15:39 11.01.2019
Դեռևս ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսուհետ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ: ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ իրավաբանական գրասենյակ են հիմնել:
«Հանրային քաղաքականությամբ զբաղվելուց չեմ խուսափելու: Տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն եմ հանձնել և լիցենզիա չեմ վերցրել, այս գործունեությամբ երևի զբաղվեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Բացի այդ, նա պատրաստվում է նաև հանրային քաղաքականության ձևաչափի մեջ մնալ, դրա համար արդեն, նրա խոսքերով, որոշ պրոյեկտներ կան:
Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի գործունեությանը՝ Հովհաննիսյանը զերծ մնաց քաղաքական գնահատականներ տալուց, ընդամենը հույս հայտնեց, որ պատգամավորները կգիտակցեն իրենց վրա դրված բեռը ու հասարակության նկատմամբ ունեցած պատասխանատվությունը:
Իսկ այն դիտարկումներին, թե 7-րդ գումարման խորհրդարանը համարվում է երիտասարդ, և շատերը թերահավատորեն են մոտենում նրանց գործունեությանը, Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.
«Ես երբեք սրբազան սարսուռով չեմ վերաբերվել տարիքին կամ փորձառությանը, բայց ես առավել շատ կարևորում եմ պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունը և կոնկրետ հարցին տիրապետելու կարողությունը»:
13:00 23.05.2025
Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով12:50 23.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանումՄայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
12:37 23.05.2025
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...