TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը որոշել են դուրս գալ ՀՀԿ-ից

21:45 09.01.2019

«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Դրանք հանդես են […]

̰
Նորընտիր պատգամավորներին մանդատները հանձնելու են պատահական քաղաքացիներ․ Մուկուչյան

21:27 09.01.2019

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդանշանակն միջոցառում է կազմակերպել նորընտիր խորհրդարանի պատգամավորների համար, որի ժամանակ էլ նրանց հանձնելու են պատգամավորական մանդատները։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ հարցազրույցում այսօր ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Պատահական ընտրանքի սկզբունքով, էլեկտրոնային եղանակով անցկացվել է վիճակահանություն։ Վիճակահանությունը անցկացվել է այն ընտրողների միջև, որոնք մասնակցել են քվեարկությանը։ Եվ, ըստ էության, ընտրվել են քաղաքացիներ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ գանգատն է ներկայացվել ՄԻԵԴ․ Armtimes.com

20:59 09.01.2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երկրորդ գանգատն են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Armtimes․com-ի հարցին ի պատասխան ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գանգատը այս տարի է մուտք եղել դատարան: Նշենք, որ այս գանգատը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու համար: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին […]

̰
Ադրբեջանցիները մտադիր են բողոքի ցույց անել Բեռլինում

20:30 09.01.2019

Գերմանիայում բնակվող ադրբեջանցիները Բաքվի իշխանություններից պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր մամուլը։ Նրանց պահանջների մեջ մտնում է նաև մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջը, սակայն առաջնահերթությունը նրանք տալիս են Հուսեյնովին, քանի որ բողոքողների տեղեկություններով՝ բանտում Հուսեյնովի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, նրան նաև նոր կեղծ […]

̰
Հայաստանում և այլ երկրներում բարեփոխումների դանդաղումը կարող է անկայունություն ստեղծել տարածաշրջանում․ ՀԲ

20:15 09.01.2019

Համաշխարհային բանկը գնահատել է աշխարհի բոլոր երկրների տնտեսական աճի տեմպերն ու հետազոտել նաև դրանց վրա ազդող քաղաքական ու այլ պրոցեսները, որոնք կանխատեսվում են ներկայում։ Զեկույցում Հայաստանի հետ առնչվող ռիսկերը դիտարկվում են Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համատեքստում։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը շարունակում է մնալ այս երկրների […]

̰
Սայլը տեղից շարժվեց. Վրաստանի միջգերատեսչական հանձնաժողովը կզբաղվի ՌԴ-ի հետ սահմանին ապրանքաշրջանառության մոնիթորինգով

19:16 09.01.2019

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկրում ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի Ռուսաստանի հետ սահմանին ապրանքաշրջանառության մոնիթորինգի վերաբերյալ համաձայնագրի իրացման հարցերով, այդ թվում՝ Վրաստանի կողմից  չվերահսկվող տարածքներում: Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիթորինգի մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այն բանից հետո, երբ 2011թ. Վրաստանը հանեց ԱՀԿ-ում Ռուսաստանի անդամակցության վրա դրված վետոն՝ պայմանով, որ Ռուսաստանից Աբխազիայի և Հարավային […]

̰
Վարչապետի պաշտոնակատարը նոր նշանակում է կատարել

18:57 09.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել: Ստորագրված փաստաթղթում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։

̰
Ըստ տրամաբանության` ԱԺ երրորդ փոխխոսնակը կլինի ԲՀԿ-ից. Ալեն Սիմոնյան

18:54 09.01.2019

Երրորդ փոխնախագահի ընտրության մասին որևէ քննարկում պաշտոնապես չի եղել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը, որն առաջադրվելու է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:  «Մենք պետք է հասկանանք, թե ինչ տրամադրությամբ ենք շարժվելու ու շարժվել մինչ օրս: ՀՀ քաղաքացին թեկուզ մեկ ձայնով ավելի քվեարկել է «Բարգավաճ Հայաստանի» օգտին»,- ասել է Ալեն […]

̰
ԵՊՀ հոգաբարձուների խորհրուրդը թարմացվել է․ նախկին իշխանավորների փոխարեն նշանակվել են նորերը

18:21 09.01.2019

Հայաստանի վարչապետի՝ դեկտեմբերին ընդունած որոշումներից մեկով հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որում արդեն չեն ընդգրկվել նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Այս խորհուրդը ձևավորվում է 25 տոկոս համամասնություններով՝ ԵՊՀ առաջարկած 8 անձ, լիազոր մարմնի առաջարկած 8 անձ, պրոֆեսորադասախոսական անձնակազմից ընտրված 8 մարդ և ուսանողների կողմից ընտրված 8 մարդ։ Այսպիսով ԵՊՀ առաջարկած 8-հոգանոց ցուցակի մեջ, որտեղ նախկինում […]

̰
Բացահայտվել են բնապահպանության պետական տեսչության պաշտոնյաների կողմից կաշառք տալու և ստանալու դեպքեր

18:13 09.01.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, անտառապահների իմացությամբ և թույլտվությամբ ապօրինի ծառահատումներ կատարվելու, կաշառք տալու, ստանալու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել տաս անձի: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության առանձին պաշտոնատար անձինք, 2016-2017 թթ. ընդգրկված լինելով […]

̰
Ղազախական կողմը պատրաստում է Նարեկ Գուրուրյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը. դեսպան

18:05 09.01.2019

Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ձերբակալվել է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ կապի մեջ է իրավապահ մարմինների հետ, տեղյակ է, որ Գուրուրյանն այս պահի դրությամբ գտնվում է Ռուսաստանում, հիմա ղազախական կողմը համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում Ռուսաստանի ՆԳՆ-ին, որպեսզի կազմակերպվի տղայի փոխանցումը ղազախական […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր հարցերով դիմած քաղաքացիներին

17:12 09.01.2019

Հունվարի 8-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։ Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

̰
Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Ժողովրդավարության ինդեքսում»

17:11 09.01.2019

Բրիտանական Economist պարբերականի մասնագետների թիմի ուսումնասիրած 167 պետությունների թվում Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 103-րդ տեղում է ու պահպանել է «կիսաժողովրդավարների» («հիբրիդ կարգեր») ցուցակում իր տեղը, թեև զգալի բարելավել է ցուցանիշը։ Այս մասին հայտնի է դառնում պարբերականի զեկույցից։ 0-10 բալանոց սանդղակում Հայաստանը 2018 թվականի արդյունքներով ունի 4,79 ցուցանիշ (2017-ին՝ 4,11) և նախորդ տարվա 111-րդ հորիզոնականից հասել է […]

̰
Ղազախստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Ղազախստանի ՆԳ նախարարի հետ

17:05 09.01.2019

Հունվարի 9-ին Ղազախստանի ՆԳՆ-ում տեղի է ունեցել Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովի և Ղազախտանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն: Կողմերը կարծիքներ փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների հեռանկարների, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության հարցերի շուրջ: Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ամրապնդել երկկողմանի հարաբերությունները հետաքրքրող տարբեր ուղղություններով: […]

̰
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի Հանրապետության նախագահին

16:45 09.01.2019

Հունվարի 8-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին (Barham Salih)։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Սալեհին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը` խոստանալով ջանք չխնայել հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և […]

̰
Զարուհի Փոստանջյանը կներկայացնի Պավել Մանուկյանի ու Արմեն Բիլյանի շահերը

16:04 09.01.2019

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունն այսօր ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում անսպասելի կարճ տևեց: Ակնկալվում էր, որ դատարանը պետք է լսեր քրեական գործից անջատված մասով մեղադրյալների ցուցմունքները: Հիշեցնենք՝ նախորդ՝ դեկտեմբերի 26-ին կայացած նիստին, 3 մեղադրյալի նախաքննական ցուցմունքը հրապարակվել էր, քանի որ մեղադրյալները հրաժարվել էին ցուցմունք տալ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

15:26 09.01.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստը հետաձգվեց մինչև վաղը: Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատախազությունը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, […]

̰
ՀՔԾ պարզաբանումը Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ

14:26 09.01.2019

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությանը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունները, անհրաժեշտ է  համարում տեղեկացնել հետևյալը. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի […]

̰
Արփինե Հովհաննիսյանը դժգոհել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից

14:04 09.01.2019

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  դժգոհելով Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել։ Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի դրանից՝ ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել […]

̰
Տիգրան Սարգսյանը «Եվրասիական շաբաթ»-ը բարձր մակարդակով կազմակերպելու համար Հակոբ Ավագյանին շնորհակալագիր է հանձնել

13:30 09.01.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանին է հանձնել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի շնորհակալագիրը, որում, մասնավորապես, ասված է․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը խորին շնորհակալություն է հայտնում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման գործընթացում ակտիվ մասնակցության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությանն աջակցելու համար։ Մաղթում ենք ամենայն […]

̰
Ի՞նչ հարցեր է քննարկել վարչապետի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում. մանրամասներ

13:12 09.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  Երևանի քաղաքապետարան է այցելել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել էր՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ թե ինչ հարցեր էին քննարկվել, Մարությանը չէր մանրամասնել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի […]

̰
Նորակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է, հարուցվել է քրգործ. ՌՈ

13:00 09.01.2019

2019թ-ի հունվարի 8-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։30-ը, ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով  հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող  «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով […]

̰
Երևանը գազի գինը չի բարձրացնի, սակայն «Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել ներդրումները. «Կոմերսանտ»

12:46 09.01.2019

«Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացել է Հայաստանի նոր իշխանությունների հետ համաձայնության գալ 2019-ից երկրի համար գազի գինը 10 տոկոսով` 1000 խմ-ի համար մինչև 165 դոլար բարձրացնելու հարցում: Համաձայնությունը, սակայն, թվում է, ձևական է. գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն ներքին սպառման գազի գինը Երևանը պատրաստ չէ բարձրացնել, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Փորձագետների կարծիքով` […]

̰
Լաոսը Ռուսաստանին է վերադարձրել 30 հատ Т-34 տանկ

12:28 09.01.2019

Լաոսը Ռուսաստանին է վերադարձրել դեռ Վիետնամական պատերազմի տարիներից Լաոսին տրամադրված 30 հատ Т-34 տանկերը: Դրանք սարքին են: Մարտական մեքենաները վերադարձնելու մասին որոշումը կայացվել է անցյալ տարի՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ այդ երկիր այցի ընթացքում: Տանկերը ծովային ճանապարհով Վլադիվոստոկ տեղափոխվելուց հետո պետք է երկաթուղային ճանապարհով Նարո-Ֆոմսկ տարվեն: Նախատեսվում է, որ այդ տանկերը կօգտագործվեն ռազմական շքերթների […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան

12:25 09.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից երեկ` հունվարի 8-ին, դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում է փաստաբանական խմբի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում: Նշենք, որ այսօր՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի […]

̰
Թուրքիայում մարդը շատ է «էժանացել», ամենուր ճնշումներ են. պոլսահայ գործիչները՝ արտագաղթի նոր ալիքի մասին

12:10 09.01.2019

Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» թերթն ուշագրավ հոդված է հրապարակել Թուրքիայի մասին։ Երկրի տարբեր խնդիրներին անդրադարձ  կատարելուց բացի՝ հրապարակված նյութն անդրադառնում է վերջին տարվա  ընթացքում Թուրքիայից  մեծաթիվ քաղաքացիների՝ երկրից հեռանալու փաստին: Ամերիկացիները մի կողմից՝ բանակցություններ են վարում Անկարայի հետ, մյուս կողմից, սակայն,  ամերիկյան մամուլը չի դադարում քննադատել Էրդողանին: Արտագաղթի ալիքը հասել է նաև հայերին: SHANTNEWS.am-ի եթերում […]

̰
Առկա է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան սահմանահատումների թվի աճ. Միգրացիոն ծառայություն

11:56 09.01.2019

ՀՀ ՏԿԶՆ Միգրացիան ծառայությունը տվյալներ է ներկայացրել Հնդկաստանի Հանրապետության` Հայաստանում գտնվող քաղաքացիների մասին: Ծառայությունից հայտնեցին, որ 2018թ ամփոփ վիճակագրական տվյալները հասանելի կլինեն հունվարի 20-ից հետո միայն, այնուհանդերձ, անգամ առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս որ առկա է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան սահմանահատումների թվի աճ։ Այսպես, 2015թ. նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք-3951, ելք-3899, տարբերությունը՝ 52, 2016թ․-ին՝ համապատասխանաբար […]

̰
Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ոստիկանություն

11:38 09.01.2019

Երեկ զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Այս պահին ընթանում է քննություն: Նա նշեց, որ գործը քննում է Ռազմական ոստիկանությունը: Այլ մանրամասներ հայտնի չեն: Հիշեցնենք, որ երեկ հավաքակայան ուղևորվող ավտոբուսը շրջափակվել […]

̰
Դատարաններում շարունակում են աշխատել կաշառակեր, խաղամոլ, թմրամոլ դատավորներ. Ամարյան

11:26 09.01.2019

Տարեվերջին դատավորների կողմից եղան հայտարարություններ, ըստ որոնց` պետք չէ քննադատել իրենց, քանի որ դա ճնշում է դատական իշխանության վրա։ Սակայն կան դատավորներ, որ կաշառակեր են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ Նրա խոսքով` վերջերս դատավորներից մեկը դիմել է ՀՔԾ ու հայտարարել կաշառքի դեպքի մասին, որից իրեն «փայ» չէր հասել, […]

̰
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար

11:19 09.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 22-ամյա բնակչին: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ […]

̰
BACK_TO_TOP