TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում այսօր քննարկում են մշտական հանձնաժողովների ստեղծման և կառավարության ծրագրին հավանություն տալու հարցերը

10:35 18.01.2019

ԱԺ-ում այսօր շարունակվում են հունվարի 14-ին մեկնարկած 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները: Քննարկվելու են վերջին երկու հանձնաժողովների՝ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների հարցերը: Ավելի ուշ նախատեսված է հանձնաժողովների նախագահների ընտրությունը, ինչից հետո, ըստ օրակարգի, կառավարության առաջարկությամբ քննարկվելու է կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրինագիծը: Օրակարգի հաջորդ հարցը կվերաբերի կառավարության ծրագրին […]

̰
Սկանդալային նշանակում. ԱԳ փոխնախարար կնշանակվի Ավետ Ադոնցը. «Ժամանակ»

10:30 18.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին, ով վերջերս է դիվանագիտա­կան առաքելությունն ավարտել Իսպանիայում: Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահա­րույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցն իր պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով: Չնա­յած դրան՝ Մնացականյանը եր­կու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, […]

̰
Եվրոպայի խոշոր քայլը՝ Կովկասում. Փաշինյանը պետք է շտապի Իրան. «Ժամանակ»

10:24 18.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի են Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները և այդ թվում՝ Հայաստանի հա­մար նախատեսված փողի չա­փը: ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատե­սում են առաջիկա 11 տարիներին, այսինքն՝ մինչև 2030 թվականը, Արևելյան գործըն­կերության ԵՄ ծրագրի մաս­նակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի հա­մար նախատեսվում է 700 մի­լիոն եվրո, […]

̰
Լուրջ վիճաբանություն ԲԴԽ անդամի և դատական կարգադրիչների միջև․ «Ժողովուրդ»

09:35 18.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ԲԴԽ անդամ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի և դատական կարգադրիչների միջև: Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ ԲԴԽ անդամ դատավորը կարգադրիչներին հրահանգել է իրերը մի աշխատասենյակից մյուսը տեղափոխել: Թեև բեռնակրությունը չի մտնում դատական կարգադրիչների պարտականությունների մեջ, բայց դատավորի […]

̰
Գագիկ Ջհանգիրյանը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին․ «Ժամանակ»

08:47 18.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին զինվորական դատական և ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այս օրերին ակտիվորեն մասնակցում է դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացներին, ազդում որոշումների կայացման վրա: Ջհանգիրյանը հավակնում է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնին, որը նրա վաղեմի երազանքն է»:

̰
Արայիկ Հարությունյանը 11 օրով «սուպերգործուղման» է մեկնել ԱՄՆ և Բրիտանիա․ «Հրապարակ»

08:39 18.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում: Այս օրերին, երբ ձևավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ` Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու  գիտնականների համագումարին: Սուպերնախարարի սուպերգործուղումը կտևի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման […]

̰
Վստահ եմ՝ սա առաջին նման որոշումն է, բայց ոչ վերջինը․ Արփինե Հովհաննիսյան

00:33 18.01.2019

«Էդմոն Մարուքյան, մինչ ելույթ էիր ունենում ու ասում, որ այո, «հետհեղափոխական» Հայաստանում մարդու իրավունքները վտանգված են և մարդու իրավունքների վիճակի մասին բարձրաձայնելը հեշտ չէ, այսօր արդեն կանխատեսումներդ կատարվեցին։ Մինչ հայրենի հատուկ քննչական ծառայությունը չէր կարողանում նոյեմբերի 14-ին նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները ամփոփել և պնդում էր, որ Սամվել Մայրապետյանի բուժման հարցը միանշանակ չէ, Մարդու Իրավունքների Եվրոպական […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ

23:24 17.01.2019

Հունվարի 17-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։ Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորեց Լուիզ Մուշիկիվաբոյին ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունն՝ իր մանդատը և իր կողմից սահմանված հստակ առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում՝ ուղղված ՖՄԿ՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված կարևորագույն հարթակի […]

̰
Եթե չեք ցանկանում հանրությանն իրազեկել, գոնե Աղաջանովներին տեղեկացրեք վարչապետի որոշման մասին. Ռուբեն Մելիքյան

22:50 17.01.2019

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ, ցավոք, հանրությանը պաշտոնական տեղեկատվություն մինչ օրս չի ներկայացվել։ Ես հստակ համոզմունք ունեմ այդ «լռության» իրավաչափության վերաբերյալ, բայց հիմա խոսքն այլ հարցի մասին է։ Հիմա խոսքը ժամկետների մասին է։ Այս մասին ֆեյբուքյան էջում գրառում է արել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ըստ մամուլում եղած հրապարակումների […]

̰
Հայաստանը չի օգտագործում տարանցիկ երկիր լինելու իր հնարավորությունը. Սերգեյ Բագրատյան

22:41 17.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանը միջանցիկ երկիր դառնալու մեծ հնարավորություններ ունի, որոնք պետք է օգտագործել: Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում կայացած նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ: «Մենք ունենք երկու հզորագույն հարևաններ՝ ի դեմս Իրանի և ի դեմս Ռուսաստանի, և այս հնարավորությունները բացառապես չեն օգտագործվել առ այսօր: Սա պետք է […]

̰
Գազի գնի տատանումներից կախվածությունը թուլացնելու լավագույն ճանապարհը այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացումն է. Բաբկեն Թունյան

22:23 17.01.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանին՝ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց հետո ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց է ուղղել՝ կապված տնտեսական հեղափոխության հետ մարդկանց մեծ սպասելիքների մասին։ «Հեղափոխությունից հետո սկսում էին հիմնավորել, թե ինչու հասարակությունը իր կաշվի վրա չի զգում: Հեղափոխությունից հետոն նոր է միայն սկսվում: Եթե այսօր անգամ արվեն ամենաէֆեկտիվ […]

̰
Հեղափոխությունից հետո պետք է փորձել պահպանել մեր երկրի աշխատուժը. Հովհաննես Իգիթյան

21:59 17.01.2019

Հունվարի 17-ին կայացած ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նույնպես խոսել է «տնտեսական հեղափոխություն» տերմինի մասին՝ հայտարարելով, որ նման երևույթ Հայաստանում տեղի չի ունեցել: «Այսինքն՝ մենք կարող ենք ենթադրել, և մեր դեպքում, առանց ենթադրելու, որ «տնտեսական հեղափոխությունը» մոտեցումների կտրուկ փոփոխությունն է: Որոշ դեպքերում, օրինակ, պլանային տնտեսությունից անցնելը դեպի շուկայականին՝ համարվում է հեղափոխություն: […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետի հետ

21:52 17.01.2019

Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: Եգիպտոսի վարչապետը ողջունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նշել, որ կարևորում է Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մեկնարկած բանակցություններն ու բարձր գնահատում Հայաստանի փոխվարչապետի ստանձնած դերակատարությունն այս գործընթացում: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության […]

̰
Եթե մեր դեսպանությունները տարբեր երկրներում հարկատուների փողերով պահվում են ու տնտեսական որևէ օգուտ չեն տալիս, դա շռայլություն է մեր երկրի համար. Բաբկեն Թունյան

21:42 17.01.2019

ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց հետո պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրենքների հանրայնացնելու մասին հարց է ուղղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին․ «Եթե դու ցանկանում ես, որ հասարակությունը իմանա, այն կիմանա: Դրա համար ընդամենը ցանկություն է պետք դա մեր որոշելիքն է: Մենք կունենանք մանրամասն քննարկում այդ ոլորտի բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ»․- ասել է Բաբկեն Թունյանը: […]

̰
Երկարաժամկետ զարգացումը հնարավոր է ապահովել ներառականության ու ազատ տնտեսական մրցակցության պարագայում. Արկադի Խաչատրյան

21:36 17.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը տեսնում է կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների մեջ: Այս մասին նա հայտարարել է ԱԺ նիստի ընթացքում ելույթի ժամանակ: «Կառուցվածքային բարեփոխումների արդյունքում մենք պետք է ունենանք տնտեսության դիվերսիֆիկացիա, ազատ տնտեսական մրցակցության, աշխատանքի արտադրողականության կտրուկ բարձրացում, ինչպես նաև տարեկան ՀՆԱ-ի աճի ներառականություն ու որակ»,- ասել է նա: Պատգամավորը […]

̰
Մեր երկրում տնտեսական հեղափոխություն չի եղել, այն ավելի շատ քաղաքական էր. Սերգեյ Բագրատյան

21:26 17.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ նիստի ընթացքում խոսել է «տնտեսական հեղափոխություն» գաղափարի վերաբերյալ իր ընկալումների մասին՝ հայտարարելով, որ Հայաստանում այդպիսի իրավիճակի ակնկալիքներ ունենալն անիրատեսական է: Նա նաև ասել է, որ մեր երկրում հեղափոխությունը հիմնականում քաղաքական է եղել: «Մեր երկրում կացութաձևի հեղափոխություն տեղի չի ունեցել, փոփոխություն տեղի չի ունեցել: Հեղափոխությունը եղածը փոխելու իրողություն է, […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

21:13 17.01.2019

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը և Լատվիայի կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկիսը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Յուրի Ռատասի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ բարեփոխումների առաջընթացն ապահովելու պատասխանատու գործում, որպեսզի Հայաստանը դարձնեք առավել ժողովրդավարական և բարգավաճ երկիր: Որպես […]

̰
Սուպերվարչապետական ինստիտուտը գնալով նվազելու է. Ալեն Սիմոնյան

21:00 17.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ծրագրին: Նա նշեց, որ ծրագիրը խորհրդարան կհասնի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի քննարկման դրվելու: Սիմոնյանն ասաց, որ հաշվի են առնվել բոլոր մտահոգությունները, սակայն չի կարծում, թե մեծ տարբերություններ կլինեն նախնական տարբերակի համեմատ: ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց` սուպերվարչապետական ինստիտուտը գնալով նվազելու է, դա […]

̰
Տնտեսական զարգացումը ոչ միայն տարեկան տնտեսական աճն է, այլև մարդու կենսամակարդակի բարձրացումը. Արկադի Խաչատրյան

20:34 17.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ԱԺ նիստի ընթացքում խոսել է տնտեսական զարգացման կոնցեպտներից ու այս ոլորտում Հայաստանում տիրող իրավիճակի մասին: «Տնտեսական զարգացման գաղափարական կոնցեպտը շատ ավելի լայն ու ընդգրկուն է, իր մեջ ներառում է ոչ միայն տարեկան տնտեսական աճերը, այլև, առհասարակ, մարդու կյանքի որակի փոփոխությունը և մարդու կենսամակարդակի բարձրացումը: Դա այն մասին է, որ […]

̰
60 տարեկան տղա եմ, կյանքումս գիշերային ակումբ չեմ տեսել. Սասուն Միքայելյան

20:23 17.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը հունվարի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ որդու` Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի որոշմանը` Հրազդանում գիշերային ակումբների հետագա գործունեությունն արգելելու մասին: Նա նշեց, որ գիշերային ակումբները տեղի բնակչության համար մեծ խնդիրներ են առաջացրել, մարդիկ երբեմն անգամ վարկերի տակ են ընկել դրանց պատճառով, դանակահարության դեպքեր էլ են եղել: Միքայելյանին ասացին, որ […]

̰
ՄԻԵԴ-ը հօգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել

20:17 17.01.2019

Հունվարի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, 39-րդ Կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ […]

̰
Գյուղերի դպրոցները չպետք է զիջեն Երևանի կենտրոնի դպրոցներին, շրջանի հիվանդանոցները՝ Երևանի հիվանդանոցներին․ Կարապետյան

20:05 17.01.2019

Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարարության հետ այժմ մշակվում է բևեռային քաղաքների զարգացման մի ծրագիր, որով պետք է ամեն մարզում ընտրվեն 1-2 քաղաքներ, որոնք կստանան հատուկ կարգավիճակ ու կկարողանան արագ զարգանալ՝ իրենց հետևից տանելով նաև հարակից բնակավայրերը։ Այս մասին այսօր խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
Կան մարդիկ, որ դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվել մեր երկրում. Ալեն Սիմոնյան

19:57 17.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի համոզմամբ` խնդիրներ կան բոլոր ոլորտներում, ոչ միայն քննչական մարմիններում, որովհետև իրենք մարդկանց մենք որևէ ձևով չեն տարանջատել, չեն ազատել, չեն ներգործել: «Մարդիկ պետք է ընտրություն ունենան և ունեցել են, գիտեն, որ չի կարելի նախկին տրամաբանությամբ շարունակել, բնական է, որ բոլոր ոլորտներում կարող ենք նման խնդիրներ ունենալ, մարդիկ […]

̰
Քաղաքացին, որտեղ էլ ապրի, իրենից կես ժամ հեռավորության վրա պետք է կարողանա կրթական և առողջապահական ծառայություններից օգտվել․ Կարապետյան

19:53 17.01.2019

Հայաստանը պետք է դառնա կրթական, առողջապահական ծառայություններ արտահանող երկիր։ Կրթության ոլորտում այդ հնարավորությունն ու նաև փորձը կա։ Հայաստանը պետք է գնահատի իր կարողությունները, որովհետև ունի ավելի շատ քաղցրահամ ջուր, քան բոլոր հարևանները միասին, իսկ ջուրը գնալով թանկանալու է աշխարհում։ Իր տեսլականի մասին հարցին ԱԺ ամբիոնից խոսելիս այսպես ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության […]

̰
Համայնքների միավորման հարցում, այո՛, կան խնդիրներ, բայց նոր միավորումներ, այո՛, պետք են․ Վարազդատ Կարապետյան

19:46 17.01.2019

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարազդատ Կարապետյանի նշանակման հարցի քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Կարապետյանին հիշեցրեց, որ նա կառավարության անդամ է եղել համայնքների խոշորացման գործընթացի ժամանակ ու պատասխանատու է այդ ժամանակ ծագած խնդիրների համար։ Սամսոնյանը հարցրեց Կարապետյանի դիրքորոշումը այս համատեքստում։ Կարապետյանը հարց ուղղեց պատգամավորին ու […]

̰
ՀՀ փոխվարչապետն ու «Ռենկո»-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսության մեջ ներդրումների հնարավորությունը

19:44 17.01.2019

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հունվարի 17-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել […]

̰
ԱԺ տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովը մյուսներից ամենածանրաբեռնվածն է. Բաբկեն Թունյան

19:41 17.01.2019

ԱԺ տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովն ամենածանրաբեռնված ու ամենակարևոր հանձնաժողովներից մեկն է: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Ամենևին չեն ուզում նսեմացնել մյուս հանձնաժողովների դերը, բայց, եթե նայում ենք զուտ վիճակագրությամբ, օրինագծերի մեծ մասն անցնում է հենց այս հանձնաժողովով»,- ասել է նա: Պատգամավորը, այնուամենայնիվ, որոշակի տարանջատում […]

̰
Իշխանություն լինելու փորձը կարող է ձեռք բերվել միայն իշխանություն լինելով. Միքայել Զոլյան

19:39 17.01.2019

«Այս խորհրդարանին և այս կառավարությանն ընտրել է ժողովուրդը»,- արձագանքելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատությանը` այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը: Իշխանության «անորակ կադրեր» ունենալու մասին Մարգարյանի գնահատականին ի պատասխան` Զոլյանն ասաց, որ ի վերջո, եթե համեմատեն նախորդ իշխանական խմբակցության հետ, որի հետ ՀՅԴ-ն տարիներով համագործակցում էր, ակնհայտ է դրական տարբերությունը. յուրաքանչյուրն […]

̰
105 օր կարող ենք ծախսել հանձնաժողովների և ԱԺ ղեկավարների ընտրության վրա, երբ այս հարցերն արդեն լուծված են․ Կարապետյան

19:35 17.01.2019

Ազգային ժողովում իր ելույթը տարբերվող կերպով այսօր սկսեց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանը։ Նա խոսեց այս ընթացքում խորհրդարանի անարդյունավետ աշխատանքի մասին։ «Ես ճիշտն ասած ուզում էի խոսել այս հանձնաժողովի գործառույթների մասին, ենթադրենք՝ համայնքների միավորումների մասին, դրա կարևորության, մարզպետարանի դերի, դրա անկարևորության, բնապահպանական տարբեր […]

̰
ԱԺ հանձնաժողովի նախագահի ամեն թեկնածուի հարցերով քրքրելու իմաստը ո՞րն է․ Կարապետյան

19:32 17.01.2019

Հայաստանի Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանն այսօր ԱԺ պատգամավորներին հարց ուղղեց՝ ի՞նչ տարբերություն, թե ինքը ինչ կարծիք ունի իր հանձնաժողովին վերաբերող որևէ խնդրի վերաբերյալ․ միևնույն է, հանձնաժողովի ղեկավարը ունի միայն կանոնակարգելու, համակարգելու լիազորություններ, ոչ ավելին։ Կարապետյանի բարձրացրած խնդիրը վերաբերում էր նրան, որ այս գումարման […]

̰
BACK_TO_TOP