Ղազախստանում հակահայկական տրամադրություններ պետք է չլինեն. հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Ղազախստանում հակահայկական տրամադրություններ պետք է չլինեն. հայտարարություն

19:34 08.01.2019

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Օրերս Ղազախստանից մտահոգիչ լուրեր հասան. Ամանորի գիշերը Կարագանդայում` «Հին Հռոմ» ռեստորանում, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ղազախ պատանի, իսկ երեք հոգի վիրավորվել է: Դա սովորական քրեական-կենցաղային միջադեպ էր մի քանի ազգությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց անսպասելիորեն այդ միջադեպը սկսեց ազգամիջյան բնույթ ստանալ. զգացմունքները բանականությունը մղեցին երկրորդ պլան: Ղազախստանում սկսվեց հակահայկական հավաքների ալիք: Այստեղ ակնհայտ է, որ գործը գլուխ չէր գա առանց սադրիչների, որոնք փորձում են փչացնել հայ-ղազախական հարաբերությունները:

Նմանատիպ դեպքերը չեն կարող որևէ լավ բանի հանգեցնել: Դրանք կարող են միայն սրել ազգամիջյան հարաբերությունները բազմազգ Ղազախստանում: Այս երկիրը հայտնի է իր տոլերանտությամբ, և ուզում ենք հուսալ, որ բանականությունը այս անգամ ևս կհաղթի, և երկրի իշխանությունները բոլոր ջանքերը կգործադրեն, որպեսզի մարվի ժողովրդական դժգոհության ու ազգայնամոլական դրսևորումների ալիքը:

Հատուկ ուզում ենք ընդգծել և դատապարտում ենք Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների ու պետական իշխանության մարմինների գործունեությունը, որ այս ողբերգական դեպքն օգտագործում են հայատյացություն առաջացնելու և իրենց հակահայկական աշխարհաքաղաքական ծրագրերի առաջմղման նպատակով: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցի սադրիչները սկսել են բացահայտ կերպով միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին, սոցկայքերով դրդել հակահայկական ազգայնամոլական գործողությունների, որոնք կարող են հանգեցնել Ղազախստանում իրավիճակի ապակայունացման:

Անշուշտ, այս ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն և ձերբակալվեն, բայց մի քանի մարդու մեղքը պետք է որևէ կերպ չոտնահարի Ղազախստանի հայերի օրինական շահերը: Ղազախստանում հակահայկական տրամադրություններ պետք է չլինեն: Հայերը Ղազախստանի զարգացման և ծաղկման գործում ունեցել են մեծ նպաստ և առ այսօր շարունակում են իրենց նպաստը բերել: Նրանք այս երկրի օրինապաշտ քաղաքացիներ են, և այդ պատճառով պետք է լիարժեք անվտանգության երաշխիքներ ստանան:

Վստահ ենք, որ Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինները գործի օբյեկտիվ և թափանցիկ քննություն կիրականացնեն և կհրապարակեն ամբողջական ու հավաստի տեղեկատվություն այս ոճրագործության բոլոր մասնակիցների մասին, ոչ թե միայն ազգությամբ հայերի:

Այս ամենի առթիվ Խորհուրդը վճռականորեն դատապարտում է Կարագանդայում կատարվածը: Մենք ցավակցում ենք տուժածներին ու հուսով ենք, որ այս կենցաղային վեճը կկարգավորվի: Ցանկանում ենք մեր վստահությունը հայտնել, որ կատարվածը որևէ ազդեցություն պիտի չթողնի հայ-ղազախական հարաբերությունների վրա: Մենք կոչ ենք անում զարգացնել ու ամրացնել բարեկամությունը մեր երկրների ու ժողովուրդների միջև»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

22:46 18.07.2025

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

22:29 18.07.2025

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

BACK_TO_TOP