Նախագահի երդմնակալության ժամանակ օրենք խախտած բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության. ՆԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

Նախագահի երդմնակալության ժամանակ օրենք խախտած բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության. ՆԳՆ

19:03 16.12.2018

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել ընդդիմության՝ այսօր իրականացրած գործողությունների կապակցությամբ:

«Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության օրն օրենք խախտած բոլոր անձինք, անկախ կարգավիճակից, կենթարկվեն պատասխանատվության»,-հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան:

Վրաստանի ՆԳՆ-ն Թելավիում նախատեսված երդմնակալության արարողությունից ժամեր առաջ արգելափակել էր Թելավի տանող ճանապարհը մոտ 30 կմ հեռավորության վրա՝ խոչընդոտելով ընդդիմության մուտքը քաղաք: Նրանք մտադիր էին նախագահի երդմնակալության վայրից 100 մետր հեռավորության վրա բողոքի ակցիա անցկացնել։

Մի քանի ժամ շարունակ ցուցարարները փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ոտքով շարունակել ճանապարհը, սակայն հանդիպել էին ոստիկանության կողմից դիմադրության։ Ընդդիմության և ոստիկանության միջև բախումների ժամանակ վնասվածքներ են ստացել ինչպես ՆԳՆ-ի աշխատակիցները, այնպես էլ ակցիայի մասնակիցները, վնասվել են նրանց մեքենաները:

Գախարիայի հայտարարությամբ՝ ընդդիմությանն առաջարկել են մի քանի այլընտրանքային ուղի, սակայն ընդդիմությունը հրաժարվել է: Միավորված ընդդիմության առաջնորդների մեկնաբանությամբ՝ երկաթուղիով Թելավի հասնելու առաջարկը հնչել է 4։30-ին, երբ ժամը 3-ին սկսված արարողությունը վաղուց պետք է, որ ավարտված լիներ:

«Վաղը ցանկացած սադրիչ գործողության կտրվի իրավական գնահատական: Յուրաքանչյուր ոք, անկախ իր կարգավիճակից, պատասխանատվություն կկրի, որտեղ մենք հանցագործության տարր կնշմարենք:  Առաջին հերթին ես դա խոստանում եմ իմ աշխատակիցներին, իմ ոստիկաններին»,-հայտարարել է Գախարիան:

Նշենք, որ նախագահի երդմնակալությունից հետո երկար ժամանակ Թելավիի ուղղությամբ ճանապարհը փակ է մնացել: Ընդդիմությունը նահանջել չի կամենում և մտադիր է հետագա գործողությունների պլան մշակել:

Ընդդիմությունը հավաքվում է խորհրդարանի շենքի մոտ: Ավելի ուշ ծրագրերի մասին հայտարարություն կարվի տեղում: Նկատվել են ամրացված վրաններ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

21:40 01.06.2025

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

Վլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

21:19 01.06.2025

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

21:00 01.06.2025

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

Թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

20:40 01.06.2025

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։   ...

Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ

20:20 01.06.2025

Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ

Կառավարությունն ընդլայնել է առաջնային համարվող մասնագիտությունների ցանկը՝ ընդգրկելով նաև ագրարային կրթական ծրագրեր։ Ագրարային ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն. այս ուղղություններն ընտրող ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ՝ կախված առաջադիմությունից։ Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։ ...

Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը

20:00 01.06.2025

Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև զրույցը, ինչպես սպասվում է, կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ «Մենք սպասում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ հիանալի առևտրային քննարկում կունենա նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա է մեր սպասումը», – ասել է նա ABC News-ին։ Հասեթը […] ...

BACK_TO_TOP