20:30 17.12.2018
1991 թվականի ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ համարվում են լավագույնը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում այս մասին խոսեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը՝ հիշեցնելով, որ այդ ընտրություններն անցկացվել էին ԽՍՀՄ օրենքով: «Մենք չէինք հասցրել էապես փոխել, անցկացրել ենք այն օրենքներով: Մեզ չխանգարեց ինչ-որ բան, ընտրական պրոցեսն արդյունավետ, մաքուր, հանրության կամարտահայտությամբ պայմանավորված իրականացնելու: Այսկերպ […]
20:02 17.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանին հարցրեց, թե նա ինչ կարծիք ունի նախընտրական շրջանում հնչած տեսակետի հետ, որ պետք է վերացնել մարզերը, մարզպետների ինստիտուտը, իսկ խոշորացված համայնքները պետք է լինեն ինքնակառավարվող: «Սա շատ նման է Խորհրդային Միության կառուցվածքին, երբ մենք ունեինք շրջաններ և համայնքներ: Սա մոդել […]
19:30 17.12.2018
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ: Այսպես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի […]
19:30 17.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց կատարել առանձնացված ստորաբաժանումներում։ Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր օդային տրանսպորտի քաղաքականության իրականացման պատասխանատու, նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ […]
19:20 17.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Հայաստանի հետ ավարտում ենք նախապատրաստման գործընթացը մի փաստաթղթի, որով երաշխավորվելու է այնտեղ արտասահմանյան զինվորականների բացակայությունը և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ է»: Նա ասել էր, որ նույնպիսի փաստաթուղթ է նախապատրաստվում Ղազախստանի հետ, և խոսքը ոչ թե […]
18:42 17.12.2018
Վրաստանում այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ միավորված ընդդիմության լիդեր Գրիգոլ Վաշաձեն հայտնել է ապագայի ծրագրերի մասին: Նրա խոսքերով՝ ընդդիմության խոսքերն անփոփոխ են՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական ցուցակով, պատժել կեղծիքների ու բռնությունների մեջ մեղադրվողներին, այդ թվում՝ դեկտեմբերի 16-ին պատժիչ գործողություններ իրականացրած իրավապահներին: Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ ընդդիմությունն անցնում է բողոքի ակցիաների ռեժիմի: «Մենք սկսում ենք […]
18:01 17.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից: Ավագանու արտահերթ նիստի օրակարգում 11 հարց է՝ 1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին, 2) Երևան քաղաքի ավագանու […]
17:48 17.12.2018
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները վերանայել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Հայկ Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ […]
17:26 17.12.2018
«Դայակ պետության հաշվին» ծրագիրն ունի մոտ 200 շահառու, հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել 400 հոգու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: «Այն կանայք, ովքեր երեխա են ունեցել և հրաժարվում են նրա խնամքի երեք տարի անվճար արձակուրդից, հնարավորություն է տրվում պայմանագիր կնքել մասնավոր դայակների հետ, իսկ պետությունն էլ փոխհատուցում է տրամադրում մինչև 55 […]
16:44 17.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարություն է տարածել, որով «Դատապարտում են շարունակվող անարդարությունը»: Հայտարարությունը՝ ստորև. «Իրավապահ և դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան: Ակնհայտ է, որ մոռացության են մատնվել կամ ուղղակի կարճվել են նախորդ տարիներին քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բազմիցս, այդ թվում՝ 2016 թ. հուլիսին Սարի թաղում, ոստիկանության ծառայողների և քրեաօլիգարխիայի ջարդարարների կատարած […]
16:36 17.12.2018
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվելու է 1 միլիոն 386 հազար դրամ։ Այս մասին հրահանգը տրվել է ՀՀ վարչապետի որոշումներից մեկով, որ հրապարակվել է կառավարության կայքում։ Ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության […]
16:28 17.12.2018
Վրաստանի միացյալ ընդդիմության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է բողոքի անժամկետ ակցիայի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: «Վաղվանից (դեկտեմբերի 18-ից-խմբ.) սկսում ենք ակցիան, որը չի դադարի անգամ մեկ օրով»,- ասուլիսի ընթացքում հայտարարել է նա: Աղբյուրը հայտնում է, որ ակցիայի շրջանակներում մասնակիցները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ու ընտրական վարչակազմի […]
16:22 17.12.2018
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական օրինագիծը, ինչը վկայում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու հանձնառության մասին։ Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ երկկուսակցական օրինագիծը մեկ անգամ ևս ընդգծում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և ուղղված է Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքները խախտող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ […]
16:18 17.12.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զինված սադրանք է պլանավորում իրականացնել Ղրիմի սահմանին: RT-ի փոխանցմամբ՝ այս մասին kp.ru կայքի ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հավելյալ տեղեկություն, որը հասել է մեզ ու որին մենք հակված ենք հավատալ, այն է, որ դեկտեմբերի վերջին Պորոշենկոն զինված սադրանք է պլանավորում Ղրիմի ու ՌԴ սահմանային հատվածում»,- հայտարարել է […]
16:02 17.12.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում բացակայում է քաղաքական մշակույթը: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում։ «Ուզում եմ վերադառնալ հոկտեմբերի 2-ի միջադեպին: Ամբողջ հանրությունն այդ օրվա միջադեպը գնահատեց որպես հակահեղափոխական նախաձեռնություն: Իրականում բոլորովին այլ բանի մասին էր խոսքը: Խոսքը գնում էր այն մասին, որ եթե […]
15:46 17.12.2018
Այսօր Ազգային ժողովում նորընտիր պատգամավորների համար սեմինար էր կազմակերպել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում սեմինարի կազմակերպիչ Թևան Պողոսյանն ասել է, քանի որ կան մարդիկ, որոնք նոր են ընտրվել, նրանց ծանոթացնում են «ԱԺ կանոնակարգ» օրենքին, ուղեցույցներին և այլն: Պողոսյանը նաև հավելել է, որ այս ծրագիրը նորություն չէ և այն ֆինանսավորվում է անգլիական կառավարության կողմից: Ծրագիրը միտված է ԱԺ […]
15:40 17.12.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե պատրաստվում է ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթուղթ: Ղազինյանը, մասնավորապես, գրել է. «Լավրովը հայտարարել է, որ ավարտին են հասցնում Հայաստանում օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագրի մշակումը։ Սա կարող է նշանակել 2 բան. 1. […]
15:36 17.12.2018
Երևանի ավագանու «Լույս» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ազդարարում է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Սիրելի համաքաղաքացիներ, նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, մանրամասն ուսումնասիրելով նախագիծը, արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի, […]
15:30 17.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի որոշ հայտարարությունների: «Ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների» վերտառությամբ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «1. Պնդում առաջին. Ըստ Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պատասխանել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող դեբատի ժամանակ Մարուքյանի հարցին։ -Դեբատները հեռարձակվել են ուղիղ եթերով և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Էդմոն […]
14:57 17.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի համադաշնություն այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել: Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ գործերի հավատարմատար Անահիտ Հարությունյանի, շվեյցարահայ բարերար և գործարար Վահե Գաբրաշի, ճարտարապետ Իռմա Ավագյանի, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանն այցելել […]
14:50 17.12.2018
Վրաստանից բացի, ամերիկյան բիոլաբորատորիաներ կան նաև Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում։ Ռուսաստանը կապի մեջ է ընդունող երկրների, այդ թվում և Հայաստանի ու Վրաստանի հետ։ Վրաստանի պաշտոնյաներն արդեն հրավիրել են ռուսական կողմին այդ լաբորատորիաների հետ ծանոթանալու։ Այս մասին այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հարցազրուցավարը, որ ռադիկալ էր տրամադրված […]
14:05 17.12.2018
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Կ. Չիլինգարյանի, գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցը, որոշել է մերժել վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք Datalex համակարգից: Նշենք, որ 17.09.2018թ. Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչելով այն փաստը, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով […]
14:04 17.12.2018
Ներկայիս իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների սխալները: Այս տեսակետը լրագրողների հետ հանդիպմանն ընթացքում արտահայտել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով իշխանափոխությունից հետո տեղի ունեցող կալանավորումների մասին: Ըստ իրավապաշտպանի՝ այդ գործընթացներում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» կոնվենցիայի 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված նորմերի բազմաթիվ խախտումներ են եղել: «Սա է պատճառը, որ դատապաշտպաններն ասում են, որ դիմելու են Մարդու […]
14:03 17.12.2018
Կպաշտոնավարեմ, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում: Դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի, վարչապետի հայեցողությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Այս հարցին ես շատ եմ պատասխանել: Բայց մի փոքր լարվածությունը թուլացնելու համար ասեմ հետևյալը՝ ես կարող եմ երաշխավորել, որ Դուք կաշխատեք որպես լրագրող: […]
13:54 17.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանի հարցրել է՝ այս ամբողջ իրադարձություններից հետո ի՞նչ հետևություն պետք է անի իշխանությունը: «Հետևություններ անելու, դասեր քաղելու անհրաժեշտություն միշտ կա: Գլխավոր հետևությունը՝ իրապես գիտակցել այն պատասխանատվությունը հանրության առջև, որ ստանձնում է իշխանությունը, որովհետև իշխանությունն իրավունք չէ, լիազորություն չէ, իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է հանրության […]
13:41 17.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանում հանդիպել է այդ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և ընդգծել, որ հաճելի է Հայաստանի […]
13:40 17.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է մի խումբ զինծառայողների կողմից իրեն ուղղված բաց նամակին, որում զինծառայողները «մտահոգություն էին հայտնել իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտության առնչությամբ»: Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին, որին սպառնում է 5 տարվա ազատազրկում: Նամակում զինծառայողները […]
13:30 17.12.2018
Հայաստանի վարչապետի որոշումներից մեկով Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այս մասին ասվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներից մեկում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական», – ասվում է որոշման մեջ։
13:28 17.12.2018
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» […]