Պոլիոմելիտի դեմ անավարտ պայքար. 2018-ի ձեռքբերումներն ու ձախողումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Պոլիոմելիտի դեմ անավարտ պայքար. 2018-ի ձեռքբերումներն ու ձախողումները

16:33 08.01.2019

Յուրաքանչյուր նոր տարվա շեմին ընդունված է ամփոփել անցնող տարվա հաջողություններն ու անհաջողությունները, գնահատել՝ որ կանխատեսումն իրականացավ, որը՝ ոչ:

Եվ այսպես՝

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և բժիշկները հույս ունեին, որ 2018 թվականին վերջնականապես  կհաղթեն պոլիոմելիտը: 2017 թվականին պոլիոմելիտով հիվանդացության 22 դեպք էր գրանցվել, 2018-ին՝ 27: Եթե համեմատենք 30 տարի առաջվա տվյալների հետ՝ առաջընթաց կա: Այն ժամանակ տարեկան գրանցվում էր 350 հազար հիվանդ: Բայց վերջնականապես հաղթել այդ հիվանդությանը՝ 2018-ին էլ չհաջողվեց:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Սպասվում էր, որ 2018 թվականին «քվանտային գերակայություն» կլինի, այսինքն՝ թեև վերջնականապես ապացուցվեց, որ քվանտային համակարգիչներն ավելի արագ են աշխատում, քան տրանզիստորայինները, սակայն համատարած անցում նոր համակարգիչներին տեղի չունեցավ ու, կարծես թե, չի էլ սպասվում մոտ ապագայում: Այդ հույսերը պետք է իրականացնեին Google և IBM ընկերությունները:

ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐ

Այս ծրագիրը գրեթե ստացվել է: Փորձագետներն ակնկալում էին, որ 2018 թվականը բեկումնային կլինի էլեկտրամոբիլների համար: Վաճառքն ամբողջ աշխարհում ավելացավ առաջին հերթին Չինաստանի հաշվին, որտեղ շուկայի 4 տոկոսը կազմում են էլեկտրամոբիլները:

Անցյալ տարի էլեկտրամոբիլների վաճառքը շուկայում կազմել է 1 տոկոս: Այդ մեքենաների պահանջարկն ամբողջ աշխարհում ավելանում է:

ՏԻԵԶԵՐՔ

Ակնկալվում էր, որ Չինաստանը մինչև տարեվերջ լուսնագնաց կիջեցնի Լուսնի հակառակ կողմում: Կանխատեսումը ոչ ամբողջությամբ է իրականացել, բայց պատճառը  տեխնիկական էր: «Չանե-4» կայանը հաջողությամբ մեկնարկեց թռիչքը, դուրս եկավ լուսնային ուղեծիր և միայն օրերս հաջող վայրէջք կատարեց Լուսնի հակառակ՝ մութ կողմում:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանը հսկայական տեմպերով զարգացնում է տնտեսությունը: Փորձագետների այս  կանխատեսումներն աստիճանաբար իրականություն են դառնում: Անցնող տարում Հնդկաստանն ունեցել է տնտեսական զարգացման ամենաբարձր տեմպը: Ինչպես  և կանխատեսվել  էր, Հնդկաստանի տնտեսական աճը հասել է 8 տոկոսի:

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլային փորձագետները կանխատեսում էին, որ 2018 թվականին նոր ֆուտբոլային աստղ կփայլի. խոսքը Կիլիան Մբապպեի մասին էր: 19-ամյա ֆուտբոլիստն այդ սպասումները լիովին արդարացրեց:

Նա դարձավ աշխարհի չեմպիոն: Առաջին իսկ խաղում խփեց միակ հաղթական գոլը: Հետո դարձավ լավագույն խաղացողը, և կրկին գոլ՝ արդեն եզրափակչում:

Մբապպեն դարձավ Պելեից հետո երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն Աշխարհի առաջնության ժամանակ հարվածել է 2-ից ավելի գոլ, այդ թվում նաև եզրափակչում:

Եթե վնասվածքներ չունենա, Մբապպեն կարող է դառնալ տասնամյակի լավագույն ֆուտբոլիստը:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Օդում կախված Բրեքսիթը» կանխատեսում չէ, այլ ռեալ  բյուրոկրատական պլան: Հոկտեմբերի կեսերին Բրիտանիան և Եվրամիությունը պետք է ավարտեին իրենց «ամուսնալուծության» վերջնական  փուլը, որպեսզի 2019 թվականի մարտի 29-ին երկու կողմն էլ վավերացրած լիներ համաձայնագիրը: Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ:

Նախ՝  համաձայնագիրը Բրիտանիան կազմեց նոյեմբերին: Կառավարության անդամները հրաժարվում են վավերացնել այն: Արդյունքում Բրիտանիան հայտնվել է ծանր քաղաքական ճգնաժամում, և ինչ կլինի Բրեքսիթի հետ՝ առայժմ պարզ չէ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP