետք է սկսել ստեղծման մեխանիզմներից: Իմ առաջարկն այն էր, որ լինի անկախ արհմիություն, որը կախված չլինի գործատուից: Հուսամ՝ այս ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ կողմ կքվեարկի նրան: Ինչ վերաբերում է որդեգրումների հարցին, երբ 2 միլիարդատեր գալիս, հոգեկան հիվանդ երեխա են որդեգրում, ինձ […]
12:02 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթի ժամանակ խոսել է ցմահ դատապարտյալներին վաղաժամ ազատ արձակելու խնդիրների մասին: «Գործերի վերանայման խնդիրը այն է, որ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը թույլ չի տալիս նույն հիմքերով և նույն պատճառաբանությամբ բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, սա նաև խոչըդոտում է Մհեր Ենոքյանի գործին: Այդ արգելքը հակասում է […]
12:02 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց հայտարարությունը, թե «Դատապարտյալների հիվանդանոց»-ը պետք է դուրս բերվի վարչության ենթակայությունից, հետաքրքրվեց` ո՞ր կառույցին պետք է այն ենթարկվի, ապա անդրադարձավ Նուբարաշենի մեկուսարանը փակելու մասին Զոհրաբյանի հայտարարությանը: Միքայելյանը նշեց` եթե գործը փակվելուն չհասնի, ապա այդ մեկուսարանը գոնե վերանորոգելու խնդիր կա: […]
11:44 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին դիմեց երեխաների որդեգրման հետ կապված հարցով: Նա նշեց, որ այս ոլորտը լուրջ բացեր ունի, դրված է սոցապնախարարության վերահսկողության ներքո, սակայն կա մեծ բաց, որը կապված է երեխաների՝ միջազգային մակարդակով որդեգրման հետ, քանի որ դրանից հետո երեխաների ճակատագրի նկատմամբ […]
11:32 17.01.2019
Առողջական խնդիրները կարող են մեծ ազդեցություն ունենալ զինծառայության ընթացքում մարտական պատրաստության ու հետագայում նաև մարտական հերթապահության վրա։ Հետևաբար, զինված ուժերի ղեկավարությունը նույնպես շահագրգռված է միայն առողջ զորակոչիկներին վերցնելու հարցում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` եթե առողջական խնդիրը կապված է հեշտ բուժվող խնդիրների հետ, ապա այդ զորակոչիներին […]