TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը

10:24 15.01.2019

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ 3 փոխնախագահների ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը: «Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական […]

̰
Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է. Սեյրան Օհանյան

10:18 15.01.2019

Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն դրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների […]

̰
2018-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը ԶԼՄ-ներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում․ Էդուարդ Աղաջանյան

09:17 15.01.2019

«Ի գիտություն, տեղեկացնում եմ, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Հարցումների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, նշված թվի մեջ […]

̰
Հունան Պողոսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ․ «Ժամանակ»

08:58 15.01.2019

«Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ ան­դամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ: Հիշեցնենք, որ Նա­րեկ Բաբայանը Կապանի քաղա­քապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր: Մեզ հետ զրույցում ինքը՝ Բաբա­յանը, նշեց, որ նման առաջարկ այս պահին չի ստացել և այդ մասին խոսել չի կարող: Մեր […]

̰
ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվելու ԲՀԿ-ին. ծանր ամիս է սպասվում․ «Հրապարակ»

08:46 15.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանական հանձնաժողովները, շատերի համար անսպասելի հայտարարվել է, որ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվելու ԲՀԿ-ին։ Մեզ նախապես ասացին, որ այն ղեկավարելու է Անուշ Բեղլոյանը՝ «Բիլայն»-ի նախկին խոսնակը, որը Միրզոյանի ջանքերով է հայտնվել խորհրդարանում։ […]

̰
Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ․ «Փաստ»

08:35 15.01.2019

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան, մեր ունեցած տեղեկություններով, այլևս չի գործի: Բանն այն է, որ իշխանությունների հետ ունեցած խնդիրների պատճառով սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ: Հիշեցնենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Այսպիսով՝ գործազուրկ է մնում մոտ 600 աշխատող: Դրան գումարած՝ ֆաբրիկայի փակման պատճառով էական վնաս են կրում […]

̰
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

00:57 15.01.2019

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը: «Հուսով եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք լիարժեքորեն բացահայտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման ներուժը»,- ասված է շնորհավորական ուղերձում: Մեդվեդևը հույս է հայտնել, որ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային եւ մշակութային-հումանիտար […]

̰
Վարշավայում Գդանսկի քաղաքապետի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել

00:13 15.01.2019

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Գդանսկի քաղաքապետի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել, հայտնում են տեղական աղբյուրները: Սգո օրեր կհամարվեն հունվարի 15, 16, 17-ը: Ինչպես արդեն հայտնել էինք, Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետը դանակահարության հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում: Հունվարի 13-ին 53-ամյա Պավել Ադամովիչը հարձակման էր ենթարկվել դանակով զինված տղամարդու կողմից։ Դեպքը տեղի էր ունեցել բարեգործական համերգի ժամանակ՝ քաղաքապետի ելույթի ընթացքում: Ադամովիչը […]

̰
Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ. Ժուռնալիստների միություն

22:19 14.01.2019

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված քայլը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքել է իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում […]

̰
Տոնածառին տրամադրվել է 85 միլիոն դրամ, իսկ վերելակներին՝ 30 միլիոն. Դավիթ Խաժակյան

21:30 14.01.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք հարցերի մասին: Անդրադառնալով համացանցում բուռն քննարկումների առիթ դարձած Երևանի գլխավոր տոնածառին՝ նա ասել է. «Տոնածառին տրամադրվել է 85 միլիոն դրամ, իսկ վերելակներին 2019թ․-ի բյուջեով 30 միլիոն դրամ է տրամադրվել»: Դավիթ Խաժակյանը նաև հավելել է, որ գալիք տարի իրականացվելու են աղբի […]

̰
Եղել են կոնկրետ հանձնարարականներ, որոնք չեն կատարվել. Դավիթ Խաժակյանը՝ Արամի փողոցում քանդված պատի մասին

20:27 14.01.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին. «Եթե առաջ բյուջեն 108 միլիոն դրամ էր, մենք ասում էինք քիչ է, իսկ հիմա վերելակային տնտեսության բյուջեն բերվել է 30 միլիոն դրամի, ո՞նց չասենք, որ քիչ է: Ամեն ընկած վերելակ ցավ է մեզ համար: Ես հասկանում եմ, որ շատերին […]

̰
«Սանիթեք»-ը դարձել է Երևանի միակ օպերատոր հանրային հաշվետվողականության բացակայության պատճառով. Խաժակյան

19:32 14.01.2019

«Պարտավորությունները ողջ ծավալով դրված էին «Սանիթեք»-ի վրա, այդուհանդերձ, քաղաքապետարանը լուրջ միջոցներ է ներդրել լուծում ստանալու համար: Քաղաքապետարանը իր աշխատակազմով աշխատանք է իրականացնում, և աղբահանության, ձնամաքրման ծառայություն պատշաճ կերպով չի իրականացվում «Սանիթեք»-ի կողմից»,- ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Դավիթ Խաժակյանը կարծում է, որ ճիշտ չէ, որ Երևանի քաղաքապետարանը […]

̰
2019թ. պարգևավճարների բյուջեն ավելացել է 1 մլրդ 200 մլն դրամով. Դավիթ Խաժակյան

19:20 14.01.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր այն հայտարարությանը, որ պատրաստ է դատի տալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, եթե նա չհրապարակի այն աշխատակիցների անունները, որոնք պարգևավճարներ են ստացել: «Խոսքը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի անդամներին տրվող պարգևավճարներին, ում պարգևավճարը տրվում է քաղաքապետի կարգադրությամբ: Երևանի ՏԻՄ օրենքի համաձայն՝ քաղաքապետի կարգադրությունը […]

̰
Ոստիկանությունը պատասխանել է Արթուր Սաքունցին

19:05 14.01.2019

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիա կենտրոնում» տարակուսանք է հայտնել, թե ոստիկանությունը դադարեցրել է քրեական հետապնդումը՝ պատճառաբանելով, թե չեն կարողանում հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին ու նրանից բացատրություն վերցնել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Պարզաբանում ենք, որ Ա. Սաքունցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության […]

̰
Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը

18:51 14.01.2019

Խորհրդարանական աշխատանքում ձևավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ […]

̰
Օրինակ վերցրեք հայերից. Լեհաստանի նախկին դեսպանը՝ բելառուսներին

18:48 14.01.2019

Նախկին դեսպանը նաև քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

̰
2019թ. Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է հետևողականորեն աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Մասիս Մայիլյան

18:46 14.01.2019

Հունվարի 14-ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից: ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է 2018 թ. արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացված աշխատանքները՝ նշելով, որ ԱԳՆ-ն շարունակել է իր գործունեությունը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրում նշված երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններով։ Ներկայացնելով […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

18:40 14.01.2019

Վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 14-ին դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արսեն Նիկողոսյանին: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ նիստում քննարկվելու էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց գրավ կիրառելու Առաջին ատյանի որոշման դեմ Դատախազության վերաքննիչ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան

18:34 14.01.2019

«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դա ազդի անաչառության վրա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանը նշեց, որ իրենք իրենց կողմից արել են համապատասխան միջնորդությունը, որպեսզի, եթե հետո դատարանը կայացնի որոշում՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, ապա դատախազները հիմք չեն ունենա շահարկել փաստաբան Օրբելյանի ու դատավորի […]

̰
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

18:26 14.01.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ըստ որոշ տեղեկությունների` Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 , այն է` սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ Սեյրան Օհանյանը 2008-ին պաշտպանության նախարարության ԶՈՒ […]

̰
Համոզված ենք, որ նորընտիր ԱԺ-ին և ձևավորվելիք կառավարությանը կհաջողվի լուծումներ գտնել Հայաստանի առաջ ծառացած բարդ ու դժվարին խնդիրների համար. Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցություն

18:26 14.01.2019

Արցախի  առաջատար «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ-ին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ազատ հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհուրդը և «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը շնորհավորում են ՀՀ նորընտիր Ազգային ժողովին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնավարման մեկնարկի առթիվ։ Լիահույս ենք, որ նոր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը նոր մշակույթ ու որակներ […]

̰
«Իմ քայլը» դաշինքից ավագանու 8 անդամ հրաժարվել է մանդատից

18:20 14.01.2019

«Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններում մանդատ ստացած ավագանու մի քանի անդամների լիազորությունները, ԿԸՀ որոշմամբ, այսօր դադարեցվել են: Ավագանու արդեն նախկին անդամները այժմ ԱԺ պատգամավորներ են: Ավագանու մադատը վայր են դնում. Արուսյակ Ջուլհակյանը Սոնա Ղազարյանը Ալեքսանդր Ավետիսյանը Գայանե Աբրահամյանը Նարեկ Զեյնալյանը Արթուր Դավթյանը Նարինե Խաչատուրյանը Լուսինե Բադալյանը:

̰
Ի խորոց սրտի մաղթում ենք, որ Ամենակալ Տերը զորակից լինի ու հաջողություններ պարգևի Ձեզ. կաթողիկոսը՝ Փաշինյանին

18:15 14.01.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Մեծարգո պարոն վարչապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնց արդյունքում […]

̰
Եթե ավելի բարձր ամպլիտուդի ձայնի խնդիր լինի, մենք այդտեղ էլ մրցակից չունենք. Նաիրա Զոհրաբյանը` «Լուսավոր Հայաստան»-ին

18:15 14.01.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հունվարի 14-ի ԱԺ նիստում ելույթի ժամանակ արձագանքեց դիսկուրսը «Բարգավաճ Հայաստան»-«Լուսավոր Հայաստան» հարաբերություններ տեղափոխելու փորձերին: «Տպավորությունն այնպիսին է, որ դուք ընդդիմադիր եք ոչ թե իշխանությանը, այլ «Բարգավաճ Հայաստան»-ին»,- ասաց նա: Զոհրաբյանը նշեց, որ իրենց փորձագետները ԱԺ փոխնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին կփոխանցեն կուտակային կենսաթոշակային նախագծի վերաբերյալ ԲՀԿ […]

̰
Շվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

18:12 14.01.2019

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շվեդիայի վարչապետի ուղերձում մասնավորապես նշված է. «Շվեդիայի կառավարության անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա […]

̰
Բոլորիս այստեղ հավաքել է հավատքը. Գոռ Գևորգյանը գրաբարով շնորհավորեց ԱԺ նորանշանակ պատգամավորներին

18:00 14.01.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանն այսօր Աժ-ում ելույթի ժամանակ շնորհավորեց ԱԺ նորընտիր պատգամավորներին «այս պատմական կարևոր, անցումային և իր գլոբալ իմաստով բեկումնային օրվա կապակցությամբ: «Խոսքս կուզենայի խոսել, ներկայացնել Պողոս առաքյալի խոսքերով, որոնք հանգում են հետևյալին»,- հայտարարեց պատգամավորը՝ գրաբարով արտասանելով նրա հայտնի խոսքերը: Գոռ Գևորգյանի խոսքով՝ գրաբարով արտասանած մտքի իմաստը հետևյալն է, որ եթե […]

̰
Ներկայացրե՞լ եք թեկնածու, լա՛վ եք արել․ թողեք՝ ԱԺ-ն որոշի․ Գևորգ Պետրոսյանը՝ ԼՀԿ-ին

17:59 14.01.2019

«Նոր մշակույթ եք ուզում ներդնել․ «Ես ոչ թե այսինչի-այնինչի, այլև բոլորի խոսնակն եմ, ձեր խոսնակն եմ»։ Հարգելինե՛րս, Սահմանադրության մեջ պատգամավորի խոսնակ կամ փոխխոսնակ ինստիտուտ գոյություն չունի։ Կա Ազգային ժողովի խոսնակ և կա Ազգային ժողովի փոխխոսնակ»,- ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդիլյանի խոսքին Ազգային ժողովի ամբիոնից հակադարձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Բանն այն է, որ Սահմանադրության […]

̰
Ընտրվելու պարագայում խոստանում եմ, որ կլինեմ բոլորի փոխխոսնակը. Թանդիլյան

17:48 14.01.2019

«Ընտրվելու պարագայում խոստանում եմ, որ կլինեմ բոլորի փոխխոսնակը, ով պահպանելու է արդարության սկզբունքները բոլոր պարագաներում, հատկապես իր հայեցողական բոլոր հարցերում՝ որևէ դեպքում և պարագայում չունենալով «սիրելի» պատգամավորներ»,- այս մասին Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանն ասաց ԱԺ ամբիոնից իր նախընտրական խոսքում։ Իր խոսքերով՝ Թանդիլյանը պաշտպանելու է պատգամավորական էթիկայի կանոններն ու ընդդիմախոսներին հարգելու պայմանները, […]

̰
Գդանսկի քաղաքապետի վրա դանակով հարձակվելու առթիվ հարուցվել է քրգործ

17:36 14.01.2019

Լեհաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի վրա դանակով հարձակվելու փաստի առթիվ, հաղորդում է ТАСС–ը: Դատախազ Կշիշտոֆ Շերակի խոսքերով՝ արդեն հարցաքննվել է 20 վկա, մասնագետները շարունակում են ուսումնասիրել տվյալները, ինչպես նաև սպասում են հարձակվողի արյան անալիզի տվյալներին՝ հասկանալու, թե արդյոք վերջինիս արյան մեջ եղել է ալկոհոլի չափաբաժին: Նշվում է, որ 27-ամյա կասկածյալի հետ կարող […]

̰
Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք. Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին

17:28 14.01.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 14-ի նիստում բանավիճեցին: Պատճառը Մարուքյանի արձագանքն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանին, թե ով պիտի լինի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ: «Մենք ձեզ հետ կռիվ չունենք, դուք չեք որոշելու, իրենք են որոշելու, կռիվը և պատասխանատվության ամբողջ բեռն իրենց վրա է, իրենք […]

̰
BACK_TO_TOP