TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն ծրագիրը պետք է լրջորեն վերանայվի. փաստաբան

11:03 09.01.2019

Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ պետք է լրջորեն վերանայվի Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է. «Ժամանակ գտա և ուսումնասիրեցի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը, որը տեղադրված է www.e-draft.am կայքում: Կարծում եմ, որ այս փաստաթուղթը չի համապատասխանում այն չափանիշներին ու պահանջներին, […]

̰
ՊԵԿ-ը հերքում է Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունները

10:46 09.01.2019

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում տարածված լուրը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: ՊԵԿ-ը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը […]

̰
ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը. «Ժամանակ»

10:42 09.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը: ԲՀԿ-ականներն ասում են, որ դա իր ձևով շատ նման կլինի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, երբ խոսքը ոչ թե կոալիցիայի, այլ իշխանությանը ինչ-որ մաս կազմելու մասին է: ԲՀԿ-ում հույս ունեն, որ այդ համագործակցության արդյունքում իրենք կստանան Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզպետների պաշտոնները, հնարավոր […]

̰
Փաշինյանի հետ համաձայնեցված է. Վահե Էնֆիաջյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածու. «Ժամանակ»

09:15 09.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Ըստ մեր աղբյուրի՝ Էնֆիաջյանի թեկնածությունը համաձայնեցված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչու է ընտրվել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, կարելի է միայն ենթադրել. նա համարվում է բացարձակ կառավարելի և հաստատապես իշխանության համար որևէ խնդիր չի առաջացնի՝ ի տարբերություն Միքայել Մելքումյանի, ով երբեմն-երբեմն դուրս […]

̰
Նիկոլ Փաշինյանը երեկոյան այցելել է Երևանի քաղաքապետարան

23:37 08.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկոյան Երևանի քաղաքապետարան է այցելել: Երևանի քաղաքապետը Փաշինյանին ճանապարհելուց հետո, պատասխանելով լրագրողի հարցին՝ ո՞րն է երեկոյան այցի նպատակը, ասել է․ «Ֆրակցիայի փակ նիստ էր»։

̰
Ղազախստանում հակահայկական տրամադրություններ պետք է չլինեն. հայտարարություն

19:34 08.01.2019

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օրերս Ղազախստանից մտահոգիչ լուրեր հասան. Ամանորի գիշերը Կարագանդայում` «Հին Հռոմ» ռեստորանում, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ղազախ պատանի, իսկ երեք հոգի վիրավորվել է: Դա սովորական քրեական-կենցաղային միջադեպ էր մի քանի ազգությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, […]

̰
Մեկ տարում Ադրբեջանը 63 մլն դոլարի ռազմական և ավիացիոն արտադրանք է ներմուծել Թուրքիայից

19:29 08.01.2019

Ամփոփ տվյալներով Ադրբեջանը 2018 թվականի ամբողջ ընթացքում Թուրքիայից գնել ու ներմուծել է 63,4 միլիոն դոլարի «ռազմական և ավիացիոն» դասի ապրանքներ, ինչի մասին ասվում է Թուրքիայի արտահանողների խորհրդի հերթական զեկույցում։ Այս դասի մեջ մտնող ապրանքները կարող են և քաղաքացիական նշանակության լինել, բայց դրանց մի մասը հաստատապես ռազմական նշանակության ապրանքներ են, և Razm.info կայքը հիշեցրել է այդ […]

̰
Ադրբեջանում «նեղում են» հավատացյալ քաղբանտարկյալներին․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել

19:17 08.01.2019

Ադրբեջանում կա մոտ 160 քաղբանտարկլյալ, ու նրանցից գրեթե կեսը ունեն կրոնական այս կամ այն համայնքին պատկանելիություն։ Հենց այս հավատացյալ քաղբանտարկյալների վրա ճնշումները վերջին շրջանում զգալի ուժեղացել են։ Այս մասին հայտարարություն են տարածել Ադրբեջանի մի քանի հասարակական կազմակերպություններ։ Դրա համաձայն՝ միայն նախորդ տարի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված հավատացյալները հետագայում դատապարտվել են միասին վերցրած 600 տարվա ազատազրկման, ու […]

̰
Աճում է մեքենաների գինը, կրկին խթանվում հնամաշ մեքենաների ձեռքբերումը. Էդմոն Մարուքյանը դիմել է ՊԵԿ նախագահին

19:15 08.01.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ գրությամբ դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների […]

̰
Կարագանդայի միջադեպի ժամանակագրությունն ու պատճառները. պաշտոնական

19:02 08.01.2019

Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը: Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: […]

̰
Հակակոռուպցիոն ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ. արդարադատության նախարարությունը պատասխանում է մեղադրանքներին

18:50 08.01.2019

2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից: Նշվում է, որ Ռազմավարության նախագծի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբերին: Մասնավորապես, Ռազմավարության տեսլականը նախանշելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել […]

̰
Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 25 500 դրամ

18:38 08.01.2019

2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու նպատակով,  որպես աշխատանքային և […]

̰
ՊԵԿ նախագահը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության ներկայացուցիչների հետ

18:30 08.01.2019

ՊԵԿ  նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության անդամների հետ: Այս մասին տեղեկացանք միության ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Քիչ առաջ կայացավ հանդիպում ՀՌՄ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակության միջև: Անանյանի պնդմամբ՝ ՊԵԿ-ը կիսում է Միության անդամների մտահոգությունները հարկային բեռի ավելացման մասով, ինչի մասին տեղյակ է պահել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանին, ով […]

̰
Էրդողանը հանդիմանել է Ջոն Բոլթոնին Սիրիայի քրդերի վերաբերյալ հայտարարության համար

17:16 08.01.2019

Թուրքիայի նախագահը անընդունելի է անվանել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը։ Խոսքը YPG զինված միավորման մասին է, որին Թուրքիայի իշխանությունները համարում են ահաբեկչական կառույց (համարում են, որ այն իրենց մոտ ահաբեկչական կազմակերպություն հայտարարված «Քրդստանի […]

̰
Ղազախստանի ՆԳՆ-ի աշխատակիցներ են ժամանել Հայաստան. Աշոտ Ահարոնյան

16:56 08.01.2019

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Ղազախստանից օպերատիվ քննչական խմբեր են ժամանել Հայաստան Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին հայտնաբերելու համար։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հետ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չհերքեց այս լուրը: «Ղազախստանի ներքին գործերի նախարարության  երկու աշխատակիցներ այս պահին Հայաստանում են, […]

̰
Նարեկ Գուրուրյանը ՌԴ-ում է և այսօր կտեղափոխվի Ղազախստան. Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը մանրամասներ է հայտնել

16:39 08.01.2019

Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան: Այս մասին քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը: SHANTNEWS.am-ին Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը նաև ասել է, որ Նարեկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չէ: Նա ՀՀ Սարուխան […]

̰
Պոլիոմելիտի դեմ անավարտ պայքար. 2018-ի ձեռքբերումներն ու ձախողումները

16:33 08.01.2019

Յուրաքանչյուր նոր տարվա շեմին ընդունված է ամփոփել անցնող տարվա հաջողություններն ու անհաջողությունները, գնահատել՝ որ կանխատեսումն իրականացավ, որը՝ ոչ: Եվ այսպես՝ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և բժիշկները հույս ունեին, որ 2018 թվականին վերջնականապես  կհաղթեն պոլիոմելիտը: 2017 թվականին պոլիոմելիտով հիվանդացության 22 դեպք էր գրանցվել, 2018-ին՝ 27: Եթե համեմատենք 30 տարի առաջվա տվյալների հետ՝ առաջընթաց կա: Այն ժամանակ […]

̰
Ո՞ր հիվանդություններն են ավելի հաճախ հանդիպում զորակոչիկների մոտ

15:52 08.01.2019

Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկներին ընդունելիս առաջնահերթ ուշադրություն են դարձնում նրանց առողջական վիճակին, քանի որ դրանից կախված՝ կարող են նշանակել սահմանափակումով ծառայության կամ հետաձգել ծառայությունը՝ բուժման համար տարկետում տալով։ Այս մասին այսօր մեկնարկած զորակոչի կապակցությամբ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԶՈւ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյան։ Նա տեղեկացրեց, որ նախորդ զորակոչին բանակ է ուղարկվել ավելի քան 400 զորակոչիկ, […]

̰
Ժամկետայինները պակասեն՝ կհամալրենք պայմանագրայիններով․ ԶՈՒ համալրման խնդիր չկա․ զինկոմ

15:47 08.01.2019

Նախորդ՝ ամառային զորակոչի ընթացքում զինված ուժեր զորակոչվեցին գիշերամիզություն, թերքաշ ու գերքաշ ունեցող զինծառայողներ։ Արդեն 6 ամիս անց՝ ձմեռային զորակոչի մեկնարկի օրը, Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այդ զորակոչիկներից որևէ լուրջ բողոք չեն ստացել, որևէ մեկին ժամկետից շուտ չեն զորացրել։ Մուրադյանը նշեց, որ այս անձանց զորակոչելը կապված չի եղել Զինված ուժերի համալրման […]

̰
Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ. Հայկ Մարության

15:41 08.01.2019

Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գնահատելով աղբահանության կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շուրջօրյա աշխատանքի համար: «Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ այդ գիտենք բոլորս, և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, […]

̰
Միջադեպերից հետո խստացվել են վարորդների առջև դրվող պահանջները․ ԶՈւ ԳՇ պետ

15:13 08.01.2019

Հայաստանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը, և Զինված ուժերի ղեկավարությունը, բացի այլ բաներից, ուշադրությունը կենտրոնացնում է նորակոչիկ զինծառայողների տեղափոխման անվտանգության վրա՝ միջադեպերից խուսափելու համար։ Այս մասին այսօր ԶՈւ կենտրոնական հավաքակայանում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։ Քանի որ նախկինում Զինված ուժերում արձանագրված ողբերգական ավտովթարների մի մասը կապված է եղել նաև վարորդների գործողությունների հետ, […]

̰
Վերջին 3-4 տարում Զինված ուժերը համալրվել են 2000 նոր մեքենայով․ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

15:04 08.01.2019

«Վերջին 3-4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի մեքենաներով, նոր մեքենաների մասին է խոսքը»,- այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում ունեցած ճեպազրույցի ընթացքում զինված ուժերում ավտոպարկի մաշվածության մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նա հայտնեց, որ նոր մեքենաների համալրմանը զուգահեռ բանակից դուրս են մղվում «իրենց դարն ապրած» […]

̰
Ջոն Բոլթոնը Թուրքիայում է. Վաշինգտոն-Անկարա բանակցությունը մեկնարկել է

14:48 08.01.2019

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հունվարի 8-ի կեսօրին Թուրքիայի մայրաքաղաքում հանդիպել է այդ երկրի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընի հետ: Հանդիպման մեկնարկին Կալընը հայտարարել է, որ թուրքական կողմի համար ընդունելի չէ Բոլթոնի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն Սիրիայից դուրս կբերի զորքը պայմանով, եթե Թուրքիան խոստանա պահպանել Սիրիայի քրդական զորամիավորումների անվտանգությունը: «Անկարայի՝ Սիրիայում պայքարի միակ […]

̰
ԶՈւ շտաբը չի տարանջատում զորակոչիկներին՝ պաշտոնյայի որդի՞ են, թե՞ ոչ․ ԶՈւ շտաբի պետ

14:44 08.01.2019

Հայաստանի Զինված ուժերի ղեկավարությունը չի տարանջատում՝ զորակոչիկը պաշտոնյայի որդի՞ է, թե՞ ոչ, և հետևաբար, վիճակագրություն չի կազմում, թե որ պաշտոնյայի որդին է ծառայել, որինը՝ ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նա նշեց, որ իրենք բոլորին զորակոչում են, և եթե մարդիկ ունեն սահմանափակումներ, ապա ազատվում են ծառայությունից […]

̰
Անկարան խնդրել է, որպեսզի ԱՄՆ-ն Սիրիայում իր բազաները կա՛մ հանձնի Թուրքիային, կա՛մ ոչնչացնի

14:42 08.01.2019

Անկարան խնդրել է, որպեսզի ԱՄՆ-ն իր բազաները Սիրիայում հանձնի Թուրքիային կամ ոչնչացնի: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում: Տեղեկությունն այսօր հրապարակել է Hurriyet թերթը: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն Սիրիայում գտնվող իր 22 ռազմաբազաները հանձնի տեղի քրդական խմբավորումներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Դոնալդ […]

̰
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ Արցախի բանակի հրամկազմի փոփոխության մասին

14:38 08.01.2019

Տարեվերջին Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը փոխվեց․ Լևոն Մնացականյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Կարեն Աբրահամյանը, որը մինչ այդ ՊԲ շտաբի պետն էր։ Այս փոփոխության վերաբերյալ լրագրողները փորձեցին կարծիք իմանալ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի Արտակ Դավթյանից։ Շտաբի պետը նախ ասաց, որ հարցը պետք է ուղղել Արցախի ղեկավարությանը, ապա, այնուամենայնիվ, մեկնաբանեց հարցն ու ասաց, որ բոլոր փոփոխությունները միտված […]

̰
Կոչ եմ անում քաղաքացիներին յուրաքանչյուր բնապահպանական իրավախախտման ականատես լինելու դեպքում ահազանգել. Էրիկ Գրիգորյան

14:36 08.01.2019

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած ծառահատման հետ կապված և հայտնել, որ խոսել է «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչի հետ: «Գոռը հավաստիացրեց, որ տեղյակ չեն եղել, որ ապօրինի հատման դեպքը մեկ ամիս առաջ արդեն հայտնաբերված և արձանագրված է եղել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից […]

̰
Երեք հեռուսատաալիք պատրաստ է Դոնալդ Թրամփին եթերաժամանակ տրամադրել

14:30 08.01.2019

ԱՄՆ խոշորագույն  4 հեռուստաալիքներից երեքը՝  CBS, NBC և ABC, համաձայնել են եթերաժամանակ տրամադրել ԱՄՆ նախագհ Դոնալդ Թրամփին՝ տեսաուղերձով մարդկանց դիմելու համար: Այս մասին հայտնում է Mediaite պարբերականը: Նշենք, որ հունվարի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել հեռուստատեսությամբ՝ փրայմ թայմում դիմել ժողովրդին և խոսել բյուջետային ճգնաժամի ու դրա հետևանքով առաջացած աշխատանքային ժամանակավոր կրճատումների մասին: Այս հայտարարությունից հետո New York Times-ի լրագրող Մայքլ […]

̰
Սահմանին էական փոփոխություն չկա․ ԶՈւ շտաբի պետը՝ տոնական օրերի մասին

14:21 08.01.2019

«Սահմանում էական փոփոխություն չկա։ Հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է։ Եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինենք, որոշակի չափով կա նվազման միտում կրակոցների քանակի վերաբերյալ»,- այսօր մեկնարկած զորակոչի ընթացքում ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով տոնական օրերին ադրբեջանական կողմի ակտիվության մասին հարցին։ Նա մեկնաբանեց նաև սահմանի ադրբեջանական կողմի մի հատվածում […]

̰
Զորակոչիկներին դեռ չեն բաժանել նոր ճտքակոշիկներ․ ԶՈւ ԳՇ պետ

14:20 08.01.2019

Այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչը, ու թեև մինչ այս անոնսվել էին բանակի նոր ճտքակոշիկները, սակայն այս զորակոչի ընթացքում դրանք դեռ չեն բաժանվի նորակոչիկներին։ Այս մասին այսօր կենտրոնական հավաքակայանում ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Նոր կոշիկները արդեն պատրաստման ավարտական փուլում են, պահեստավորման-ընդունման փուլում են, ավարտվելուց հետո կհատկացվեն […]

̰
BACK_TO_TOP