TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+11.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որո՞նք են դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերը. պարզաբանում է Արամ Օրբելյանը

13:12 15.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործով դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերին: Նա բացատրեց` կա հերթապահ դատավոր, տվյալ դեպքում 8 դատավոր տոնական օրերին հերթապահում էին, խնդիրն այն է, թե ինչ սկզբունքով է նշանակվում դատավորը, և ինչ սկզբունքով է գործը քննվում: Օրբելյանն ասաց, որ Դատական օրենսգիրքը նման դեպքերում […]

̰
Իմաստը ո՞րն է լինել «գրպանային ընդդիմություն», եթե մենք 70 տոկոս ձայն ունենք. Արսեն Ջուլֆալակյան

13:02 15.01.2019

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որը պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքից, SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատգամավորի աշխատանքը շատ հետաքրքիր բնագավառ է և ինքը շատ մեծ պատմական նշանակություն է տալիս շենքին ևս: «Սիմվոլիզմը ինձ համար որոշ չափի կարևորություն ունի: Ծանոթանում եմ և՛ շենքի, և՛ աշխատասենյակների հետ, […]

̰
Էնֆիաջյանն ու Թանդիլյանը հաշտվեցին ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունից հետո

13:02 15.01.2019

Ստացած քվեների քանակով Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը, որին ներկայացրել էր ԲՀԿ խմբակցությունը։ Քվեարկությունից հետո Էնֆիաջյանը ծաղկեփնջով մոտեցավ իր մրցակից թեկնածուին՝ ԼՀԿ խմբակցության կողմից առաջադրված Մանե Թանդիլյանին, ու երկու նախկին մրցակիցները ժպիտով մի քանի խոսք փոխանակեցին։ Ազգային ժողովում այս ժեստն ընդունվեց խանդավառությամբ, հնչեցին երկար ծափահարություններ։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, […]

̰
Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության է դիմել սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ

12:59 15.01.2019

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հունվարի 14-ի դրությամբ՝  պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և […]

̰
Հայտնի են ԱԺ փոխնախագահների անունները․ քվեարկությունն ավարտվեց

12:45 15.01.2019

Հայաստանի Ազգային ժողովի այս նստաշրջանի թերևս ամենաինտրիգային հարցը պարզվեց․ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը։ Նրա հետ մրցում էր ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը։ Ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ (2 բացակա, 3 անվավեր)․ Վահե Էնֆիաջյան – 108 կողմ, Մանե Թանդիլյան – 19 կողմ։ Ազգային ժողովի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում քվեարկության արդյունքներով […]

̰
ԼՀԿ թեկնածուին ԱԺ փոխնախագահի պաշտոնում չաջակցելը վրե՞ժ է «Իմ քայլը» դաշինքի կողմից

12:22 15.01.2019

Ազգային ժողովի միջանցքում խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց՝ այն, որ «Իմ քայլը» դաշինքը չի աջակցում «Լուսավոր Հայաստանին» թեկնածուին, դա վրե՞ժ է այն բանի համար, որ ԼՀԿ-ն հեղափոխության օրերին չէր քայլում ՔՊ անդամների հետ կողքի կողքի։ Թանդիլյանը հակադարձ հարց տվեց․ ««Բարգավաճ Հայաստանը» քայլե՞ց»։ Լրագրողներից մյուսի այն հիշեցմանը, որ ԲՀԿ-ն […]

̰
Ի՞նչ էր երեկ ասում ԱԺ պատգամավորը. Գոռ Գևորգյանը ներկայացրել է գրաբարով մեջբերման թարգմանությունը

12:18 15.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվա իր ելույթին, մասնավորապես` գրաբարով մեջբերմանը, որը համացանցում լայնորեն շրջանառվեց: «Ես թարգմանել եմ, չէ՞, ինչ եմ ասում»,- ասաց նա: Գևորգյանը պատասխան հարց ուղղեց լրագրողներին. «Տերունական աղոթքը, որ ասում եք` ո՞ր լեզվով եք ասում: Ես, օրինակ՝ գրաբարով եմ ասում: Ինչ որ ես ասել եմ, […]

̰
Դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Եգիպտոսի ԱԳ փոխնախարարին

12:11 15.01.2019

Եգիպտոսում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանը հունվարի 14-ին  հավատարմագրերի պատճենն է հանձնել Եգիպտոսի ԱԳ փոխնախարար, պետական արարողակարգի պետ դեսպան Հաթեմ Թագելդինին (Hatem Tageldin)։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հաթեմ Թագելդինը շնորհավորել է Կարեն Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Կարեն Գրիգորյանն իր պատրաստակամությունն […]

̰
Վարդան Ղուկասյանն այս անգամ իրեն հասանելիք բնակվարձի գումարից չի հրաժարվելու

12:02 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում արձագանքեց նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գրառմանը, թե նոր խորհրդարանը հիշեցնում է կոմկուսը, որտեղ միաձայն որոշումներ են կայացվում: «Ես կողմնակից չեմ Շարմազանովի ասածին, իր սկզբունքայնությունը հարգում եմ, որ կուսակցությունից դուրս չի գալիս, բայց կողմնակից չեմ իր ասածին»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին` Ղուկասյանը կա՞ արդյոք ՀՀ […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը չի կարող լինել որևէ մեկի «սիրելին»․ Թանդիլյանի պատասխանը Արարատ Միրզոյանին

12:00 15.01.2019

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքը որոշել է ԱԺ ընդդիմադիր նախագահի պաշտոնում չաջակցել ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին, որպեսզի չստացվի, թե իրենք «սիրելի» կամ «գրպանային» ընդդիմություն են ստեղծում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այս դիտարկման վերաբերյալ լրագրողները այսօր հարց ուղղեցին ԼՀԿ-ին ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանին։ Նա ասաց, որ առաջին անգամ լրագրողներից է լսում, թե […]

̰
Դատարանին պետք է խնդրենք սկզբից գրավի հարցը քննարկել. Քոչարյանի փաստաբան

11:58 15.01.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր դատարանը հնարավոր է՝ սկզբում քննի Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու հարցը: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն էլ միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ […]

̰
Այսօրվա ամեն մի ձայնը 10 հազարից ավելի է. Վարդան Ղուկասյանը` իր ստացած քվեների մասին

11:56 15.01.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը, հունվարի 15-ին լրագրողների խնդրանքով անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ի հետ իրենց հակասություններին, խորհուրդ տվեց. «Էդքան մի՛ խորացեք ու մի՛ խորացրեք, այնքան լավ է, համեստ, գեղեցիկ, ամեն ինչ լավ կլինի, ես լավատես մարդ եմ»: Ղուկասյանը նշեց, որ խորհրդարանում հավանաբար ներկայացված կլինի ՏԻՄ հանձնաժողովում, որովհետև 13 տարի քաղաքապետ է եղել, ոլորտի հաջողակներից […]

̰
Թանդիլյանը չի բացառում ԱԺ հանձնաժողովի նախագահ դառնալը

11:50 15.01.2019

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում չընտրվելու դեպքում Մանե Թանդիլյանը չի բացառում, որ կարող է ընտրվել որևէ հանձնաժողովի նախագահ։ Այս մասին ինքը՝ ԼՀԿ պատգամավորը, հայտնեց ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա ասաց, որ Դոնթի բանաձևով որևէ հանձնաժողովի նախագահությունը տրվելու է իրենց խմբակցությանը։ Հիմա տարբեր հանձնաժողովներ են քննարկվում, և դրանց համապատասխան՝ կան նաև […]

̰
Թող իրենց ամենամեծ բացթողումը լինի ԱԺ շենքերում չկողմնորոշվելը․ Թանդիլյանը՝ երիտասարդ պատգամավորների մասին

11:38 15.01.2019

«Երբեք ինձ համար երիտասարդ լինելը, երիտասարդությունը թերություն չի եղել։ Թող որ իրենց ամենամեծ բացթողումը լինի Ազգային ժողովի շենքերում չկողմնորոշվելը։ Իսկ իրականում ես վստահ եմ ու համոզված, որ այն հմտությունները և ունակությունները, որոնց տիրապետում են երիտասարդ պատգամավորները, եթե ունենան և կարողանան բանեցնել, մենք կունենանք շատ լավ, աշխատող, առողջ Ազգային ժողով»,- երիտասարդ պատգամավորների մասին հարցին այսօր այսպես […]

̰
«Սասնա Ծռեր» կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

11:32 15.01.2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին. «Հարգելի պարոն Փաշինյան Շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առթիվ։ Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում կյանքի բոլոր ոլորտներում։ Մաղթում ենք Ձեզ արգասաբեր աշխատանք և հավաստիացնում, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը […]

̰
Պողոս առաքյալի խոսքից ո՞վ կարող է վատ զգալ, միայն սատանաները. Վարդան Ղուկասյան

11:25 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը հունվարի 15-ին խորհրդարանում անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գոռ Գևորգյանի ելույթին: Հիշեցնենք՝ վերջինս մեջբերում էր արել Պողոս առաքյալի խոսքերից, և այդ մեջբերումը լայնորեն տարածվել էր սոցցանցերում: «Եթե որևէ մեկը Աստվածաշնչից մեջբերում է անում, դա շատ հարգի է, կարևոր է, զգաստություն է, բա որտեղի՞ց մեջբերում անեն, աշխարհի ամենահին գրքից են […]

̰
Արմեն Փամբուխչյանն ԱԺ է գնացել մետրոյով

11:20 15.01.2019

ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանն այսօր ԱԺ նիստի է գնացել մետրոյով և լուսանկար է հրապարկել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով՝ «Արագ և արդյունավետ»: «Ինձ հարմար է մետրոյով գալ աշխատանքի շատ դեպքերում՝ եղանակային պայմաններ, շտապողականություն, օրվա մեջ այլ պլաններ չունենալ, այս նկարս գովազդ չէր, ոչ էլ պարտավորություն: Այո՛, քանի եղանակային պայմանները վատն են, ճանապարհներում՝ խցանումներ, ես մետրոյով […]

̰
Կարևորագույն հանձնաժողովներից մեկը համաձայնել ենք զիջել մեր գործընկերներին. Արարատ Միրզոյան

11:16 15.01.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ փոխխոսնակների ընտրությունից առաջ ելույթ ունենալով՝ նշեց, որ եթե ինքն ընտրեր երկու թեկնածուների միջև այլ հավասար պայմաններում, նախապատվություն կտար կին թեկնածուին, իսկ եթե ստիպված լիներ ընտրել երկու ուժերի միջև, չէր ընտրի ոչ մեկին, որովհետև քաղաքական ուժի իր ընտրությունը վաղուց արել է: Միրզոյանն ասաց, որ ինքն այս ընտրություններին մոտենում է այլ տրամաբանությամբ, նշեց` […]

̰
Լիլիթ Մակունցը պատասխանել է Էդմոն Մարուքյանի մեղադրանքին և կոչին

11:12 15.01.2019

«Երեկ քաղաքական այս բարձր ամբիոնից հայտարարություն արվեց, որ «Իմ քայլը» դաշինքի անդամ պատգամավորների վրա ճնշում է գործադրվել, ինչը մեզ համար վիրավորական է: Մեր խմբակցությունը ներկայացնում է մի թիմ, որն արել է անհնարինը: Մի՞թե կարծում եք, որ ԱԺ պատերը կարող են նրանց կաշկանդել, որ ունակ լինեն կայացնել իրենց որոշումը»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ «Իմ […]

̰
Կարելի էր «Իմ քայլին» ասել` չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ. Ծառուկյանը` «Լուսավոր Հայաստան»-ին

11:10 15.01.2019

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետո ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա նախ՝ դիմեց ԱԺ նախագահին, մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Ծառուկյանն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի ելույթին՝ ասելով, թե մինչ սկսելը ուզում է պատասխանել «մեր կլասիկ պատգամավորին»: «Դուք բոլորդ էլ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստան»-ի […]

̰
Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին

11:04 15.01.2019

Հունվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում: Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին […]

̰
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը վայր է դնում մանդատը

11:03 15.01.2019

ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ չվերցնի, ապա կզրկվի մանդատից։ Վահագն Գրիգորյանը HSBC բանկի Հայաստանի քարտային ծառայությունների բաժնի ղեկավարն է։

̰
Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում մեկ հարց է

10:57 15.01.2019

Երևանի ավագանին այս տարվա աշխատանքն սկսել է արտահերթ նիստով, իսկ նիստի օրակարգում մեկ հարց է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ 12-Ա որոշմամբ. 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, […]

̰
Երկրում բան փոխվե՞լ է, թե՞ ոչ․ պարզաբանում է վարչապետը

10:56 15.01.2019

Եթե մարդիկ կան, որ կարծում են՝ երկրում բան չի փոխվել, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց խորհուրդ է տալիս իրենց շուրջը նայել։ Բան փոխվել-չփոխվելու մասին նա պարզաբանում է ներկայացրել ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ընթացքում։ Բայց եթե մարդ կա, որ իր խանութում ՀԴՄ կտրոն տալիս է վարչապետի ներս մտնելիս, իսկ մյուս դեպքերում շարունակում է չտալ այդ ՀԴՄ կտրոնը, […]

̰
Էջմիածնում մի քանի կլանի պայքար է, ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել․ վարչապետ

10:53 15.01.2019

Էջմիածնում իրար դեմ պայքարող մի քանի կլան կա։ Քաղաքում տեղի ունեցող խմորումների, Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերի, ճանապարհներ փակելու ակցիաներին անդրադառնալով՝ այս մասին քիչ առաջ ուղիղ միացման ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ոմանք այդ միջավայրում փորձում են մանիպուլյացիաների դիմել ու կլանային պայքարը վերադարձնել իր հունի մեջ։ Վարչապետը պնդում է, որ այդ ակցիաների մասնակիցների մեջ […]

̰
Ինձ համար պատիվ է լինել մրցակցային թեկնածու. Մանե Թանդիլյան

10:51 15.01.2019

«Ընտրության մրցակցության մեջ է երկրի առաջընթացը և զարգացումը, և ես ուրախ եմ, որ իմ թեկնածությամբ այդպիսի մրցակցության հնարավորություն եմ ստեղծել»,- ԱԺ-ում այսօրվա քննարկման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանն ընտրում է ԱԺ նախագահի տեղակալներ: Ընդդիմադիր տեղակալի պաշտոնի համար թեկնածություն են ներկայացրել ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը, իսկ ԼՀԿ-ի համար՝ Մանե […]

̰
Կա երրորդ ճանապարհ. ազա՛տ թողեք ձեր պատգամավորներին. Էդմոն Մարուքյանի կոչը «Իմ քայլը» դաշինքին

10:49 15.01.2019

ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շարունակելով հունվարի 14-ին մեկնարկած և կիսատ մնացած ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին ելույթը, հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր մյուս քաղաքական ուժի՝ ԲՀԿ-ի հետ պայքարի նպատակ չունեն, հակառակ դեպքում դա վնասակար կլիներ հենց ԲՀԿ-ի համար: «Մեզ չեն, չէ՞, հրապարակում ազատել նախարարների աշխատանքից ու հայտարարել հակահեղափոխական»,- ամբիոնից ասել է […]

̰
131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց. ականջդ կանչի Բրեժնև. Շարմազանով

10:46 15.01.2019

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 7-րդ գումարման ԱԺ-ի՝ երեկ կայացած առաջին նիստին. «Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ: Պարզվում է, պառլամենտական Հայաստանի խորհրդարանը ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ, դեպի ԽՄԿԿ անցյալ: 131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց: Ականջդ կանչի […]

̰
Նիկոլ Փաշինյանն առավոտյան «զրույց» է ունեցել ՀՀ քաղաքացիների հետ

10:40 15.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ուղիղ տեսակապով «զրույց» է ունեցել ՀՀ քաղաքացիների հետ, խոսել նրանց հուզող հարցերի մասին: Ի թիվս այլ հարցերի, Փաշինյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Վարչապետին վրդովեցրել է հատկապես Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ հանդես եկող ցուցարարների կողմից ճանապարհների փակումը: Նրա խոսքով՝ տպավորություն է, թե իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, […]

̰
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը

10:24 15.01.2019

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ 3 փոխնախագահների ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը: «Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական […]

̰
BACK_TO_TOP