Բողոքի ակցիա Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Բողոքի ակցիա Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց

17:38 12.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության չորրորդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա են իրականացրել նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները՝ կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ։

Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա միացել Շիրակացի  փողոցում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց հավաքված քաղաքացիներին։

Այստեղ բողոքի ցույց իրականացնողները նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգել են Ավետիսյանների ընտանիքի սպանված 7 անդամների  հիշատակը և տեղեցկացրել, որ հենց այսօր հետաքրքիր զուգադիպությամբ լրանում է նաև վերջերս ռուս զինծառայողի կողմից սպանված  գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի մահվան 40 օրը։

«Զավթիչները, օկուպանտները չեն կարող լինել ազգի, երկրի պաշտպան: Հայոց անվտանգությունը կարող է երաշխավորել  միայն Հայոց բանակը, միայն հայ զինվորն է երաշխիքը մեր անկախության, մեր ազատության։ Մենք կանգնած ենք այդ գաղութային ուժի՝ ֆորպոստի կողքը։ Նրանք այստեղ մեզ պաշտպանելու համար չեն, նրանք այստեղ են իրենց շահերը, գաղութատիրությունը, իրենց զավթումը պաշտպանելու համար, և որքան շուտ հասկանա դա մեր ժողովուրդը, այնքան լավ»,- իր ելույթում ասել է Տիգրան Խզմալյանը։

«1999 թվականից ի վեր 12 զոհ ունենք Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմահենակետի ռուս զինծառայողների ձեռքով: Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, ՀՀ-ում քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը կարող է  նաև վտանգված լինել: Սա մարտահրավեր է նաև Հայաստանի  ինքնիշխանությանը»,- նշել է Հայաստանի մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը

Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին սպանվածների լուսանկարներն ու թռուցիկներն են, նաև վառված մոմեր։ Ակցիան շարունակվել է նաև Սևերսկի թաղամասում տեղակայված ռուսական զորամասի դիմաց, որտեղ ելույթներ չեն հնչել, միայն ակցիայի մասնակիցները պարզել են «ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից» երկլեզու գրությամբ պաստառ։

Ակցիայի մասնակիցները զորամասի հարակից ծառերին ու տարածքներում թռուցիկներ փակցնելուց հետո հեռացել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP