TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+13.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄԷ պետնախարարը Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին

11:21 17.01.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբդու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։ Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հանրապետության նախագահի տիկինը և պետնախարարը խոսել են երկու երկրների միջև մշակութային ու կրթական փոխգործակցության մասին։ Նշելով, որ Հայաստանում, և հայերն ընդհանրապես, […]

̰
Գերքաշ, թերքաշ, գիշերամիզությամբ ծառայողների ստուգումը կկատարվի այս ամիս

11:17 17.01.2019

Թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն ունեցող և նախորդ զորակոչի ժամանակ զորակոչված զինծառայողներն այս ամսվա ընթացքում կանցնեն հավելյալ ստուգումներ, ինչից հետո հնարավոր է մեկնեն սովորական ծառայության։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ռազմաբժշկական ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով`արդեն կան ակնհայտ դեպքեր, երբ թերքաշ զորակոչիկներն արդեն լրացրել են նորմալ քաշի ստանդարտն ու կարող են տեղափոխվել սովորական՝ առանց սահմանափակումների ծառայության։ […]

̰
Չի՛ կարելի նվազագույն աշխատավարձ ստացող բուժաշխատողից պահանջել 24 ժամ հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը. Զոհրաբյան

11:08 17.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանին ԱԺ ամբիոնի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը  հարց է ուղղել բուժաշխատողների իրավունքների պաշտապնության մասին՝ վերջինիս տեսակետը հասկանալու համար. «Դուք գլոբալ խնդիր եք բարձրացնում, իմ քույրը ՀՀ լավագույն ակնաբույժներից մեկն է, բայց ստանում է 57 հազար դրամ աշխատավարձ: Ինչո՞ւ որոշ բուժաշխատողներ կարող են օգտվել սոցփաթեթներից, իսկ երաժշտական դպրոցի […]

̰
Զոհրաբյանը` տրանսգենդերի` կնոջ անունով ազգանուն ստանալու մասին

11:07 17.01.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին դիմեց` խնդրելով կարծիք հայտնել ընդամենը օրեր առաջ տրանսգենդերի` կնոջ անունով անձնագիր ստանալու դեպքի մասին: «Ուզում եմ լինել անկեղծ, ես ունեմ իմ սկզբունքները, հստակ դիրքորոշումը, երբեք աշխարհում որևէ բան չի կարող ստիպել փոխել իմ դիրքորոշումները, սկզբունքները: Ես, մեղմ ասած, […]

̰
Ինձ համար սկզբունքային է, որ հաշվի առնվի զոհի հարազատների տեսակետը. Զոհրաբյանը՝ Մհեր Ենոքյանի գործի մասին

10:51 17.01.2019

ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին նույն խմբակցության անդամ Շաքե Իսայանը հարց ուղղեց ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու որոշման մասին՝ վերջինիս դիրքորոշումը հասկանալու համար. «Այսօր մենք ունենք 91 ցմահ դատապարտյալ: Արմենակ Մնջոյանը մահացավ, որովհետև մեր կոչերը չլսվեցին: Ես հիմնավորապես զբաղվել եմ և շարունակելու եմ զբաղվել բանակում կատարած հանցագործությունների համար ցմահ դատապարտյալների […]

̰
Հանրության մեջ պետք է կոտրել կարծրատիպերը. Նաիրա Զոհրաբյանը` ընտանեկան բռնության կանխարգելման մասին

10:43 17.01.2019

Խորհրդարանի հունվարի 17-ի նիստը սկսվեց մի քանի պատգամավորի ծննդյան տարեդարձների շնորհավորանքներով: Այսօր ԱԺ պատգամավորներ Աննա Կարապետյանի, Կնյազ Հասանովի, Աննա Կոստանյանի ծննդյան օրն է: ԱԺ այսօրվա նիստում շարունակվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանին դիմելով` «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը կարևորեց նրա խոսքում ընտանեկան բռնության դեմ պայքարի […]

̰
Հարցի ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում բերում է հարցի վնասման. Նաիրա Զոհրաբյանը` Ադրբեջանում հայ ռազմագերիների մասին

10:39 17.01.2019

ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանին նույն խմբակցության անդամ Արման Աբովյանը հարց ուղղեց Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ճակատագրի, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների կառույցների հետ համագործակցության եզրերի մասին. «Այսօր մենք Ադրբեջանում ունենք 4 պատանդ, 2-ը՝ ՀՀ քաղաքացի, 1-ը՝ Արցախի քաղաքացի, մյուսը՝ ՌԴ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացի: Հարցի ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում բերում […]

̰
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է. «Ժամանակ»

10:31 17.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության կազմում «Իմ քայլը» դաշինքից լինելու են նաև նրա տեղակալ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: ԲՀԿ-ն ներկայացնելու են Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»:

̰
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել. «Ժողովուրդ»

09:59 17.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ընդ որում, սա կարող է լինել ՊԵԿ-ն ու ՀՀ ֆինանսների նախարարությունը միացնելուց հետո: «Ժողովուրդ» թերթը հարց ուղղեց պարոն Անանյանին` արդյոք վերջինս իրենց տեսնո՞ւմ է ապագա կառավարությունում: Մեր […]

̰
Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում․ Աշոտյանը պատասխաններ է պահանջում

09:46 17.01.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարությանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։ Շուրջ 4 ժամ […]

̰
Ում է բաժին հասել գեներալ Մանվելի աշխատասենյակը․ «Հրապարակ»

08:56 17.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից, որտեղ այսուհետ նստելու են «Իմ քայլի» պատգամավորները, բացառությամբ այն հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, որոնց աշխատասենյակները տեղակայված են այդ կորպուսում։ Դրանք, որպես կանոն, 2-3 սենյականոց աշխատասենյակներ են, որտեղ հնարավոր է երբեմն մինի-նիստեր հրավիրել։ Իսկ ԲՀԿ-ականներն ամբողջությամբ կտեղափոխվեն դահլիճի մի կողմը՝ Ծառուկյանի […]

̰
Իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Կոստանյանին․ «Հրապարակ»

08:45 17.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանը, որը դեկտեմբերի վերջին վերադարձել էր Հայաստան, նոր կառավարությունում հայտնվելու ակնկալիքներ ուներ, կրկին մեկնել է։ Տեղեկություն կա, որ նոր իշխանությունները չեն պատրաստվում ո՛չ գլխավոր դատախազի, և ո՛չ էլ այլ պաշտոն վստահել նրան։ Նոյեմբերին նա մեկնել էր արտերկիր, գնացել էր վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

08:35 17.01.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել։ Համանախագահներն առանձին-առանձին հանդիպել են ԱԳ նախարարների հետ, որին հաջորդել է համատեղ հանդիպումը: Հանդիպումներին […]

̰
Վրաստանի գրավյալ տարածքներն աստիճանաբար վերածվում են ռուսական փակ բազաների. Իրակլի Կոբախիձե

00:40 17.01.2019

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ելույթ ունենալիս հանրության ուշադրությունն է  հրավիրել վրացական տարածքների բռնազավթման և Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ստեղծված բարդ իրավիճակի վրա: «Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20%-ը: Աբխազիայում և Ցխինվալիում ստեղծել են խամաճիկային ավտորիտար ռեժիմներ: Այդ մարզերում մարդու իրավունքները խախտվում են ամեն օր: Երեխաները` էթնիկ վրացիները, զրկված […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է լուծվել ավելի շուտ, քան Կազմակերպության հաջորդ գագաթնաժողովի օրը. Վալերի Սեմերիկով․ Tert.am

00:33 17.01.2019

Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը:  Tert.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասել է, որ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր է Ղրղզստանը, և որպես ընդունող կողմ՝ նրանք պետք է հանդես գան հերթական գագաթնաժողովն անցկացնելու օրվա առաջարկով: Հարցին՝ այդ գագաթաժողովո՞ւմ է որոշվելու, թե ով կլինի Կազմակերպության գլխավոր քարտուղարը, Վալերի Սեմերիկովը պատասխանել է. […]

̰
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հաստատում է Ադրբեջան հայերի մուտքն արգելափակելու քաղաքականությունը

23:59 16.01.2019

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հաստատել է այն տեղեկությունները, որ իրենք արգելում են հայերի մուտքն Ադրբեջան՝ անկախ նրանց քաղաքացիությունից։ Այս մասին նա հայտնել է ադրբեջանական լրատվական-քարոզչական հարթակներից մեկին։ Դեսպանը հաստատել է հայերի նկատմամբ այդ խտրական վերաբերմունքն ու հայտարարել, որ դա անում են այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Փաստացի, դեսպանը հաստատել է հայկական կողմից Ադրբեջանի հասցեին […]

̰
Հայազգի գործարար Դավիթ Յանին ընդունել են Facebook-ի նոր գրասենյակում

23:30 16.01.2019

Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանն այցելել է Կարիֆոռնիայում տեղակայված Facebook սոցիալական ցանցի նոր գրասենյակ, որտեղ հանդիպել է հայազգի գործարար Դավիթ Զոհրաբյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Յանը։ «Հիանալի հանդիպում էր Դավիթ Զոհրաբյանի հետ Facebook-ի նոր գրասենյակում: Զարմանահրաշ վայր, հիանալի մարդիկ»,- գրել է նա։ https://www.facebook.com/david.zokhrabyan/videos/10161329989680646/ https://www.facebook.com/david.zokhrabyan/videos/10161329989775646/

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

21:47 16.01.2019

Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով: Նիստը նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրների և Աֆղանստանի զարգացման հեռանկարների քննարկմանը:

̰
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին

21:32 16.01.2019

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար  Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.  «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի արդյունքներով։ Նոր խորհրդարանի կազմավորմամբ անցած տարի սկսված քաղաքական անցումը հասավ իր ավարտին՝ խաղաղ պայմաններում և սահմանադրական նորմերին համապատասխան։ Դեկտեմբերի 9-ի […]

̰
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին

21:23 16.01.2019

Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունենալիք միջազգային տնտեսական համաժողովին»,- նշեցին վարչությունից: Համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»:

̰
Բելգիայի Թագավորության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

21:12 16.01.2019

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և հաջողության բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Շատ ջերմ հիշողություններ ունեմ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մեր երկկողմ հանդիպման հետ կապված: Հուսով եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համագործակցության և երկխոսության հիանալի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

20:51 16.01.2019

Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում […]

̰
Զինամթերքի նոր պահեստներ՝ սահմանամերձ գոտիներում

20:35 16.01.2019

Հատուկ ժամանակաշրջանի համար, ըստ օպերացիոն ուղղությունների, զինամթերքի և օպերատիվ ռազմավարական պաշարների ապակենտրոնացման, պահեստավորման նպատակով սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության՝ անվտանգության հատուկ համակարգերով կահավորված պահեստներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

̰
Այսօր չկա մենաշնորհ, բայց տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունենալու հետևանքները դեռևս չենք թոթափել. Դավիթ Անանյան

20:19 16.01.2019

«Հայաստանում այսօր չկա մենաշնորհ, բայց տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունենալու հետևանքները դեռևս չենք թոթափել»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ թեպետ շաքարավազի ներկրողներն ավելացել են, բայց արդյո՞ք ՀՀ շուկան այնքան մեծ է, որ տարիների ընթացքում այդ ոլորտում գերիշխող դիրք ունեցողը հոժարակամ իր դիրքերը կուզենա կիսել այլ տնտեսվարողների հետ: […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևեց 4 ժամ, եղավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում. ՀՀ ԱԳՆ

20:06 16.01.2019

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել […]

̰
Մենք ընդդիմության հետ ավելի շատ քննարկումների ճանապարհով ենք գնալու. Թագուհի Ղազարյան

20:00 16.01.2019

«Իմ պատկերացմամբ՝ կառավարությունը երբևէ չի բերելու օրենսդրական որևէ նախագիծ, որը կարող է իմ արժեհամակարգին դեմ լինել: Մենք ընդդիմության հետ ավելի շատ քննարկումների ճանապարհով ենք գնալու: Եթե կա բաց որևէ օրենքի շուրջ, և ընդդիմությունը կառուցողական քննադատություն անի, ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Թագուհի Ղազարյանի […]

̰
Ղարաբաղն Ադրբեջանի հո՞ղ, թե՞ տարածքային ամբողջականություն․ ի՞նչ է խոսել Իրանի ԶՈւ շտաբի պետը Բաքվում

19:51 16.01.2019

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր այցելել է Բաքու և հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում իրանցի գեներալի արած հայտարարությունները տարբեր մեկնաբանություններ են ստացել հայկական կողմում։ Որոշ լրատվամիջոցներ մեջբերում են, թե Մոհամմադ Բաղերին Արցախը (Ղարաբաղը) անվանել է Ադրբեջանի տարածք։ Այլ լրատվամիջոցներ նշում են, որ իրանական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային […]

̰
ՀՔԾ-ն մերժել է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը․ պաշտպաններ

19:36 16.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է: Այս մասին հաղորդագրությամբ տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական խումբը։ Միջնորդության մերժումը, ըստ հաղորդագրության, պատճառաբանվել է նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա և առկա չեն քրեական հետապնդումը բացառող […]

̰
Փաշինյանին շնորհավորել է Չինաստանի պետական խորհրդի վարչապետը

19:28 16.01.2019

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Ուղերձում նշվում է․ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Չինաստանի համար Հայաստանը բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում պահպանվում է առողջ և կայուն […]

̰
Արման Աբովյան-Արման Բաբաջանյան. սուր բանավեճ խորհրդարանի միջանցքներում

19:00 16.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ԱԺ նիստերի դահլիճում այսօր բախում է եղել դեսպանների թեմայի շուրջ: ԱԺ նիստում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր առավոտյան հարց է բարձրացրել դեսպանների հաշվետվողականության վերաբերյալ՝ նշելով, որ կան դիվանագետներ, որոնք արտերկրում զբաղվում են բիզնեսով և պետական շահը դնում են երկրորդ պլան: Պատասխան ելույթով հանդես եկել է ԲՀԿ […]

̰
BACK_TO_TOP