«Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն տնտեսական քաղաքականության առումով ոչնչով չեն տարբերվում. Սուրեն Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+17.09 oC

«Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն տնտեսական քաղաքականության առումով ոչնչով չեն տարբերվում. Սուրեն Սահակյան

15:07 30.11.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը մի քանի տարբերակով է անցկացնում՝ փողոցից փողոց են անցնում, մարդկանց իրենց թռուցիկները տալիս ու հետն էլ մանդարին նվիրում՝ ի նշան համերաշխության: Հաճախ նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ են խոսում իրենց ծրագրերից: Կուսակցության պատգամավորության թեկնածու Կարեն Հարությունյանն ափսոսանք է հայտնում, որ գրեթե ոչ ոք չի խոսում, թե հեղափոխությունից հետո ինչպե՞ս ենք ապրելու և դեպի ո՞ւր ենք գնում։ Ասաց՝ իրենց նպատակը համընդհանուր բարեկեցության ստեղծումն է, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար պետությունը ստեղծի բոլոր հնարավոր պայմանները:

«Այսինքն՝ ոչ թե կան հնարավորություններ, դուք ինչ ուզում եք՝ արեք, այլ կան պայմաններ, այսինքն՝ եթե մարդուն պետք է կրթություն, կրթությունը պետք է տալ էդ մարդուն, եթե առողջապահական խնդիր ունի, ինքը դրանով պետք է կաշկանդված չլինի, որ կկարողանա ավելի նորմալ ապրել: Սա հիմնական բանն է: Մենք ուզում ենք աղքատության հաղթահարում և որակյալ տնտեսություն, որի մեջ ներգրավված կլինեն բոլորը»,- ասաց Կարեն Հարությունյանը:

Քաղաքական այս ուժի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Սուրեն Սահակյանն էլ այլ դիտարկում ունի: Կարծում է՝ քաղաքական ուժերը պետք է քարոզարշավի ընթացքում ներկայացնեն իրենց ծրագրերն ու դրա շուրջ բանավիճեն, իսկ այս դեպքում բանավեճը գաղափարական դաշտից դուրս է:

«Երբ որ ակնհայտորեն ֆավորիտը գործընթացների մեջ անդրադառնում է միայն մեկ ուժի, նրա կշիռը բարձրանում է, ավելանում է, և եթե դա նույնիսկ գաղափարական լիներ, էլի ոչինչ, բայց ես այսօր տեսնում եմ, որ էդ տրամաբանությունը հաշվի առնելով՝ ստեղծվում է առաջին և երկրորդ լիգա, որտեղ առաջին լիգան ՀՀԿ-ն է, որն անընդհատ լուսաբանվում է, թեկուզ «Իմ քայլ»-ի հետ կոնֆլիկտի տեսանկյունից, և տեսնում եմ երկրորդ լիգա, որ գաղափարական ուզում են բանավեճ տանել, բայց չի ստացվում ոչ մի կերպ»,- հայտարարեց Սուրեն Սահակյանը:

Նրա դիտարկմամբ՝ «Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն տնտեսական քաղաքականության առումով ոչնչով չեն տարբերվում: Ասում է՝ նույն քաղաքականությունն է, որի հիմքում բացակայում է մարդն իր խնդիրներով: Մարդն ընդամենը վիճակագրական տվյալ է, որն աշխատում է տնտեսության որևէ ճյուղ բարելավելու և չբարելավելու համար, եթե տնտեսության համար բեռ է, ապա կարելի է կշտամբել, որ ծույլ է: Այս քաղաքականությունը, ըստ Սահակյանի, և՛ ՀՀԿ-ն է շարունակում, և՛ նոր կառավարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

23:59 12.06.2025

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

Օղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

23:51 12.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

23:48 12.06.2025

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

23:39 12.06.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

23:30 12.06.2025

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

23:26 12.06.2025

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP