12:29 20.12.2018
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Կարասինի խոսքերն այն մասին, թե ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ու հայկական կողմը պետք է «տղամարդկություն ունենա այդ շանտաժին դիմակայելու համար»։
«Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այդ երկրի նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, սեփական ուղու որոնման, դրա որոշման բարդ ճանապարհի վրա»,-ասել է Զախարովան։
Նա բացատրել է, որ փոխնախարարն այս մասին ասել է լրագրողի հարցին պատասխանելիս․ այնպես չէ, որ նա ընդհատել է լրագրողին ու ասել այն, ինչ այդ պահին մտքով անցել է։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Կարասինը հարցազրույցում ասել էր, թե Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածությունը Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։
«Ջոն Բոլթոնն իրականում վիրավորական արտահայտություն է արել՝ հայ ժողովրդի պատմական փորձը անվանելով «պատմական կլիշե», ինչպես նաև կոչ է արել գնել ամերիկյան սպառազինություն և որքան հնարավոր է շուտ միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Եթե հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային մասն այդպիսին է, ապա միայն կարելի է պատկերացնել, թե կուլիսներում ինչպես են կապում (հայկական կողմի) ձեռքերը»,- ասել էր Կարասինը։
Փոխարտգործնախարարը հիշատակել է Ուկրաինայի ու Վրաստանի դեպքերն ու նշել, որ այդտեղ հենց ամերիկյան կողմի դրդմամբ եղել են հեղափոխություններ ու այլ իրադարձություններ, բայց դրանք եղել են ի հաշիվ այդ պետությունների ազգային շահերի. ամերիկյան կողմը, ըստ Կարասինի, շահագործել է այս պետությունները հանուն իր շահի, և դա պետք է զգուշավորություն հաղորդի մյուսներին։
«Հույս ունենք, որ Հայաստանի ներկա իշխանությունը, որն անհրաժեշտ մանդատ է ստացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իր մեջ տղամարդկություն կգտնի հակադրվելու բացահայտ արտաքին շանտաժին ու ճնշմանը, կպնդի ինքնուրույն որոշում ընդունելու իր սուվերեն իրավունքը՝ ազգային շահերին համապատասխան»,- ասել էր Կարասինը։
Ավելի ուշ հայկական կողմից այս խոսքերը մեկնաբանելիս ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանն իր միջազգային հարաբերությունները կառուցում է ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։
«Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։ Մենք որևէ պետության հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ պետության հետ հարաբերությունների հաշվին կամ ի վնաս դրանց։ Այս մոտեցումն այսուհետ ևս դրված է լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- SHANTNEWS.am-ին ասել էր խոսնակը։
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 18.08.2025
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:18 18.08.2025
Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...