18:50 08.01.2019
2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից:
Նշվում է, որ Ռազմավարության նախագծի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբերին: Մասնավորապես, Ռազմավարության տեսլականը նախանշելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, որպեսզի վերջիններս ներկայացնեն միջոցառումների և ուղղությունների տեսքով առաջարկություններ: Միաժամանակ, վերոնշյալ նպատակով շահագրգիռ կազմակերպությունները հրավիրվել էին նաև Արդարադատության նախարարություն:
2018 թվականի ընթացքում Նախարարությունը երեք անգամ դիմել է ոլորտի հասարակական կազմակերպություններին՝ խնդրելով ներկայացնել նոր ռազմավարության վերաբերյալ իրենց առաջարկությունները, ռազմավարության տեքստային մասում ներառելու նպատակով գործող ռազմավարության վերաբերյալ իրենց գնահատականները, ինչպես նաև հասարակության շրջանում իրականացված կոռուպցիայի հետ կապված հարցումները:
Հատկանշական է, որ առաջարկություններ ներկայացրել են սակավաթիվ կազմակերպություններ:
Հաշվի առնելով 2018 թվականին երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նոր կառավարության ձևավորումը և կոռուպցիայի նկատմամբ դրսևորած բացահայտ անհանդուրժողականությունը՝ ռազմավարության մշակման աշխատանքներն ակտիվորեն վերսկսվել են 2018 թվականի աշնանը:
2018 թվականի դեկտեմբերի 19-ին Նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» աջակցությամբ մեկնարկել է Ռազմավարության վերաբերյալ քննարկումների շարքը: Դեկտեմբերի 19-ին նախնական տարբերակը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոալիցիայի և այլ հրավիրված ՀԿ-ների քննարկմանը:
Ընդ որում, առաջին անգամ նախագիծը ՀԿ-ների քննարկմանն է ներկայացվել աշխատանքային փաստաթղթի տեսքով՝ մինչև պաշտոնական շրջանառությունը: Նույն օրը նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am կայքում:
Այս առումով, նշվում է, որ քննարկման դրված նախագիծը հիմնականում պարունակում է ՀՀ միջազգային պարտավորություններից բխող, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված միջոցառումներ: Միաժամանակ, հաշվի առնելով հակակոռուպցիոն ռազմավարության կարևորությունը և առանձնահատկությունը՝ հանրային քննարկման է ներկայացվել նախագծի աշխատանքային տարբերակը, քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակելու և ևս մեկ անգամ լրամշակված նախագիծը քաղաքացիական հասարակության դատին ներկայացնելու ակնկալիքով:
Զուգահեռաբար, հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվել և ներկայումս քննարկվում է ռազմավարության ընդունումը հետաձգել մինչև ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության նոր ծրագրի ընդունումը:
Նշվում է, որ 2019 թվականի հունվարից մեկնարկելու է մարզային քննարկումների շարքը:
ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց և հասարակական կազմակերպություններին առկայության դեպքում սահմանված կառուցակարգերի շրջանակներում ներկայացնել իրենց կառուցողական առաջարկները: Միաժամանակ հավաստիացնում ենք, որ Ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայտարարել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը, նախագծի մշակման գործընթացը, ինչպես նաև դրա կառուցվածքը և բովանդակությունը «խնդրահարույց են»:
Տեղեկացրել էինք նաև, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում «բացահայտ անվստահություն» էր հայտնում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը:
20:20 28.06.2025
Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասինՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներԻրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...
19:53 28.06.2025
Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...
19:45 28.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետԱյսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...
19:35 28.06.2025
Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվներըԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...