00:25 15.12.2018
12 ներգաղթյալներից բաղկացած խումբը բերման է ենթարկվել Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև սահմանը հատելիս, գրում է Excelsior-ը: Ներգաղթյալներն անցել են պատնեշի վրայով, որից հետո ԱՄՆ սահմանապահները նրանց անմիջապես ձերբակալել են: Հոկտեմբերից կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների շարասյունը շարժվում է դեպի ԱՄՆ սահման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում սահմանապահներին կրակ բացել ներգաղթյալների ուղղությամբ: […]
00:10 15.12.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնես-համայնքներից ակնկալում է Եվրասիական օրակարգի բոլոր հարցերում առավել ակտիվ ներգրավվածություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տգրան Սարգսյանը ԵՏՀ-ի և ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի Փոխգործակցության գծով Կոնսուլտացիոն խորհրդի երրորդ նիստում: «Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդը չպետք է մնա մի կողմում,և ես հորդորում եմ […]
21:14 14.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար:Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է […]
20:38 14.12.2018
«Ատելության քարոզի առումով այս ընտրությունները տարբերվում էին Երևանի ավագանու ընտրություններից: Մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ ագրեսիան այս խորհրդարանական ընտրությունների մեջ չկար: Ես միտք ունեմ խորհրդարանում ստեղծել ոչ ֆորմալ լրագրողական ֆրակցիա, որտեղ կլինեն լրագրողներ տարբեր խմբագրություններից և իրենց հետ կքննարկենք տարբեր խնդիրներ»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նաիրա […]
20:11 14.12.2018
Նոր ընտրված պատգամավորների մեջ կան շատ գրագետ, պարկեշտ մարդիկ և միայն պետք է ցանկանալ նրանց աշխատել, արդյունավետ աշխատել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Սա առաջին նախապայմանն է, ու որ հանկարծ այլ տարընթերցում չլինի, թե որևէ խնդիր որևէ մեկի հետ գոյություն ունի»,- ասել է նա: Նրա […]
20:02 14.12.2018
«Կային գյուղեր, օրինակ՝ Նախիջևանի շրջանի Մուծք գյուղ գնալիս ստիպված էինք մեր ճանապարհը շարունակել ձիով: Սիսիանի ռեգիոնում ուղղակի աղետալի վիճակ էր: Ինձ մոտ երբեմն տպավորություն է, որ մենք ապրում ենք 2 տարբեր իրականություններում՝ հայաստանյան քաղաքական իրականություն և Հայաստանից դուրս քաղաքական իրականություն, որտեղ մարդիկ ավելի ռեալ են: Գյուղեր կան, որտեղ մարդիկ ապրում են բարտերով: Մարդկանց ձեռքը գումար […]
19:55 14.12.2018
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն էֆեկտիվ կառավարման մոդելները հնարել է՝ իշխանություն-ընդդիմություն, հակակշիռ, որպեսզի իրար զսպելով, իրար օգնելով պետությունը գնա առաջ: Մենք այդ հակակշռի մեխանիզմը չունենք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Եվ մի շատ վտանգավոր ձևակերպում արդեն մտնում է մեր կյանք, մեր կենցաղ: Ասում են՝ «Իմ քայլը» լինելու […]
19:50 14.12.2018
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի առաջիկա աշխատանքի վերաբերյալ: «Տարածքային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) կան ստացված դիմումներ, բացի դրանից, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը ևս կատարվել են գրառումներ: ՏԸՀ-ները հինգշաբթի-ուրբաթ օրերին կայացրել են նիստեր, այդ նիստերի ժամանակ քննության առարկա են դարձնում տարածքային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում կատարված գրառումները: Այսինքն՝ բոլոր գրառումները […]
19:45 14.12.2018
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 14-ի դրությամբ ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իրավապահ մարմինների ստացած ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ թվով 442 դեպքի մասին ահազանգ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դեպքերից 190-ի մասին տեղեկությունները ստացվել են ՀՀ […]
19:38 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված […]
19:15 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպումը, որին մասնակցում էին ՌԴ, Ադրբեջանի, Թուրքիայի և Մոլդովայի ԱԳ նախարարները, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի ԱԳ նախարարների տեղակալները, Թուրքիայում Ալբանիայի դեսպանը, Սերբիայի ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության […]
19:02 14.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ջավախքի մոտ 200 երիտասարդ փակել էր վրաց-հայկական սահմանը: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամներ հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում: Բանն այն է, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս […]
18:55 14.12.2018
Հայաստանում քաղաքական մենաշնորհ է հաստատվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Մենք դարձյալ ունենք քաղաքական մենաշնորհ, ցավոք սրտի, դա վատ է»,- հայտարարել է նա: Դիտարկմանը, որ նման իրավիճակ ստեղծվել է քաղաքացիների ցանկությամբ, նա պատասխանել է, որ այդ դեպքում իշխանության գործունեությունը բավականաչափ արդյունավետ չի կարող լինել: «Քաղաքական […]
18:45 14.12.2018
Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում, հայտնում է jnews.ge-ն: Հաղորդվում է, որ հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում բնակիչները բողոքի ակցիա են անում: Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են, որ հանգիստ թողնեն Ջավախքի երիտասարդներին: Բանն այն […]
18:36 14.12.2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների նիստին, ինչպես նաև առանձին հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով CNN Turk-ին: Թեև Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում, այնուամենայնիվ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին որոշ […]
18:33 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ի` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման […]
18:28 14.12.2018
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչ ՀՀ կառավարության […]
18:15 14.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը: «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը` ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության: Կարգավորումը պահանջում է իրական ջանքերի գործադրում բոլոր կողմերից»,- գրել է նա: Peaceful resolution of #NagornoKarabakh conflict remains […]
18:03 14.12.2018
«Ընդդիմության մասին» օրենքն ասում է, որ փոխխոսնակներից մեկի պաշտոնը պիտի զբաղեցնի ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը և դա «Բարգավաճ Հայաստանն» է: Այն անունները, որ դրվում են շրջանառության մեջ, ընդամենը կարող եմ ասել, որ չկա և չի եղել որևէ քննարկում որևէ մեկի անվան հետ կապված: Իմ մասով կարող եմ ասել, որտեղ, որ կորոշի իմ կուսակցությունը, որտեղ […]
17:48 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ, հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանապետ […]
17:47 14.12.2018
Ադրբեջանի նախագահն իր թվիթերյան էջում գրել է իր սպասումները նոր տարվանից ու կանխատեսել է, որ 2019 թվականը նոր ազդակ կտա Արցախյան հակամարտության կարգավորմանը։ «2019 թվականը նոր ազդակ կտա հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,- գրել է Ալիևը։ The year 2019 will give a new impetus to the Armenia-Azerbaijan Nagorno-Karabakh conflict settlement process. — Ilham Aliyev (@presidentaz) […]
17:36 14.12.2018
Ինչպես արդեն տեղեկացվել էր /հղում/ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: Հիշեցնենք՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել […]
17:28 14.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
17:18 14.12.2018
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ կայացվել է իրոք արդար որոշում` այնքանով, որքանով հաշվի են առել իրենց փաստարկները դատական նիստերի ժամանակ: Գևորգյանը, սակայն, նշել է` դա չի նշանակում, որ գործն ավարտվել է, իրենք շարունակելու են աշխատել, ներկայացնել նաև իրենց փաստարկները, մոտեցումները՝ հիմնավորելով […]
17:02 14.12.2018
2019 թվականի Գյումրիի քաղաքային բյուջեն այսօր դրվել է հանրային քննարկման: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժինը կանխատեսել է հավաքագրվող սեփական եկամուտների չափը, նախատեսվող ծախսերը, որոնց գումարվել է նաև հատկացվող դոտացիան և դեռևս չճշտված բյուջեն կազմում է 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ: Այս տարի, նախորդի համեմատ, 150 մլն դրամով ավելացել է Գյումրիին հատկացվող դոտացիան: Պետական այս հատկացումը […]
17:00 14.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել են Ադրբեջանին հանձնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքի շուրջ ընկած 7 շրջաններից 5-ը, սակայն Սարգսյանը հրաժարվել է։ Այս մասին հայտնի է դառնում Բելառուսի նախագահի՝ այսօրվա ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերից։ «Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ էր, մենք Պուտինի հետ միասնական դիրքորոշում հայտնեցինք, ասացինք․ «Սե՛րժ, […]
16:48 14.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները: «Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Վերաքննիչ […]
16:44 14.12.2018
Ավտոներմուծողները հարկային համաներում են պահանջում: Պատճառաբանում են, թե հարկային օրենսգրքի փոփոխություններից տեղյակ չեն եղել և խոշոր չափի տուգանքներ են ստացել: Նշենք, որ նրանք դժգոհ էին բարձր եկամտահարկից: Այսուհետ, երբ միևնույն հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենա օտարվում է, այդ թվում՝ անհատույց, տվյալ ավտոմեքենայի շուկայական գնի 80 տոկոսի չափով եկամուտ է հաշվառվում, և պետք է […]
16:40 14.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է ընտրությունների արդյունքների մասին. «Ես կարծում եմ, որ անձնակենտրոն են հայաստանյան բոլոր կուսակցությունները։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անձնակենտրոն չէ և հիմնված չէ Նիկոլ Փաշինյանի անձի վրա, ես այդ գնահատականը անկեղծ չեմ համարի: Եթե մեկը կասի, որ «Իմ քայլի» […]
16:26 14.12.2018
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի վարկանիշը 0%-ից հասել է 4,7 %-ի, և սա վկայում է այն մասին, որ ՀՀԿ-ն կենսունակ է: Նրա խոսքերով՝ ընտրապայքարում բոլոր քաղաքական ուժերը փորձեցին ՀՀԿ-ի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել, բոլորը ցեխ էին շպրտում իրար վրա, բայց հետո բոլորով ցեխ էին շպրտում ՀՀԿ-ի վրա: Իսկ հարցին՝ թե ինչո՞ւ նա որոշեց չհամագործակցել […]