12:28 30.11.2018
«Մենք երկար տարիներ կռիվ ենք տվել և հավատացել ենք, որ ՀՀ-ն փոխվելու է, ՀՀ-ի կոռումպացրած համակարգը ապամոնտաժվել է: Մենք իմացել ենք, որ պետք է իրար հետ դա անենք: Այո՛, մեր շատ փորձեր ձախողվել են, պարտվել ենք մի քանի անգամ: Մեր հաղթանակը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մենք մեր անցած ճանապարհին նայել ենք ու վերլուծել ենք, փորձել ենք հասկանալ՝ ինչն ենք սխալ անում և ինչն ենք ճիշտ անում»,- այս մասին Հրազդանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ասել է դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասել է, որ ներկա պահին ամենակարևորը քաղաքացու հաղթանակն է, և իրենց առաքելությունն այդ հաղթանակը վերջնական արդյունքի հասցնելն է:
«Այլևս երբեք ՀՀ քաղաքացու ձայնը չի կեղծվելու, ՀՀ քաղաքացին իր հայրենիքում իրեն օտարված չի զգալու ու ՀՀ քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու, այլևս երբեք լկտիություն չի լինելու»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ թվարկել է, թե ինչ են հասցրել իրականացնել անցած 7 ամիսների ընթացքում:
«Այս տարի մենք ավելի շատ ներգաղթ ենք գրանցել, քան արտագաղթ: 7 ամսվա ընթացքում 7 մլրդ ներդրում ենք արել համայնքային զարգացման ծրագրերում: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ընկել է աննախադեպ ցածր մակարդակի: Այս տարի մենք բանակում հակառակորդի կրակոցներից զոհվածների աննախադեպ ցածր թիվ ունենք»,- նշեց Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1009776509224910/
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...