13:45 14.01.2019
Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածության վերաբերյալ քննարկումների ընթացքում ելույթով հանդես եկած ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախկինում Հայաստանի խորհրդարանական ընդդիմություններն իրենց թեկնածուին էին առաջադրում, որպեսզի և՛ իշխանական թեկնածուին չտային իրենց ձայնը, և՛ դեբատ առաջացնեին խորհրդարանում։
«Լուսավոր Հայաստանը», ըստ Մարուքյանի, չի առաջադրելու թեկնածու, քանի որ այդ դեբատի կարիքը չկա, քանի որ նույն քննարկումը կարող են նաև կառուցողական մթնոլորտում անել։
Մարուքյանը, սակայն, հիշեցնում է, որ նախկինում խորհրդարանն ունեցել է ցածր դեր երկրի քաղաքական համակարգում, ու որքան խոսվել է խորհրդարանի դերը բարձրացնելու մասին, այնքան այդ դերը նվազեցվել է։ Հիմա, Մարուքյանի պնդմամբ, կա երկու ուղի․ կա՛մ իրոք բարձրացնել դերը, կա՛մ պահել նախկին համակարգը։ Նա նշեց, որ սա նույնպես կախված է խորհրդարանի ապագա նախագահից։
20:36 22.05.2025
Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրինԻսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի Ռաբ-էլ-Թալաթին գյուղին։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկ։ Նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։ ...
20:25 22.05.2025
«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ, հայտնում է Sport.es-ը: Թիմի ղեկավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը երկարաձգել Ինյիգո Մարտինեսի, իսկ մինչև 2029 թվականը՝ Էրիկ Գարսիայի հետ պայմանագրերը: Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Էրիկ Գարսիան 44 խաղում խփել է […] ...
20:13 22.05.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՄայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […] ...
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...