15:25 30.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ ամենակարևոր անելիքն ու օրակարգը երկրի բովանդակային փոփոխությունն է: Նա մեկ-երկու կետ ներկայացրեց նախընտրական ծրագրից: Խոսելով օրինականության հաստատման կարևորության մասին՝ նա հռետորական հարցով դիմեց հավաքվածներին.
«Արդյո՞ք մենք մեր իմացած ապօրինությունների ամեն դեպքի արձագանքում ենք, թե՞ ասում ենք` մեր ի՞նչ գործն ա, Նիկոլին դրել ենք վարչապետ, թող ինքը զբաղվի»:
Փաշինյանը կարևորեց մարդկանց վերափոխումը ներքուստ, խոստովանեց` իր կյանքը սկսել է որպես մի քաղաքացի, ով մինչև 2004 թ. ծխել է, 2004-ին թողել է ծխելը, իր կյանքը սկսել է որպես քաղաքացի, որը ծխախոտի մնացորդը գցում էր գետնին, սակայն վերափոխվել է, երբ ուրիշի նետածը գցել է աղբը: Նա ասաց` պետք է իրականությանը հարմարվողից դառնալ իրականությունը փոխող մարդ:
«Մեզնից յուրաքանչյուրը փոխվել է: Երկար տարիներ վախեցրել են, որ մեզ կդատեն, կբռնեն, կխփեն, հեղափոխությունն այն ժամանակ եղավ, երբ հասկացան, որ մենք ոչ դատվելուց ենք վախենում, ոչ բռնվելուց, ոչ խփվելուց: Տեմպը պիտի պահեն, քաղաքական հեղափոխությունը փոխարինենք տնտեսական հեղափոխությամբ: Ասում են` ի՞նչ է փոխվել Հայաստանում: Հայաստանում էն է փոխվել, որ դուք ծակերն եք մտել ու չեք կարողանում դուրս գալ, ու դուրս չեք գալու, մինչև չդառնաք օրինապաշտ քաղաքացի` Հայաստանի քավարանի միջով անցնելով, մեղքերը քավելով»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց`այսօր Հայաստանը ժպտացող երկիր է`ժպտացող քաղաքացիով: Նրա խոսքերով`այդ ժպիտն ամենակարևոր արժեքն է, որ ձեռք է բերվել, և այդ ժպիտը պետք է չկորցնել: Նա նաև արձագանքեց իր դեմ ուղղված հակաքարոզչության փորձերին:
«Ասում են հակափիառ. ինչ են անում, վերցնում են իմ ելույթների էն մասերը, որ ես ջղայնացած խոսում եմ, ասում են` տեսեք, ինքն է ուզում լինել վարչապետ: Որովհետև իրենց համար ստանդարտ կա, որ ոչ տխրում են, ոչ ջղայնանում, ոչ ոգևորվում: Այդպիսի վարչապետ Հայաստանում էլ չի լինելու, եթե եղավ, ժողովուրդը քշելու է: Էդ դդում դեմքերը պահեք ձեր ղափամաների համար»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն խոսեց նաև տնտեսական ոլորտում իրենց առաջարկած փոփոխություններից: Նա ասաց, որ այժմ վերացրել են մենաշնորհը, իսկ իրենց նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից է թղթարարությունները նվազեցնելը, վարկերի տոկոսները հնարավորինս իջեցնելը, որ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ հարկայինը, ո՛չ ԱԱԾ-ն ու դատախազությունը, որևէ մեկը մարդու գործունեությունը խոչընդոտելու հնարավորություն չունենա, ապա վստահեցրեց` այսօր արդեն այդպես է: Փաշինյանը նախազգուշացրեց կաշառք վերցնելու փորձի դիմողներին:
«Այն պաշտոնյան, որ այսօր կաշառք է վերցնում, առնվազն ծալը պակաս է, որովհետև հաջորդ քայլով բանտում է հայտնվելու, այսօր չբռնենք, վաղն ենք բռնելու»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իրենց խնդիրը հնարավորություն ստեղծելն է, իսկ ամենակարևոր հարստությունը մարդիկ են: «Իմ քայլը» կարևորում է, որ կանայք նաև տնտեսական գործունեության մեջ հավասարապես ներգրավված լինեն: Հեղափոխությունը, ըստ Փաշինյանի, բացառիկ է նրանով նաև, որ կանայք և տղամարդիկ հավասար մասնակցություն են ցուցաբերել: Նրա խոսքերով` պետք չէ սպասել, երազել, որ որևէ մեկը կգա, մեր երկիրը կդարձնի երազանքի երկիր:
«2018 թ. շրջադարձային է դրանով, որ եկել է մեր երազանքները կյանքի կոչելու ժամանակը, ով ինչի մասին երազել է, հիմա ժամանակն է, որ վեր կենա և գնա իր երազանքների հետևից: Երբեք թույլ չենք տվել, որ որևէ մեկը մեր փոխարեն բան որոշի և թույլ չենք տալու, հայ ժողովուրդը հետևորդ ժողովուրդ չէ, առաջնորդ ժողովուրդ է»,- ասաց Փաշինյանը:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...